ԱյգեՊան
Այս վիքիպեդիացին մահացել է։ Նրա մասնակցային էջը պահպանվելու է ի հիշատակ Վիքինախագծերում նրա կատարած ներդրումների։ |
7 ամսական եւ 12 օրական
Ողջույն
խմբագրելԻ՞նչ Վիքիպեդիան չէ | Բարի գալուստ Վիքիպեդիա, ԱյգեՊան ։) | |
Խորհրդարան | Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 46.71.22.229 17։14, 4 Դեկտեմբերի 2013 (UTC) Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
| |
Ինչպե՞ս գրել հայերեն | ||
Խմբագրման ուղեցույց | ||
Խուսափե՛ք տարածված սխալներից | ||
Վիքիպեդիայի էությունը | ||
Հեղինակային իրավունքներ | ||
Գլոսսարիում |
Շնորհակալություն
խմբագրելՀարգելի Այգեպան... Ես աստղեր չեմ սիրում շնորհել, ինչպես ընդունված է մեր Վիքիում, պարզապես մարդկային շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ իմ ստեղծած և զարգացրած հոդվածներում սխալների ուղղելու, ինչպես նաև զգալիորեն դրանք զարգացնելու համար։ --Ahaik (քննարկում) 05։47, 19 Դեկտեմբերի 2013 (UTC)
- Մի հատ էլ ավելի մեծ շնորհակալություն Ձեր կատարած բազմաթիվ խմբագրումների համար «նախորդ կյանքում» :) Տպավորված եմ։--Ahaik (քննարկում) 04:36, 21 Դեկտեմբերի 2013 (UTC)
Շքանշաններ, դեկտեմբեր 2013
խմբագրելԲարելավման շքանշան | ||
Հարգելի՛ ԱյգեՊան այս շքանշանը ձեզ բազմաթիվ հոդվածներում ձեր կատարած կարևոր բարելավումների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17։06, 23 Դեկտեմբերի 2013 (UTC) |
10 Հոդված | ||
Հարգելի՛ ԱյգեՊան, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17։31, 27 Դեկտեմբերի 2013 (UTC) |
Վիքիտոնածառ | ||
Հարգելի՛ ԱյգեՊան, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 15։49, 28 Դեկտեմբերի 2013 (UTC) |
Շքանշաններ, 2014 հունվար
խմբագրելՎիքիմոլ | ||
Հարգելի՛ ԱյգեՊան, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 19։46, 5 Հունվարի 2014 (UTC) |
Ժպիտ | ||
Հարգելի՛ ԱյգեՊան, այս շքանշանը ձեզ ձեր կատարած արժեքավոր խմբագրումների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 14։23, 25 Հունվարի 2014 (UTC) |
Քվեարկություն. տարվա հոդված
խմբագրելՏարվա հոդված | ||
Հարգելի ԱյգեՊան,
Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։ |
Տարեթվերի հոդվածների վերաբերյալ
խմբագրելԲարի երեկո, ԱյգեՊան։ Խնդրում եմ երկու բան հիշեք՝ ա) ներքին հղումներ պետք է ավելացնել միայն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներին։ բ) Տարեթվերի հոդվածներում ընդունված է տարեթվից հետո դնել գծիկ, ոչ թե բութ։ Շնորհակալություն։ Եթե հարցեր ունեք, ապա խնդրեմ, այլապես՝ հաճելի խմբագրումներ։ --vacio 21։56, 2 Մարտի 2014 (UTC)
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
212.73.65.135 IP
խմբագրելՈղջույն Հարգելի՛ ԱյգեՊան, խնդրեմ մի բան նշեք, 212.73.65.135 IP-ից Դուք եք օգտվել, մասնակիցներից նեկը նման կարծիք էր հայտնել։ --ERJANIK քննարկում: 06։17, 13 Մարտի 2014 (UTC)
Ոճային/ձևավորման հարցեր
խմբագրելՈղջույն ԱյգեՊան և առիթից օգտվելով, շատ շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Վերջին խմբագրումներում ընդունված ոճից մի քանի տարվբերություն եմ գտել, ասեցի կիսվեմ՝
- Կրճատումներ վիքիպեդիայում ընդունված չեն։ Քանի որ կա «Վիքիպեդիան թղթից չէ» սկբունքը, մենք կարիք չունենք տեղը խնայելու, և նաև պետք է թվային ձևաչափին ավելի հարմար և պիտանի ամբողջական բառեր օգտագործենք (դա թույլ կտա որոնել, դասակարգել և մեքենայական մեթոդներով ուղղել տեքստերը)։
- եւ–ի փոխարեն գրվում է և։
- պատկերները հոդվածներում գրեթե երբեք պետք չէ տեղադրել հենց տեքստի արանքում, դեպքերի մեծամասնությունում «աջից», հազվադեպ դեպքերում կարելի է «ձախից»։
- պատկերների չափսը արժի դնել, միայն եթե պատկերը ունի ոչ ստանդարտ պրոպորցիաներ/կամ շատ կարևոր է այն մեծ չափսով ցուցարդել (օրինակ քաղաքաի համայնապատկեր, բազմաթիվ գրվածքենորվ սխեմաներ և այլն)։ Այլապես միշտ արժի դնել «մինի» կամ «thumb», դա թույլ կտա, ամեն մի ընթերցողին, կախված իր էկրանի չափսսի, «Նախընտրանքներում» նշել իր ուղած չափսը (փոքր էկրանի դեպքում, փոքր չափսի, մեծ էրկանի դեպքում մեծ)։
- Դեպի այլ Վիքիպեդիաները տանող ներքին հղումները, պետք է հստակ առանձնանան, սովորակաան, հայերեն վիքիպեդիա տանող հղումներից։ Հոդվածներում, ըստ համայնքում եղած համաձայնության, դա անում ենք ոչ թե ներքին հղման, այլ ծանոթագրության միջոցով։ Օրացույցային էջերում, կարծում եմ ընդհանարպես չարժի գրել այն անձնանց մասին, որոնց մասին այստեղ հոդված չունենք։ Ստեղծելու պես, նոր կավելացնենք։ Հարգանքներով, --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 17։19, 24 Մարտի 2014 (UTC)
Ողջույն ԱյգեՊան, բացատների համար   պետք չէ դնել, մանավանդ եթե սովորական տողի մեջ է; Բավական է սովորական բացատ դնել ու վերջ։ Դրա վերջի «;»-ը շատ անգամ խանգարում է բոտի աշխատանքին։ Ու ևս մեկ խնդրանք՝ «եւ» մի օգտագործեք, երբ որ ուղղագրությունը պաշտոնապես դա ընդունի, այդ ժամանակ էլ բոլորը կփոխենք։--Beko (քննարկում) 06։32, 15 Հունիսի 2014 (UTC)
Օրացուցային օրեր
