Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ
Անվանափոխման առաջադրված հոդվածներ Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։
Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։ Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։ |
Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
|
![]() |
---|
![]() |
---|
Օգտագործման կաղապարԽմբագրել
== [[Հոդված]] == :{{la|Հոդված}} [[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]] Ձեր պատճառաբանությունը։ ~~~~
- Իսլանդական սպաթ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Իսլանդական սպաթ → Իսլանդական սպատ
Ա․Հ․Աբովյանի հեղինակած «Ընդհանուր ֆիզիկայի դասընթաց» գիրքում (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, 2010 թ․) հանքանյութը ներկայացված է «Իսլանդական շպատ» անունով։ «Հանրապետական երկրաբանական ֆոնդի» կայքում հանքանյութը ներկայացված է «Իսլանդական շպատ» անունով։ Արցախի Հանրապետության համայնքների մասին գիրք-տեղեկագրում (Հակոբ Ղահրամանյան, Երևան, 2015թ․) հանքատեսակը կոչվում է «Իսլանդական շպատ»։ Հայկական տիրույթում գործող լրատվամիջոցներում օգտագործվում է «Իսլանդական շպատ» տարբերակը (տես՝ 1, 2, 3)։ 1946 թվականին հրատարակված հայերեն այս պարբերականում նույնպես օգտագործվում է «Իսլանդական շպատ» տարբերակը։ 1999 թվականին Արցախի պետական համալսարանի կողմից հրատարակված «Գիտական տեղեկագրում» հանքանյութը ներկայացված է «Իսլանդական շպատ» անունով։ --Գարդմանահայ (քննարկում) 14:52, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)
- Մեկնաբանություն՝ եթե բերված բոլոր հղումներում «շպատ» է, ինչու՞ անվանափոխել «սպատ»։ Ավետիսյան91 (քննարկում) 09:26, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)
- Էմոջի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Բառը ճապոներենից է և գրվում է 絵文字, իսկ «字» հիերոգլիֆն արտասանվում է «ձ», ոչ թե «ջ»։ — Սերգեյ Սաֆարյան ツ 09:04, 1 Հոկտեմբերի 2022 (UTC)
- Անվանումներում նապապատվությունը տրվում է ոչ թե արտասանությանը այլ աղբյուրներին, եթե աղբյուրներում մեծամասամբ Էմոջի է, ապա պետք է մնա Էմոջի։ Սամվելքննարկում 05:46, 19 Դեկտեմբերի 2022 (UTC)
- Այո, ճապոներենում «էմոձի» է, սակայն բոլոր այն աղբյուրներում, որտեղից անցել է հայերեն, «էմոջի» է։ Ուստի կողմ եմ այդպես թողնելուն--Ավետիսյան91 (քննարկում) 09:30, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)
- Անցել է առաջին հերթին ռուսերենից, որում «էմոձի» է ճիշտը։ Չնայած՝ անգլերենն էլ պակաս դեր չի խաղացել երևի։ — Սերգեյ Սաֆարյան ツ 09:50, 31 Դեկտեմբերի 2022 (UTC)