Էմանուել Ադեբայոր (ֆր.՝ Emmanuel Shay Adebayor, փետրվարի 26, 1984(1984-02-26)[2][3][4], Լոմե, Տոգո), տոգոյեցի ֆուտբոլիստ, Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ադեբայորը նախկինում խաղացել է «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ Մադրիդ» թիմերում։

Էմանուել Ադեբայոր
ֆր.՝ Emmanuel Adebayor
Քաղաքացիությունը  Տոգո[1] և  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1984(1984-02-26)[2][3][4] (40 տարեկան)
Ծննդավայր Լոմե, Տոգո
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1998—1999 Տոգո Ագազա
1999—2001 Ֆրանսիա Մեց

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2003 Ֆրանսիա Մեց 44 (15)
2003—2006 Ֆրանսիա Մոնակո 79 (18)
2006—2009 Անգլիա Արսենալ (Լոնդոն) 104 (46)
2009—2012 Անգլիա Մանչեսթեր Սիթի 34 (15)
2011  Իսպանիա Ռեալ Մադրիդ 14 (5)
2011—2012  Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 33 (17)
2012—2015 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 59 (18)
2016 Անգլիա Քրիսթալ Փելաս 12 (1)
2017—2019 Թուրքիա Իստանբուլ Բաշակշեհիր 58 (24)
2019—մ.հ. Թուրքիա Կայսերիսպոր
Ազգային հավաքական
2000—մ.հ. Տոգո Տոգո 84 (31)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.08.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 9.02.2019

Ակումբային կարիերա խմբագրել

«Մեց» և «Մոնակո» խմբագրել

«Մեցի» կազմում նորամուտը կատարել է 2001/2002 մրցաշրջանում, բայց էլ ավելի մեծ տպավորություն է թողել բոլորի վրա հաջորդ մրցաշրջանում՝ խփելով 13 գոլ։ Նման խաղով արժանացել է «Մոնակոյի» ուշադրությանը։ Այդ թիմի հետ միասին հասել է մինչև 2003-2004 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ինչպես նաև ճանաչվել է տոգոյեցի տարվա լավագույն խաղացող։

«Արսենալ» խմբագրել

«Արսենալի» կազմում նորամուտը կատարել է «Բիրմինգեմի» դեմ խաղում, որտեղ նրա թիմը հաղթել է 2:0, իսկ տոգոյեցին խփել է մեկ գոլ։ 2006/07 մրցաշրջանում Էմանուելը «Արսենալի» կազմում խփել է 8 գնդակ և Անրիի հեռանալուց հետո դարձել իր թիմի հարվածող ուժը։ 2007 թվականի մայիսին Ադեբայորը «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

2007/08 մրցաշրջանում Ադեբայորը խփել է 30 գոլ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն, և մրցաշարի արդյունքներով ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ Գոլը, որը խփել էր 2007/08 առաջնության 13-րդ տուրի «Ռեդինգի» դեմ խաղի 52-րդ րոպեին (3:1), «զինագործների» համար դարձել է հազարերրորդը անգլիական Պրեմիեր լիգայում։ Չնայած Ադեբայորի «Միլան» տեղափոխվելու մասին լուրերին, հարձակվողը մնացել է ակումբում։

Զինագործների կազմում անցկացնելով մեկ մրցաշրջան (2008/09, որտեղ Ադեբայորը խփել է 16 գնդակ), Էմանուելը որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Ընդհանուր «Արսենալի» կազմում անցկացրել է 142 խաղ և խփել 62 գոլ։

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2009 թվականի հուլիսի 18-ին 25 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[5]։ Նորամուտային մրցաշրջանում «Սիթիի» կազմում Ադեբայորը Պրեմիեր լիգայում անցկացրած 26 խաղերում խփել է 14 գոլ։ Սակայն 2010/11 մրցաշրջանում Ադեբայորը այլևս չի հայտնվել թիմի հիմնական կազմում և 2011 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Մադրիդ քաղաքի «Ռեալ» ակումբ մինչև մրցաշրջնի ավարտը ժամկետով և 15 միլիոն ֆունտով գնելու իրավունքով։

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

2011 թվականի հունվարի 30-ին կատարել է նորամուտը «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնության 2010/11 մրցաշրջնի «Օսասունայի» դեմ խաղում։ Խաղի 65-րդ րոպեին փոխարինելով Անխել դի Մարիային[6]։ 2011 թվականի փետրվարի 3-ին «blancos»-ի կազմում բացել է գոլերի հաշիվը՝ 2010/11 Իսպանիայի գավաթի խաղարկության «Սևիլյայի» դեմ տնային խաղում։ Գնդակը, որը խաղի 95-րդ րոպեին խփել էր Ադեբայորը (ավելացված ժամանակում), դարձել է «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեույում» խփած 5000-րդ գոլը[7]։

Առաջնության խաղերում հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, սակայն եվրագավաթներում հայտագրվել է Մամադու Դիարայի փոխարեն։ Այդ պատճառով Չեմպիոնների լիգայում խաղացել է 28 համարի ներքո։

«Տոտտենհեմ Հոտսպուր» խմբագրել

2011 թվականի օգոստոսի 25-ին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ»։ 2011/12 մրցաշրջնում 33 խաղերում խփել է 17 գոլ։ Այդպիսի հաջող մրցաշրջանից հետո 2012 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է «Տոտտենհեմ» մշտական հիմունքներով։ Տրանսֆերի արժեքը կազմել է £5 միլիոն[8][9]։

«Քրիսթալ Փելաս» խմբագրել

2016 թվականի հունվարի վերջին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս» ազատ գործակալի կարգավիճակով։