խմբագրելՈղջույն հարգելի ԱյգեՊան, օրացուցային հոդվածներում մարդկանց բնօրինակ անվանումները, օրինակ ռուսերեն կամ անգլերեն հարկավոր է փակագծերում գրել, իսկ ժամանակի պարագայում ցանկալի է այս կաղապարից օգտվել այս էջի կաղապարներից՝ Կատեգորիա:Լեզուների կաղապարներ, բայց փակագծերի պահը պարտադիր է, կսպասեմ արձագանքի--6AND5 (քննարկում) 19։28, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
- Շնորհակալություն արձագանքելու համար: Լեզվական առումով ինչքանով է ընդունելի այս տարբերակը՝ «1897` Րոնլդ Նորիշ[2] (մ. 1978) Ronald George Wreyford Norrish բրիտանացի քիմիկոս»: Ճիշտ է շփոթելու խնդիր չկա, բայց որքանով է ընդունելի անվանումները տարբեր լեզուներով այս ձևով գրելը?--6AND5 (քննարկում) 19:57, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)
և ընդդեմ. եւ
խմբագրելԲարև Ձեզ հարգելի ԱյգեՊան, Անցյալում նշել էի, որ և տառը գրում ենք, որպես «և» ու ոչ «եւ»։ Այսօր նկատեցի, որ դուք հետ եք շրջում այդ ուղղումները «եւ» տարբերակին։ Եթե կա ինչ–որ ոչ ակնհայտ պատճառ, խնդրում եմ նշեք այն։ Առայժմ հետ եմ բերում նախորդ տարբերակին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10։31, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
- վիքիպեդիայում պետք չի գրել եւ-ով, այլ և-ով, ԱյգեՊան ջան, սա ինչ-որ տեղ արդեն ընդունված կարգ կարելի է համարել, խնդրեմ հետևեք այդ կարգին, միևնույն է բոտովս փոխում եմ, բայց պետք չի որ գրվի, հետո էլ փոխվի, սա Ձեր համար կարծում շատ փոքր խնդիր է, կարող եք գրել և-ով ու րդրանով հեշտացնել թե Ձեր և թե վիքիհամայնքի գործը, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, հաճելի խմբագրումներ եմ մաղթում Ձեզ: --ERJANIK քննարկում: 08:16, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)
- զարմանալի է, որ Դուք դեռ շարունակում եք և-ը գրել եւ-ով: --ERJANIK քննարկում: 12:37, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի՛ ԱյգեՊան ո՞նց եք,
- Հարգելի՛ ԱյգեՊան ո՞նց եք,
- զարմանալի է, որ Դուք դեռ շարունակում եք և-ը գրել եւ-ով: --ERJANIK քննարկում: 12:37, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
ուրեմն իմ բոտով ահագին հոդվածներում ուղղել եմ եւ-ն և-ով, չգիտեմ, շարունակելու եք նորից եւ գրել թե ոչ։ --ERJANIK քննարկում: 13։40, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
Հարգելի՛ Այգեպան մասնակից, շնորհակալություն Ձեր խմբագրումների համար։ Խոսե հոդվածում, անունը կրողներ վերնագրում, դուք որոշ անձանց անուններ սխալ եք գրել, սակայն հղումը ճիշտ եք դրել։ Կխնդրեմ Ձեզ, վերանայեք այդ հոդվածում Ձեր կատարած ներդրումները և անունները գրեք այնպես, ինչպես որ հղումներում են։ --Արսեն (քննարկում) 07։41, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ողջույն, ԱյգեՊան։ Խնդրում եմ ուղղումները մինչև վերջ կատարել։ Ես ևս մի քանի բան դուրս բերեցի հոդվածից։ Եթե համաձայն չեք հոդվածի վերնագրի հետ, խնդրում եմ քննարկում բացել ՎՊ:ԱԵՀ էջում, ոչ թե հոդվածում արհեստական անվանափոխված ձև ստեղծել։ Ինչպես նաև խնդրում եմ այսուհետ հոդվածում նման մեթոդը չկիրառել՝ հետագայում լայնածավալ խմբագրական խնդիրներից խուսափելու համար։ — Ջէօ (천) 17:50, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հարգելի՛ Այգեպան մասնակից, շնորհակալություն Ձեր խմբագրումների համար։ Դանիել հոդվածում մի քանի թվականներ ներկայացրել եք այսպես՝ 19րդ դար, որը սխալ է համարվում․ վիքիպեդիայում և առհասարակ օգտագործվում է այս տարբերակը՝ 19-րդ դար։ Ծանոթագրություններ բաժնում ներկայացված հղումները վիքիպեդիայից են, ինչը կանոնակարգին դեմ է, կխնդրեի՝ վերանայեիք ձեր ներդրումները այս հոդվածում։ Շնորհակություն և հաճելի խմբագրումներ։--Արսեն (քննարկում) 10։21, 3 Նոյեմբերի 2014 (UTC)
* և •
խմբագրելողջույն Հարգելի՛ ԱյգեՊան, ո՞նց ես,
- և • նշանները շատ են օգտագործվում քո կողմից ստեղծված հոդվածներում, չգիտեմ կոնկրետ ինչ ասեմ, գուցե չհամարվեն սխալ, բայց հաստատ ճիշտ էլ չի, օրինակ այա տողը՝
Էնդի Խաչատրյան (*1975թ.Թեհրան) •Ontronik "Andy" Khachatryan• ամերիկահայ րոք-երաժիշտ,
սրանք ինչի համար են այսպես արվում, խնդրեմ անպայման արձագանքես այս քննարկմանը։ --ERJANIK քննարկում: 10։48, 4 Նոյեմբերի 2014 (UTC)
կրկնություն
խմբագրելԱյգեՊան, չեմ զլանում կրկնել, որ վերնագրերի հետ կապված տարաձայնությունների լուծման մեկ ճանապարհ կա՝ քննարկում բացել ՎՊ:ԱԵՀ էջում։ Եվս մեկ անգամ եմ խնդրում, որ հոդվածներում այս մեթոդը չկրկնեք, որովհետև ես միևնույն է ուղղելու եմ։ Կրկնակի և ավելորդ աշխատանք ենք անում։ — Ջէօ (천) 17։27, 4 Նոյեմբերի 2014 (UTC)
Հարգելի՛ ԱյգեՊան, Այս հոդվածում կրկին ծանոթագրություն կա վիքիպեդիայից, որը, ևս մեկ անգամ կրկնում եմ, կանոնակարգին դեմ է։ Եվս մեկ անգամ խնդրում եմ վերանայեք ձեր խմբագրումները։ Ես կարող եմ ուղղել, սակայն ցանկալի կլինի՝ դու անեք, որպեսզի հետագայում նույն սխալները չկրկնեք։--Արսեն (քննարկում) 08։04, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- Արսեն, խնդրում եմ հուշես, ինչի՞ մասին է խոսքը: ԱյգեՊան (քննարկում) 08:19, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- ԱյգեՊան ջան, Անդրեասյան հոդվածում, երկրորդ ծանոթագրությունը, որտեղ գրված է «Արցախի պատերազմի մասնակից», հղումը տանում է դեպի Արցախի պատերազմ հոդված, որը վիքիպեդիայում ընդունված չէ, մենք չենք կարող ծանոթագրություններ վերնագրում հղում տալ վիքիպեդիայի հոդվածներին։ Խոսքը սրա մասին է։ Շնորհակալություն--Արսեն (քննարկում) 09:25, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- Արսեն, այսինքն` ծանոթագրության տեքստի մեջ չպե՞տք է լինի հղում որեւէ հոդվածի:ԱյգեՊան (քննարկում) 09:52, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- Եթե հղումը տանում է վիքիպեդիայի հոդվածի, ուրեմն չպետք է լինի, Այգեպան ջան։ Կոնկրետ այս և
