https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B2%D0%B5%D1%82%D0%B8%D1%81%D1%8F%D0%BD,_%D0%95%D1%80%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BA_%D0%93%D0%B5%D0%BE%D1%80%D0%B3%D0%B8%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B0

հուլիսի 19, 2017-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Կաղապար:Դրոշավորում/ {{{անուն}}}
95 Կաղապար:Դրոշավորում/ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ {{{անուն}}}
15 Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
18 Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
32 Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
34 Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
66 Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
85 Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ՊՇ {{{անուն}}}
5 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
7 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
8 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
Դիրք Խաղացող
10 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
14 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
19 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
26 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
27 Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ԿՊ {{{անուն}}}
9 Կաղապար:Դրոշավորում/ ՀՐ {{{անուն}}}
23 Կաղապար:Դրոշավորում/ ՀՐ {{{անուն}}}
37 Կաղապար:Դրոշավորում/ ՀՐ {{{անուն}}}
Կաղապար:Դրոշավորում/ ՀՐ {{{անուն}}}
Ռոման Պավլյուչենկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոման Անատոլեվիչ Պավլյուչենկո
Մականուն Քնած Գիգանտ, Super Pav[1]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր   Մոստովսկոյ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՍՖՀ
Հասակ 188 սմ
Քաշ 84 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ   Արարատ
Համար 9
Պատանեկան կարիերա
1990—1997   ՍԴՅՈՒՇՈՐ Պոբեդա
1997—1998   Դինամո Ստավրոպոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—1999   Դինամո Ստավրոպոլ 31 (1)
2000—2003   Ռոտոր 65 (14)
2000   Ռոտոր-2 13 (3)
2003—2008   Սպարտակ Մոսկվա 141 (69)
2008—2012   Տոտտենհեմ Հոտսպուր 78 (21)
2012—2015   Լոկոմոտիվ Մոսկվա 72 (15)
2015—2016   Կուբան 10 (2)
2016—2017   Ուրալ 21 (4)
2017—   Արարատ 3 (4)
Ազգային հավաքական
2002—2003   Ռուսաստան (երիտ.) 5 (3)
2003—2012   Ռուսաստան 50 (21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4, 2017:

Ռոման Անատոլեվիչ Պավլյուչենկո (իսպ.՝ Рома́н Анато́льевич Павлюче́нко, դեկտեմբերի 15, 1981, Մոստովսկոյ, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող: Սպորտի վաստակավոր վարպետ: Հանդես է գալիս «Արարատ Մոսկվա» ակումբում:

Կարիերա

խմբագրել

Ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին Մոստովսկոյում: Ծնողները Անատոլի Անդրեևվիչ[2] և Լյուբով Վլադիմիրովնա Պավլյուչենկո[3], քույրը Օկսանա Պավլյուչենկո[4]: Որդու ծնունդից մի քանի օր հետո ընտանիքը տեղափոխվել է Կարաչայ-Չերքեզիա, Ուստ-Ջեգուտա քաղաք[5]: 1990 թվականին Ռոմանի հայրը նրան տանում է Կարաչայ-Չերքեզիայի վաստակավոր մարզիչ Հասան Կուրոչինովի մոտ[6], որը ղեկավարում էր «Պոբեդա» սպորտդպրոցը[5]: Հայրը մարզչին ասում է. «Ինչ ուզում ես արա նրա հետ, միայն թե դարձրու ֆուտբոլիստ»[5]: Այդ թիմում Պավլյուչենկոն անցկացրեց 7 տարի, խաղալով իրենից 2 տարով մեծ ֆուտբոլիստների հետ[5]:

«Դինամո» Ստավրոպոլ

խմբագրել

Երբ Ռոմանը սովորում էր 9-րդ դասարանում, նրան «Պոբեդայի» Ստավրոպոլի խաղից հետո նկատեցին տեղի օլիմպիական կոմիտեի անդամները[5]: Այդտեղ նա սովորում էր, հանդես գալով «Դինամո» ակումբում: Վլադիմիր Տոկարևի և Վլադիմիր Կիտինի ղեկավարությամբ Ռոմանը առաջ գնաց պրոֆեսիոնալ պլանով, չտարբերվելով ակումբի մնացած խաղացողներից[7], իսկ 1998 թվականին ակումբի հետ իրենց տարիքային խմբում դարձավ Ռուսաստանի չեմպիոն[7]: 1999 թվականին Ֆյոդոր Գագլոևը, «Դինամոյի» հիմնական կազմի գլխավոր մարզիչը, Պավլյուչենկոյին հրավիրեց առաջին նախամրցաշրջանաին հավաքին[5]: Հիմնական կազմում նա դեբյուտեց Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի երկրորդ տուրի «Տորպեդո ԶԻԼ» ակումբի դեմ խաղում՝ երկրորդ խաղակեսի սկզբում մտնելով փոխարինման[8]: 10-րդ տուր խաղում Պավլյուչենկոն կատարեց երկու գոլային փոխանցում, որոնք օգնեցին հաղթել Չիտայի «Լոկոմոտիվ» ակումբին 2-1 հաշվով[9]: Ակումբում նա անցկացրեց 1 մրցաշրջան, խաղաց 31 խաղ և խփեց 1 գոլ՝ Սանկտ Պետերբուրգի «Լոկոմոտիվի» դեմ հյուրընկալվելիս: Ակումբը զբաղեցրեց նախավերջին տեղը և տեղափոխվեց երրորդ դիվիզիոն: Չնայած դրան, Ռոմանը «Սպորտ Էքսպրես» թերթի վարկածով ընդգրկվեց առաջնության երիտասարդական խորհրդանշական հավաքականում[10]:

«Ռոտոր» Վոլգոգրադ

խմբագրել

2000 թվականին Ռոմանը տեղափոխվեց Վոլգոգրադի «Ռոտոր»[11], որի հետ պայմանագիր էր կնքել դեռևս 1999 թվականի ամռանը, չնայած[12] «Դինամոն» մի քանի անգամ մերժել էր վոլգոգրադցիների առաջարկները[13]: Նրա հետ Վոլգոգրադ տեղափոխվեց նաև ընտանիքը, իսկ հայրը դարձավ ակումբի ավտոմեքենավար: Պավլյուչենկոն առաջարկներ ուներ նաև մոսկովյան «Սպարտակից» և Կիևի «Դինամոյից», սակայն նա ընտրեց «Ռոտորը», չնայած որ, կիևցիների նույնիսկ «Ռոտորին» առաջարկեցին վաճառել Պավլյուչենկոյին[12]:

«Ինձ զանգել էին Կիևի „Դինամոյից“: Սակայն ամեն ինչ շատ ավելի դժվար էր: Կիևցիների ինձ, 16-ամյա պատանուս, առաջարկում էին տեղափոխվել այնտեղ և հաստատվել ակումբում: „Ռոտորը“ գործում էր ավելի ակտիվ: Բացի այն, որ նրանք ինձ հրավիրեցին թիմ, նաև հորս դարձրեցին ակումբի ավտոբուսի վարորդ»[14]:

Ակումբում իր առաջին խաղում, «Ուրալանի» դեմ նա մրցակցի դեմքին հարվածելու համար ստացավ կարմիր քարտ, իսկ մրցակիցը նրան հարվածել էր ոտքով[6]: Հուլիսի 8-ին «Ռոստովի» դեմ խաղում Ռոմանը ակումբում խփեց իր առաջին գոլը, իսկ ամբողջ մրցաշրջանում նա անցկացրեց 16 խաղ և խփեց 5 գոլ: Ակումբը զբաղեցրեց 11-րդ տեղը առաջնությունում: Հաջորդ մրցաշրջանում նա կրկին 5 գոլ հեղինակեց, իսկ ակումբը զբաղեցրեց 10-րդ տեղը: 2002 թվականին Ռոմանը անցկացրեց 21 խաղ և խփեց 4 գոլ:

