Երկար QT համախտանիշ (ԵրQTՀ), որի ժամանակ փոփոխվում է սրտի կծկումից հետո տեղի ունեցող վերաբևեռացումը[2]։ Սա հանգեցնում է առիթմիայի առաջացման բարձր ռիսկի, որը կարող է հանգեցնել սրտխփոցի, ուշաթափության, հևոցի կամ հանկարծակի մահվան[3]։ Այս դրվագները կարող են խթանվել ֆիզիկական ակտիվությամբ կամ սթրեսով։ Այլ հարակից ախտանշանները կարող են ներառել լսողության կորուստ[3]։

Երկար QT համախտանիշ
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններառիթմիա[1]
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-10I49.8
 Long QT syndrome Վիքիպահեստում

Երկար QT համախտանիշը կարող է լինել բնածին և ձեռքբերովի[3]։ Ժառանգական ձևը կարող է առաջանալ մեկուսացված կամ, որպես ավելի մեծ գենետիկ խանգարման մաս[3]։ Ձեռքբերովի տիպը առաջանում է որոշ դեղամիջոցներից, հիպոկալիեմիայից, հիպոկալցիեմիայից կամ սրտային անբավարարության հետևանքով[4]։ Համախտանիշն առաջացնող դեղերից են որոշակի հակաառիթիթմիկներ, հակաբիոտիկներ և հոգեմետներ[4]։ Ախտորոշումը հիմնված է ԷՍԳ-ի վրա՝ կորեկցված QT ինտերվալը 440-500 մվ-ից ավել, և կլինիկական նշանները հաշվի առնելով[2][5]։

Բուժումը կարող է ներառել լարված ֆիզիկական ակտիվությունից խուսափում, կալիումի բավարար քանակի կիրառում, բետա պաշարիչների օգտագործում կամ իմպլանտացվող դեֆիբրիլյատորի կիրառում։ Այս համախտանիշով սրտի կանգ վերապրած մարդկանց մոտ, ովքեր համապատասխան բուժում չեն ստանում մահվան տանգը 15 տարիների ընթացքում 50%-ից մեծ է[6]։ Բնականոն բուժման դեպքում այդ ռիսկը նվազում է 1%-ից պակաս 20 տարվա համար[5]։

Երկար QT համախտանիշը հանդիպում է 7000 մարդուց 1-ի մոտ։ Տղամարդիկ ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ։ Ախտահարված մարդկանց մոտ ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս մինչև 40 տարեկանը։ Այն Բրուգադա համախտանիշի և աջ փորոքային առիթմոգեն դիսպլազիայի հետ միասին հանկարծակի մահվան համեմատաբար տարածված պատճառն է[5]։ Միացյալ Նահանգներում այն հանգեցնում է տարեկան 3500 մահվան։ Համախտանիշը առաջին անգամ հստակ նկարագրվել է 1957 թվականին[7]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Երկար QT համախտանիշ ունեցող շատ մարդիկ չունեն նշաններ կամ ախտանշաններ։ Ախտանշանները հիմնականում առաջանում են առիթմիաների հետևանքվ, առավել հաճախ, Torsades de pointes կոչվող փորոքային հաճախասրտության պատճառով։ Եթե առիթմիան ինքնուրույն վերադառնում է սինուսայինի, ապա տուժած անձը կարող է ունենալ ուշագնացություն։ Այս դրվագները կարող են ասոցացված լինել ցնցումների հետ։ Այնուամենայնիվ, եթե առիթմիան ինքնաբերաբար չի դադարում, տուժած անձը կարող է ունենալ սրտի կանգ, որը հանգեցնում է հանկարծակի մահվան[8]։

Ուշագնացությունների և ՀՍՄ-ի բերող առիթմիաները կարող են ծագել տարբեր իրավիճակներում՝ կախված համախտանիշի համար պատասխանատու մուտացիայից։ Որոշ ձևեր առաջացնում են առիթմիա ի պատասխան ֆիզիկական լարվածության կամ մտավոր սթրեսի (ԵրQT1), մինչդեռ այլ ձևերի դեպքում պատճառ կարող է լինել հանկարծակի բարձրաձայն աղմուկը (ԵրQT2)։ Կան տիպեր, երբ առիթմիան առաջանում է քնի ընթացքում կամ անմիջապես արթնանալուց հետո (ԵրQT3)[8][9]։

Երկար QT համախտանիշի հազվադեպ ձևերը համակցված են մարմնի այլ մասերի վրա ազդող ախտանշզնների հետ։ Օրինակ՝ խլությունը Ջերվել և Լանգե-Նիլսենի հիվանդությունների դեպքում և պարբերական կաթվածը Անդերսեն-Թավիլ (ԵրQT7) հիվանդության դեպքում[10]։

Առիթմիաների ռիսկ խմբագրել

Չնայած երկար QT համախտանիշ ունեցող մարդիկ ունեն առիթմիայի զարգացման ավելի բարձր ռիսկ առողջների համեմատ, այնուամենայնիվ այդ ռիսկը խիստ փոփոխական է[11]։ Որևէ մեկի մոտ torsades de pointes (TdP)-ի զարգացման ռիսկը ավելի մեծ է, եթե նախկինում անձը ունեցել է նման դրվագ[12]։ Նույնիսկ եթե առիթմիան չի հայտնաբերվել, անամնեզում ուշագնացություն ունեցած անձանց մոտ ռիսկը շատ ավելի բարձր է։