այսհոդվածներում հղումը տանում է վիքիպեդիայի հոդվածի, այդ իսկ պատճառով այն սխալ է համարվում։--Արսեն (քննարկում) 06:12, 6 Նոյեմբերի 2014 (UTC)- Արսեն, իսկ կարա՞մ իմանամ, թե ով է այդպիսի աբսուրդ բան որոշել:ԱյգեՊան (քննարկում) 08:27, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Եթե հղումը տանում է վիքիպեդիայի հոդվածի, ուրեմն չպետք է լինի, Այգեպան ջան։ Կոնկրետ այս և
- Արսեն, այսինքն` ծանոթագրության տեքստի մեջ չպե՞տք է լինի հղում որեւէ հոդվածի:ԱյգեՊան (քննարկում) 09:52, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- ԱյգեՊան ջան, Անդրեասյան հոդվածում, երկրորդ ծանոթագրությունը, որտեղ գրված է «Արցախի պատերազմի մասնակից», հղումը տանում է դեպի Արցախի պատերազմ հոդված, որը վիքիպեդիայում ընդունված չէ, մենք չենք կարող ծանոթագրություններ վերնագրում հղում տալ վիքիպեդիայի հոդվածներին։ Խոսքը սրա մասին է։ Շնորհակալություն--Արսեն (քննարկում) 09:25, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- Արսեն, խնդրում եմ հուշես, ինչի՞ մասին է խոսքը: ԱյգեՊան (քննարկում) 08:19, 5 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այդպիսի բան չկա, որ հղման մեջ չի կարող ներքին հղում լինի, ուղղակի Արսենը երևի շփոթում է, որ որպես աղբյուր Վիքիպեդիայի այլ լեզվով կամ նույն լեզվով հոդված չի կարող լինել: Այգեպան, սովորաբար տվյալ դեպքերում ավելի նպատակահարմար է օգտագործել նշում կաղապարը, նայիր Տող (գյուղ) գյուղի առաջին տողը, ԼՂՀ-ի վրա Նշում կաղապարն է դրված, ուղղակի վերջում ծանցանկի փոխարեն կամ ծանցանկին գումարած պիտի դնես
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}--6AND5 (քննարկում) 08։39, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այդպիսի բան որոշել է վիքիհամայնքը, համենայն դեպս, ինձ այդպես են սովորացրել, ծանոթագրություններում հղում վիքիպեդիաներին չեն դնում, իսկ եթե դուք ծանոթագրություն վերնագիրը փոխեք «նշում» վերնագրով այն սխալ չի համարվի, ԱյգեՊան ջան։ Օրինակ կարող ես նայել այս հոդվածը Երկրորդ համաշխարհային պատերազմ, որտեղ օգտագործված է Նշումներ վերնագիրը։--Արսեն (քննարկում) 08:44, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի ԱյգեՊան, Վիքիպեդիայում ամեն մի կարևոր փաստ պետք է հաստատվի վստահելի աղբյուրով, իսկ Վիքիպեդիան ինքն իր հոդվածները չի կարող հաստատել: Դա կոչվում է ինքնահղում և համարվում է կոպիտ խախտում: Ինչպես նաև չի կարելի որպես ճշգրտությունը հաստատող փաստ հղվել օտարալեզու Վիքիներին: Դա ևս ինքնահղում է:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:24, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ծանոթագրություններում ներքին հղում կարող է լինել, պայմանական օրինակ բերեմ, ծանոթագրության մեջ գրված է Պողոսյանի այս ինչ գրքի այս ինչ էջը, տվյալ դեպքում, եթե Պողոսյանի մասին հոդված կա վիքիիում և նաև այդ գրքի վերաբերյալ հոդված կա, ապա կարող ենք ներքին հղում տալ և տվյալ դեպքում վիքին ինքնիրեն հղում չլինելու գաղափարը չի աշխատում, կարծում եմ հասկանալի բացատրեցի....--6AND5 (քննարկում) 12:22, 6 Նոյեմբերի 2014 (UTC)
եւ թե և
խմբագրելՀարգելի՛ ԱյգեՊան ինչպե՞ս եք, խնդրեմ արձագանքեք, թե ինչու եք օգտագործում եւ տառերը և տառի փոխարեն, անկախ ամեն ինչից շնորհակալություն Ձեր մեծաքանակ ներդրումների համար։ --ERJANIK քննարկում: 16։26, 19 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ես արդեն մեռա փոխելով։ ԱյգեՊան ջան, կարծեմ պայմանավորվել էինք, չէ՞, որ եթե կա տարաձայնություն հոդվածի անվան հետ, կա համապատասխան ՎՊ:ՋԵՀ էջը։ Արհեստական տեսք պետք չէ ստեղծել։ — Ջէօ (천) 17:33, 19 Նոյեմբերի 2014 (UTC)
Ոչ թե Ր, այլ Ռ
խմբագրելՈղջույն, Հարգելի՛ ԱյգեՊան։ Օտարալեզու բառերը թարմգանելիս, բառասկզբում Ր չի գրվում։ Խնդրում եմ նոր ուղղագրություններ չներմուծել։ Խոսքը Ջոն Ռիս-Դեյվիս հոդվածի մաիսն է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։21, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Հարգելի Արման Մուսիկյան, դա թարգմանություն չէ, այլ տառադարձում։ Անգլերենում r տառը համարյա չի արտասանվում, իսկ Դուք առաջարկում եք, որ գրվի կոշտ ռ։ Իմաստը ո՞րն է։ Միայն թե խնդրում եմ չասեք, այդպես է ընդունված։ Դա հիմնավորում չէ։ ԱյգեՊան (քննարկում) 16։33, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Ր-ով գրվում է Րաֆֆին, այլ ոչ թե Րոմեո, Րաֆայել։ Ճիշտը Ռ-ն է։ Կրկին եմ ասում, նորամուծություններ մի մտցրեք Հայերենի մեջ։ Անունները մեր կամակորությամբ չէ, որ թարգմանվում են։ Ու խնդրում եմ արդեն վաղուց գոյություն ունեցող հոդվածները չվերցնել ու միանգամից անվանափոխել։ Դրա համար քննարկումներ գոյություն