Սրտի կանգ, արյան շրջանառության հանկարծակի դադարը, որը զարգանում է սրտի պոմպային գործառույթի անբավարարության հետևանքով[1]։ Ախտանիշերը ներառումմ են գիտակցության կորուստ, շնչառության խանգարում կամ բացակայություն[2][3]։ Սրտի կանգից առաջ որոշ դեպքերում կարող է ի հայտ գալ ցավ կրծքավանդակում, հևոց կամ սրտխառնոց։ Բուժօգնության բացակայության դեպքում րոպեների ընթացքում վրա է հասնում մահ[4]։

Սրտի կանգի ամենահաճախակի պատճառը պսակաձև զարկերակների հիվանդությունն է[5]։ Ավելի հազվադեպ պատճառներից են արյան մեծածավալ կորուստներ, թթվածնաքաղցը, հիպոկալեմիան, սրտային անբավարարությունը կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը[6]։ Մի շարք ժառանգական խանգարումներ կարող են բարձրացնել սրտի կանգի ռիսկը, ներառյալ երկար QT համախտանիշը[7]։ Սրտի ռիթմը սկզբում փորոքային ֆիբրիլյացիայի (շողացման) ձևով է[8]։ Ախտորոշումը դրվում է անոթազարկի բացակայության դեպքում։ Չնայած սրտի կանգի պատճառներ կարող են լինել սրտամկանի կաթվածը կամ սրտային անբավարարությունը, սակայն այդ երկու ախտաբանությունները նույնը չեն[9]։

Սրտի կանգի կանխարգելումը ներառում է չծխելը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ մարմնի զանգվածի պահպանումը[10]։ Սրտի կանգի բուժումը ներառում է սիրտ - թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) և եթե առկա է փորոքային ֆիբրիլյացիա (շողացում), կատարվում է դեֆիբրիլյացիա[11]։ Վերակենդանացման դեպքում մարմնի ջերմաստիճանի թիրախային կառավարումը կարող է բարելավել ելքը[12]։ Կարող են տեղադրվել իմպլանտացվող սրտային դեֆիբրիլյատորներ՝ սրտի կանգի կրկնության հավանականությունը նվազեցնելու նպատակով[13]։

Միացյալ Նահանգներում արտահիվանդանոցային պայմաններում տարեկան 10 000 բնակչի հաշվով լինում է 13 դեպք (ընդհանուր 326 000)[14]։ Ներհիվանդանոցային պայմաններում սրտի կանգի դեպքերը ԱՄՆ-ում տարեկան հաշվվում են 209 000[15]։ Տարիքի հետ սրտի կանգի հավանականությունը մեծանում է[16]։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է ավելի հաճախ, քան կանանց մոտ[17]։ Բուժման շնորհիվ կենդանի մնացած մարդիկ կազմում են 8%[18]: Նրանցից շատերը ունենում են նշանակալի հաշմանդամություն[19]։ Համենայն դեպս ամերիկյան շատ հեռուստատեսային շոուներ ներկայացնում են անիրականանալի 67% փրկվելու հավանականություն[20]։

Նշաններ և ախտանիշեր խմբագրել

Նախազգուշացնող ախտանիշերը բացակայում են մոտավորապես 50% դեպքերում[21]։ Իսկ ի հայտ եկած ախտանիշերը հիմնականում լինում են ոչ սպեցիֆիկ, այսինքն կարող են ի հայտ գալ նաև այլ ախտաբանական վիճակներում։ Դրանցից են նոր կամ վատթարացած ցավ կրծքավանդակում, հոգնածություն, ուշաթափություններ, գլխապտույտ, հևոց, թուլություն և փսխում[22]։ Սրտի կանգի դեպքում ամենաակնհայտ նշանը կլինի տուժածի մոտ շոշափելի անոթազարկի բացակայությունը։ Տուժածի արագորեն կորցնում է գիտակցությունը և դադարում է շնչել, քանի որ դադարում է ուղեղային պերֆուզիան (ուղեղի արյան մատակարարումը)։ Սրտի կանգի հիմնական չափորոշիչը, ի հակադրություն շնչառության կանգի, որի դեպքում լինում են շատ նման ախտանիշեր, արյան շրջանառության բացակայությունն է․ թերևս դրա որոշման մի շարք եղանակներ կան։ Մոտալուտ մահվան ապրումները հիշատակվում են սրտի կանգից փրկվածների 10-20%-ի մոտ[23]։

Անմիջապես սկսած որոշ միջամտություններ կարող են սրտի աշխատանքը վերականգնել, սակայն առանց նման միջամտության մահը անխուսափելի է[24]։ Որոշ դեպքերում սրտի կանգը հանդիսանում է ծանր հիվանդության ելք, որի դեպքում մահը սպասելի է[25]։