«Սպարտակ» Մոսկվա

խմբագրել
 
Ռոմանը «Սպարտակի» կազմում

2002 թվականի նոյեմբերին Ռոմանը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ», տրանֆերի արժեքը կազմեց հազար եվրո[15]: Հիմնական կազմում նա փոխարինեց Վլադիմիր Բեսչաստնիխին, ով տեղափոխվել էր «Ֆեներբախչե»: Մարտի 15-ին «Տորպեդո Մետալուրգի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտ ակումբում: Իր երկրորդ խաղում նա խփեց առաջին գոլը ակումբում՝ գրավելով «Ալանիայի» դարպասը: Մրցաշրջանում նա խփեց 10 գոլ, դառնալով թիմի լավագույն ռմբարկու և օգնելով նրան զբաղեցնել 10-րդ տեղը աղյուսակում: Նույն տարում նա դարձավ Ռուսաստանի գավաթակիր, եզրափակչում խաղալով 87 րոպե: Խաղաց նաև ՈՒԵՖԱ գավաթում, որտեղ խփեց 1 գոլ: 2004 թվականին Պավլյուչենկոն կրկին դարձավ «Սպարտակի» լավագույն ռմբարկու՝ խփելով 10 գոլ: 20005 թվականին դարձավ 11 գոլի հեղինակ և օգնեց թիմին զբաղեցնել 2-րդ տեղը աղյուսակում: 2006 թվականին 18 գոլով նա դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով առաջինը ակումբի կազմում: Նույն տարում նա իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում, գարվելով «Սլովանի» դարպասը, իսկ հետո գրավեց նաև «Ինտերի» և «Սպորտինգի» դարպասները: 2007 թվականի օգոստոսի 19-ին Ռոմանը կարիերայի ընթացքում հեղինակեց առաջինը հեթ թրիկը, գրավելով «Կուբանի» դարպասը[16]: 2007 թվականին նա խփեց 14 գոլ և Ռոման Ադամովի հետ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու: ՈՒԵՖԱ գավաթի շրջանակներում նա դարձավ հինգ գոլի հեղինակ, այդ թվում «Հեկենի» դեմ հեղինակած հեթ-թրիկը: 2008 թվականին նա 14 խաղի ընթացքում խփեց 6 գոլЗ: Ընդհանուր ակումբի կազմում խաղաց 141 խաղ և խփեց 69 գոլ:

«Տոտտենհեմ»

խմբագրել

2008 թվականի օգոստոսի 30-ին Պավլյունչենկոն տեղափոխվեց «Տոտտենհեմ Հոտսպուր»[17], պայմանագիրը կնքելով 4+1 ձևաչափով[18] և տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձով[19]: Տրսնսֆերը կազմեց 14 միլիոն ֆունտ[20], ինչը այդ պահին Ռոմանին դարձրեց Ռուսաստանի առաջնությունից արտասահման տեղափոխված ֆուտբոլիստը[21]: Նոր ակումբում Պավլյուչենկոն վերցրեց 9 համարը[22]: «Տոտտենհեմ» տեղափոխվելու գլխավոր պատճառը ակումբի մարզիչ Խուանդե Ռամոսն էր, ով զանգահարել էր ֆուտբոլիստին[23]:

Ակումբի կազմում դեբյուտեց սեպտեմբերի 14-ին 4-րդ տուրի «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, խաղաց ամբողջ խաղը, սակայն չօգնեց թիմին խուսափելու 1-2 հաշվով պարտությունից[24]: Որոշ սպորտային լրագրողներ նշում էին Պավլյունչենկոյի վատ խաղի մասին[25][26]: Պավլյունչենկոն ինքն էլ չէր հավանում թիմի ելույթները, նաև զարմացած էր Անգլիայում մարզումների ժամանակ ֆիզիկական ծանրաբեռնվածության կշռից[27]: Սեպտեմբերի 25-ին Լիգայի գավաթի «Նյուքասլի» դեմ խաղում Պավլյունչենկոն իր առաջին գոլը խփեց և օգնեց իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28][29]:

«Տոտենհեմի» կազմում ստացած վնասվածքի պատճառով Ռոմանը բաց թողեց իր հավաքականի՝ Ֆինլանդիայի և Գերմանիայի դեմ խաղերը : 2008 թվականի նոյեմբերի 13-ին Լիգայի գավաթի «Լիվերպուլի» դեմ խաղում նա հեղինակեց իր առաջին արտասահմանյան դուբլը, որի շնորհիվ իր թիմը 4-2 հաշվով հաղթեց: Այնուհետև առաջնության «Բլեքբըրն Ռովերսի» դեմ խաղում Ռոմանը խփեց խաղի միակ գնդակը և հաղթանակ պարգևեց թիմին: 2009 թվականի հունվարի 2-ին առաջին անգամ խաղաց Անգլիայի գավաթում: Մրցակից «Ուիգան Ատլետիկի» դարպասը նա գրավեց 2 անգամ՝ մեկ անգամ 11-մետրանոցից, մյուս անգամ տուգանային հրապարակի սահմաններից դուրս հարվածով, իսկ իր թիմը հաղթեց 3-1 հաշվով:

2009-2010 մրցաշրջանում Ռոմանը խաղաժամանակի հիմնական մասը անցկացրեց պահեստայինների նստարանին[30]: Դրանից հետո ֆուտբոլիստի գործակալ Օլեգ Արտյոմովը խոսեց թիմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի և ակումբի նախագահ Դանիել Լևի հետ , պայմանավորվել վաճառել խաղացողին, եթե ակումբին գինը գոհացնի[31]: Պավլյուչենկոյով հետաքրքրվում էին ռուսական «Լոկոմոտիվը» (Մոսկվա)[32], «Զենիթը» (Սանկտ Օետերբուրգ)[33], իտալական «Ռոման»[34] և «Միլանը»[35], գերմանական «Հերթան»[36], անգլիական «Բիրմինգհեմ Սիթին»[37], «Վեստ Հեմ Յունայթեդը»[38], «Լիվերպուլը»[39], իսպանական «Վալենսիան»[40], պորտուգալական «Սպորտինգը»[41], թուրքական «Գալաթասարայը»[42], իսկ ինքը խաղացողը ուզում էր վերադառնալ «Սպարտակ»[43]: Ռոմանը ասել էր, որ զգում է, թե ինչպեսէ Հարրի Ռեդնապը ծաղրում նրան, պահելով պահեստայինների նստարանին և չթողնելով հեռանալ ակումբից[44]:

2010 թվականի փետրվարի 21-ին Պավլյուչենկոն երկար դադարից հետո կրկին գոլ խփեց Պրեմիեր Լիգայում՝ «Ուիգանի» հետ այդ խաղում նա խփեց նաև երկրորդ գոլը[45]: Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բոլթոնի» դեմ խաղում Պավլյուչենկոն նորից դուբլ ձևակեպեց[46]: Երրորդ անտնդմեջ խաղում՝ «Էվերթոնի» դեմ, նա կրկին գոլ խփեց[47]: Ռոմանը խոստովանեց, որ Ռեդնապը իրեն վստահություն էր ներշնչում[48]: Մարտի 13-ին Պավլյուչենկոն «Բլեքբըրն Ռովերսի» դեմ խաղում դուբլ ձևակերպեց[49]: Մարտի 20-ին Ռոմանը ստացավ ծնկատակի ջլի վնասվածք[50], ինչի պատճառով Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում նա փոխարինման մտավ, չնայած որ դարձավ հաղթական գոլի հեղինակը[51]:

2010 թվականի օգոստոսի 31-ին, ամառային տրանֆերային պատուհանի վերջին օրը խաղացողը առաջարկ ստացավ «Լիվերպուլից», սակայն Ռոմանը հրաժարվեց գործարքից[52]:

2010-2011 մրցաշրջանում նա հիմնական կազմի խաղացող էր և խփեց 10 գոլ:

Սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի «Տվենտեի» դեմ խաղում նա երկու անգամ 11-մետրանոցիցդարձավ գոլի հեղինակ, իսկ «Տոտտենհեմը» հաղթեց 4-1 հաշվով[53]: Նոյեմբերի 2-ին Չեմպիոնների Լիգայում նա գրավեց «Ինտերի» դարպասը[54]: Դեկտեմբերի 12-ին «Չելսիի» դեմ խաղում նա բացեց հաշիվը, իսկ խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Փետրվարի 22-ին գրավեց «Բլեքփուլի» դարպասը, չնայած, իր թիմը անակնկալ 3-1 հաշվով պարտվեց մրցակցին: Մայիսի 22-ին վերջին տուրում նա դուբլ ձևակերպեց «Բիրմինգհեմի» դրպասին[55]:

Հաջորդ մրցաշրջանում ակումբը վարձակալեց Էմանուել Ադեբայորին, և խոսակցություններ տարածվեցին, որ Ռոմանը կարող է հեռանալ «Էսպանյոլ»[56]: Բայց Ռոմանը մնաց ակումբում: Լիգայի գավաթի «Սթոք Սիթիի» դեմ խաղը Ռոմանը սկսեց մեկնարկում, սակայն հետխաղյա 11-մետրանոցը չիրացրեց, իսկ իր թիմը զիջեց 6-7 հաշվով: Դրանից հետո Պավլյուչենկոն դադարեց հայտնվել Պրեմիեր Լիգայում և ակումբի երկրորդ կազմի հետ սկսեց խաղալ միայն Եվրոպա Լիգայում, որտեղ խփեց 2 գոլ: 2011 թվականի դեկտեմբերի 18-ին նա առաջնությունում գարվեց «Սանդերլենդի» դարպասը, իսկ հաշիվը մնաց անփոփոխ՝ 1-0:

«Լոկոմոտիվ» Մոսկվա

խմբագրել

2012 թվականի փետրվարի 3-ին նա 3.5 տարվա պայմանագիր կնքեց մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ[57]:

Ակումբի կազմում նա դեբյուտեց «Կուբանի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով, իսկ նա մասնակցեց գոլային գրոհներից մեկին: «Լոկոյում» առաջին գոլը խփեց 36-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղում, ինչպես նաև այդ խաղում կատարեց գոլային փոխանցում:

Սակայն հիմնական կազմի խաղացող նա այդպես էլ չդարձավ, զիջելով այդ պաշտոնը Դամե Ն՛Դոյեին և Ֆելիպե Կայսեդոյին:

Ընդհանուր առմամբ ակումբում անցկացրեց 72 խաղ՝ խփելով 15 գոլ:

«Կուբան»

խմբագրել

2015 թվականի հուլիսի 6-ին «Կուբանի» հետ կնքեց 1 տարվա պայմանագիր[58]: Այդտեղ նա անցկացրեց 10 խաղ և խփեց 2 գոլ:

«Ուրալ»

խմբագրել

2016 թվականի հունիսի 25-ին «Ուրալի» հետ կնքեց 1 տարվա պայմանգիր[59]: Նոր ակումբում անկացրած առաջին խաղում Ռոմանը խփեց գոլ: Այստեղ անցկացրեց 21 խաղ, խփեց 4 գոլ:

«Արարատ» Մոսկվա

խմբագրել

2017 թվականի մայիսի 30-ին պայմանագիր կնքեց Մոսկվայի «Արարատի» հետ[60]:

Կարիերան հավաքականում

խմբագրել
 
Ռոմանը հավաքականի կազմում

2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին մասնակցել է երեք խաղի, իսկ Լյուքսեմբուրգի դեմ խաղում աչքի է ընկել գոլով, որը առաջինն էր հավաքականում: Երրորդ խմբում Ռուսաստանը զբաղեցրեց երրորդ տեղը և չհայտնվեց աշխարհի առաջնության խմբային փուլում:

Եվրո-2008-ի շրջանակներում նա ի սկզբանե չէր հայտնվում հիմնական կազմում: Ընհանուր առմամբ անցկացրեց 5 խաղ և խփեց 2 գոլ: Այդ գոլերը նա խփեց Անգլիայի դարպասին՝ խաղի 58-րդ րոպեին մտնելով դաշտ: Այդպիսով նա դարձավ Ռուսաստանի երրորդ խաղացողը, ով փոխարինման մտնելուց հետո դուբլ է ձևակերպում[61]:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերից առաջ Ռոմանը սկսեց անհաջող հանդես գալ՝ քիչ էր խփում Ռուսաստանի առաջնությունում, հետո նաև տեղափոխվեց «Սպարտակի» պահռեստայինների նստարան և մի քանի մարզում անցկացրեց ակումնբի երիտասարդական թիմի հետ[62]: Ինքը Ռոմանը նշեց, որ իրեն շատ լավ է զգում, ամենից առաջ էմոցիոնալ[63]: Գուս Հիդինգը նշեց Պավլյուչենկոյի ֆիզիկական խնդիրները[64]: Հիմնական կազմի խաղացող համարվում էր Պավել Պոգրեբնյակը[65], սակայն Սերբիայի դեմ խաղում Պավելը ստացավ ծանր վնասվածք և չէր կարող խաղալ մրցաշարի եզրափակիչ փուլերին[66]: Այդ պատճառով Պավլյուչենկոն դարձավ հիմնական կազմի խաղացող:

Եվրոյի եզրափակիչ փուլում նա խփեց 3 գոլ՝ Իսպանիայի (1-4), Շվեդիայի (2-0) և Նիդերլանդների (3-1) դեմ խաղերում: Նաև ճանաչվեց Հունաստանի դեմ խաղի լավագույն խաղացող[67]: Մրցաշարի ավարտին Ռոմանը ընդգրկվեց Եվրոյի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքկանում[68]:

ԱԱ-2010-ի որակավորման փուլում Ռոմանը թիմի առաջատարներից մեկն էր: Նա մասնակցեց 10 խաղերից 7-ին և խփեց 5 գոլ: Սակայն Ռուսաստանի հավաքականը զիջեց Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և չհայտնվեց եզրափակիչ փուլում:

Որակավորման խաղերում Ռոմանը իր տեղը զիջում էր Պավել Պոգրեբնյակին և Ալեքսանդր Կերժակովին: 2011 թվականի հունիսի 4-ին Հայաստանի դեմ խաղում Ռոմանը դարձավ հեթ-թրիկի հեղինակ (3-1): Անդորրայի դեմ խաղում նա խփեց 4-րդ գոլը և սկսեց Կերժակովի հետ գլխավորել մրցաշարում թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: Այդ խաղից հետո Ռուսսատանը որակավորվեց Եվրոյին:

Եզրափակիչ փուլի Չեխիայի դեմ խաղում նա դաշտ մտավ 73-րդ րոպեին: 79-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ալան Ձագոևին, իսկ 82-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և օգնեց թիմին հաղթել 4-1 հաշվով: Նա փոխարինման դուրս եկավ նաև Լեհաստանի (1-1) և Հունաստանի (0-1) դեմ խաղերում, որոնցում արդյունավետությամբ աչքի չընկավ: Իսկ Ռուսաստանի հավաքականը պարտվելով հույներին՝ լքեց մրցաշարը:

2013 թվականի հուլիսի 24-ին Ռոմանը հայտարարեց, որ կարիերան հավաքականում ավարտում է[69][70][71][72]:

Անձնական կյանք

խմբագրել
 
Պավլյուչենկոն Քրիստինայի հետ

Իր նապագա կին Լարիսայի հետ ծանոթացել է 12 տարեկանում, Մոսկովսկի գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում[73][74]: Նրանք նստում էին նույն սեղանի շուրջ: Նրանք այդպես նստեցին մինչև 9-րդ դասարան, իսկ հետո Ռոմանը տեղափոխվեց ստավրոպոլայան մանկապատանեկան սպորտային դպրոց: Բայց նարանք չդադարեցրեցին շփումը, և 2001 թվականի նոյեմբերին նրանք ամուսնացան: 2006 թվականի օգոստոսի 24-ին «Սլովանի» դեմ խաղից հետո ծնվեց Ռոմանի դուստր Քրիստինան:

2014 թվականի հունվարի 3-ին ծնվեց Ռոմանի երկրորդ աղջիկը՝ Միլան[75]:

Ռոմանի հետ սպորտային դպրոցում նա սովորում էր Սերգեյ Սերդյուկովի հետ: Ռոմանի և Սերգեյի կանայք՝ Լարիսան և Սվետլանան համարվում են երկվորյակներ:

2008 թվականի հեկտեմբերի 12-ին, որպես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ ընտրվեց Ստավրապոլի քաղաքային դումայի անդամ[76]: 2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածուի վստահված անձ[77]:

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

Սպարտակ (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (3)՝ 2005, 2006, 2007
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2002-03

Լոկոմոտիվ

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2013-14
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2014-15

Ուրալ

  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից: 2016/17

Ռուսաստանի հավաքական

  • Եվրոյի բրոնզե մեդալակիր՝ 2008

Անձնական

խմբագրել
  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկ (2)՝ № 1 (2006); № 2 (2007)
  • Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու (2): 2006 (18 գոլ), 2007 (Ռոման Ադամովի հետ, 14 գոլ)
  • Ֆուտբոլային լիգա 2008-2009-ի լավագույն ռմբարկու՝ (6 գոլ)
  • «Սպարտակի» լավագույն ռմբարկու Ռուսաստանի առաջնությունում (5)՝ 2003—2007
  • Ռուսաստանի առաջնության 10000-րդ գոլի հեղինակ[78]
  • Առաջին ալիքի գավաթ 2007-ի լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու
  • Եվրո-20008-ում Ռուսաստանի լավագույն ռմբարկու 3 գոլով
  • Եվրոներում Ռուսաստանի լավագույն ռմբարկու՝ 4 գոլ
  • Եվրո-2008-ի խորհրդանշական հավաքկանի անդամ ՈՒԵՖԱ վարկածով
  • «Տոտենհեմի» ամսվա խաղացող (2)՝ 2008 թվականի նոյեմբեր, 2010 թվականի փետրվար
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Իգոր Նետոյի ակումբի անդամ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Как из бутылки — Футбольный клуб — Блог — Сообщества — Sports.ru
  2. Павлюченко нарушил волю отца
  3. Мама Павлюченко: Ромка и голландцам дал жару!
  4. Павлюченко побывал в поселке Мостовском
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Первый тренер Павлюченко — форварду: Забей один с правой, другой с левой
  6. 6,0 6,1 Первый тренер Павлюченко: «Обижаюсь, когда Романа называют спящим гигантом»
  7. 7,0 7,1 Экс-тренер Павлюченко: Развитию футбола на Ставрополье не достает внимания властей
  8. Первый дивизион. 2-й тур
  9. Динамо — Локомотив Ч — 2:1 (0:0)
  10. Аматов и Павлюченко надолго в дивизионе не задержатся
  11. Павлюченко звали в Киев, а Трифонов не хотел оставаться у разбитого корыта
  12. 12,0 12,1 В «Роторе» три молодых новобранца
  13. Волгоград интересуется Павлюченко, а Ставрополь его не отпускает
  14. Бомбардир из Ставропольской думы
  15. Дёшево купить, дорого продать. Часть 2
  16. РФПЛ. Протокол матча Спартак (М)—Кубань
  17. «Спартак» подтвердил переход Павлюченко
  18. «Тоттенхэм» подтвердил переход Павлюченко
  19. Зарплата Павлюченко в «Тоттенхэме» составит 2 миллиона евро в год
  20. «Тоттенхэм» заплатил за Павлюченко 14 миллионов фунтов
  21. Павлюченко — самый дорогой российский футбольный экспорт за всю историю
  22. Павлюченко будет играть в «Тоттенхэме» под 9-м номером
  23. Роман Павлюченко: «Решающую роль в переходе в „Тоттенхэм“ сыграл звонок Рамоса»
  24. Чемпионат Англии. 4-й тур. «Астон Вилла» обыграла «Тоттенхэм», «Ливерпуль» обыграл «Манчестер Юнайтед» и другие результаты
  25. Daily Telegraph: «Павлюченко был зажатый, лицо потерянное, слишком переволновался»
  26. Evening Standard: «Павлюченко сыграл тихо — предпочитал не брать игру на себя»
