Մասնակից:Ananyan Angelina/Ավազարկղ
Լունա (երգչուհի, Ուկրաինա)
խմբագրելԼունա՝ ուկրաինացի երգչուհի, երգերի հեղինակ, մոդել և լուսանկարիչ։ 2018 թվականից նա «Լունա» համանուն երաժշտական նախագծի պրոդյուսերն է։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելՔրիստինա Գերասիմովան ծնվել է 1990 թվականի օգոստոսի 28-ին Դրեզդենի շրջանի (ԳԴՀ) Հեմնից քաղաքում՝ զինվորական ընտանիքում։ Քրիստինան ունի կրտսեր քույր՝ Ալինա (ամուսնացած է Շուֆրիչի հետ)։ Մանկության տարիներին Քրիստինան սովորել է երաժշտական դպրոցում վոկալի, սոլֆեջիոյի և դաշնամուրի դասարաներում, իսկ երիտասարդության տարիներին սովորել է համալսարանում՝ լրագրության ֆակուլտետում։
Անձնական կյանք
խմբագրել2012-2018 թվականներին ամուսնացած է եղել Յուրի Բարդաշի հետ (ուկրաինական «Գրիբի» ռեփ-խմբի պրոդյուսեր և վոկալիստ)։ Զույգն ունի որդի՝ Գեորգիին, ով ծնվել է 2012 թվականին, երբ նրանք ապրում էին Լոս Անջելեսում։
2021 թվականին ամուսնացել է իր խմբի կիթառահար Ալեքսանդր Վոլոշչուկի հետ։
Չի օգտագործում ալկոհոլ, բուսակեր է և փորձում է վարել առողջ ապրելակերպ։ Իր հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ երբեմն ծխում է «խոտ»։Օրական երկու ժամ զբաղվում է մեդիտացիայով, զբաղվում է յոգայով։
Մենակատարի գործունեություն
խմբագրելԼունան իր երաժշտությունը նկարագրում է որպես «հոգեբանական փոփ»՝ 90-ականների և զրոյականների նոստալջիով։
2016 թվականի մայիսի 20-ին Կիևում տեղի ունեցավ «Մագ-Նի-Տի» դեբյուտային ալբոմի շնորհանդեսը, որը դեբյուտային էր Ուկրաինայի լավագույն 20 iTunes-ում։
Մայիսի 23-ին լույս է տեսել Shumno էլեկտրոնային կատարողի Snowfall ալբոմը, որտեղ Լունան մասնակցել է «Wake» երգի վոկալի ձայնագրմանը։Սրանից հետո տեղի ՝ ունեցել աշնանային «Խավարում» շրջագայությունը, որի ընթացքում Լունան ելույթ է ունեցել Մոսկվայում, Եկատերինբուրգում և Ռիգայում։
2016 թվականի հոկտեմբերի 28-ին երգչուհին թողարկել է «Տխուր պար» մինի ալբոմը։
2017 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվել է «Ազատության կղզին» ալբոմը, որի թրեքների ցանկում ներառվել է ութ երգ։
«Ազատության կղզին» դիոլոգիայի անբաժանելի մասն էր, որի երկրորդ մասը կոչվում էր «Կախարդված երազներ» և լույս է տեսել 2018 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ալբոմը իր մեջ ներառում էր 11 երգ։ լբոմի պրոսյուսերներն էին՝ Քրիստինա Հերասիմովա և Ալեքսանդր Վոլոշչուկ։ Ալբոմը դեբյուտ է կատարել Ուկրաինայի iTunes-ի չարտում 1-ին տեղում և Ռուսաստանի iTunes-ի չարտում 2-րդ տեղում։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին երգչուհին թողարկել է իր 4-րդ ալբոմը՝ «Տրանս», որը պարունակում է 10 երգ՝ ակումբային էլեկտրոնային երաժշտության ոճով։
2020 թվականի օգոստոսի 14-ին երգչուհին թողարկել է երկրորդ մինի-ալբոմը ՝ Fata Morgana ՝ հինգ պարային թրեքներով:
2023 թվականի մայիսին Լունան թողարկել է Illusion ալբոմը,առաջին ալբոմը որը ամբողջությամբ ուկրաիներեն էր։
Այլ պրոեկտներ
խմբագրել2020-2021 թվականներին Լունան Ալեքսանդր Վոլոշչուկի հետ կազմակերպել է Der Diktatur էլեկտրոնային նախագիծը՝ դրա շրջանակներում ելույթ ունենալով միայն համերգների ժամանակ (առանց թողարկումների)։
2021 թվականին երգչուհին սկսել է հավաքել կատարողներ իր Luna Prod լեյբլում։ Առաջին մասնակիցը Վլադիմիր Պրուդկին էր, ով հանդես էր գալիս Կնյազ Վոլոդիմիր կեղծանունով:
Այլ գործունեություն
խմբագրելԼունան ԶԼՄ-ում և գովազդում
խմբագրելՔրիստինա Գերասիմովայի մասին գրող առաջին հրատարակություններից են եղել Vogue եւ i-D ամսագրերը, որոնք 2016 թվականին նրան անվանել են ուկրաինական երաժշտական հեղափոխության աստղ։ Մի քանի տարվա ընթացքում Լունան հայտնվել է ԶԼՄ-ի և համացանցի հարյուրավոր հրապարակումներում։ Երգչուհին հայտնվել է նաև այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Numéro, BLVD., «Ստոլնիկ», SNC, Vegeterian և այլն։ 2016 թվականին Լունային հարցազրույց է տվել Իվան Դորնը։ Հարցազրույցը հրապարակվել է Interview ամսագրի կայքում։