Պատճառներ խմբագրել

 
Conduction system of heart

Սրտի հանկարծակի կանգը (ՍՀԿ) և հանկարծակի սրտային մահը(ՀՍՄ) զարգանում են, երբ սիրտը միանգամից սկսում է կծկվել անկանոն ռիթմով (առիթմիա)։ Առանց սրտամկանի համաձայնեցված էլեկտրական ակտիվության փորոքների անընդհատ կծկումները տեղի չեն ունենում, որն էլ բերում է սրտի՝ բավարար սրտային արտամղում (արյան արտամղումը սրտից դեպի մնացած օրգաններ) իրականացնելու անկարողության[26]։ Առիթմիաների շատ տեսակներ կան, սակայն ՍՀԿ-ի և ՀՍՄ-ի դեպքում ամենաշատը գրանցվում են փորոքային տախիկարդիա կամ փորոքային ֆիբրիլյացիա[27]։

Սրտի հանկարծակի կանգի կարող են բերել սրտային և ոչ սրտային հետևյալ պատճառները․

Պսակաձև զարկերակների հիվանդություն խմբագրել

Պսակաձև զարկերակների հիվանդությունը (ՊԶՀ), կամ սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) պատասխանատու է հանկարծակի սրտային մահվան 62-70% դեպքերում։ ՊԶՀ-ը 40-ից ցածր տարիքային խմբում ավելի հազվադեպ պատճառ է։

Դեպքերը ցույց են տվել, որ հանկարծակի սրտային մահվան հետմահու հետազոտությունների ամենահաճախակի եզրակացությունը խոշոր պսակաձև զարկերակներից մեկ գոնե մեկ սեգմենտի (հատվածի) քրոնիկական բարձր աստիճանի ստենոզն (նեղացում) է։ Դրանք այն զարկերակներն են, որոնք ապահովում են սրտամկանի արյունամատակարարումը։

Պսակաձև զարկերակների հիվանդության հետ առնչություն չունեցող սրտի կառուցվածքային հիվանդություն խմբագրել

Պսակաձև զարկերակների հիվանդության հետ առնչություն չունեցող սրտի կառուցվածքային հիվանդությունը (օրինակ՝ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, պսակաձև զարկերակների բնածին անոմալիաները, միոկարդիտները) կազմում են բոլոր հանկարծակի սրտային մահվան դեպքերի 10%-ը։ Դրանց օրինակներ են կարդիպոմիոպաթիաները, սրտի ռիթմի խանգարումները, միոկարդիտները, սրտի գերճնշումային (հիպերտենզիվ) հիվանդությունը և կանգային սրտային անբավարարությունը։

Ձախ փորոքի հիպերտրոֆիան (գերաճը) հավանաբար հասուն ազգաբնակչության շրջանում հանկարծակի սրտային մահվան գլխավոր պատճառն է։ Դրա հիմնական պատճառը երկար տարիներ ձգվող բարձր զարկերակային ճնշումն է, որը բերում է ձախ փորոքի երկրորդային վնասման, իսկ վերջինս իրականացնում է սրտի հիմնական պոմպային ֆունկցիան։

Միացյալ Նահանգներում հանկարծակի սրտային մահվան 1999 թվականի վերանայումը ի հայտ բերեց, որ ձախ փորոքի հիպերտրոֆիան կազմում է բոլոր հանկարծակի սրտային մահվան դեպքերի 30%-ը՝ 30 տարեկանից ցածր տարիքային խմբում։ Ռազմական հավաքագրվողների (18-35 տարեկան) մի հետազոտություն ի հայտ բերեց,որ այդ պատճառը կազմում է դեպքերի 40%-ը։

Կանգային սրտային անբավարարությունը բարձրացնում է հանկարծակի սրտային մահվան ռիսկը 5 անգամ։

Առիթմիաներ խմբագրել

Առիթմիաները, որոնք արդյունք չեն սրտի կառուցվածքային հիվանդության, կազմում են հանկարծակի սրտային մահվան 5-10%-ը։[28][29]

Հանկարծակի սրտային մահվան հետ կապված առիթմիկ համախտանիշեր են․ երկար QT համախտանիշը, Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշը, Կատեխոլամինէրգիկ պոլիմորֆ փորոքային տախիկարդիան (հաճախասրտությունը)[30]։