  27. Роман Павлюченко: «Я в шоке от того, как тренируются в Англии»
  28. Павлюченко забил первый гол за «Тоттенхэм»
  29. Кубок английской лиги. 1/16 финала. «Челси» разгромил «Портсмут», Павлюченко забил первый гол в составе «Тоттенхэма», «Астон Вилла» и «Эвертон» выбыли из розыгрыша и другие результаты
  30. Павлюченко: готов рассмотреть предложения других клубов
  31. Павлюченко провёл переговоры с Реднаппом и Леви
  32. Трансфер Павлюченко «Локомотиву» не по карману
  33. Петров: «Зенит» готов отдать за Павлюченко ? 10 млн
  34. «Рома» продаст Баптишту, чтобы купить Павлюченко
  35. «Милан» зимой продаст Хунтелаара
  36. «Герта» не комментирует интерес к Павлюченко
  37. заголовок ссылки
  38. «Вест Хэм» В «Бирмингеме» присматриваются к Павлюченко
  39. «Ливерпуль» хочет взять в аренду Павлюченко
  40. Sunday Mirror: «Валенсия» хочет купить Павлюченко
  41. Correio da Manhã: Павлюченко близок к переходу в «Спортинг»
  42. Павлюченко близок к переходу в «Галатасарай»
  43. Карпин: отсылали в Лондон два предложения
  44. Павлюченко: ощущение, что Реднапп надо мной издевается
  45. Дубль Павлюченко помог «Тоттенхэму» обыграть «Уиган»
  46. Дубль Павлюченко помог «Тоттенхэму» разгромить «Болтон»
  47. Гол Павлюченко помог «Тоттенхэму» обыграть «Эвертон»
  48. Павлюченко: чувствую больше доверия со стороны Реднаппа
  49. Дубль Павлюченко принёс «Тоттенхэму» победу над «Блэкберном»
  50. У Павлюченко подозрение на травму подколенного сухожилия
  51. Видеоповторы голов матча «Тоттенхэм» — «Фулхэм»
  52. Роман Павлюченко отказался от перехода в «Ливерпуль»
  53. Дубль Павлюченко принёс «Тоттенхэму» победу над «Твенте»
  54. Павлюченко «пришпорил» чемпионов
  55. Павлюченко отправил «Бирмингем» в чемпионшип
  56. «Эспаньол» заинтересовался Павлюченко
  57. Роман Павлюченко — игрок «Локомотива»!
  58. «Кубань» объявила о переходе Павлюченко
  59. «Урал» заключил контракт с Романом Павлюченко!
  60. Павлюченко стал игроком ФК «Арарат»
  61. Павлюченко стал третьим игроком сборной России, который сделал дубль, выйдя на замену
  62. Павлюченко может быть переведён в дубль
  63. Роман Павлюченко: «Сейчас у меня не самое хорошее состояние»
  64. Гус Хиддинк: «У Павлюченко есть проблемы с физической готовностью»
  65. Роман Павлюченко: «Главное, чтобы Погребняк был здоров, а я готов ради этого и на скамейке посидеть»
  66. «Погребняк пропустит Евро»
  67. Павлюченко признан лучшим игроком матча с Грецией
  68. Жирков, Зырянов, Аршавин и Павлюченко вошли в символическую сборную Евро-2008
  69. «Роман ПАВЛЮЧЕНКО: "МОЙ РОМАН СО СБОРНОЙ ОКОНЧЕН"».
  70. «Роман без продолжения».
  71. «Роман Павлюченко завершил карьеру в сборной России».
  72. «Футболист Павлюченко объявил о завершении карьеры в сборной России».
  73. Роман Павлюченко: биография
  74. Лариса Павлюченко: «У нас в семье решения всегда принимаю я»
  75. У Романа Павлюченко родилась вторая дочка
  76. Павлюченко стал депутатом
  77. Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012
  78. Առանց տեխնիակական պարտությունների

Արտաքին հղումներ

խմբագրել

Կայքեր

Հեռուստահաղորդումներ

  • Պավլյուչենկոն «Դեռևս ամեն ինչ տանն է»՝ մաս 1, մաս 2

Հոդվածներ և հարցազրույցներ

Կատեգորիա:Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Ուրալի ֆուտբոլիստներ