QT ինտերվալի տևողությունը տատանվում է․ մինչ որոշ մարդկանց մոտ այն կարող է բավականին երկար լինել, մյուսների մոտ՝ շատ քիչ երկարացած կամ նույնիսկ հանգստի վիճակում նորմալ։ Ամենաերկար QT ինտերվալ ունեցողների մոտ ավելի մեծ հավանականությամբ կազրգանա TdP, իսկ ավելի քան 500 մվ QT-ի դեպում ռիսկն ամենաբարձրն է[13]։ Չնայած դրան, նույնիսկ նրանք, ովքեր ունեն QT-ի շատ քիչ երկարում կամ թաքնված ԵրQTՀ, դեռեւս ունեն առիթմիաների զարգացման ռիսկ[8]։ Ընդհանուր առմամբ, ճշգրտված QT միջակայքի յուրաքանչյուր 10 մվ- ով աճը մեծացնում է առիթմիաների ռիսկը 5%- ով[11]։

Բնածին երկար QT համախտանիշի դեպքում որոշ դեղերի կիրառումը և էլեկտրոլիտային դիսբալանսը կարող են բարձրացնել TdP-ի զարգացման ռիսկը[11]։ Առիթմիաների զարգացման ռիսկը դեղերով հարուցված համախտանիշի դեպքում ավելի է մեծանում, եթե դեղը տրվել է արագ և ներերակային ճանապարհով կամ եթե արյան մեջ առկա էդեղի բարձր խտություն[13]։ Վտանգը նաև ավելի բարձր է, եթե դեղորայք ստացողը ունի սրտային անբավարարություն, ստանում է դիգիտալիսային խմբի դեղեր կամ վերջերս տարել է կարդիովերսիա նախասրտերի ֆիբրիլյացիայի կապակցությամբ[13]։ Մյուս ռիսկի գործոններն են իգական սեռը, մեծ տարիքը, սրտանոթային հիվանդությունները և լյարդի կամ երիկամների ֆունկցիաների խանգարումը[14]։

Պատճառներ խմբագրել

Կան երկար QT համախտանիշի մի քանի ենթատիպեր։ Դրանք բաժանվում են 2 մեծ խմբի․ մարդիկ, ում մոտ այն ծագել է գենետիկական մուտացիաների պատճառով, նրանք ծնվել են կրելով այդ համախտանիշը և կարող են փոխանցել իրենց երեխաներին (ժառանգված կամ բնածին երկար QT համախտանիշ) և մարդիկ, ում մոտ համախտանիշը հարուցվել է այլ գործոններով, որոնք չեն կարող փոխանցվել սերունդներին և հաճախ դարձելի են (ձեռքբերովի երկար QT համախտանիշ)։

Ձեռք բերված խմբագրել

Թեև երկար QT համախտանիշը հաճախ ժառանգական հիվանդություն է, այնումաենայնիվ առիթմիաների վտանգով QT միջակայքի երկարացում կարող է առաջանալ շատ այլ պատճառներից, հաճախ, որպես դեղորայքի կողմնակի էֆեկտ։ Դեղորայքով հարուցված QT երկարումը հաճախ արդյունք հակաառիթմիկ այնպիսի դեղերի կիրառման, ինչպիսիք են ամիոդարոնը և սոտալոլը, ինչպես նաև այնպիսի հակաբիոտիկների, ինչպիսիք է էրիթրոմիցինը, կամ հակահիստամինային (տերֆենադին) դեղերի կիրառման[14]։ Այլ դեղամիջոցներ, որոնք երկարացնում են QT միջակայքը, ներառում են որոշ հոգեմետներ(հալոպերիդոլ և զիպրասիդոն) և հակադեպրեսանտներ (ցիտալոպրամ)[13][15][16]։

Ձեռք բերված ԵրQTՀ-ի այլ պատճառները ներառում են արյան մեջ կալիումի (հիպոկալեմիա) կամ մագնեզիումի (հիպոմագնեզեմիա) ցածր մակարդակը։ Վիճակը կարող է սրվել սրտի արյունամատակարարման նվազումից (սրտամկանի ինֆարկտ), վահանագեղձի հորմոնների ցածր մակարդակով (հիպոթիրեոզ) և սրտի դանդաղ ռիթմից (դանդաղասրտություն)[17]։

Նյարդային անորեքսիան կապված է հանկարծակի մահվան հետ, հնարավոր է` QT-ի երկարացման պատճառով։ Այս հիվանդության ժամանակ դիտվող թերսնուցումը կարող է բերել այնպիսի էլեկտրոլիտների պակասի, ինչպիսին է կալիումը, ինչն էլ կարող է հանգեցնել երկար QT համախտանիշին՝ բարձրացնելով հանկարծակի սրտային մահվան ռիսկը։ Էլոկտրոլիտային հավասարակշռության խախտումը տեղի է ունենում երկար ժամանակի ընթացքում, այդ պատճառով արագ սնուցումը կարող է խորացնել փոփոխությունները և մեծացնել առիթմիաների հավանականությունը։ Հետևաբար, պետք է վերահսկել էլեկտրոլիտների մակարդակը վերասնուցման համախտանիշի բարդություններից խուսափելու համար[18]։

Գործոնների համակցումը կարող է հանգեցնել QT-ի ավելի մեծ աստիճանի երկարացման, քան յուրաքանչյուր գործոն առանձին[17]։

Գենետիկա խմբագրել

Բնածին երկար QT համախտանիշը առաջանում է գենետիկ խանգարումների պատճառով։ ԵրQTՀ- ը կարող է առաջանալ մի քանի գեների մուտացիաներից, որոնք որոշ դեպքերում առաջացնում են տարբեր վիճակներ[19]։ Համախտանիշը սովորաբար ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ ձևով կամ հազվադեպ՝ աուտոսոմ ռեցեսիվ ձևով[20]։ ԵրQTՀ-ի ռեցեսիվ ձևերը հակված են առաջացնել ավելի ծանր ֆենոտիպ։ Գենետիկ հետազոտությունները կլինիկորեն հասանելի են և կարող են օգնել բուժման կարգավորմանը։