Երկար QT համախտանիշը երիտասարդների մոտ մահվան հաճախակի հիշատակվող պատճառ է, հանդիպում է ամեն 5000-7000 նորածիններից մեկի մոտ և պատասխանատու է շտապ օգնության ծառայության սրտի կանգի 300 000 դեպքերից 3000-ում[31]։ Այս վիճակները բոլոր սրտի կանգից առաջացած մահվան դեպքերի մի մասն են կազմում, բայց դրանք կարող են հայտնաբերվել սրտի կանգից առաջ և բուժվել։

Ոչ սրտային պատճառներ խմբագրել

Ոչ սրտային պատճառներից առաջացած սրտի հանկարծակի կանգը (ՍՀԿ) կազմում է դեպքերի մնացած 15-25%-ը[32][29]։

Ոչ սրտային ամենահաճախակի պատճառներն են վնասվածքները, արյունահոսությունը (ինչպես օրինակ ստամոքս-աղիքային արյունահոսությունները, աորտայի պատռումը կամ ներգանգային արյունահոսությունը), թմրամիջոցների գերդոզավորումը, ջրահեղձումը և թոքային էմբոլիան[33]։ Սրտի կանգ կարող է առաջանալ նաև թունավորման արդյունքում (օրինակ՝ մեդուզաների որոշակի տեսակների խայթից):

Դարձելի պատճառների մնեմոնիկա խմբագրել

«Հ-եր և Թ-եր»-ը մնեմոնիկ անվանում է, որպեսզի սրտի կանգի հավանական բուժվող կամ դարձելի պատճառները հեշտությամբ հիշվեն։

Հ-եր

Թ/Տ-եր

  • Տոքսիններ (թույներ) կամ հաբեր
  • Սրտի տամպոնադա– հեղուկի կուտակում պերիկարդի(սրտապարկի) խոռոչում
  • Լարվածության պնևմոթորաքս (tension pneumothorax) - օդի կուտակում թոքամզի խոռոչում, որը հարաճուն կերպով բերում է սիրտ-թոքային գործառույթների խանգարումների
  • Թրոմբոզ ( Սրտամկանի ինֆարկտ) - սրտամկանի կաթված
  • Թրոմբոէմբոլիզմ (թոքային էմբոլիա) - արյան մակարդուկ թոքերում
  • Տրավմատիկ (վնասվածքային) սրտի կանգ

Ռիսկի գործոններ խմբագրել

հանկարծակի սրտային մահվան ռիսկի գործոնները նման են պսակաձև զարկերակների հիվանդության ռիսկի գործոններին, ներառում են տարիքը, ծխախոտամոլությունը, բարձր զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալում, դիաբետ և ընտանեկան անամնեզ[34]։ Նախկինում ունեցած սրտի հանկարծակի կանգի նոպաները նույնպես մեծացնում են հետագա դրվագների առաջացման ռիսկը[35]։

Ծխախոտ ծխողները, ովքեր ունեն նաև պսակաձև անոթների հիվանդություն, ունեն սրտային հանակարծակի մահվան 2-3 անգամ բարձր ռիսկ 30-59 տարեկան հասակում։ Այդ տարիքից ավել նախկին ծխողների ռիսկը մոտ է երբեք չծխած մարդկանց ռիսկին[36][37]։

Առաջացման մեխանիզմ խմբագրել

 
Փորոքների ֆիբրիլյացիա

հանկարծակի սրտային մահվան դեպքերի մեծ մասում հիմնական մեխանիզմը փորոքների ֆիբրիլյացիան (շողացումն) է[38]։ Ժառանգական գործոններով պայմանավորված (օրինակ՝ իոնական անցուղիները կոդավորող գեների մուտացիաներ) կառուցվածքային փոփոխությունները սրտում չեն կարող բացատրել սրտի կանգի հանկարծակիությունը[39] ։ հանկարծակի սրտային մահը կարող է նաև լինել էլեկտրամեխանիկական դիսոցիացիայի և բրադիառիթմիաների հետևանք[40][41]։

Ախտորոշում խմբագրել

Սրտի կանգը հավասար է կլինիկական մահվան։ Սրտի կանգը սովորաբար ախտորոշվում է կլինիկորեն՝ պուլսի բացակայությամբ։ Շատ դեպքերում սրտի կանգի ախտորոշման համար քնային զարկերակի վրա անոթազարկի բացակայությունը ոսկե չափորոշիչ է, քանի որ ծայրամասային անոթազարկը կարող է բացակայել նաև այլ պատճառներից (օրինակ՝ շոկ) կամ ուղղակի օգնություն ցուցաբերողի սխալ լինել։ Չնայած ամենին, օգնություն ցուցաբերողը հաճակ սխալ են ստուգում քնային անոթազարկը անհետաձգելի օգնության բաժանմունքում, բուժանձնակազմի կողմից[42] կամ դեպքի վայրում օգնողի կողմից[43]։