Լունայի գործընկերն ու հովանավորը Apple Music ծառայությունն է (Apple-ի հետ համագործակցության շրջանակներում Քրիստինա Գերասիմովան ընկերության դեմքն էր, ինչպես նաև նկարահանել է «Jukebox» տեսահոլովակը ամբողջությամբ iPhone-ով): Չնայած այն հանգամանքին, որ Լունան խուսափում է հեռուստատեսային շոուներից, նա երկու անգամ հրավիրվել է Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» շոուին (Ռուսաստան). 2017 թվականի նոյեմբերի 27-ի թողարկումում երգչուհին ուղիղ եթերում կատարել է «Jukebox» երգը, և 2019 թվականի հոկտեմբերի 4-ին ՝ «Յասամանի դրախտ»։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Լունան եղել է Միխայիլ Կոզիրեւի «Այստեղ եւ հիմա» հեռուստաշոուի հերոսուհին, որում Միխայիլը Լունայից խոշոր հարցազրույց է վերցրել, ինչպես նաեւ երգչուհուն եւ նրա «Օգոնյոկ» տեսահոլովակը անվանել է տարվա երաժշտական հայտնագործություն։
2018 թվականի նոյեմբերին Լունան հարցազրույց է տվել Tatler ամսագրին, որում պատմել է «Լունա» երաժշտական նախագծի գոյության մասին, որը նա ներկայացնում է որպես ստեղծագործական միավորում։ Երգչուհին նաև հայտարարել է, որ փոխել է ազգանունը՝ իր օրիորդական անունով. «Կրկին Լունա Գերասիմովա»։
2019 թվականի փետրվարի 14-ին The Flow պորտալը թողարկել է «Երգչուհի Լունան հաջողակ է» ֆիլմը, որում, բացի մեծ հարցազրույցից, ներկայացված են նրա համերգային շրջագայության տեսանյութերը։ 2019թ.-ի մարտին Լունան մասնակցել է BYHMC («Բաբին Յար» հոլոքոստի հիշատակի կենտրոն) շահույթ չհետապնդող ոչ կառավարական հիմնադրամի #DrawYourValues տեղեկատվական արշավին՝ «Відстоюй рівність» («Պաշտպանեք հավասարությունը») կարգախոսով։
2019 թվականի մայիսի 17-ին, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, մասնակցել է «Борітеся — поборете!» նախագծին՝ ի աջակցություն Ուկրաինայի ԼԳԲՏ համայնքի։
Լունա և հագուստի դիզայնը
խմբագրելԼունան մասնակցում է գովազդներին եւ հաճախ հանդես է գալիս որպես հրավիրված մոդել: Նա նաեւ գովազդային պայմանագրեր է ունեցել ANOUKI, Vagabond, Puma, Yves Saint Laurent, Wolford, Befree հագուստի բրենդների հետ: 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Mercedes Benz Kiev Fashion Days-ի շրջանակներում ցուցադրվեց ուկրաինացի դիզայներ Լիլիա Պուստովիտի և ուկրաինական TAGO ապրանքանիշի համագործակցության հավաքածուն։ Դիզայները ոգեշնչվել է 1990-ականների երաժշտությամբ եւ Լունայի դեբյուտային ալբոմով, ինչի արդյունքում նրա երգերի մեջբերումներ կարելի է հանդիպել շապիկների,վերնաշապիկների, եւ սպորտային շապիկների վրա։
Լունան և կինոմատոգրաֆիան
խմբագրել2018 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսաստանում թողարկվել է ռեժիսոր Իվան Տվերդովսկու «Նետումներ» դրամատիկական ֆիլմը, որի պաշտոնական սաունդթրեքը ներառում էր Լունայի երեք երգեր՝ «Free Love», «Չոկեր» և «Տղա՛,դու ձյուն ես»:
| |||
| |||
| |||
| |||
|
Նունու Մենդեշ
խմբագրելՆունու Ալեշանդրե Տավարիշ Մենդեշ (պորտ.՝ Nuno Alexandre Tavares Mendes, Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈnunu ˈmẽdɨʃ]]], ), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան։
Ակումբային կարիերա
խմբագրելԼիսաբոնյան «Սպորտինգ» ակադեմիայի շրջանավարտ։
«Սպորտինգի» հիմնական կազմում դեբյուտ է կատարել 2020 թվականի հունիսի 12-ին պորտուգալական Պրեմիեր Լիգայում՝ դուրս գալով փոխարինման «Պասուշ դե Ֆերեյրայի» դեմ խաղում[1]։ 2020 թվականի հունիսի 18-ին առաջին անգամ «Սպորտինգի» մեկնարկային կազմում դուրս է եկել «Տոնդելի» դեմ խաղում[2]։
