Սասնա ծռերում գործող անձանց անուններ

Այս էջում ներկայացված են «Սասնա ծռեր» էպոսի հիմնական և երկրորդական գործող անձանց անուններն ու նրանց ազգակցական կապերը, ինչպես նաև՝ էպոսում հանդիպող աշխարհագրական և այլ հատուկ անունները և հերոսների հետ ունեցած նրանց կապը։

«Սասնա ծռեր» էպոսի իրադարձություններն սկսվում են Գագիկ թագավորի պատմությունից և ավարտվում են Ագռավաքարում Փոքր Մհերի փակվելով։

Ուշագրավ է Քեռի Թորոսի կերպարը, որն ազգակցական որևէ կապ չունի գլխավոր հերոսների հետ, սակայն հետևում է նրանց էպոսի ողջ ընթացքում։ Նկատենք, որ էպոսն ստեղծողները մտածված կերպով ժլատորեն են նոր անուններ մտցնում։ Հերոսների շատությունը դանդաղեցնում է գործողությունը՝ էպոսի սյուժեն ստեղծող հիմնական տարրը։ Այդ պատճառով էլ, որպեսզի չծանրաբեռնեն էպոսը, գուսան-ասացողները երկար կյանք են պարգևում ինչպես Քեռի Թորոսին, այնպես էլ Ձենով Հովանին ու Ցռան Վերգոյին։ Մեկ անգամ հայտնվելով՝ նրանք այդպես էլ մնում են որպես հավերժական քեռիներ և հորեղբայրներ։ Այդպես է նաև Քուռկիկ Ջալալին՝ նա բոլոր հերոսների ձին է։

Դավիթի կերպարում ժողովուրդը մտցրել է հայրենասիրություն, ստեղծել է նրա կերպարը ասես թե գերբնական ուժով օժտված, անհնազանդ, ազատասեր, օտարի լուծը չհանդուրժող։

Մելիքի կերպարում տիրում է միայն գոռոզությունը, խորամանկությունը, նենգությունը, մեծամտությունը, զավթողականությունը, դաժանությունն ու խաբեբայությունը։ Եվ ոչ մի դրական բնավորության գիծ։

Էպոսում 2 գլխավոր կերպարներն էլ հսկա են թվում, պարթևահասակ են։ Չնայած նրան, որ բոլոր հայկական առասպելներում, պատմվածքներում, էպոսում և նրա մշակումներում միշտ հաղթում է բարին, նույնն է թե՝ հայը։

Այսպիսի պայմանականությունը գեղարվեստին արդարացված է․ ունկնդիրների, այժմ նաև ընթերցողների ուշադրությունը նոր ճյուղում չի ցրվում նոր շրջապատի ընկալման վրա։ Պատմության կիզակետում մշտապես գտնվում են գլխավոր հերոսների գործողությունները, իսկ նրանց հարակցված մերձավոր ազգականները մի ճյուղից մյուսն են անցնում, լուծելով միևնույն խնդիրները՝ նրանք ներկայացնում են տոհմը և իրենց գործողություններով, որոնք երբեմն խիստ գործուն են լինում, լուսաբանում են գլխավոր հերոսների՝ Սասնա դյուցազունների գործերը։

Գործող անձինք խմբագրել

Գագիկ թագավոր
Քաջանց թագավորԿաթնաղբյուրԾովինարԲաղդադ խալիֆ
Դեղձուն ԾամՍանասարԲաղդասարԴեղձունի քույր
ՎերգոՀովհանՍառյեԹևաթորոս
Պարոն ԱստղիկՄըսրա ՄելիքԻսմիլ ԽաթունՄեծ ՄհերԱրմաղան
աղջիկՄելիք
Վաչոյ-Մարջոյ
Պաճիկ թագավորԽանդութԴավիթՉմշկիկ Սուլթան
ԳոհարՓոքր Մհերաղջիկ

Գրականություն խմբագրել

  • Սասունցի Դավիթ, Ե. Նաիրի, 2000 թ
  • Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե. Անտարես, 2014 թ
  • Սասունցի Դավիթ, «Հայ ժողովրդի հերոսական էպոսը» առաջաբան (ըստ Լևոն Մրկտչյանի), Ե․ Արևիկ, 1989 թ․