Այս մեթոդի ոչ ճշգրտության պատճառով որոշ առողջապահական մարմիններ, ինչպիսին է Վերակենդանացման Եվրոպական Խորհուրդը (ՎԵԽ), նվազեցրել է այս մեթոդի կարևորությունը։ Վերակենդանացման Խորհուրդը (Միացյալ Թագավորություն), համաձայնելով ՎԵԽ-ի և Սրտի Ամերիկան Ասոցիացիայի հանձնարարականների հետ, ենթադրում է, որ քնային անոթազարկի ստուգման մեթոդը պետք է կիրառվի միայն համապատասխան վերապատրաստմամբ և փորձառու բուժանձնակազմի կողմից՝ օգտագործելով զուգահեռաբար այլ նշաններ, ինչպես օրինակ ագոնալ շնչառությունը[44]։

Արյան շրջանառության ստուգման այլ մեթոդներ նույնպես առաջարկվել են։ Ըստ Վերակենդանացման Միջազգային Միացյալ Կոմիտեի 2000 թվականի ուղեցույցի հանձնարարականների, օգնություն ցուցաբերողը (փրկարարը) պետք է ուշադրություն դարձնի «արյան շրջանառության նշաններին», բայց չի նշվում անոթազարկի ստուգումը[45]։ Այդ նշանները ընդգրկուն են հազը, ցնցումանման շարժումներ, մաշկի գույնը, շարժումները[46]։ Այնուամենայնիվ, քանի որ ըստ ապացույցների այս ուղեցույցները ոչ արդյունավետ են, համաձայն այդ նույն մարմնի ներկայիս ուղեցույցների սրտի կանգ ախտորոշում դրվում է բոլոր այն դեպքերում, երբ տուժածը անգիտակից է և ունի շնչառության խանգարում[45]։

Կանխարգելում խմբագրել

Քանի որ սրտի կանգի բարեհաջող ելքը քիչ հավանական է, ջանքեր են դրվում, որպեսզի հայտնաբերվեն սրտի կանգը կանխարգելող արդյունավետ գործելակերպեր։ Քանի որ սրտի կանգի առաջնային պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է, խրախուսվում է առողջ սննդակարգը, բավարար ֆիզիկական ակտիվությունը և թողնել ծխելը։ Սիրտանոթային հիվանդությունների ռիսկեր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում վերահսկել արյան զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակը, օգտվել այլ բժշկա-թերապևտիկ միջոցառումներից[1]։ Ըստ Կոքրան կազմակերպության (Cochrane) 2016 թվականին հրատարակված վերանայման ի հայտ է բերվել է միջին որակի ապացուցողական տվյալ, ըստ որի զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցները չեն իջեցնում հանկարծակի սրտային մահվան ռիսկը[47]։

Իմպլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատոր խմբագրել

 
Illustration of implantable cardioverter defibrillator (ICD)

Իմպլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատորը (ԻԿԴ) մարտկոցով լիցքավորվող սարք է, որը վերահսկում է էլեկտրական ակտիվությունը սրտում և առիթմիայի կամ ասիստոլիայի հայտնաբերման պարագայում ունակ է ապահովել էլեկտրական շոկ՝ ոչ նորմալ ռիթմի վերացման համար: ԻԿԴ-երը կիրառվում են՝ կանխարգելելու հանկարծակի սրտային մահը այն մարդկանց մոտ, ովքեր նակինում ունեցել են սրտի հանկարծակի կանգի դրվագ, որն առաջացել է փորոքների ֆիբրիլյացիայի (շողացման) կամ փորոքային տախիկարդիայի (հաճախասրտության) հետևանքով (երկրորդային կանխարգելում)[48]։ ԻԿԴ-երը կանխարգելիչ նպատակով կիրառվում են նաև բարձր ռիսկի պացիենտների խմբերում (առաջնային կանխարգելում)[49]։

Անցկացվել են շատ հետազոտություններ հանկարծակի սրտային մահվան երկրորդային կանխարգելման համար ԻԿԴ-երի կիրառման վերաբերյալ։ Այդ հետազոտությունները ցույց են տվել ԻԿԴ-երի արդյունավետությունը հակաառիթմիկ դեղերի համեմատ՝ ապրելիության բարելավելու առումով[48]։ ԻԿԴ-ով բուժումը բերում է առիթմիայից առաջացած մահվան հարաբերական ռիսկի նվազման 50%-ով, և 25% հարաբերական ռիսկի նվազման, երբ հաշվի են առնվում մահվան բոլոր պատճառները[50]։