«Իստամբուլ» խմբագրել

2017 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել Ադեբայորի Տուլայի «Իստաբուլ» ակումբ տեղափոխվելու մասին։ Ադեբայորի հետ կնքած պայմանագիրը եղել է մինչև 2018 թվականը։ Ապրիլի 10-ին երակար ժամանակահատվածում առաջին անգամ խփել է հեթ-տրիկ «Գալաթասարայի» դեմ խաղում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Դարձել է Տոգոյի իսկական հերոս՝ խփելով 11 գոլ 2006 թվականի աշխարհի առաջնության Աֆրիկայի որակավորման փուլում և դռնալով լավագույն ռմբարկու, ինչի շնորհիվ Տոգոյի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ անցավ Մունդիալ։ Չնայած հավաքականի ղեկավարության հետ 2006 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում ունեցած ոչ մեծ կոմֆլիկտին, Էմանուել Ադեբայորը դարձավ Տոգոյի հավաքականի ավագ։ Ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացել է հավաքականից (այլ տվյալներով դա պայմանավորված էր նրանով, որ այդ թվականի հոնվարի 8-ին Ադեբայորը Տոգոյի հավաքականում իր խաղընկերերի հետ ընկել է հրաձգության տակ, երբ ավտոբուսով գնում էր Անգոլա

2016 թվականի փետրվարին հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան, բայց մի քանի ամիս հետո վերադարձել է հավաքական։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխանցումներ Խաղեր Գոլեր Փոխանցումներ Խաղեր Գոլեր Փոխանցումներ Խաղեր Գոլեր Փոխանցումներ
  Մոնակո 2003/2004 31 8 - - - - 9 0 - 40 8 -
2004/2005 34 9 - - - - 10 2 - 45 11 -
2005/2006 13 1 - - - - 2 0 - 15 1 -
Ընդհանուր «Մոնակոյում» 79 18 21 2 100 20 -
  Արսենալ 2005/2006 13 4 4 0 0 0 0 0 0 13 4 4
2006/2007 29 8 4 7 4 0 8 0 0 44 12 4
2007/2008 36 24 4 3 3 0 9 3 1 48 30 5
2008/2009 27 10 7 2 0 0 9 6 1 38 16 8
Ընդհանուր «Արսենալում» 105 46 19 12 7 0 26 9 2 143 62 21
  Մանչեսթեր Սիթի 2009/2010 26 14 3 5 0 0 - - - 26 14 3
2010/2011 7 1 0 0 0 0 6 4 0 12 5 0
Ընդհանուր «Մանչեսթեր Սիթիում» 34 15 3 5 0 0 6 4 0 45 18 3
  Ռեալ Մադրիդ 2010/11 14 5 0 1 1 0 4 2 0 19 8 0
Ընդհանուր «Ռեալ Մադրիդում» 14 5 0 1 1 0 4 2 0 19 8 0
  Տոտտենհեմ Հոտսպուր 2011/2012 33 17 4 4 1 0 0 0 0 37 18 4
2012/2013 25 5 1 1 0 0 8 3 0 34 8 1
2013/2014 21 11 4 2 1 0 2 2 0 25 14 4
2014/2015 11 2 2 2 0 0 2 0 0 15 2 2
Ընդհանուր «Տոտտենհեմ Հոտսպուրում» 90 35 11 9 2 0 12 5 0 111 42 11

(2015 թվականի փետրվարի 23-ի տվյալներով)

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

Ռեալ Մադրիդ

Անձնական

  • Տոգոյի լավագույն ֆուտբոլիստ (4) - 2005, 2006, 2007, 2008
  • Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ ԲԲՍ-ի վարկածով (1) - 2007
  • Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ (1) - 2008[10]

Անձնական կյանք խմբագրել

Ադեբայորը զբաղվում է բարեգործությամբ. նա օգնել է որպեսզի Տոգոյում բացվեն դպրոց և կլինիկա։ 2011 թվականին Գանայի Խամիլե և Կորո քաղաքնրի համար նա իշխանություններին է փոխանցել ջրի դուրսքաշմա երկու սարթքավորում իրենց զտիչներով[11]։ 2015 թվականի հուլիսի սկզբին ընդունել է իսլամ[12][13][14]։

2017 թվականի դեկտեմբերին Ադեբայորը որդեգրել է Ջունիոր Էմանուելին՝ իր ավագ եղբայր Փիթերի որդուն, որը մահացել էր[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://buzznigeria.com/emmanuel-adebayor/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Adeybayor signs for Blues» (անգլերեն). Manchester City FC Official Website. 18.07.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Un gol de Camuñas da el triunfo a Osasuna ante un Real Madrid que mereció más» (իսպաներեն). Sitio Oficial del Real Madrid CF. 30.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  7. «2:0: Özil y Adebayor meten al Madrid en la final» (իսպաներեն). Sitio Oficial del Real Madrid CF. 2.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Ade Returns». tottenhamhotspur.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Tottenham confirm signing of Emmanuel Adebayor from Manchester City in deal worth £9m — Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «Adebayor named Africa's best» (անգլերեն). FIFA. 11.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Адебайор помогает Гане» (ռուսերեն). iSport.ua. 27.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 27.06.2011-ին.
  12. Emmanuel Adebayor converts to Islam in web video
  13. Emmanuel Adebayor — 13 Reasons Why I Am A Muslim
  14. «Я часто думал о самоубийстве». Почему Адебайор — самый несчастный игрок Европы
  15. Адебайор усыновил сына умершего брата

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Ադեբայոր» հոդվածին։