Դասակարգման համակարգերը առաջարկվել են համախտանիշի ենթատիպերը տա։ Ժառանգական ԵրQTՀ-ի ժամանակակից դասակարգումները հիմնված են գենետիկ տարբերակների վրա և հայտնի է 16 ենթատիպ[21]։ Ըստ մեկ այլ դասակարգման ենթատիպերն առանձնացվում են ըստ կլինիկական տվյալների և կոչվում են այն մարդկանց անուններով, ովքեր առաջին անգամ նկարագրել են դրանք։ Դրանցից ամենատարածվածը Ռոմանո-Ուարդի համախտանիշն է (գենետիկորեն ԵրQT1-6 և ԵրQT9-16), որի ժամանակ տուժում է սրտի էլեկտրական ակտիվությունը առանց որևէ այլ օրգանների ներգրավման[8]։ Պակաս տարածված ձևերի թվին են պատկանում Ջերվելի և Լանգե-Նիլսենի համախտանիշները, ԵրQTՀ-ի աուտոսոմ ռեցեսիվ ձևը, որի համակցված է խլության հետ, ԱՆդերսոն-Թոուլի համախտանիշ (ԵրQT7), որի ժամանակ առկա է նաև պարբերական կաթված և դեմքի ու կմախքի անոմալիաներ։ Տիմոտի համախտանիշի (LQT8) դեպքում երկար QT- ն համակցված է սրտի կառուցվածքային խագարումների և աուտիստիկ խանգարումների հետ[10]։

Գենետիկ խանգարումները, որոնք առաջացնում են ԵրQTՀ, հակված են երկարաձգելու փորոքների գործողության պոտենցիալը և, հետևաբար, երկարացնում են QT միջակայքը։ ԵրQTՀ-ի ամենատարածված պատճառներն են KCNQ1 (ԵրQT1), KCNH2 (ԵրQT2) և SCN5A (ԵրQT3) գեների մուտացիաները[2]։ Ստորև այդ գեների ցանկն է.

Տիպ OMIM Գեն Նշումներ
ԵրQT1 192500 KCNQ1 Կոդավորում է IKs հոսքը կարգավորող կալիումական KV7.1 անցուղիների α-ենթամիավորը[21]
ԵրQT2 152427 KCNH2 Հայտնի է նաև hERG անվամբ։ Կոդավորում է IKr հոսքը կարգավորող կալիումական KV11.1 անցուղիների α-ենթամիավորը[21]
ԵրQT3 603830 SCN5A Կոդավորում է INa հոսքը կարգավորող նատրիումական NaV1.5 անցուղիների α-ենթամիավորը[21]
ԵրQT4 600919 ANK2 Կոդավորում է Անկիրին B, որը ամրապդնում է բջջի իոնային անցուղիները[21]
ԵրQT5 176261 KCNE1 Կոդավորում է MinK՝ կալիումական անցուղու β-ենթամիավոր[21]
ԵրQT6 603796 KCNE2 Կոդավորում է MiRP1՝ կալիումական անցուղու β-ենթամիավոր[21]
ԵրQT7 170390 KCNJ2 Կոդավորում է կալիումական Kir2.2 անցուղիների ներհոսքի կարգավորումը։ Առաջացնում է Անդերսեն-Թոուլի համախտանիշ[21]
ԵրQT8 601005 CACNA1c Կոդավորում է կալցիումական ICa(L) հոսքը կարգավորող CaV1.2 կալցիումական անցուղիների α-ենթամիավորը։ Բերում է Թիմոթի համախտանիշը[21]
ԵրQT9 611818 CAV3 Կոդավորում է Caveolin, որը պատասխանատու է կավեոլների համար։ Այս մուտացիան կարող է բարձրացնել նատրիումական ուշ INa[21]
ԵրQT10 611819 SCN4B Կոդավորում է նատրիումական անցուղիների β4- ենթամիավորը[21]
ԵրQT11 611820 AKAP9 Կոդավորում է KV7.1-ի հետ փոխազդող A-կինազը[21]
ԵրQT12 601017 SNTA1 Կոդավորում է syntrophin-α1- ը։ Այս գենիմուտացիան կարող է բարձրացնել ուշ INa նատրիումական հոսքը[21]
ԵրQT13 600734 KCNJ5 Հայտնի է նաև, որպես GIRK4, կոդավորում է կալիումական ներհոսքը կարգավորող (Kir3.4) անցուղիների G սպիտակուցը[21]
ԵրQT14 616247 CALM1 Կոդավորում է calmodulin-1- ը, կալցիում կապող սպիտակուց, որը փոխազդում է կալցիումական ICa(L) հոսքի հետ[21]
ԵրQT15 616249 CALM2 Կոդավորում է calmodulin—ը, կալցիում կապող սպիտակուց, որը փոխազդում է կալցիումական ICa(L) հոսքի հետ[21]
ԵրQT16 114183 CALM3 Կոդավորում է calmodulin-3- ը, կալցիում կապող սպիտակուց, որը փոխազդում է կալցիումական ICa(L) հոսքի հետ[21]
ԵրQT1

ԵրQT1- ը ամենատարածված տեսակն է[2], կազմում է բոլոր դեպքերի մոտավորապես 30-35%- ը։ ԵրQT1 գենը KCNQ1 է, որը առանձնացվել է 11p15.5 քրոմոսոմից։ KCNQ1- ը կոդեավորում է սրտի վոլտաժ կախյալ KvLQT1 անցուղիները։ KCNQ1 գենի արտադրանքը բերում է ալֆա ենթամիավորի առաջացմանը, որն էլ I Ks իոնային անցուղու մաս է։

KCNQ1- ի մուտացիաները կարող են ժառանգվել աուտոսոմ ռեցեսիվ կամ դոմինանտ ձևերով։ Այս գենի ռեցեսիվ ժառանգման դեպքում հոմոզիգոտների մոտ լինում է խիստ արտահայտված երկարում և բարձր է փորոքային առիթմիաների և բնածին պլության ռիսկը։ ԵրQT1-ի այս տարբերակը հայտնի է, որպես Ջերվելի և Լանգե-Նիլսենի համախտանիշ[22]։ Բացի այդ, ԵրQT1- ով հիվանդները ունեն նաև էնդոկրին ֆենոտիպ։ Գլյուկոզայով բեռնվածության թեստի ժամանակ հիվանդները արձագանքում են ուժեղացած ինսուլինային արտազատմամբ, որին հաջորդում է ինսուլինային ժամանակավոր կայունությունը։ Երբ կայունությունը նվազում է, հիվանդները գտնվում են հիպոգլիկեմիայի զարգացման վտանգի տակ[23]։

ԵրQT1-ի դեպքում առաջանում է QT-ի պարադոքսալ երկարացում ադրենալին ներարկելիս։ Որոշվել են ԵրQT1 գենի բազմաթիվ մուտացիաներ։ Սրանք հաճախ կապված են սինկոպեի բարձր հաճախության հետ, սակայն ավելի քիչ է հանկարծակի մահվան ռիսկը, քան ԵրQT2-ի ժամանակ։

ԵրQT2

ԵրQT2- ը երկրորդ ամենատարածված տիպն է՝ կազմելով շուրջ 25-30%։ Երկար QT համախտանիշի այս ձևը, ամենայն հավանականությամբ, ներառում է 7-րդ քրոմոսոմում գտնվող hERG գենի մուտացիաներ։ hERG գենը (որը նաև հայտնի է, որպես KCNH2 ) կալիումական արագ հոսքի միավոր է։ Նորմալ գործող hERG գենը արգելակում է վաղաժամ ապաբևեռացումը[24]։

Երկար QT համախտանիշ առաջացնող դեղերի մեծամասնությունը պաշարում է IKr հոսքը hERG գենի միջոցով։ Սրանց թվին են պատկանում էրիթրոմիցինը, տերֆենադինը և կետոկոնազոլը։ Այս անցուղին շատ զգայուն է դեղերի միացման հանդեպ 2 արոմատիկ ամինաթթուների պատճառով։ Այս ամինաթթուներին ամրանալու դեպքում դեղամիջոցը արգելակում է այդ անցուղով հոսանքի փոխանցումը։

ԵրQT3

Երկար QT համախտանիշի ԵրQT3 տիպը ներառում է նատրիումական անցուղու ալֆա ենթամիավորը կոդավորող գենի մուտացիան։ Այս գենը գտնվում է 3p21-24 քրոմոսոմի վրա և հայտնի է որպես SCN5A (նաև hH1 և Na V 1.5 )։ ԵրQT3- ն առաջացնող մուտացիան դանդաղեցնում է նատրիումական անցուղիների ապաակտիվացումը, ինչի արդյունքում երկարում է Na+ ներհոսքը ապաբևեռացման ընթացքում։

Մեծ թվով մուտացիաներ են բնութագրվել, որպես ԵրQT3-ին նպաստող կամ առաջացնող։ Կալցիումը համարվում SCN5A սպիտակուցի կարգավորիչ և կալցիումի ազդեցությունը SCN5A- ի վրա կարող է բացատրել ԵրQT3-ին բերող մուտացիաների առաջացման մեխանիզմը։ Բացի այդ, SCN5A- ի մուտացիաները կարող են առաջացնել Բրուգադա համախտանիշ, սրտի հաղորդականության խանգարումներ և դիլատացիոն կարդիոմիոպաթիա։ Հազվագյուտ իրավիճակներում որոշ անձիք կարող են ունենալ այդ հիվանդությունների համակցությունները։

ԵրQT5

ԵրQT5- ը աուտոսոմ ռեցեսիվ, համեմատաբար հազվադեպ հանդիպող տիպ է։ Այն ներառում է KCNE1 գենի մուտացիա, որը կոդավորում է կալիումական անցուղու MinK բետա ենթամիավորը։ Հազվադեպ հոմոզիգոտ ձևերով այն կարող է հանգեցնել Ջերվել և Լանգե-Նիլսենի համախտանիշին։

ԵրQT6

ԵրQT6- ը աուտոսոմ դոմինանտ է և համեմատաբար հազվադեպ հանդիպող տիպ է։ Այն ներառում է KCNE2 գենի մուտացիա, որը կոդավորում է կալիումական անցուղու MiRP1 բետա ենթամիավորը, ինչն էլ կալիումական վերաբևեռացնող հոսքի հիմնական մասն է։

ԵրQT7

Անդերսեն-Թաուիլի համախտանիշը հանդիսանում է աուտոսոմ դոմինանտ և ասոցացված է կմախքային դեֆորմացիաների հետ։ Այն ներառում է KCNJ2 գենի մուտացիա, որը կոդավորում է կալիումական անցուղու Kir 2.1 սպիտակուցը։ համախտանիշը բնութագրվում է ԵրQT- ով, փորոքային առիթմիաներով, պարբերական կաթվածով և կմախքային ծանգարումներով, ինչպիսիք են կլինոդակտիլիան, ցածր տեղադրված ականջները և միկրոգնաթիան։ Դրսևորումները շատ փոփոխական են[25]։

ԵրQT8

Թիմոթի համախտանիշը պայմանավորված է CACNA1c գենի կողմից կոդավորվող կալցիումական անցուղիների մուտացիայով։ Քանի որ կալցիումական Cav1.2 անցուղիները շատ են տարբեր հյուսվածքներում, այս հիվանդներն ունենում են կլինիկական տարբեր դրսևորումներ, ներառյալ այլ բնածին սրտային հիվանդություններ, աուտիզմ, իմունային անբավարարություն և բարդ սինդակտիլիա[26]։

ԵրQT9

Այս՝ վերջերս բացահայտված տիպը պայմանավորված է թաղանթային կառուցվածքային սպիտակուց կավեոլին-3-ի մուտացիաներով։ Կավեոլինները ձևավորում են հատուկ թաղանթային միավորներ, որոնք կոչվում են կավեոլներ։ ԵրQT3-ի նման, այս մուտացիաները բարձրացնում են այսպես կոչված «ուշ» նատրիումական հոսքը, ինչը բերում է բջջային վերաբևեռացման խանգարմանը։

ԵրQT10

Այս տիպի համար պատասխանատու է Na V β4 սպիտակուցը կոդավորող SCN4B գենի մուտացիան։ Մուտացիան հանգեցնում է նատրիումական հոսքի ապակտիվացման դրական տեղաշարժի, որի արդյունքում ավելանում է նատրիումի հոսքը։ Առայժմ միայն մեկ մարդու մոտ հայտնաբերվել։

ԵրQT13

GIRK4- ը ներգրավված է սրտի պարասիմպաթիկ կարգավորման մեջ։ Կլինիկական առումով, հիվանդները բնութագրվում են միայն QT-ի չնչին երկարաձգմամբ, սակայն մեծ է նախասրտային առիթմիաների զարգացման ռիսկը[27]։

ԵրQT14

LQT14- ը առաջանում է 14q32 քրոմոսոմում տեղակայված CALM1 (Calmodulin 1) գենի հոմոզիգոտ մուտացիայից (114180)։

ԵրQT15

LQT15- ը առաջանում է 2p21 քրոմոսոմում տեղակայված CALM2 (Calmodulin 2) գենի հետերոզիգոտ մուտացիայից (114182)։

ԵրQT16

LQT16- ը առաջանում է 19q13 քրոմոսոմում տեղակայված CALM3 (Calmodulin 3) գենի հետերոզիգոտ մուտացիայից (114183)։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

ԵրQTՀ- ը համարվում է անցուղիների հիվանդություն։

ԵրQTՀ-ի բոլոր ձևերը ներառում են սրտի վերաբևեռացման խանգարում, ինչը բերում է սրտամկանի բջիջների (միոցիտներ) միջև ռեֆրակտեր շրջանի տարբերությունների առաջացմանը։ Հետ-վերաբևեռացման պոտենցիալենրը կարող են բերել ռե-էնթրի փորոքային հաճախասրտությունների առաջացմանը։

ԵրQTՀ-ի ժամանակ այսպես կոչված վաղ հետ-դեպոլարիազցոն պոտենցիալները բացում են L-տիպի կալցիումական անցուղիների վերաբացումը սրտի գործողության պոտենցիալի պլատո փուլում։ Քանի որ ադրենէրգիկ խթանումը կարող է մեծացնել այդ անցուղիների ակտիվությունը, այս համախտանիշով անձանց մոտ ՀՍՄ-ի ռիսկը բարձրանում է սիմպաթիկ համակարգի խթանմանը բերող իրավիճակներում (օրինակ` վարժություն, հուզմունք)։ Նորմայում ադրեներգիկ ակտիվության բարձրացման ժամանակ, վերաբևեռացնող հոսքերը նույնպես ուժեղանում են գործողության պոտենցիալը կրճատելու համար։ Այս կարճացման բացակայության դեպքում և կալցիումական L-տիպի հոսքի ավելացման դեպքում կարող է առաջանալ վաղ հետ-ապաբևեռացման պոտենցիալ։

Այսպես կոչված ուշացած հետ-ապաբևեռացման պատճառ է համարվում Ca 2 + իոնների մեծ քանակի մուտքը սարկոպլազմատիկ ցանց։ Այս ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել Ca 2+ -ի ինքնուրույն ձերբազատմանը վերաբևեռացման ժամանակ, ինչը հանգեցնում է ազատ արձակված Ca 2 + -ի բջիջից դուրս գալուն 3Na+/Ca2+ -ի անցուղու միջոցով ևվերաբևեռացնող հոսանքի առաջացմանը։

Ախտորոշում խմբագրել

 
Ձեռք բերված երկար QT համախտանիշ

ԵրQTՀ-ի ախտորոշումը հեշտ չէ, քանի որ առողջ բնակչության 2.5% ունեն երկար QT ինտերվալ, իսկ ԵրQTՀ հիվանդների 10 – 15%- ը՝ նորմալ QT ինտերվալ[28]։ ԵրQTՀ-ի ախտորոշման չափանիշը ԵրQTՀ-ի «ախտորոշիչ սանդղակն է»[29], որով հաշվարկը կատարում են են տարբեր չափորոշիչներին միավորներ հանձնելու միջոցով։ Չորս կամ ավելի միավորի դեպքում հավանականությունը բարձր է, մեկ կամ պակաս միավորի դեպքում հավանականությունը ցածր է[2]։ Երկու կամ երեք միավորը ցույց է տալիս միջին հավանականություն[2]։

  • QTc (սահմանվում է, որպես QT միջակայք/ RR միջակայքի քառակուսի արմատ)
    • ≥ 480 մվ - 3 միավոր
    • 460-470 մվ - 2 միավոր
    • 450 մվ և արական սեռ`1 միավոր
  • Torsades de pointes տիպի փորոքային հաճախասրտություն- 2 միավոր
  • T ատամիկի փոփոխություն- 1 միավոր
  • Ատամնավոր T առնվազն 3 արտածման մեջ`1 միավոր
  • Ցածր ՍԿՀ տարիքի (երեխաների) համար` 0,5 միավոր
  • Սինկոպե (չի ստանում միավոր, եթե ունեցել է torsades de pointes )
    • Սթրեսի ժամանակ`2 միավոր
    • Առանց սթրես՝ 1 միավոր
  • Բնածին խլություն` 0,5 միավոր
  • Ընտանեկան պատմությունը (ընտանիքի նույն անդամը չի կարող միավոր ստանալ և ԵրQTՀ-ի, և հանկարծակի սրտային մահվան համար)
    • Ընտանիքի այլ անդամներ, որոնք ունեն ախտորոշված ԵրQTՀ՝ 1 միավոր
    • ՀՍՄ ընտանիքի անմիջական անդամների (մինչեւ 30 տարեկան) մոտ՝ 0,5 միավոր

Բուժում խմբագրել

ԵրQTՀ-ով ախտորոշվածները պիտի խուսափեն QT- ն երկարեցնող դեղորայքի կիրառումից[30]։ CredibleMeds.org կայքում յուրաքանչյուր ոք կարող է ստուգել դեղամիջոցի՝ QT ինտերավալը երկարեցնելու ռիսկը[31] Բացի այդ, առկա են երկու միջամտության տարբերակներ համախտանիշն ունեցող անձանց համար` առիթմիայի կանխարգելում և առիթմիայի դադարեցում։

Առիթմիայի կանխարգելում խմբագրել

Այս նպատակով կիրառվում են առիթմիան առաջացնող պատճառները ճնշող դեղորայք քամ վիրահատություն։ Մեխանիզմները հաշվի առնելով բուժման մաս կարող է կազմել ադրեներգիկ ակտիվության ճնշումը։ Այդ դեղամիջոցների թվին են պատկանում բետա պաշարիչները, որոնք նվազեցնում են սթրեսով խթանված առիթմիաների առաջացման ռիսկը։ Բետա պաշարիչները արդյունավետ բուժում են ԵրQT1 և ԵրQT2-ի դեպքում[2]։

Գենոտիպը և QT-ի տևողությունը հանդիսանում են բետա պաշարիչներով թերապիայի ժամանակ կյանքին սպառնացող առիթմիաների առաջացման վտանգի գնահատման միջոց։ Հատկանշական է, որ QTc> 500 մվ և ԵրQT2 ու ԵրQT3 գենոտիպերի առկայությունը կապված են առիթմիայի կրկնության բարձր ռիսկի հետ։ Այս հիվանդների մոտ հնարավոր է առաջնային կանխարգելել իմլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատորի օգտագործմամբ[2]։

  • Կալիումի հավելումներ. եթե արյան մեջ կալիումի պարունակությունը բարձրանում է, գործողության պոտենցիալը կարճանում է, ուստի կալիումի օգտագործումը կարող է նվազեցնել առիթմիաների ռիսկը։ Այն պետք է լավագույնս աշխատի ԵրQT2 տիպի դեպքում, քանի որ hERG անցուղիները հատկապես զգայուն են կալիումի կոնցենտրացիայի նկատմամբ։ Սակայն այս մեթոդը փորձարարական է և ապացուցողական հիմք չունի։
  • Մեքսիլեթին, նատրիումային անցուղիների պաշարիչ. ԵրQT3-ի դեպքում նատրիումական անցուղին նորմալ չի փակվում։ Մեքսիլեթինը փակում է այդ անցուղիները։ Այն կիրառվում է, երբ այլ բուժումներն անարդյունավետ են լինում։ Տեսականորեն, մեքսիլեթինը կարող է օգտակար լինել այս տիպով մարդկանց համար, սակայն դեղամիջոցը ներկայումս ուսումնասիրվում է և դրա օգտագործումը ներկայումս խորհուրդ չի տրվում[2]։
  • Պարանոցային սիմպաթիկ նյարդի հատում (ձախ ստելէկտոմիա)։ Դեպքերի մեծ մասում, ժամանակակից թերապիան նախընտրում է ICD-ի իմպլանտացիան, եթե բետա պաշարիչներով թերապիան անարդյունավետ է։

Առիթմիայի դադարեցում խմբագրել

Սա ենթադրում է արդեն սկսված կյանքին սպառնացող առիթմիայի դադարեցում։ Ամենարդյունավետ միջոցն է համարվում իմպլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատորի կիրառումը։ Բացի այդ, արտաքին դեֆիբրիլյացիան կարող է օգտագործվել սինուսային ռիթմը վերականգնելու համար։ ICD- ները սովորաբար օգտագործվում են սինկոպեի դրվագներով հիվանդների շրջանում, չնայած բետա պաշարիչներով թերապիայն, և սրտի կանգ վերապրած հիվանդների շրջանում։

Համախտանիշի հիմքում ընկած գենետիկայի ավելի լավ ուսումնասիրությունների դեպքում հնարավոր է ավելի արդյունավետ բուժման հասանելի դառնալը[32]։

Արդյունքներ խմբագրել

Համախտանիշն ունեցող այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են սրտի կանգ կամ ուշագնացություն և բուժում չեն ստանում մահվան ռիսկը 15 տարում կազմում է մոտ 50%[6]։ Բուժման դեպքում այս ռիսկն իջնում է 1% -ից ցածր 20 տարվա համար[5]։ Նրանք, ովքեր ունենում են ախտանիշներ մինչև 18 տարեկանը, ավելի մեծ ռիսկ ունեն սրտի կանգի զարգացման[33][34]։

Համաճարակաբանություն խմբագրել

Բնածին երկար QT համախտանիշը հանդիպում է 2500-7000 մարդուց 1-ի մոտ[2]։

Պատմություն խմբագրել

Համախտանիշի առաջին փաստագրված դեպքը նկարագրվել է Լայպցիգում, Մեյսների կողմից 1856 թվականին, երբ խուլ աղջիկը մահացավ ուսուցչի բղավելուց հետո։ Երբ ծնողները տեղեկացան նրա մահվան մասին, նրանք հայտնել էին, որ իր ավագ եղբայրը, ով նույնպես խուլ էր, մահացել է սարսափելի վախից հետո[35]։ Սա ԷՍԳ-ի հայտնագործումից մի քանի տասնամյակ առաջ էր, բայց հավանաբար Ջերվելի և Լանգե-Նիլսենի համախտանիշի առաջին նկարագրված դեպքն էր։ 1957 թվականին, առաջին անգամ նկարագրվեց բնորոշ ԷՍԳ՝ Անտոն Ջերվելի և Ֆրեդ Լանգե-Նիլսենի կողմից, ովքեր աշխատում էին Տյոնսբերգում[36]։ Իտալացի մանկաբույժ Չեզարինո Ռոմանոն՝ 1963 թվականին[37] և իռլանդացի մանկաբույժ Օուեն Քոնոր Ուարդը՝ 1964 ովականին[38] առանձին-առանձին նկարագրեցին համախտանիշի ամենահաճախ հանդիպող տիպըէ առանց լսողական խանգարումների, որը հետագայում կոչվեց Ռոմանո-Ուորդի համախտանիշ[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disease Ontology — 2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Congenital long QT syndrome: considerations for primary care physicians». Cleveland Clinic Journal of Medicine. 75 (8): 591–600. 2008 թ․ օգոստոս. PMID 18756841.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Long QT syndrome». Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն). 2017. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 «The QT syndromes: long and short». Lancet. 372 (9640): 750–63. 2008 թ․ օգոստոս. doi:10.1016/S0140-6736(08)61307-0. PMID 18761222.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017 E-Book: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 736. ISBN 9780323448383.
  6. 6,0 6,1 «Beta-blocker therapy for long QT syndrome and catecholaminergic polymorphic ventricular tachycardia: Are all beta-blockers equivalent?». Heart Rhythm. 14 (1): e41–e44. 2017 թ․ հունվար. doi:10.1016/j.hrthm.2016.09.012. PMID 27659101. «Among patients who have experienced a LQTS-triggered cardiac event (arrhythmic syncope, arrhythmic syncope followed by seizures, or aborted cardiac arrest), the untreated natural history is grim, with >50% mortality at 15 years.»  
  7. Vincent J, Abraham E, Kochanek P, Moore FA, Fink MP (2011). Textbook of Critical Care E-Book. Elsevier Health Sciences. էջ 578. ISBN 978-1437715682.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Tester DJ, Schwartz PJ, Ackerman MJ (2013). Gussak I, Antzelevitch C (eds.). Congenital Long QT Syndrome (անգլերեն). Springer London. էջեր 439–468. doi:10.1007/978-1-4471-4881-4_27. ISBN 9781447148814. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  9. «Unveiling specific triggers and precipitating factors for fatal cardiac events in inherited arrhythmia syndromes». Circulation Journal. 79 (6): 1185–92. 2015. doi:10.1253/circj.CJ-15-0322. PMID 25925977.
  10. 10,0 10,1 «2015 ESC Guidelines for the management of patients with ventricular arrhythmias and the prevention of sudden cardiac death: The Task Force for the Management of Patients with Ventricular Arrhythmias and the Prevention of Sudden Cardiac Death of the European Society of Cardiology (ESC)Endorsed by: Association for European Paediatric and Congenital Cardiology (AEPC)». Europace. 17 (11): 1601–87. 2015 թ․ նոյեմբեր. doi:10.1093/europace/euv319. PMID 26318695. {{cite journal}}: Invalid |display-authors=6 (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 Trinkley, Katy E.; Page, Robert Lee; Lien, Hoang; Yamanouye, Kevin; Tisdale, James E. (2013 թ․ դեկտեմբեր). «QT interval prolongation and the risk of torsades de pointes: essentials for clinicians». Current Medical Research and Opinion. 29 (12): 1719–1726. doi:10.1185/03007995.2013.840568. ISSN 1473-4877. PMID 24020938.
  12. Barsheshet, Alon; Dotsenko, Olena; Goldenberg, Ilan (2013 թ․ նոյեմբեր). «Genotype-specific risk stratification and management of patients with long QT syndrome». Annals of Noninvasive Electrocardiology: The Official Journal of the International Society for Holter and Noninvasive Electrocardiology, Inc. 18 (6): 499–509. doi:10.1111/anec.12117. ISSN 1542-474X. PMID 24206565.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Roden, Dan M. (2004 թ․ մարտի 4). «Drug-induced prolongation of the QT interval». The New England Journal of Medicine. 350 (10): 1013–1022. doi:10.1056/NEJMra032426. ISSN 1533-4406. PMID 14999113.
  14. 14,0 14,1 Thomson, Clare; Wright, Paul (2014 թ․ հոկտեմբերի 15). «Long QT syndrome». The Pharmaceutical Journal. 293 (7833). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  15. Beach, Scott R.; Celano, Christopher M.; Noseworthy, Peter A.; Januzzi, James L.; Huffman, Jeff C. (2013 թ․ հունվար). «QTc prolongation, torsades de pointes, and psychotropic medications». Psychosomatics. 54 (1): 1–13. doi:10.1016/j.psym.2012.11.001. ISSN 1545-7206. PMID 23295003.
  16. Woosley, Raymond L.; Black, Kristin; Heise, C. William; Romero, Klaus (2018 թ․ փետրվար). «CredibleMeds.org: What does it offer?». Trends in Cardiovascular Medicine. 28 (2): 94–99. doi:10.1016/j.tcm.2017.07.010. ISSN 1873-2615. PMID 28801207.
  17. 17,0 17,1 «Acquired long QT syndrome and torsade de pointes». Pacing and Clinical Electrophysiology. 41 (4): 414–421. 2018 թ․ ապրիլ. doi:10.1111/pace.13296. PMID 29405316.
  18. «Sudden death in eating disorders». Vascular Health and Risk Management. 8: 91–8. 2012 թ․ փետրվար. doi:10.2147/VHRM.S28652. PMC 3292410. PMID 22393299.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  19. «The genetic basis of long QT and short QT syndromes: a mutation update». Human Mutation. 30 (11): 1486–511. 2009 թ․ նոյեմբեր. doi:10.1002/humu.21106. PMID 19862833.
  20. Goldman 2011
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 21,13 21,14 21,15 21,16 «The genetic architecture of long QT syndrome: A critical reappraisal». Trends in Cardiovascular Medicine. 28 (7): 453–464. 2018 թ․ հոկտեմբեր. doi:10.1016/j.tcm.2018.03.003. PMID 29661707.
  22. «The Jervell and Lange-Nielsen syndrome: natural history, molecular basis, and clinical outcome». Circulation. 113 (6): 783–90. 2006 թ․ փետրվար. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.592899. PMID 16461811.
  23. «KCNQ1 long QT syndrome patients have hyperinsulinemia and symptomatic hypoglycemia». Diabetes. 63 (4): 1315–25. 2014 թ․ ապրիլ. doi:10.2337/db13-1454. PMID 24357532.
  24. «iPCS Cell Modeling of Inherited Cardiac Arrhythmias». Current Treatment Options in Cardiovascular Medicine. 16 (9): 331. 2014 թ․ սեպտեմբեր. doi:10.1007/s11936-014-0331-4. PMID 25080030.
  25. «Functional and clinical characterization of KCNJ2 mutations associated with LQT7 (Andersen syndrome)». The Journal of Clinical Investigation. 110 (3): 381–8. 2002 թ․ օգոստոս. doi:10.1172/JCI15183. PMC 151085. PMID 12163457.
  26. «Ranolazine safely decreases ventricular and atrial fibrillation in Timothy syndrome (LQT8)». Pacing and Clinical Electrophysiology. 35 (3): e62-4. 2012 թ․ մարտ. doi:10.1111/j.1540-8159.2010.02913.x. PMID 20883512.
  27. «The phenotype characteristics of type 13 long QT syndrome with mutation in KCNJ5 (Kir3.4-G387R)». Heart Rhythm. 10 (10): 1500–6. 2013 թ․ հոկտեմբեր. doi:10.1016/j.hrthm.2013.07.022. PMID 23872692.
  28. «Challenges of diagnosis of long-QT syndrome in children». Pacing and Clinical Electrophysiology. 30 (9): 1168–70. 2007 թ․ սեպտեմբեր. doi:10.1111/j.1540-8159.2007.00832.x. PMID 17725765.
  29. «Diagnostic criteria for the long QT syndrome. An update». Circulation. 88 (2): 782–4. 1993 թ․ օգոստոս. doi:10.1161/01.CIR.88.2.782. PMID 8339437.
  30. «QT Drug List by Risk Groups». Arizona Center for Education and Research on Therapeutics. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  31. «Բնածին կամ ձեռքբերովի երկարացած QT ինտերվալ և դեղամիջոցների QT/TdP ռիսկը». ՀՍՀ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  32. «Genetically defined therapy of inherited long-QT syndrome. Correction of abnormal repolarization by potassium». Circulation. 94 (5): 1018–22. 1996 թ․ սեպտեմբեր. doi:10.1161/01.CIR.94.5.1018. PMID 8790040. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  33. «Genotype- and phenotype-guided management of congenital long QT syndrome». Current Problems in Cardiology. 38 (10): 417–55. 2013 թ․ հոկտեմբեր. doi:10.1016/j.cpcardiol.2013.08.001. PMC 3940076. PMID 24093767.
  34. «Genotype risk relationship».
  35. «Jervell and Lange-Nielsen syndrome: a Norwegian perspective». American Journal of Medical Genetics. 89 (3): 137–46. 1999 թ․ սեպտեմբեր. doi:10.1002/(SICI)1096-8628(19990924)89:3<137::AID-AJMG4>3.0.CO;2-C. PMID 10704188.
  36. «Congenital deaf-mutism, functional heart disease with prolongation of the Q-T interval and sudden death». American Heart Journal. 54 (1): 59–68. 1957 թ․ հուլիս. doi:10.1016/0002-8703(57)90079-0. PMID 13435203.
  37. «[RARE CARDIAC ARRYTHMIAS OF THE PEDIATRIC AGE. II. SYNCOPAL ATTACKS DUE TO PAROXYSMAL VENTRICULAR FIBRILLATION. (PRESENTATION OF 1ST CASE IN ITALIAN PEDIATRIC LITERATURE)]». La Clinica Pediatrica (Italian). 45: 656–83. 1963 թ․ սեպտեմբեր. PMID 14158288.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «A NEW FAMILIAL CARDIAC SYNDROME IN CHILDREN». Journal of the Irish Medical Association. 54: 103–6. 1964 թ․ ապրիլ. PMID 14136838.
  39. «25th anniversary of the International Long-QT Syndrome Registry: an ongoing quest to uncover the secrets of long-QT syndrome». Circulation. 111 (9): 1199–201. 2005 թ․ մարտ. doi:10.1161/01.CIR.0000157069.91834.DA. PMID 15753228.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկար QT համախտանիշ» հոդվածին։