ունի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:51, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հարգելի՛ ԱյգեՊան, հետաքրքիր վերաբերմունք ունենք ընդունված է կարգի հետ կապված, դա զգացվեց և զգացվում է և-ի ու եւ-ի հետ կապված, տառասկզբում Ր-գրված անուններ, մանավանդ անգլերեն անուններից թարգմանած հաճա՞խ եք տեսել որ թարգմանվեն ու գրվեն ր-ով, իսկ ինչ-որ հիմա գրում եմ, մտածում եմ որ Դուք էլ գիտեք, բայց գրում եմ: Ուրեմն հայոց լեզուն հարուստ լեզու է, ամեն ինչ-որ գրված է որևէ տառով, այդպես չի արտասանվում, օրինակ որսորդ, բաց արտասանվում է վորսորդ, մարդ, բայց արտասանվում է մարթ, և այլն ..., հայերենում ր-ն սկզբում չի լսվում այսպես ասած, մեզ բոլորիս սովորեցրել են դպրոցում ինչ-որ բաներ այս թեմայով, մի բան հարցնեմ Ձեզ, Ձեր կարծիքով հայերենում ինչու շատ չկան Ր-ով սկսվող բառեր, եթե հայերենին հարմար լիներ Ր-ով բառեր սկզբում լիներ, այդ թվում նաև անուններ, հավատացեք նման բառեր ուղղակի կլինեին, իսկ հայերենում Ր-ով բառեր մի քանիսն են, նշանակում էր որ հայերենը այսպես ասած չի սիրում բառասկզբում Ր, այստեղ հետաքրքիր բաներ կան գրված այս թեմայով: --ERJANIK քննարկում: 17:50, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Մարթն ու վորսորդն ինչ կապ ունեին այստեղ ԱյգեՊան (քննարկում) 17:55, 22 Նոյեմբերի 2014 (UTC)

- Շատ ճիշտ նկատառում արեց հարգելի Արմանը։ Մի քանի անգամ նկատել եմ, որ անուններն էլ ձեր ուզած ձևով եք տառադարձում։ Խնդրեմ [7] ։) --Eurofan88 (քննարկում) 18:06, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- մարթն ու որսորդը ուղղակի որպես օրինակ եմ բերում, որ եթե ասենք գրենք Ռ-վ, դեռ չի նշանակում որ պարտադիր պետք է կարդացվի կոշտ Ռ-ով: --ERJANIK քննարկում: 18:09, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Անգլերենից փոխառնված անունները պետք է գրվեն Ր-ով, ինչպես նաեւ ր-ով պետք է գրվեն` Չարլզ, Բերլուսկոնի եւ նման այլ անունները, սթերլինգ բառը եւ այլն: ԱյգեՊան (քննարկում) 18:21, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Բառամիջում այո, բառասկզբում՝ ոչ։ --Լիլիթ (քննարկում) 18:23, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Բառամիջում` ր-ով: Այդպես էլ կանենք: ԱյգեՊան (քննարկում) 18:45, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Հիշեցնեմ, որ դա միայն այն դեպքում, երբ տվյալ անվանումը որևէ հայալեզու գրականությունում չի հանդիպում, իսկ ՀՍՀ֊ն տվյալ դեպքում շա՜տ ուժեղ աղբյուր է, և կարող է հիմք հանդիսանալ անվանափոխման համար՝ անկախ նրանից դուք բառամիջում «Ր» եք գրել, թե «Ռ»։ — Ջէօ (천) 18:55, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Բառամիջում` ր-ով: Այդպես էլ կանենք: ԱյգեՊան (քննարկում) 18:45, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Բառամիջում այո, բառասկզբում՝ ոչ։ --Լիլիթ (քննարկում) 18:23, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- Անգլերենից փոխառնված անունները պետք է գրվեն Ր-ով, ինչպես նաեւ ր-ով պետք է գրվեն` Չարլզ, Բերլուսկոնի եւ նման այլ անունները, սթերլինգ բառը եւ այլն: ԱյգեՊան (քննարկում) 18:21, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
- մարթն ու որսորդը ուղղակի որպես օրինակ եմ բերում, որ եթե ասենք գրենք Ռ-վ, դեռ չի նշանակում որ պարտադիր պետք է կարդացվի կոշտ Ռ-ով: --ERJANIK քննարկում: 18:09, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Ջոն Մալքովիչ թե Մալկովիչ
խմբագրելողջույն Հարգելի՛ ԱյգեՊան, մի բան եմ ուզում հարցնել, Դու այս դերասանի ազգանունը որտե՞ղ ես լսել կամ կարդացել ք-ով տարբերակով, ի դեպ նա ծագումով խորվաթ է, այսինքն նաև դա հաշվի առնելով ք-ն չի սազում ու ասեմ, այդպես ես երբեք չեմ լսել կամ կարդացել, որպեսզի նման քննարկումներ հաճախ չլինեն, խնդրեմ կարդաս Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց էջը։ --ERJANIK քննարկում: 13։27, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Կապ չունի, թե որտեղացի է, հիմա ինքն ամերիկացի դերասան է: Եթե Իվանը Ջոն է դարձել, ուրեմն` Մալքովիչն ավելի ճիշտ է: Եւ ավելի լավ է հնչում: Դա նույնպես նշանակություն ունի:ԱյգեՊան (քննարկում) 15:30, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Միանգամայն օրիգինալ հետազոտություն է։ Հայերենում տարածված է Մալկովիչ տարբերակը և հենց այդ տարբերակն էլ պետք է մնա։ Հարգելի ԱյգեՊան, նման տարաձայնությունները Ձեր հետ արդեն քրոնիկ բնույթ են կրում, դա լավ չէ։ Ես էլի կկրկնեմ, նման տարաձայնության համար կա ՎՊ:ԱԵՀ էջը։ Քննարկում բացեք, ներկայացրեք աղբյուրներ, նոր կատարեք փոփոխություններ։ — Ջէօ (천) 16:11, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այսինքն` դու նորմալ ես համարում, երբ մի դեպքում գրվում է ճիշտ թ-ով` Քլինթոն, մի այլ դեպքում սխալ տ-ով` Գլադստոն: Սրա ի՞նչը պետք է քննարկենք:ԱյգեՊան (քննարկում) 18:31, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Եթե մամուլում և մասնագիտական գրականություն տառադարձված անվան այս տարբերակն է առավել տարածված, ուրեմն այո՛, նորմալ եմ համարում։ Նույնքան նորմալ եմ համարում Տեխասը և ոչ թե Տեքսասը։ — Ջէօ (천) 05:25, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