Մի շարք խոշոր հետազոտություններ ցույց են տվել ապրելիության նման բարելավում նաև բարձր ռիսկի խմբերի պացիենտների մոտ, ԻԿԴ-ով սրտային հանակարծակի մահվան առաջնային կանխարգելման համար։ Բարձր ռիսկի խմբում ներառված էին ծանր իշեմիկ կարդիոմիոպաթիայով (որը բնորոշվում է ձախ փորոքի արտամղման ֆրակցիայի(ՁՓԱՖ))[48][49]։

Սննդակարգ խմբագրել

Հանկարծակի սրտային մահվան կանխարգելման համար խրախուսվում է ծովամթերքում առկա օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների (ՊՉՃԹ) օգտագործումը, դրանց՝ տրիգլիցերիդների մակարդակը իջեցնելու, առիթմիաները կանխելու,թրոմբոցիտների ագրեգացիան նվազեցնելու և զարկերակային ճնշումն իջեցնելու հավանական ազդեցությունների համար[51]։ Այնուամենայնիվ, վերջին համակարգային վերանայման համաձայն օմեգա-3 ՊՉՃԹ-երը չեն ասոցացվում հանկարծակի սրտային մահվան ցածր ռիսկի հետ[52]։

Վարումը խմբագրել

Սրտի հանկարծակի կանգը կարող է բուժվել վերակենդանացման միջոցառումների միջոցով։ Դրա կատարման համար սովորաբար կիրառվում են հիմնականում Basic Life Support (BLS)/advanced cardiac life support (ACLS)[53], pediatric advanced life support (PALS)[54] կամ neonatal resuscitation program (NRP) ուղեցույցները.Sudden cardiac arrest may be treated via attempts at resuscitation.

Սիրտ-թոքային վերակենդանացում խմբագրել

Սիրտ-թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) սրտի կանգի վարման հիմնական մասն է։ Խորհուրդ է տրվում այն սկսել հնարավորինս վաղ և ընդհատումները լինեն առավելագույնս կարճաժամկետ։ ՍԹՎ-ի բաղադրիչը, որն իսկապես ունի մեծ ազդեցություն վերջնական արդյունքների վրա, կրծքավանդակի սեղմումներն են։ Առաջին բուժօգնություն ցուցաբերողի կողմից ճշգրտորեն կատարված ՍԹՎ-ը բերում է ապրելիության մեծացման․ այնուամենայնիվ այն կատարվում է արտահիվանդանոցային պայմաններում սրտի կանգերի 30%-ից քիչ դեպերում (2007թվական)[55]։ Եթե տեխնիկապես ճիշտ կատարված ՍԹՎ-ը չի բերում սպոնտան արյան շրջանառության վերականգնման և տուժածի մոտ պահպանվում է ասիստոլիա, ողջամիտ է դադարեցնել ՍԹՎ-ն և հայտնել մահը 20 րոպե անց[56]։ Բացառություններ են կազմում հիպոթերմիայի մեջ գտնվող կամ ջրահեղձ եղած տուժածները[56]։Longer durations of CPR may be reasonable in those who have cardiac arrest while in hospital.[57] Bystander CPR, by the lay public, before the arrival of EMS also improves outcomes.[58]Either a bag valve mask or an advanced airway may be used to help with breathing.[59] High levels of oxygen are generally given during CPR.[59] Tracheal intubation has not been found to improve survival rates in cardiac arrest[55] and in the prehospital environment may worsen it.[60] When done by EMS 30 compressions followed by two breaths appear better than continuous chest compressions and breaths being given while compressions are ongoing.[61]

