Քեհկաշան Բասու [1][2] (անգլ.՝ Kehkashan Basu, հունիսի 5, 2000)[3][4], կանադացի բնապահպան և մարդու իրավունքների ակտիվիստ[5][6]: Արաբական Միացյալ Էմիրություններից[7][8][9]։ Բասուն հանդես է գալիս խաղաղության, երեխաների իրավունքների, կրթության, գենդերային հավասարության և կլիմայական արդարության թեմաներով[10][11]: Նա Green Hope հիմնադրամի նախագահն է[12], World Future Council հասարակական կազմակերպության ամենաերիտասարդ խորհրդականը[13], Parliament of the World's Religions կազմակերպության ամենաերիտասարդ հոգաբարձուն[14]։

2016 թվականի Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր է[15]:

Կենսագրություն խմբագրել

Քեհկաշանը ծնվել է 2000թ․-ի հունիսի 5ին, Կալկաթայից Դուբայ տեղափոխված հնդիկ ընտանիքում[16][17][18]:

8 տարեկանում նա ծառեր էր տնկում և երիտասարդներին կազմակերպում վերամշակման համար: 11 տարեկանում նա ելույթ ունեցավ Ինդոնեզիայում անցկացվող TUNZA երեխաների և երիտասարդների համաժողովում, իսկ հաջորդ տարի նա ռեկորդ սահմանեց որպես ամենաերիտասարդ պատվիրակը, ով ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովում (Ռիո+20) մամուլի ասուլիսում[4]:

Նա հիմնադրել է «Կանաչ Հույս» (անգլ.՝ Green Hope) հիմնադրամը 2012 թվականին՝ նպատակ ունենալով ուսուցանել և իրականացնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները[19][20][21]:

Հիմնադրամն ընդհանուր առմամբ ունի 3000 անդամ Կանադայում, Սուրինամում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Կատարում, Բահրեյնում, Միացյալ Նահանգներում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Կամբոջայում, Ավստրալիայում, Քենիայում, Բահամյան կղզիներում, Չիլիում, Վիետնամում, Սեյշելներում, Շվեդիայում, Նիդեռլանդներում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Պերուում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Նեպալում, Բանգլադեշում, Կիրիբաթիում և Լիբերիայում, որտեղ անցկացնում է սեմինարներ և կոնֆերանսներ կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ[12][22]:

Բասուն հաճախել է Դեյրա միջազգային դպրոցը Դուբայում և ավարտել է Հյուսիսային Տորոնտոյի ինստիտուտը[18][23]: 2022 թվականի հունիսին նա ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի բարձր կոչում, որտեղ նա մասնագիտացել է բնապահպանական ուսումնասիրությունների, կանանց և գենդերային ուսումնասիրությունների և բնապահպանական աշխարհագրության ոլորտներում[24][25][26]:

2017 թվականին նա հրատարակել է «Հույսի ծառը» (անգլ.՝ The Tree of Hope) պատմվածաշարը, որը նկարազարդել է Կարեն Ուեբ-Միկը[11][27]։ Գրքում մի երիտասարդ աղջիկ անապատում օազիս է ստեղծում՝ ծառեր տնկելով և ընկերներին համոզելով օգնել իրեն[4]:

2021 թվականին Բասուն օնլայն տիրույթում անցկացվող Խաղաղության կրթության օրվա առաջին ամենամյա համաժողովի հիմնական բանախոսն էր[28]։

2022 թվականին Բասուն վարում էր հանդիպում ՄԱԿ-ի Կողմերի համաժողովի (COP27) գագաթնաժողովում[29]: Խմբի կազմում ընդգրկված էին միջազգային բնապահպանական քաղաքականություն մշակողներ, ինչպիսին է Սուսանա Մուհամադը:

Մրցանակներ խմբագրել

  • 2016 թվականին ՝ Խաղաղության միջազգային մանկական մրցանակը [4]
  • 2016 թվականին ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների չեմպիոն [7]
  • 2018 թվականին ՝ Կանադայի 25 ազդեցիկ կանանցից մեկը [9]
  • 2020 թվականի գարնանը ՝ որպես երիտասարդ հետազոտող [30]
  • 2020 թվականին ՝ Voices Youth Award մրցանակակիր [31]
  • 2021 թվականին ՝ Համաշխարհային գրագիտության մրցանակակիր ՝ երիտասարդների գրագիտության մեջ նշանակալի ավանդի համար [32]

