Քարհանյան օնլայն դպրոց
ՏեսակՀեռավար կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն
Հիմնադրված է2013թ.
ՏնօրենԳարեգին Քարհանյան
ԵրկիրՀայաստան, Լոռու մարզ
Հասցեք. Վանաձոր,Թատերական 4-2/1
Կայքkos.am
էլ հասցե-karhanyanschool@gmail.com, հեռ. (+374) 33 003-723

«Քարհանյան օնլայն դպրոց»[1], Հեռավար ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն՝ ստեղծված 2013 թվականին Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դպրոցի պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 2013 թվականին, Քարհանյան ուսումնական դպրոցի հիմքի վրա՝ Գարեգին Քարհանյանի կողմից: Օնլայն դպրոցը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, որը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթությունը հասանելի դրաձրեց բոլորին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Քարհանյան օնլայն դպրոցը հնարավորություն է տալիս սովորել առանց տարիքային սահմանափակման՝ հաշվի առնելով սովորողի կարիքները և նպատակները: Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցիչների ընտրության և առցանց գործիքների վերապատրաստման գործընթացին: Դասավանդող ուսուցիչները, որակյալ կրթությունը հասանելի են դարձնում բոլորին: Այլ երկրների հետ համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում է։ 2013-2021 թվականների ընթացքում Քարհանյան օնլայն դպրոցում սովորել է շուրջ 5100 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից․ Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Մալթայից, Կանադայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Իսրայելից, Ավստրիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լիբանանից, Բելոռուսիաից, Ուկրաինայից, , Լիտվայից, Իրանից, Լեհաստանից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Անգլիայից և այլն։ ՔՕԴ-ի գործունեության ընթացքում իրականացվել է շուրջ 65000 առցանց դաս։ Դպրոցում առցանց դասերից բացի կազմակերպվում են առցանց մրցույթներ, միջոցառումներ՝ ստեղծելով վիրտուալ հանրություն։

Դպրոցի առաքելություն խմբագրել

Դպրոցի առաքելությունն է՝ լեզուների, ինչպես նաև մի շարք առարկաների որակյալ ուսուցումը դարձնել հասանելի և մատչելի բոլորի համար՝ հնարավորություն տալով սովորողին խնայել ժամանակ, գումար և ուսուցման դասընթացը դարձնել հաճելի զբաղմունք: Դպրոցի լավագույն գնահատականը սովորողների հաստատուն արձագանքն է, նրանց դրական կարծիքներն ու հաջողությունները:

Դասավանդվող առարկաներ խմբագրել

Լեզուներ

Տես նաև խմբագրել

Քարհանյան օնլայ դպրոց

Քարհանյան դպրոց

Քարհանյան նախակրթարան

Ծանոթագրություններ խմբագրել

Կատեգորիա:Կրթությունը Հայաստանում Կատեգորիա:Դպրոցներ այբբենական կարգով