  1. «What Is Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «What Is Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «What Are the Signs and Symptoms of Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 27 August 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «What Is Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «What Causes Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «What Causes Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «What Causes Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «What Causes Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «What Is Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «How Can Death Due to Sudden Cardiac Arrest Be Prevented?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 27 August 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «How Is Sudden Cardiac Arrest Treated?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 27 August 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Schenone, AL; Cohen, A; Patarroyo, G; Harper, L; Wang, X; Shishehbor, MH; Menon, V; Duggal, A (10 August 2016). «Therapeutic hypothermia after cardiac arrest: a systematic review/meta-analysis exploring the impact of expanded criteria and targeted temperature». Resuscitation. 108: 102–110. doi:10.1016/j.resuscitation.2016.07.238. PMID 27521472.
  13. «How Can Death Due to Sudden Cardiac Arrest Be Prevented?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 27 August 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Kronick, SL; Kurz, MC; Lin, S; Edelson, DP; Berg, RA; Billi, JE; Cabanas, JG; Cone, DC; Diercks, DB; Foster, JJ; Meeks, RA; Travers, AH; Welsford, M (3 November 2015). «Part 4: Systems of Care and Continuous Quality Improvement: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S397-413. doi:10.1161/cir.0000000000000258. PMID 26472992.
  15. Kronick, SL; Kurz, MC; Lin, S; Edelson, DP; Berg, RA; Billi, JE; Cabanas, JG; Cone, DC; Diercks, DB; Foster, JJ; Meeks, RA; Travers, AH; Welsford, M (3 November 2015). «Part 4: Systems of Care and Continuous Quality Improvement: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S397-413. doi:10.1161/cir.0000000000000258. PMID 26472992.
  16. «Who Is at Risk for Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 23 August 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Who Is at Risk for Sudden Cardiac Arrest?». NHLBI. June 22, 2016. Արխիվացված է օրիգինալից 23 August 2016-ին. Վերցված է 16 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Adams, James G. (2012). Emergency Medicine: Clinical Essentials (Expert Consult – Online) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1771. ISBN 1455733946. Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Adams, James G. (2012). Emergency Medicine: Clinical Essentials (Expert Consult – Online) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1771. ISBN 1455733946. Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Adams, James G. (2012). Emergency Medicine: Clinical Essentials (Expert Consult – Online) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1771. ISBN 1455733946. Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Myerburg, Robert J., ed. (2015). «Cardiac Arrest and Sudden Cardiac Death». Braunwald's heart disease : a textbook of cardiovascular medicine. Mann, Douglas L.,, Zipes, Douglas P.,, Libby, Peter,, Bonow, Robert O.,, Braunwald, Eugene. (Tenth ed.). Philadelphia, PA: Saunders. էջեր 821–860. ISBN 9781455751341. OCLC 890409638.
  22. «What Are the Signs and Symptoms of Sudden Cardiac Arrest?». National Heart, Lung and Blood Institute. 1 April 2011. Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին. Վերցված է 2015-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. Parnia, S; Spearpoint, K; Fenwick, PB (August 2007). «Near death experiences, cognitive function and psychological outcomes of surviving cardiac arrest». Resuscitation. 74 (2): 215–21. doi:10.1016/j.resuscitation.2007.01.020. PMID 17416449.
  24. Jameson, J. N. St C.; Dennis L. Kasper; Harrison, Tinsley Randolph; Braunwald, Eugene; Fauci, Anthony S.; Hauser, Stephen L; Longo, Dan L. (2005). Harrison's principles of internal medicine. New York: McGraw-Hill Medical Publishing Division. ISBN 0-07-140235-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. «Mount Sinai – Cardiac arrest». Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. Podrid, Philip J (2016-08-22). «Pathophysiology and etiology of sudden cardiac arrest». www.uptodate.com. Վերցված է 2017-12-03-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  27. Zipes, Douglas P.; Camm, A. John; Borggrefe, Martin; Buxton, Alfred E.; Chaitman, Bernard; Fromer, Martin; Gregoratos, Gabriel; Klein, George; Moss, Arthur J. (2006-09-05). «ACC/AHA/ESC 2006 Guidelines for Management of Patients With Ventricular Arrhythmias and the Prevention of Sudden Cardiac Death: a report of the American College of Cardiology/American Heart Association Task Force and the European Society of Cardiology Committee for Practice Guidelines (writing committee to develop Guidelines for Management of Patients With Ventricular Arrhythmias and the Prevention of Sudden Cardiac Death): developed in collaboration with the European Heart Rhythm Association and the Heart Rhythm Society». Circulation. 114 (10): e385–484. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.178233. ISSN 1524-4539. PMID 16935995.
