Սաթի Հակոբյան/Ավազարկղ
Ծնվել է1990 թվական
ԾննդավայրՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունԴերասան,արվեստագետ
Ակտիվ շրջան1998-2015

Կենսագրություն խմբագրել

Վահե Զիրոյան` հայազգի դերասան, արվեստագետ: Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում, Զիրոյանների ընտանիքում: 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: Մեկ տարի անց` 1998-ին ընդունվել, 2004-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները: 2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար: Մեկ տարի անց` 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայ բուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ: Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան: 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան: Նույն թվականին նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում: 2014 թվականին նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում: 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում, նույն թվականին նկարահանվել է նաև «Ուրշի հոգին» հեռուստասերիալում: Նկարահվել է նաև տարբեր երաժշտական տեսահոլովակներում, որոնցից է Գարիկ Պապոյանի «Inside my head» երգի տեսահոլովակը: Չնայած նրան, որ արվեստագետի հակումը դեպի երաժշտություն սկիզբ է առել դեռևս մանկուց, այն իր ուրույն դրսևորումն ունեցավ 2014 թվականին, երբ 23-ամյա Վահեն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծում, ուր ակնհայտ ձայնային տվյալները նրան հասցրեցին մինչև նոկաուտ փուլ:Արվեստից բացի դերասանի կյանքի անբաժան մասն է կազմում սպորտը. նախընտրում է ֆուտբոլ, բասկետբոլ, բոքս, սումո:

Թատրոն խմբագրել

Վահե Զիրոյանը 2012 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնում, որտեղ նրա մասնակցությամբ բեմադրվել են մի շարք ներկայացումներ, որոնցից են. «Կառավարական համերգ», «Ալբանիա+», «Սիրո խոստովանություն Երևանին» և այլն:

Կինոկարիերա խմբագրել

  1. 2012–«Ես եմ» գեղարվեստական ֆիլմ
  2. 2014–«Ժաննա» գեղարվեստական ֆիլմ
  3. 2015–«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմ
  4. 2012–«Ուրիշի հոգին» հեռուստասերիալ

Կատեգորիա:ԿինոԿատեգորիա:ԹատրոնԿատեգորիա:Երաժշտություն

Աղբյուրներ խմբագրել

http://www.erkat.am/en/cast/41-%D5%A9%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A21-eng/423-vahe-ziroyan.html https://www.facebook.com/vahe.ziroyan?ref=br_rs http://webcache.googleusercontent.com/search?q=cache:aZgolmYbdc4J:www.armeniatv.am/hy/voice/34110/st/52104+&cd=1&hl=ru&ct=clnk&gl=am