- հարգելի ԱյգեՊան, չպատըասխանեցիք, թե այս դերասանի ազգանունը որտե՞ղ եք լսել կամ կարդացել ք-ով տարբերակով։ --ERJANIK քննարկում: 06:33, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
- Իսկ Դու որտեղ ես Դու-ն կարդացել մեծատառով:ԱյգեՊան (քննարկում) 14:37, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
- դա այքան էլ կարևոր չի, բայց ճիշտ ես, Դուք-ն է մեծատառով, ուղղակի ես դա այդպես եմ գրեմ անծանոթներին հարգանքի նշան: --ERJANIK քննարկում: 06:37, 30 Նոյեմբերի 2014 (UTC)
- Իսկ Դու որտեղ ես Դու-ն կարդացել մեծատառով:ԱյգեՊան (քննարկում) 14:37, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
- հարգելի ԱյգեՊան, չպատըասխանեցիք, թե այս դերասանի ազգանունը որտե՞ղ եք լսել կամ կարդացել ք-ով տարբերակով։ --ERJANIK քննարկում: 06:33, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
- Եթե մամուլում և մասնագիտական գրականություն տառադարձված անվան այս տարբերակն է առավել տարածված, ուրեմն այո՛, նորմալ եմ համարում։ Նույնքան նորմալ եմ համարում Տեխասը և ոչ թե Տեքսասը։ — Ջէօ (천) 05:25, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այսինքն` դու նորմալ ես համարում, երբ մի դեպքում գրվում է ճիշտ թ-ով` Քլինթոն, մի այլ դեպքում սխալ տ-ով` Գլադստոն: Սրա ի՞նչը պետք է քննարկենք:ԱյգեՊան (քննարկում) 18:31, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Միանգամայն օրիգինալ հետազոտություն է։ Հայերենում տարածված է Մալկովիչ տարբերակը և հենց այդ տարբերակն էլ պետք է մնա։ Հարգելի ԱյգեՊան, նման տարաձայնությունները Ձեր հետ արդեն քրոնիկ բնույթ են կրում, դա լավ չէ։ Ես էլի կկրկնեմ, նման տարաձայնության համար կա ՎՊ:ԱԵՀ էջը։ Քննարկում բացեք, ներկայացրեք աղբյուրներ, նոր կատարեք փոփոխություններ։ — Ջէօ (천) 16:11, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Կապ չունի, թե որտեղացի է, հիմա ինքն ամերիկացի դերասան է: Եթե Իվանը Ջոն է դարձել, ուրեմն` Մալքովիչն ավելի ճիշտ է: Եւ ավելի լավ է հնչում: Դա նույնպես նշանակություն ունի:ԱյգեՊան (քննարկում) 15:30, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Շնորհավոր Նոր Տարի
խմբագրել
2014 թ. տարվա հոդված
խմբագրելողջույն Հարգելի՛ ԱյգեՊան, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:30, 11 Հունվարի 2015 (UTC)
«»
խմբագրելՈղջույն, ԱյգեՊան։ Ետ եմ շրջել Վիքիպեդիայի պատկերանիշ հոդվածում կատարած Ձեր խմբագրումը, քանի որ հայերենում "" կետադրական նշան չկա և որպես չակերտ օգտագործվում են «» նշանները։ --Ջեօ (저) 18:48, 21 Հունվարի 2015 (UTC)
- Բարեւ: Չակերտներին դեմ չեմ, բայց այդքան գնդեր շարելը կարծում եմ, տեղին չէ` շատ ցաքուցրիվ պատկեր է ստացվում: Ավելի լավ կլիներ տեքստ ավելացնեինք: Խնդրում եմ հանես: Եւս մի խնդրանք` եւ-իս մի' կպեք: Հարգանքներով` ԱյգեՊան (քննարկում) 18:54, 21 Հունվարի 2015 (UTC)
- Պատկերասրահի դուրս բերելուն դեմ չեմ։ Իսկ ինչ վերաբերում է «Եւ»֊ին, առավել մանրամասն խոսվել է այստեղ, որին Դուք էլ եք մասնակցել։ Քննարկման մասնակիցների փաստերին որևէ աղբյուրով չհակատարձեցիք, այժմ ինչո՞ւմն է խնդիրը։ --Ջեօ (저) 19:00, 21 Հունվարի 2015 (UTC)
- Որքան էլ հետ շրջվի, բոտն իր գործը անելու է։ --Ջեօ (저) 13:35, 22 Հունվարի 201
- Հանճար ես: Մի հատ էլ բոտ սարքեիր՝ քերականական սխալների, օրինակ՝ Գրավչության կաննոներ վերնագիրը ճիշտ գրելու համար: Թե՞ դրանք քեզ համար մանրուքներ են՝ ինչ է եղել որ՝ կանոններ թե՞ կաննոներ: Կարեւորը որ եւ-ով չգրեն: Տխուր վիճակ: ԱյգեՊան (քննարկում)
- Հետագայի համար խորհուրդ կտամ Վիքիէթիկետ կանոնակարգը կարդալ։ Ձեր հեգնանքը տեղին չէ։ Ես նկատում եմ շարունակական սխալներ Ձեր կողմից, և պարտքս եմ համարում դրա մասին ծանուցելու։ Այլ հարց է, թե դրանք Դուք ինչպես եք ընդունում։ --Ջեօ (저) 16:36, 22 Հունվարի 2015 (UTC)
- ԱյգեՊան ո՞նց ես: --ERJANIK քննարկում: 19:16, 22 Հունվարի 2015 (UTC)
- Լավ եմ, մի քիչ քո վիճակն է ինձ անհանգստացնում: ԱյգեՊան (քննարկում) 05:15, 23 Հունվարի 2015 (UTC)
- կարևորը որ լավ ես, բայց եւ օգտագործելը սխալ է, վիքիհամայնքը քննարկումներում դեմ է եղել, հիմա կրկնակի սխալ ես գործում հետ շրջելով բոտի եւ→և խմբագրումները, իմ վիճակն ինչու՞ է անհագստացնող։ --ERJANIK քննարկում: 08:55, 23 Հունվարի 2015 (UTC)
- Լավ եմ, մի քիչ քո վիճակն է ինձ անհանգստացնում: ԱյգեՊան (քննարկում) 05:15, 23 Հունվարի 2015 (UTC)
- ԱյգեՊան ո՞նց ես: --ERJANIK քննարկում: 19:16, 22 Հունվարի 2015 (UTC)
- Հետագայի համար խորհուրդ կտամ Վիքիէթիկետ կանոնակարգը կարդալ։ Ձեր հեգնանքը տեղին չէ։ Ես նկատում եմ շարունակական սխալներ Ձեր կողմից, և պարտքս եմ համարում դրա մասին ծանուցելու։ Այլ հարց է, թե դրանք Դուք ինչպես եք ընդունում։ --Ջեօ (저) 16:36, 22 Հունվարի 2015 (UTC)
- Հանճար ես: Մի հատ էլ բոտ սարքեիր՝ քերականական սխալների, օրինակ՝ Գրավչության կաննոներ վերնագիրը ճիշտ գրելու համար: Թե՞ դրանք քեզ համար մանրուքներ են՝ ինչ է եղել որ՝ կանոններ թե՞ կաննոներ: Կարեւորը որ եւ-ով չգրեն: Տխուր վիճակ: ԱյգեՊան (քննարկում)
- Որքան էլ հետ շրջվի, բոտն իր գործը անելու է։ --Ջեօ (저) 13:35, 22 Հունվարի 201