  28. Chugh, S. S.; Kelly, K. L.; Titus, J. L. (2000-08-08). «Sudden cardiac death with apparently normal heart». Circulation. 102 (6): 649–654. doi:10.1161/01.cir.102.6.649. ISSN 1524-4539. PMID 10931805.
  29. 29,0 29,1 Drory, Y.; Turetz, Y.; Hiss, Y.; Lev, B.; Fisman, E. Z.; Pines, A.; Kramer, M. R. (1991-11-15). «Sudden unexpected death in persons less than 40 years of age». The American Journal of Cardiology. 68 (13): 1388–1392. doi:10.1016/0002-9149(91)90251-f. ISSN 0002-9149. PMID 1951130.
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «UTD20162» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. Sudden Cardiac Death Արխիվացված 2010-03-25 Wayback Machine
  32. Kuisma, M.; Alaspää, A. (July 1997). «Out-of-hospital cardiac arrests of non-cardiac origin. Epidemiology and outcome». European Heart Journal. 18 (7): 1122–1128. doi:10.1093/oxfordjournals.eurheartj.a015407. ISSN 0195-668X. PMID 9243146.
  33. Kuisma M, Alaspää A (July 1997). «Out-of-hospital cardiac arrests of non-cardiac origin. Epidemiology and outcome». Eur. Heart J. 18 (7): 1122–8. doi:10.1093/oxfordjournals.eurheartj.a015407. PMID 9243146.
  34. Friedlander Y, Siscovick DS, Weinmann S, և այլք: (January 1998). «Family history as a risk factor for primary cardiac arrest». Circulation. 97 (2): 155–60. doi:10.1161/01.cir.97.2.155. PMID 9445167.
  35. Myerburg, Robert J; Castellanos, Agustin (2014). «327. Cardiovascular Collapse, Cardiac Arrest, and Sudden Cardiac Death». Harrison's principles of internal medicine. Kasper, Dennis L.,, Fauci, Anthony S., Hauser, Stephen L.,, Longo, Dan L. (Dan Louis), Jameson, J. Larry,, Loscalzo, Joseph, (19th ed.). New York: McGraw-Hill. ISBN 9780071802154. OCLC 893557976.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  36. Goldenberg, Ilan; Jonas, Michael; Tenenbaum, Alexander; Boyko, Valentina; Matetzky, Shlomi; Shotan, Avraham; Behar, Solomon; Reicher-Reiss, Henrietta; Bezafibrate Infarction Prevention Study Group (2003-10-27). «Current smoking, smoking cessation, and the risk of sudden cardiac death in patients with coronary artery disease». Archives of Internal Medicine. 163 (19): 2301–2305. doi:10.1001/archinte.163.19.2301. ISSN 0003-9926. PMID 14581249.
  37. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    22» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH2016Ca5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. Rubart, Michael; Zipes, Douglas P. (2005). «Mechanisms of sudden cardiac death». Journal of Clinical Investigation. 115 (9): 2305–2315. doi:10.1172/JCI26381. ISSN 0021-9738. PMC 1193893. PMID 16138184.
  40. Bunch, T. Jared; Hohnloser, Stefan H.; Gersh, Bernard J. (2007). «Mechanisms of Sudden Cardiac Death in Myocardial Infarction Survivors Insights From the Randomized Trials of Implantable Cardioverter-Defibrillators». Circulation (անգլերեն). 115 (18): 2451–2457. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.683235. ISSN 0009-7322. PMID 17485594. Արխիվացված է օրիգինալից 2016-08-01-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. «Types of Arrhythmia». National Heart, Lung and Blood Institute. 1 April 2011. Արխիվացված է օրիգինալից 7 June 2015-ին. Վերցված է 2015-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. Ochoa FJ, Ramalle-Gómara E, Carpintero JM, García A, Saralegui I (June 1998). «Competence of health professionals to check the carotid pulse». Resuscitation. 37 (3): 173–5. doi:10.1016/S0300-9572(98)00055-0. PMID 9715777.
  43. Bahr J, Klingler H, Panzer W, Rode H, Kettler D (August 1997). «Skills of lay people in checking the carotid pulse». Resuscitation. 35 (1): 23–6. doi:10.1016/S0300-9572(96)01092-1. PMID 9259056.
  44. «Resuscitation Council (UK) Guidelines 2005». Արխիվացված է օրիգինալից 2009-12-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  45. 45,0 45,1 ECC Committee, Subcommittees and Task Forces of the American Heart Association (December 2005). «2005 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 112 (24 Suppl): IV1–203. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.166550. PMID 16314375.
