Ֆերնանդու Սանտուշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ֆերնանդու Մանուել Ֆերնանդիշ դա Կոշտա Սանտուշ (պորտ.՝ Fernando Manuel Fernandes da Costa Santos, հոկտեմբերի 10, 1954(1954-10-10), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան և մարզիչ, Պորտուգալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը։

Ֆերնանդու Սանտուշ
պորտ.՝ Fernando Santos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆերնանդու Մանուել Ֆերնանդիշ դա Կոշտա Սանտուշ
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Մականուն ինժեներ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1954(1954-10-10) (69 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Պորտուգալիա
Պատանեկան կարիերա
1970-1971 Պորտուգալիա Օպերարիո Լիսաբոն
1971-1973 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1979 Պորտուգալիա Էշտորիլ Պրայա 91 (2)
1979-1980 Պորտուգալիա Մարիտիմու 26 (0)
1980-1987 Պորտուգալիա Էշտորիլ Պրայա 65 (1)
Մարզչական կարիերա
1987-1988 Պորտուգալիա Էշտորիլ Պրայա ասս.
1988-1994 Պորտուգալիա Էշտորիլ Պրայա
1994-1998 Պորտուգալիա Էշտրելա
1998-2001 Պորտուգալիա Պորտու
2001-2002 Հունաստան ԱԵԿ (Աթենք)
2002-2003 Հունաստան Պանատինայկոս
2003-2004 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
2004-2006 Հունաստան ԱԵԿ (Աթենք)
2006-2007 Պորտուգալիա Բենֆիկա
2007-2010 Հունաստան ՊԱՕԿ
2010-2014 Հունաստան Հունաստան
2014-այժմ Պորտուգալիա Պորտուգալիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սպորտային կարիերա խմբագրել

Ֆերնանդու Սանտուշն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1966 թվականին պորտուգալական «Բենֆիկա» ակումբի պատանեկան կազմում, մինչև 1971 թվականը հանդես է եկել թիմի հիմնական կազմում մինչև որ տեղափոխվել է «Մարիտիմու»։ Վերջինիս կազմում խաղացել է 2 մրցաշրջան և մինչև 1975 թվականը մնացել է «Էշտորիլ Պրայա»-ի ֆուտբոլիստ։

Խաղացողի կարիերան Սանտուշն ավարտել է 30 տարեկանում։ Լիսաբոնի համալսարանում ստացել է հեռահաղորդակցության և էլեկտրոնիկայի տեխնիկական ինժեների բակալավրի աստիճան։ 1987 թվականին մարզչական գործունեությունն սկսել է «Էշտորիլ Պրայայում»։ Հետագայում մարզել է հայրենի «Պորտուին», «Բենֆիկային», «ՊԱՕԿ»-ին[2]։ 2010 թվականի փետրվարին Ֆերնանդու Սանտուշը Հունաստանում հռչակվեց տասնամյակի մարզիչ[3]։

2010 թվականի հունիսին, երբ ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականից պարտություն կրելով Հունաստանը ևս դադարեց մասնակցել առաջնությանը, Օտտո Ռեհագելը հրաժարական տվեց[4], հավանական հետնորդը միանգամից դարձավ Ֆերնանդու Սանտուշը[5][6]։ Սակայն առաջին առաջարկի ժամանակ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սանտուշին մերժեց։ Դրանից հետո Ֆեդերացիաների խորհուրդը մարզչի աշխատավարձը բարձրացրեց, այն դարձնելով տարեկան 600 հազար եվրո[7]։ 2010 թվականի հունիսի 28-ին Աթենքում Սոֆոկլիս Պիլավոսի հետ հանդիպումից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն[8][9]։ 2010 թվականի հուլիսի 1-ին Ֆերնանդու Սանտուշը ամենաքիչը 2 տարով պաշտոնապես նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ[10]։ Նա հույներին գլխավորեց Եվրո 2012-ի և ԱԱ 2014-ի ժամանակ՝ երկու առաջնություններում էլ փլեյ - օֆֆ դուրս գալով։

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Սանտուշը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը[11]։ 2016 թվականի հուլիսի 10-ին Պորտուգալիայի հավաքականը նրա գլխավորությամբ առաջին անգամ պատմության մեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականին։

2016 թվականի հուլիսի 19-ին Սանտուշը պորտուգալական ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրեց նոր պայմանագրի տակ, որը կգործի մինչև 2020 թվականը[12]։

Մարզչական ձեռքբերումներ խմբագրել

  «Պորտու»

  ԱԵԿ (Աթենք)

  Պորտուգալիայի հավաքական

Մրցանակներ խմբագրել

  • Տասնամյակի լավագույն մարզիչ Հունաստանում (2010)[3]։

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Թիմ Երկիր Սկիզբ Վերջ Արձանագրություն
խաղեր հաղթանակներ ոչ ոքիներ պարտություններ % հաղթանակ
Էշտորիլ Պրայա   1990 1994 140 41 42 57 29.29
Էշտրելա (Ամադորա)   1994 1998 136 39 47 50 28.68
Պորտու   1998 2001 102 70 18 14 68.63
ԱԵԿ (Աթենք)   2001 2002 26 19 1 6 73.08
Պանատինայկոս   2002 2003 4 1 0 3 25,00
«Սպորտինգ» (Լիսաբոն)   2003 2004 34 23 4 7 67.65
ԱԵԿ (Աթենք)   2004 2006 60 38 15 7 63,33
Բենֆիկա   2006 2007 31 20 8 3 64.52
ՊԱՕԿ   2007 2010 95 48 21 26 50.53
Հունաստան   2010 2014 47 26 14 7 55.32
Պորտուգալիա   2014 այժմ 26 17 3 6 65.38
Ընդհանուր 701 342 173 186 48,78

Տվյալներն ըստ 2016 թվականի հուլիսի 10-ի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  2. PAOK coach quits
  3. 3,0 3,1 «Fernando Santos voted Coach of the Decade in Greece». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Rehhagel quits Greece - Reports». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. Rehhagel bows out
  6. Greece To Appoint Fernando Santos As New Coach - Report
  7. Still, Santos has denied contact from the EPO, but reports on Thursday suggested that Santos will be offered a two-year contract worth 600, 000 euros per annum.
  8. Σάντος διετίας στον πάγκο της Εθνικής
  9. ΕΛΛΑΔΑ – Σάντος διετίας στην Εθνική!
  10. Η ΕΠΟ ανακοίνωσε τη διετή πρόσληψη του Σάντος στην Εθνική
  11. Фернанду Сантуш возглавил сборную Португалии
  12. «Сантуш продлил контракт с Португалией». campeones.ua. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդու Սանտուշ» հոդվածին։