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Government of Canada, Public Works and Government Services Canada (2022-01-29). «Canada Gazette, Part 1, Volume 156, Number 5: GOVERNMENT HOUSE». www.gazette.gc.ca. Վերցված է 2022-01-29-ին.
  2. General, Office of the Secretary to the Governor. «Ms. Kehkashan Basu». The Governor General of Canada. Վերցված է 2022-01-29-ին.
  3. «Kehkashan Basu». World Future Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 15 December 2020-ին. Վերցված է 2021-03-29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «2016 - Kehkashan Basu (16), UAE». KidsRights Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 16 January 2021-ին. Վերցված է 2021-03-29-ին.
  5. Jingco, Kaitlin (16 November 2017). «Environmental champion Kehkashan Basu brings hope». Canadian Immigrant.
  6. «Kehkashan Basu is one of Canada's two young representatives who attended the pre-COP youth event in September and she tells CBC News Network about what she hopes comes from COP26». CBC. Վերցված է 1 November 2021-ին.
  7. 7,0 7,1 «Kehkashan Basu, Environmental and child rights activist, United Arab Emirates». www.standup4humanrights.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-07-ին. Վերցված է 2021-03-31-ին.
  8. «Kehkashan Basu». Varkey Foundation (անգլերեն). Վերցված է 2022-01-19-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 Harris, Teresa. «Top 25 Women of Influence 2018: Kehkashan Basu – Women of Influence» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-15-ին. Վերցված է 2022-01-19-ին.
  10. «I am Generation Equality: Kehkashan Basu, feminist youth leader and environmentalist from the UAE». UN Women – Arab States. 10 August 2021. Արխիվացված օրիգինալից 28 November 2021-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  11. 11,0 11,1 «Kehkashan Basu - Green Hope Foundation». One Girl (կանադական անգլերեն). 2019-01-12. Արխիվացված օրիգինալից 2021-03-30-ին. Վերցված է 2021-03-30-ին.
  12. 12,0 12,1 «GreenHopeFoundation – The Future belongs to us!» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-05-ին. Վերցված է 2022-01-06-ին.
  13. «Kehkashan Basu». MESIA. Արխիվացված օրիգինալից 28 November 2021-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  14. «Board of Trustees | Parliament of the World's Religions». parliamentofreligions.org. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.
  15. Nianias, Helen (15 December 2016). «Dubai's teen eco-warrior: 'It was preordained that I'd take care of mother earth'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 28 November 2021-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  16. «Kehkashan Basu, UAE-based Indian teen, wins Children's Peace Prize». The Hindu. 3 December 2016.
  17. Ghose, Chandreyee (7 November 2013). «Teen with city roots shines at UN». The Telegraph.
  18. 18,0 18,1 «Kehkashan Basu's Story | UNCCD». United Nations Convention to Combat Desertification. Արխիվացված օրիգինալից 13 August 2020-ին. Վերցված է 8 March 2021-ին.
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «ForbesProfile» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Rodrigues, Janice (19 October 2021). «Meet the UAE's young eco-warriors fighting for a better tomorrow». The National News. Արխիվացված օրիգինալից 28 November 2021-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  21. «Kehkashan Basu – Emirates Woman». Emirates Woman. Արխիվացված օրիգինալից 19 January 2022-ին. Վերցված է 28 November 2021-ին.
  22. «Kehkashan Basu». NAAEE (անգլերեն). 15 August 2018. Արխիվացված օրիգինալից 26 July 2019-ին. Վերցված է 8 March 2021-ին.
  23. Toronto, Nikki Gill for Streets Of (2019-10-23). «How a Toronto student became an eco-warrior on the world stage». Streets Of Toronto (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-06-25-ին.
  24. Adams, Susan. «From Climate Change To Chronic Truancy, Forbes' 30 Under 30 In Education Are Tackling Some Of The World's Toughest Problems». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-01-ին. Վերցված է 2021-03-31-ին.
  25. «'Always dare to dream,' says U of T grad Kehkashan Basu, who started an environmental non-profit at age 12». University of Toronto News (անգլերեն). Վերցված է 2022-06-25-ին.
  26. Chin, Amanda (1 January 2021). «Kehkashan Basu: Awards, goals and how it all began with a dead bird». Study International (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2021-03-31-ին.
  27. Basu, Kehkashan (2017). The Tree of Hope (PDF) (անգլերեն). Illustrated by Karen Webb-Meek. Berkshire, United Kingdom: The Voices of Future Generations International Children's Book Series. ISBN 978-0956995520. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-04-10-ին. Վերցված է 2021-03-30-ին.
  28. «Peace Education Day Conference Speakers». Peace Education Day (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-03-09-ին. Վերցված է 2022-04-09-ին.
  29. «Student prods COP27 to include youth in climate solutions | Cornell Chronicle». news.cornell.edu (անգլերեն). Վերցված է 2024-02-20-ին.
  30. Phillips, Vicki (2020-07-14). «#GenGeo: Introducing our spring 2020 National Geographic Young Explorers». National Geographic Education Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-11-ին. Վերցված է 2021-03-31-ին.
  31. «Youth Fusion wins the Gorbachev/Shultz Legacy Youth Award». Basel Peace Office. Վերցված է February 20, 2024-ին.
  32. «World Literacy Awards - World Literacy Foundation». worldliteracyfoundation.org (ամերիկյան անգլերեն). 2021-09-07. Արխիվացված օրիգինալից 2022-01-06-ին. Վերցված է 2022-01-06-ին.