2021 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբ՝ վարձակալության իրավունքով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը,պայմանագիրը 40 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ[3]։ 2022 թվականի օգոստոսի 31-ին ֆրանսիական ակումբը ակտիվացրել է պորտուգալացու հետ 38 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրի գնումը։ Մենդեշը ֆրանսիական ակումբի հետ կնքել է պայմանագիր 4 տարով։
Կարիերան հավաքականում
խմբագրելԽաղացել է Պորտուգալիայի միչև 16,17,18 և 19 տարեկանների հավաքակններում[4]։
2021 թվականի մարտի 16-ին առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի կողմից ստացել է հրավեր մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին ընդդեմ Ադրբեջանի, Սերբիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների[5]։ 2021 թվականի մարտի 24-ին 18 տարեկանում դեբյուտ է կատարել Պորտուգալիայի հավաքականի տնային խաղում՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում (1։0), հանդես է եկել հիմնական կազմում և դաշտում անց է կացրել ամբողջ 90 րոպեն[6][7]։
Վիճակագրություն
խմբագրել2023 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝
Ելույթ | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Սպորտինգ (Լիսաբոն) | Պրիմեյրա | 2019/20 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
2020/21 | 29 | 1 | 4 | 0 | 2 | 0 | 35 | 1 | ||
2021/22 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 40 | 1 | 5 | 0 | 2 | 0 | 47 | 1 | ||
Պարի Սեն-Ժերմեն | Լիգա 1 | 2021/22 | 27 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 37 | 0 |
2022/23 | 23 | 1 | 3 | 0 | 6 | 1 | 32 | 2 | ||
Ընդհանուր | 50 | 1 | 5 | 0 | 14 | 1 | 69 | 2 | ||
Ընդհանուր կարիերա | 90 | 2 | 10 | 0 | 16 | 1 | 116 | 3 |
Ձեռքբերումներ
խմբագրել«Սպորտինգ»
խմբագրելՊորտուգակիայի չեմպիոն՝ 2020/21
Պորտուգալիական ֆուտբոլի լիգայի մրցանակակիր՝ 2020/21
Պորտուգալիայի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2021
«Պարի Սեն-Ժերմեն»
խմբագրելՖրանսիայի չեմպիոն (3)՝ 2021/22,2022/23,2023/24
Ֆրանսիայի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2022
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sporting CP vs. Paços de Ferreira» (անգլերեն). Soccerway.com. 2020-06-12. Արխիվացված է օրիգինալից 2020-10-04-ին. Վերցված է 2020-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Sporting CP vs. Tondela» (անգլերեն). Soccerway.com. 2020-06-18. Արխիվացված է օրիգինալից 2022-04-18-ին. Վերցված է 2020-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Nuno Mendes: PSG sign Portugal full-back from Sporting Lisbon» (անգլերեն). BBC Sport. 2021-08-31. Արխիվացված է օրիգինալից 2021-09-01-ին. Վերցված է 2021-09-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Jogador Nuno Mendes» (պորտուգալերեն). FPF.pt. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2020-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Fernando Santos convoca para Azerbaijão, Sérvia e Luxemburgo». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021-03-16. Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-03-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mais duas estreias». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-03-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Triunfo no arranque». fpf.pt (պորտուգալերեն). Португальская футбольная федерация. 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-03-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Հղումներ
խմբագրել- Профиль футболиста на официальном сайте «Пари Сен-Жермен»(ֆր.)
- Профиль футболиста на сайте Португальской футбольной федерации(պորտ.)