  46. British Red Cross; St Andrew's Ambulance Association; St John Ambulance (2006). First Aid Manual: The Authorised Manual of St. John Ambulance, St. Andrew's Ambulance Association, and the British Red Cross. Dorling Kindersley Publishers Ltd. ISBN 1-4053-1573-3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. Taverny, G; Mimouni, Y; LeDigarcher, A; Chevalier, P; Thijs, L; Wright, JM; Gueyffier, F (10 March 2016). «Antihypertensive pharmacotherapy for prevention of sudden cardiac death in hypertensive individuals». The Cochrane Database of Systematic Reviews. 3: CD011745. doi:10.1002/14651858.CD011745.pub2. PMID 26961575. Վերցված է 19 March 2016-ին.
  48. 48,0 48,1 48,2 Members, Writing Committee; Epstein, Andrew E.; DiMarco, John P.; Ellenbogen, Kenneth A.; Estes, N. A. Mark; Freedman, Roger A.; Gettes, Leonard S.; Gillinov, A. Marc; Gregoratos, Gabriel (2008-05-27). «ACC/AHA/HRS 2008 Guidelines for Device-Based Therapy of Cardiac Rhythm Abnormalities: A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines (Writing Committee to Revise the ACC/AHA/NASPE 2002 Guideline Update for Implantation of Cardiac Pacemakers and Antiarrhythmia Devices): Developed in Collaboration With the American Association for Thoracic Surgery and Society of Thoracic Surgeons». Circulation (անգլերեն). 117 (21): e350–e408. doi:10.1161/CIRCUALTIONAHA.108.189742. ISSN 0009-7322. PMID 18483207.
  49. 49,0 49,1 Shun-Shin, Matthew J.; Zheng, Sean L.; Cole, Graham D.; Howard, James P.; Whinnett, Zachary I.; Francis, Darrel P. (2017-06-07). «Implantable cardioverter defibrillators for primary prevention of death in left ventricular dysfunction with and without ischaemic heart disease: a meta-analysis of 8567 patients in the 11 trials». European Heart Journal. 38 (22): 1738–1746. doi:10.1093/eurheartj/ehx028. ISSN 0195-668X.
  50. Connolly, S. J.; Hallstrom, A. P.; Cappato, R.; Schron, E. B.; Kuck, K. H.; Zipes, D. P.; Greene, H. L.; Boczor, S.; Domanski, M. (December 2000). «Meta-analysis of the implantable cardioverter defibrillator secondary prevention trials. AVID, CASH and CIDS studies. Antiarrhythmics vs Implantable Defibrillator study. Cardiac Arrest Study Hamburg . Canadian Implantable Defibrillator Study». European Heart Journal. 21 (24): 2071–2078. doi:10.1053/euhj.2000.2476. ISSN 0195-668X. PMID 11102258.
  51. Neil K. Kaneshiro (2 August 2011). «Omega-3 fatty acids». MedlinePlus Medical Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին. Վերցված է 2015-06-21-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |5= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. Evangelos C. Rizos; Evangelia E. Ntzani; Eftychia Bika; Michael S. Kostapanos; Moses S. Elisaf (September 2012). «Association Between Omega-3 Fatty Acid Supplementation and Risk of Major Cardiovascular Disease Events A Systematic Review and Meta-analysis». JAMA. 308 (10): 1024–1033. doi:10.1001/2012.jama.11374. PMID 22968891.
  53. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AHA052» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  54. American Heart, Association (May 2006). «2005 American Heart Association (AHA) guidelines for cardiopulmonary resuscitation (CPR) and emergency cardiovascular care (ECC) of pediatric and neonatal patients: pediatric advanced life support». Pediatrics. 117 (5): e1005–28. doi:10.1542/peds.2006-0346. PMID 16651281.
  55. 55,0 55,1 Mutchner L (January 2007). «The ABCs of CPR--again». Am J Nurs. 107 (1): 60–9, quiz 69–70. doi:10.1097/00000446-200701000-00024. PMID 17200636.
  56. 56,0 56,1 Resuscitation Council (UK). «Pre-hospital cardiac arrest» (PDF). www.resus.org.uk. էջ 41. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 May 2015-ին. Վերցված է 3 September 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  57. Resuscitation Council (UK) (5 September 2012). «Comments on the duration of CPR following the publication of 'Duration of resuscitation efforts and survival after in-hospital cardiac arrest: an observational study' Goldberger ZD et al. Lancet». Արխիվացված է օրիգինալից 28 June 2014-ին. Վերցված է 3 September 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  58. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AHA2015Part43» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  59. 59,0 59,1 Neumar, RW; Shuster, M; Callaway, CW; Gent, LM; Atkins, DL; Bhanji, F; Brooks, SC; de Caen, AR; Donnino, MW; Ferrer, JM; Kleinman, ME; Kronick, SL; Lavonas, EJ; Link, MS; Mancini, ME; Morrison, LJ; O'Connor, RE; Samson, RA; Schexnayder, SM; Singletary, EM; Sinz, EH; Travers, AH; Wyckoff, MH; Hazinski, MF (3 November 2015). «Part 1: Executive Summary: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S315-67. doi:10.1161/cir.0000000000000252. PMID 26472989.
  60. Studnek JR, Thestrup L, Vandeventer S, և այլք: (September 2010). «The association between prehospital endotracheal intubation attempts and survival to hospital discharge among out-of-hospital cardiac arrest patients». Acad Emerg Med. 17 (9): 918–25. doi:10.1111/j.1553-2712.2010.00827.x. PMID 20836771.
  61. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «L2017» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: