Մասնակից:AshYegh/ԱվազարկղԴոշի (ճարտարապետ)

Բալկրիշնա Վիթալդաս Դոշին, ՕԷյէԼ, (ծնվել է 1927 թվականի օգոստոսի 26-ին) հնդիկ ճարտարապետ է[1]: Նա համարվում է հնդկական ճարտարապետության կարևոր գործիչ և նշվում է Հնդկաստանում ճարտարապետական երկխոսության զարգացման գործում ունեցած ներդրման համար [2]: Դոշին աշխատել է Լե Կորբուզյեի և Լուիս Քանի մոտ և հանդիսանում է Հնդկաստանի մոդեռնիստական և բրուտալիստական ճարտարապետության ռահվիրա:

Նրա առավել ուշագրավ նախագծերն են Բանգալորի և Ուդայպուրի Մենեջմենթի հնդկական ինստիտուտները, Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը Նյու Դելիում, Ահմադաբադում Ամդավադ նի Գուֆա պատկերասրահը և Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարանը և Առանյայի ի ցածր գնով բնակարանների ծավալումն Ինդոր քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար Աղա խանի մրցանակին[3]:

Դոշին հնդիկ առաջին ճարտարապետն է, nվ ստացել է 2018 թվականի Պրիցկերի ճարտարապետական մրցանակը, որը ճարտարապետության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում[4][5]: Նրան շնորհվել են նաև Պադմա Շրի և Պադմա Բհուշան մրցանակները:

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Դոշին ծնվել է Պունա քաղաքում[6]: 11 տարեկան հասակում նա վնասվել է հրդեհի ժամանակ և այն ժամանակվանից փոքր-ինչ թույլ է քայլում[7]: 1947-1950 թվականներին նա սովորել է Մումբայի Սըր Ջեյ Ջեյ արվեստի դպրոցում[8]:

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Սկզբնական նախագծեր խմբագրել

1950 թվականին նա մեկնել է Եվրոպա, 1951-1954 թվականներին սերտորեն համագործակցել է Լե Կորբուզյեի հետ Փարիզում վերջնական նախագծերի շուրջ: 1954 թվականին նա վերադարձել է Հնդկաստան՝ Ահմեդաբադում գտնվող Կորբուզյեի շենքերը վերահսկելու համար, այդ թվում՝ Վիլլա Սարաբհային, Վիլլա Շոդհանը, Միլլի Սեփականատերերի Ասոցիացիայի շենքը և Սանսկար Քենդրա թանգարանը: Կորբուզիեն մեծ ազդեցություն է թողել Դոշիի հետագա գործունեության վրա:

Նրա շրջակա միջավայրի դիզայնի Վաստու-Շիլպա ստուդիան հիմնադրվել է 1955 թվականին: Դոշին սերտորեն համագործակցել է Լուի Քանի և Անանթ Ռաջե]]յի հետ, երբ Քանը նախագծում էր Հնդկաստանի մենեջմենթի ինստիտուտի կամպուսը Ահմադաբադում: Դոշին 1958 թվականին Շքեղ արվեստների առաջադեմ ուսումնասիրությունների Գրեհեմ հիմնադրամի գործընկերն էր: 1962 թվականին նա նախաձեռնել է Ճարտարապետության Էս Էյ դպրոցը:

Դասավանդում խմբագրել

Իլրումն միջազգային ճանաչմանը որպես ճարտարապետ, դոկտոր Դոշին հավասարապես հայտնի է որպես կրթող և հաստատությունների հիմնադիր: Հանդիսացել է Ահմադաբադի Ճարտարապետության դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1962–1972 թվականներին, Պլանավորման դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1972–1979 թվականներին, Շրջակա միջավայրի պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոնի առաջին հիմնադիր դեկան 1972–1981 թվականներին, Ահմադաբադում՝ Վիզուալ արվեստների կենտրոնի հիմնադիր անդամ և Կանորիա արվեստի կենտրոնի առաջին հիմնադիր տնօրեն:

Դոկտոր Դոշին կարևոր դեր է խաղացել «Վաստու-Շիլպա» շրջակա միջավայրի դիզայնի ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային և միջազգային ճանաչմամբ գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման գործում: Ինստիտուտը ռահվիրայական աշխատանք է կատարել էժան բնակարանաշինության և քաղաքաշինության ոլորտում: Նրա գործունեությունը հատկանշական է ցածր եկամուտ ունեցող բնակարանաշիությամբ գծով ռահվիրայական աշխատանքով: Նրա դիզայնը ներառում է կայունության հասկացությունը նորարարական ուղղություններում[9]:

Ճանաչման ձեռքբերում խմբագրել

Դոշին Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի գործընկերն է: Նա գտնվել է Պրիցցերի մրցանակի, Ինդիրա Գանդիի ազգային արվեստի կենտրոնի և Աղա խանի ճարտարապետության մրցանակի ընտրական հանձնաժողովների կազմում: Նա նաև Հնդկաստանի ճարտարապետների ինստիտուտի գործընկերն է:

Դոշին գործնականում վերամիավորել է հնդկական և անգլիական ժառանգությունները: Այդ աշխատանքները արժանացել են են 2007 թվականի Շարունակական ճարտարապետության Գլոբալ մրցանակի առաջին շնորհմանը: Մրցանակով ճանաչվել է զարգացման այլընտրանքային մոդելի ուղղությամբ Դոշիի էական ներդրումը[10]:

2018 թվականի մարտին Դոշին ստացել է Ճարտարապետության Պրիցկերի մրցանակը, տվյալ բնագավառում Նոբելյան մրցանակի համարժեքը, դրանով իսկ դարձել այդ պատվին արժանացած առաջին հնդիկը: Պրիցկերի հանձնաժողովը հայտարարել է, որ Դոշին «միշտ ստեղծել է լուրջ ճարտարապետություն, որը երբեք ցուցադրական չէ կամ թրենդներին հետևող», և նշել է նրա «պատասխանատվության խորը զգացումը և բարձրորակ, վավերական ճարտարապետության միջոցով իր երկրին և ժողովրդին աջակցելու ցանկությունը[5]: »

Ոճ խմբագրել

Դոշին պատմում է, որ իրեն ոգեշնչել են հնդկական պատմական հուշարձանները, ինչպես նաև եվրոպական և ամերիկացի ճարտարապետների աշխատանքը[11]:

Մրցանակներ խմբագրել

Իր առանձնահատուկ ներդրման համար, որպես պրոֆեսիոնալ և ակադեմիկոս, դոկտոր Դոշին արժանացել է մի շարք միջազգային և ազգային մրցանակների ու պարգևների:

Կառույցները խմբագրել

  • 1979-87 Շաքտի Բհավան, ԷմՓի-ի վարչական գրասենյակ: Էլեկտրաէներգիայի խորհուրդ, Ջաբալպուր
  • Արանյայի ցածր գնով բնակարանաշինություն
  • Այ ԷֆԷֆՍիՕ թաունշիփ, Կալոլ
  • Պրեմաբհաի սրահ, Ահմադաբադ
  • Թագորի հուշահամալիր, Ահմադաբադ
  • Ուդայան Կոնդովիլ, Ուդիտա (Էյչ Այ Ջի), Ութսավ (ԷմԱյՋիM) Ութսարգ (Էլ Այ Ջի) 2500 տներ, Կալկաթա
  • Ինդոլոգիայի ինստիտուտ, Ահմադաբադ

Զանգվածային մշակույթում խմբագրել

2008 թվականին, Հանդրիդհանդի բեմադրիչ Փրեմջիտ Ռամաչանդրան հարցազրույց վերցնելով Դոշիից թողարկել է փաստագրական ֆիլմ: Դոշին հանդես է եկել ինքն իր դերը խաղալով Մանի Ռաթնամսի Օ Կադհալ Քանմանի և Շաադ Ալիի Օքեյ Ջաանու ֆիլմերում[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Padma Awards» (PDF).
  2. «Global Award for Sustainable Architecture». Cité de l'architecture & du patrimoine (անգլերեն). Վերցված է 2020-06-04-ին.
  3. բարձրագույն պարգևը արվեստի համար «Արվեստի և նամակների շքանշանի ասպետ»/articleshow/9928307.cms «B V Doshi conferred France's highest honour for arts | Ahmedabad News - Times of India». The Times of India (անգլերեն). 2011-09-11. Վերցված է 2020-03-05-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  4. Barberini, Elisa (2011-11-12). «Balkrishna Doshi - Towniship: Electronics Corporation of India, Ltd., Hyderabad, 1968-1971». Վերցված է 2018-11-20-ին.
  5. «9 iconic buildings designed by BV Doshi». Architectural Digest India (ամերիկյան անգլերեն). 2017-08-26. Վերցված է 2020-03-05-ին.

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Curtis, William J. R., Balikrishna Doshi: An Architecture for India, Rizzoli, New York 1988, 0-8478-0937-4
  • James Steel, The Complete Architecture of Balikrishna Doshi, Rethinking Modernism for the Developing World, Thames and Hudson, London 1998, 0-500-28082-7
  • Bruno Melotto ed., Balkrishna Doshi. Sangath. Indian architecture between tradition and modernity, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2012, 8838761264
  • Bruno Melotto ed., Balkrishna Doshi. The Masters in India. Le Corbusier, Louis Kahn and the Indian Context, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2014, 978-88-387-6295-6

Արտաքին հղումներ խմբագրել