Վիքիպեդիայի պատկերանիշ, Վիքիպեդիա համացանցային հանրագիտարանի պաշտոնական պատկերանշանն է։

Վիքիպեդիայի պատկերանիշը 2010 թվականից այս կողմ։
Վերևի ձախ անկյունում մեսրոպյան «վէվ» տառն է

Նկարագրություն խմբագրել

Նշանն իրենից ներկայացնում է գունդ, որի տակ բաժնի լեզվով գրված են «ՎԻՔԻՊԵԴԻԱ» և «Ազատ հանրագիտարան» արտահայտությունները։ Գունդն իր վերին մասում անավարտ է, և կազմված է յուրաքանչյուրի վրա որևէ գրային համակարգի մեկական նշանով փազլների հատիկներից։

Ստեղծման պատմությունը խմբագրել

Վիքիպեդիայի առաջին պատկերանիշի համար 2001 թվականի հունվարի 15-ին Ջիմմի Ուելսն օգտագործել է Միացյալ Նահանգների դրոշը։ Ավելի ուշ նրան փոխարինել է Բյորն Սթեմսեդի առաջարկած նշանը Լյուիս Քերոլի «Եվկլիդեսը և իր այսօրվա մրցակիցները» աշխատությունից վերցրած տեքստի պատկերով, որը հնարավոր էր կարդալ մասնակիորեն։

 
Փոլ Սթենսիֆերը Սան Ֆրանցիսկոյի Վիքիմեդիայի գրասենյակում, 2012 թ.
 
2003 թ․ մրցույթում 3-րդ տեղը գրաված աշխատանքը դարձել է ՄեդիաՎիքիի պատկերանիշը

Դրանից հետո եղան նոր առաջարկներ, ընդունվեց նոր նշան՝ նույնպես անգլերեն, այս անգամ այլ տեքստով։ 2003 թվականին հայտարարվեց նոր տարբերանշանի մրցույթ, որի հաղթող ճանաչվեց Փոլ Սթենսիֆերի մշակած նշանը։ Այն իրենից ներկայացնում էր տարբեր գույնի փազլներից հավաքած և տարբեր լեզուներով գրություններով գլոբուս։ Ներկայումս գործածվող անգույն նշանն ստեղծել է Դեյվիդ Ֆրիդլենդը 2005 թվականին[1]։

Գրերը խմբագրել

Պատկերանիշի երևացող մասի ձախ կողմի ամենավերևում հայկական այբուբենի «վեվ» տառն է։ Փազլի հատիկների տեսքով մյուս մասերում տարբեր գրական համակարգերի գրեր են, որոնք համապատասխանում են անգլերենում տառի արտասանությանը։ Կյուրեղյան գրերի դեպքում բերված է И (ի) տառը, քանի որ կյուրեղյան В-ի (վե) նման կա լատինական այլ տառ։ Նույն պատճառով հունական գրերը ներկայացված են Ω տառով։

Հայկական «վէվ»
 [2]
Քհմերական
 
Կատականա
 
Եթովպական
 
Բենգալական
 
Հունական «օմեգա»
 
Լատինական «դուբլ վէ»
 
Արաբական
 
Դևանգարի
 
Չինական
 
Կիւրեղյան «ի»
 
հանգըլ
 
Վրացական «վին»
 
Կաննադա
 
Եբրայական «վավ»
 
Թայական
 
Տիբեթական
 
Թամիլյան
 

Տարբերակները խմբագրել

Տարբեր ժամանակներում գործածված նշանները՝

 

 

 

Երկրորդ
պատկերանիշը
2001-2003 թվականներին
Փոլ Սթենսիֆերի
տարբերակը
2003 թվականի ֆրանսերեն
Վիքիպեդիայի նշանը

Պատկերանիշի տեսքը տարբեր դիրքերից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cohen N. (207-06-25). «Some Errors Defy Fixes: A Typo in Wikipedia's Logo Fractures the Sanskrit». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
  2. Մինչև 2007 թ. այդ տեղում եղել է Ւ (վյուն) տառը

Արտաքին հղումներ խմբագրել