- Պատկերասրահի դուրս բերելուն դեմ չեմ։ Իսկ ինչ վերաբերում է «Եւ»֊ին, առավել մանրամասն խոսվել է այստեղ, որին Դուք էլ եք մասնակցել։ Քննարկման մասնակիցների փաստերին որևէ աղբյուրով չհակատարձեցիք, այժմ ինչո՞ւմն է խնդիրը։ --Ջեօ (저) 19:00, 21 Հունվարի 2015 (UTC)
- Բարեւ: Չակերտներին դեմ չեմ, բայց այդքան գնդեր շարելը կարծում եմ, տեղին չէ` շատ ցաքուցրիվ պատկեր է ստացվում: Ավելի լավ կլիներ տեքստ ավելացնեինք: Խնդրում եմ հանես: Եւս մի խնդրանք` եւ-իս մի' կպեք: Հարգանքներով` ԱյգեՊան (քննարկում) 18:54, 21 Հունվարի 2015 (UTC)
Այդպիսի քննարկում չի լինում՝ առանց հարցի էության մեջ մտնելու:ԱյգեՊան (քննարկում) 05:11, 26 Հունվարի 2015 (UTC)
Շքանշաններ, 2014 փետրվար
խմբագրելՎիքիընդլայնում | ||
Հարգելի՛ ԱյգեՊան, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծին միանալու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 11:59, 9 Փետրվարի 2015 (UTC) |
Translating the interface in your language, we need your help
խմբագրելPlease register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:07, 26 Ապրիլի 2015 (UTC)
Կրկնօրինակ յօդուած
խմբագրելՅարգելի՛ ԱյգեՊան, Առաջին աշխարհամարտ (արեւմտահայերէն) եւ Համաշխարհային Առաջին Պատերազմ (արեւմտահայերէն) յօդուածները պէտք է միացնել։ Որովհետեւ խմբագրման կաղապար տեղադրուած էր, ուստի կը խնդրեմ որ դուք կատարէք միացումը։ Շնորհակալութիւն։--Azniv Stepanian (քննարկում) 16:19, 8 Ապրիլի 2016 (UTC)
Լիթուանիայի շքանշան
խմբագրելԼիթուանիայի շքանշան | ||
Յարգելի ԱյգեՊան, այս շքանշանը Ձեզի կը շնորհուի Լիթվա յօդուածը բարելավելուն համար: --El-ßäbregaՔննարկում 08:04, 10 Ապրիլի 2016 (UTC) |
- Շնորհակալ եմ: Լաւն է :~))) ԱյգեՊան (քննարկում) 15:56, 12 Ապրիլի 2016 (UTC)
Տեղափոխութիւն
խմբագրելՅարգելի՛ ԱյգեՊան, Ձեր ստեղծած «Առիւծ (համաստեղութիւն)» յօդուածը տեղափոխուած է Ձեր սեւագրութեան էջը՝ գոյութիւն ունեցող բազմաթիւ թարգմանական սխալներու պատճառով։ Կը խնդրենք վերանայիլ յօդուածը եւ սրբագրութիւններ կատարելէ ետք միայն, տեղափոխել գլխաւոր անուանատարածք։--Azniv Stepanian (քննարկում) 12:15, 11 Ապրիլի 2016 (UTC)
Լուսաբանութեան անհրաժեշտութիւն
խմբագրելԲարե՛ւ յարգելի ԱյգեՊան։ Մի քանի հարցում պիտի ուղղեմ ձեզի եւ կը յուսամ՝ հարցումներուն նկատմամբ անդրադարձ մը կ՛ունենաք։ Հիմնական հարցումս այն է, որ որքա՞ն կը տիրապետէք արեւմտահայերէնին․ քանզի արեւմտահայերէն յօդուածներուն մէջ ձեր կատարած ներդրումներուն ուղղագրութիւնը թերի է։ Քննարկաման վերի բաժիններուն մէջ ձեզի հարցումներ եւ առաջարկներ ներկայացուցած էի, լաւ կ՛ըլլայ, որ այդ հարցումները եւս ունենան պատասխաններ։--Azniv Stepanian (քննարկում) 10:55, 26 Ապրիլի 2016 (UTC)
- Բարեւ Azniv Stepanian: Արեւմտահայերէնս ահաւոր վատն է, ճիշդ նկատած եք: ԱյգեՊան (քննարկում) 14:13, 26 Ապրիլի 2016 (UTC)
- Բարե՛ւ յարգելի ԱյգեՊան։ Շա՜տ շնորհակալ եմ անկեղծ պատասխանին համար․ ուստի ես ալ անկեղծօրէն պիտի խմդրեմ, որ ձեր ներդրումներն ու սրբագրութիւնները կատարէք միա՛յն այն պարագային, երբ 100%-ով վստահ էք ձեր կատարածէն։--Azniv Stepanian (քննարկում) 07:13, 27 Ապրիլի 2016 (UTC)
- Յարգելի Azniv Stepanian, քիչ մը տարօրինակ է Ձեր ներկայացրած պահանջը :((( ԱյգեՊան (քննարկում) 14:10, 27 Ապրիլի 2016 (UTC)
- Բարե՛ւ յարգելի ԱյգեՊան։ Շա՜տ շնորհակալ եմ անկեղծ պատասխանին համար․ ուստի ես ալ անկեղծօրէն պիտի խմդրեմ, որ ձեր ներդրումներն ու սրբագրութիւնները կատարէք միա՛յն այն պարագային, երբ 100%-ով վստահ էք ձեր կատարածէն։--Azniv Stepanian (քննարկում) 07:13, 27 Ապրիլի 2016 (UTC)
Յարգելի՛ ԱյգեՊան, բոլորս ալ միեւնոյն նպատակով կը կատարենք մեր ներդրումները սոյն հանրագիտարանէն ներս, եւ նոյն չափով մտահոգուած կը մօտենանք՝ համայն սփիւռքահայութեան, տարածելու հաւաստի, լիակատար ու անթերի գիտելիքներ. ուստի այս աշխատանքը նախընտրելի է կատարեն արեւմտահայերէնին տիրապետող մարդիկ: Իսկ մենք կը ցանկանք ձեր փորձառութեամբ օգնէ՛ք մեզի եւ ո՛չ լեզուական առումով:--Azniv Stepanian (քննարկում) 17:19, 27 Ապրիլի 2016 (UTC)
«օ» եւ ոչ թէ՝ «աւ»
խմբագրելՊրն. ԱյգեՊան, պիտի խնդրեմ չվստահիլ աւանադական կոճակին: Բոլոր «օ» տառերը «աւ»-ով փոխարինած է: Այդ մէկը գրաբարին յատուկ է եւ ո՛չ թէ արեւմտահայերէնին: Այլ ուղղագրական սխալներ եւս կան, սակայն այս մէկը ամէնէն կոպիտ սխալն էր:--Azniv Stepanian (քննարկում) 07:58, 15 Նոյեմբերի 2016 (UTC)
- Բարեւ Azniv Stepanian: Ափսոս, շատ ցաւալի է : ((( ԱյգեՊան (քննարկում) 08:33, 15 Նոյեմբերի 2016 (UTC)
Վիքիդատայի հղում
խմբագրելՈղջույն, ԱյգեՊան։ Վիքիդատայում Ձեր խմբագրումը հետ եմ շրջել, քանզի այլալեզու հոդվածների հետ միջլելզվային հղման մեջ պետք է լինի արևելահայերեն հոդվածը։ Հուսամ՝ նման պրակտիկա չեք կիրառել։ Եթե կիրառել եք, խնդրում եմ բոլոր խմբագրումները հետ շրջել։ --@ջեօ 17:58, 27 Հունվարի 2017 (UTC)
- Բարեւ GeoO : Ես այս մեկն էի արել, բայց նայում եմ, լիքը կան: ԱյգեՊան (քննարկում) 04:48, 1 Փետրվարի 2017 (UTC)
- Այդ հոդվածներից մի երկուսի անունը այստեղ կնշե՞ս։ --@ջեօ 06:23, 1 Փետրվարի 2017 (UTC)
- GeoO, Չեմ նշի, քանի որ համարում եմ, որ անողները ճիշտ են վարուել : )))) Չեմ ուզում իրենց վատութիւն արած լինեմ ԱյգեՊան (քննարկում) 06:43, 1 Փետրվարի 2017 (UTC)
- Բարի։ Այս խմբագրման համար ձեզ պաշտոնական զգուշացում եմ տալիս, հաջորդիվ նման վարքը կհանգեցնի արգելափակման։ --@ջեօ 06:46, 1 Փետրվարի 2017 (UTC)
GeoO, միջլեզուային յղում անելու համար ե՞ք արգելափակում : ((( ԱյգեՊան (քննարկում) 07:19, 1 Փետրվարի 2017 (UTC)
- Ցանկակցած սխալ խմբագրում համար մասնակիցը զգուշացում է ստանում, շարունակելու դեպքում՝ արգելափակվում։ Նոր պրակտիկա չէ այստեղ։ --@ջեօ 07:25, 1 Փետրվարի 2017 (UTC)
Տոլմա՜ քեզ համար
խմբագրելՀարգելի ԱյգեՊան, խնդրում եմ ավելացնել «Բրեյլի Գրեր» էջում հայերեն այբուբենին համապատասխանող նշանների աղբյուրը: Ոչ մի տեղ չի ստացվում գտնել տեղեկություններ հայերեն Բրեյլի մասին: Arman High (քննարկում) 11:19, 20 Մայիսի 2017 (UTC) |
- Arman High, Սա տեսել ե՞ք : Տոլմայի համար շնորհակալ եմ: Համով էր : ~ ))) ԱյգեՊան (քննարկում) 13:35, 20 Մայիսի 2017 (UTC)
- ԱյգեՊան Տեսել եմ, բայց բանն այն է,որ անգլերեն հոդվածի տվյալները տարբերվում են հայերենից: Այդ պատճառով ստույգ աղբյուր եմ փնտրում: Անգամ կույրերի միավորման կայքում չգտա: Հ.Գ. Առանց կոդը խմբագրելու հաղորդագրություն ուղարկելու ձև չկա՞: Arman High 23:42, 1 Հունիսի 2017 (UTC)
- Arman High, ցաւոք, ես էլ տեղեկութիւններ չունեմ: Պատճառը երեւի հայերէն Բրայլի խիստ սահմանափակ գործածութիւնն է: Լսել եմ նաեւ, որ մերոնք նախընտրում են ռուսերէնը՝ հասկանալի պատճառներով: ԱյգեՊան (քննարկում) 13:51, 2 Հունիսի 2017 (UTC)
- ԱյգեՊան Տեսել եմ, բայց բանն այն է,որ անգլերեն հոդվածի տվյալները տարբերվում են հայերենից: Այդ պատճառով ստույգ աղբյուր եմ փնտրում: Անգամ կույրերի միավորման կայքում չգտա: Հ.Գ. Առանց կոդը խմբագրելու հաղորդագրություն ուղարկելու ձև չկա՞: Arman High 23:42, 1 Հունիսի 2017 (UTC)
Շքանշա՜ն քեզ համար։
խմբագրելԱնդադար ներդրման շքանշան | |
Յարգելի ընկեր
Լաւ օրերու բարեմաղթութիւններով միշտ: Շաքէ Մանկասարեան Շաքէ Մանկասարեան (քննարկում) 07:59, 15 Հուլիսի 2017 (UTC) |
- Շաքէ Մանկասարեան, շնորհակալ եմ շատ :~))) Յարգանքով՝ ԱյգեՊան (քննարկում) 13:49, 15 Հուլիսի 2017 (UTC)
Օրուա յօդուած՝ «Փորթուկալ»
խմբագրելՀարգելի՛ ԱյգեՊան, շնորհաւոր, Ձեր խմբագրած «Փորթուկալ» յօդուածը ընտրուած է 2017 թուականի 6 Հոկտեմբերին Գլխաւոր էջին վրայ ներկայացուելու համար: Շնորհակալութիւն Ձեր ունեցած ներդրման համար: --Arsog (1985) 08:54, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Յարգելի Arsog, անչափ շնորհակալ եմ նկատելու եւ գնահատելու համար : ~ ))) ԱյգեՊան (քննարկում) 15:34, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)
Յիշեցում
խմբագրելՅարգելի՛ մասանկից ԱյգեՊան, կ՛ուզեմ յիշեցնել թէ յօդուածը առանց ծանօթագրութեան՝ մի քանի օրուան ընթացքին, ջնջման կրնայ ենթարկուիլ։ Կանխայայտ շնորհակալութիւն։--Azniv Stepanian (քննարկում) 06:32, 15 Դեկտեմբերի 2017 (UTC)
Արգելափակում - 1 օր
խմբագրելՄասնակից Այգեպան, Նախօրօք զգուշացուցած էի, թէ ծանօթագրութիւնները տեղադրած էք սխալ ընթացքով եւ կը խնդրուի շուտով կատարել հարկ եղած փոփոխութիւնները։ Սակայն ձեր ցուցաբերած անտարբեր եւ արհամարհող վերաբերմունքին պատճառով ձեր հաշիւը կ’արգելափակուի մէկ օրով։--Azniv Stepanian (քննարկում) 07:48, 20 Փետրվարի 2018 (UTC)
- Յարգելի Azniv Stepanian, ես տեսնում եմ, ինչ եք արել, ինձ համար անհասկանալի է՝ ինչու՞ եք արել: «Անտարբեր եւ արհամարհող վերաբերմունք» իմ կողմից չի եղել: Իսկ Ձեր արածը վիրաւորական է: ԱյգեՊան (քննարկում) 12:58, 22 Փետրվարի 2018 (UTC)
- Մասնակից Այգեպան, մի քանի անգամ զգուշացուցած եմ, որ յօդուածներուն մէջ պէտք էր ճշդումներ կատարէիք․ իսկ ձեր կողմէն ո՛չ փոփոխութիւն եւ ո՛չ ալ անդրադարձ կատարուած է։ Ին՞չ պէտք էր անուանել սոյն վարվելագիծը, խնդրեմ պատասխանեցէք։--Azniv Stepanian (քննարկում) 13:16, 22 Փետրվարի 2018 (UTC)
- Azniv Stepanian, պիտակները ինչի՞ համար են: Մինչեւ հիմա Ձեր կողմէ միայն նախատինքներ լսած եմ: Ինչու՞ միայն վատը կը տեսնիք: ԱյգեՊան (քննարկում) 15:24, 22 Փետրվարի 2018 (UTC)
Զգուշացում
խմբագրելՄասնակից Այգեպան, նախապէս զգուշացուցած էի, թէ ծանօթագրութիւնները տեղադրած էք սխալ ընթացքով եւ կը խնդրուի շուտով կատարել հարկ եղած փոփոխութիւնները։ Ձեր խմբագրումները կը շարունակուին միեւնոյն ընթացքով, այսինքն՝ ծանօթագրութիւնները առանց բացատրութեան։ Այս ձեւը սխալ է, պէտք այսպէս կատարել։--Azniv Stepanian (քննարկում) 12:22, 5 Մարտի 2018 (UTC)
- Յարգելի Azniv Stepanian, ճիշդ է՞ հիմա: ԱյգեՊան (քննարկում) 18:05, 9 Հուլիսի 2018 (UTC)
Սխալներ օրերի մասին հոդվածներում
խմբագրելԲարի առավոտ, ԱյգեՊան։ Ես գիտեմ, որ նախկինում նման քննարկում ունեցել ենք, որի արդյունքը ոչինչ է եղել։ Օրերի մասին հոդվածներում կան անվանումների հետ կապված բազմաթիվ սխալներ, որոնք պետք է ուղղել կամ նախկին տեսքի բերել։ Խնդրում եմ սեղմ ժամկետում հոդվածներում անվանումները ուղղել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 08:08, 12 Մարտի 2018 (UTC)
- Բարի կեսօր ջ̸ե̸օ̸, այդ տողերը կարելի է ընդհանրապէս հանել, երեւի: Երեւի այդքան էլ շատ չեն մնացել: Ես նախընտրում էի «՝» նշանով գրել, միւս մասնակիցները այլ կարծիքի են ու ես էլ վաղուց այդտեղ գրառումներ չեմ արել, եղած անհամապատասխանութիւններն էլ շուտուանից են ու կարծում էի, որ արդէն փոխած կլինեն: ԱյգեՊան (քննարկում) 08:27, 12 Մարտի 2018 (UTC)
- ԱյգեՊան ջան, խոսքս կետադրական նշանների մասին չէ, այլ տառադարձումների։ Օրինակ՝ վերևում դրածս հղումից պարզ երևում է, որ ես հոդվածից դուրս եմ բելեր «Թեյմուր Րաջաբով» անվանումը, քանի որ այն սիրողական տառադարձում է և նույնիսկ հակասում է Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի վերնագրին։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 08:58, 12 Մարտի 2018 (UTC)
- ջ̸ե̸օ̸, ես էլ դա եմ ասում, որ իմ նախընտրած ձեւը պէտք է հեռացուի, եթէ ընդունուած ձեւին հակասում է: Իսկ կետադրութիւնը որպէս օրինակ բերեցի, թէ ինչու չեմ շարունակել: Միւս պատճառը ուղղագրութիւնն է: Այդ բոլոր գրառումները սխալ ուղղագրութիւնով են եւ պէտք է հեռացուեն: Խօսքս իմ գրածների մասին է: ԱյգեՊան (քննարկում) 11:44, 12 Մարտի 2018 (UTC)
- ԱյգեՊան ջան, խոսքս կետադրական նշանների մասին չէ, այլ տառադարձումների։ Օրինակ՝ վերևում դրածս հղումից պարզ երևում է, որ ես հոդվածից դուրս եմ բելեր «Թեյմուր Րաջաբով» անվանումը, քանի որ այն սիրողական տառադարձում է և նույնիսկ հակասում է Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի վերնագրին։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 08:58, 12 Մարտի 2018 (UTC)
Կապակցում
խմբագրելՀարգելի՛ ԱյգեՊան, խնդրում եմ արևմտահայերեն հոդվածներ ստեղծելիս տեղադրել {{Արևելահայերեն}} կաղապարը արևմտահայերեն հոդվածում և {{Արևմտահայերէն}} կաղապարը՝ արևելահայերեն հոդվածում՝ այդպիսով ստեղծելով հոդվածների կապակցում: Շնորհակալություն:--Սիգմա (քննարկում) 15:36, 27 Ապրիլի 2018 (UTC)
Translation
խմբագրելHello! May I ask you for a translation of the code placed on this page into հայերեն? Can you put in under the English version. Thank you very much! :) -XQV- (քննարկում) 19:01, 17 Հունիսի 2018 (UTC)
- -XQV- Արված է --Azniv Stepanian (քննարկում) 12:53, 10 Հուլիսի 2018 (UTC)
Անաղբյուր հոդված. «Զվիատ Կամսախուրտիա»
խմբագրելՀարգելի ԱյգեՊան, Ձեր ստեղծած «Զվիատ Կամսախուրտիա» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Azniv Stepanian (քննարկում) 07:06, 6 Դեկտեմբերի 2018 (UTC)
-- Azniv Stepanian (քննարկում) 07:06, 6 Դեկտեմբերի 2018 (UTC)
Զգուշացում
խմբագրելՄասնակից Այգեպան, վերջին շրջանին խմբագրած էք բազմաթիւ յօդուածներ (366 Վինկենտինա, Պադովա, 362 Հաւնիա, 361 Բոնոնիա (արեւմտահայերէն) եւ այլ յօդուածներ), որոնք ունին սխալ վերնագիրներ եւ խմբագրուած մի քանի տողերուն մէջ մեծ թիւով ուղղագրական սխալներ։
Կը խնդրուի շուտով վերատեսութեան ենթարկել ու կատարել հարկ եղած փոփոխութիւններն ու ճշդումները։ Եթէ յառաջիկայ երկու-երեք օրուան ընթացքին նշուած փոփոխութիւնները չկատարուին, յօդուածները ջնջման կ'ենթարուին։--Azniv Stepanian (քննարկում) 06:57, 17 Դեկտեմբերի 2018 (UTC)
- Azniv Stepanian, շնորհակալ պիտի լինէի, եթէ նշէիք ճիշդ վերնագիրները: Այդ հարցում ես ձեր օգնութեան կարիքը զգում եմ: ԱյգեՊան (քննարկում) 08:49, 17 Դեկտեմբերի 2018 (UTC)
- Մասնակից Այգեպան, խնդիրը միայն վերնագիրներու սրբագրութիւնը չէ․ յօդուածներուն մէջ կան քերականական՝ շարադասական, ուղղագրական եւ այլ սխալներ, օգտագործուած մասնագիտական եզրերու սխալ թարգմանութիւններ։ Հետեւաբար, լաւ կ'ըլլայ նախօրօք ստուգէք, ապա՝ խմբագրէք։--Azniv Stepanian (քննարկում) 11:27, 17 Դեկտեմբերի 2018 (UTC)
- Azniv Stepanian, մի՛ արէք, էլի այդպիսի բաներ: Սիրուն չէ: ԱյգեՊան (քննարկում) 06:36, 23 Դեկտեմբերի 2018 (UTC)
- Մասնակից Այգեպան, Ուիքիփետիայի էջերուն վրայ խմբգիրները կ'աշխատին տեղադրել այնպիսի յօդուածներ, որոնք՝ կարելիութեան չափով, կը միտին հանրագիտարանը պահել եւ կամ հասցնել աւելի բարձր որակի։ Ուստի սիրուն է այն, երբ բոլոր խմբագիրները կը փորձեն հասնիլ միեւնոյն նպատակին։ Իսկ «ատմին»ները որոշակի իրաւասութիւններ ունին Ուիքիփետիայի կայքը սպասարկելու համար եւ ո՛չ յօդուածները սրբագրելու համար։--Azniv Stepanian (քննարկում) 08:45, 24 Դեկտեմբերի 2018 (UTC)
- Azniv Stepanian, մի՛ արէք, էլի այդպիսի բաներ: Սիրուն չէ: ԱյգեՊան (քննարկում) 06:36, 23 Դեկտեմբերի 2018 (UTC)
։։։։Azniv Stepanian, մի խօսքով... լաւ բանի յոյս չունենանք ԱյգեՊան (քննարկում) 13:56, 24 Դեկտեմբերի 2018 (UTC)
Անաղբյուր հոդված. «73-րդ_հյուսիսային_զուգահեռական»
խմբագրելՀարգելի ԱյգեՊան, Ձեր ստեղծած «73-րդ_հյուսիսային_զուգահեռական» հոդվածն աղբյուրներ չունի։ Անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր ավելացնել՝ դրանով նպաստելով Վիքիպեդիայի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:19, 21 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Սասնա_ծռերում_գործող_անձանց_անուններ»
խմբագրելՀարգելի ԱյգեՊան, Ձեր ստեղծած «Սասնա_ծռերում_գործող_անձանց_անուններ» հոդվածն աղբյուրներ չունի։ Անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր ավելացնել՝ դրանով նպաստելով Վիքիպեդիայի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Նուբեռելլա 💬 12:26, 12 Օգոստոսի 2020 (UTC)