Մասնակից:Հերոսի աղջիկ/Ավազարկղ

Հովհաննես Ավագյան                                 խմբագրել

Հերոսի աղջիկ/Ավազարկղ
 
Հերոսի աղջիկ/Ավազարկղ
Ծնվել էՆոյեմբերի 30, 1973 թվական
Ծննդավայրք․ Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էՇուշի, Արցախ
Մահվան վայրՆոյեմբերի 7, 2020 թվական
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
Զբաղեցրած պաշտոններԱրցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ (փոխնախարար)

Հովհաննես Սոսիկի Ավագյան (նոյեմբերի 30, 1973 թվակա

ն, Երևան Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄնոյեմբերի 7, 2020 թվական, Շուշի, Շուշիի շրջան, Արցախ)` հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գնդապետ, Քառօրյա և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ (փոխնախարար):

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Հովհաննես Ավագյանը ծնվել է Սոսիկ Ավագյանի և Անժելա Ղազարյանի ընտանիքում, կրտսեր զավակն էր, ուներ քույր՝ Անուշ Ավագյան:

Սովորել է Գ. Մահարիի անվան թիվ 176 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով: Զուգահեռաբար հաճախել է ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզումների, կիթառի դասընթացների, մասնակցել է բազում օլիմպիադաների և բարձր ցուցանիշներ գրանցել:

 
Հովհաննես Ավագյանը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի հանդիսությունների սրահում՝ իր ոսկետառ անվան դիմաց

Կրթություն խմբագրել

Հովհաննես Ավագյանը ավարտել է 4 բարձրագույն ուսումնական հաստատություն:

1990-1995 թվականներին սովորել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկերի բաժնում, ավարտել է կարմիր դիպլոմով։

1995-1996 թվականներին սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել է կարմիր դիպլոմով։

2001-2003 թվականներին սովորել և կարմիր դիպլոմով է ավարտել Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

2017-2019 թվականներին սովորել է ռազմական նշանակության ամենաբարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Ավարտել է ոսկե մեդալով:

Զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում խմբագրել

1996-2001 թվականներին ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Ստեփանակերտում` դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատար կոչումներին:

2003-2004 թվականներին ՀՀ ՊՆ ծրագրավորման բաժնի ղեկավար:

2004-2008 թվականներին  ք. Վանաձորի N զորամասի շտաբի պետ:

2008-2011 թվականներին ք. Վարդենիսի N զորամասի հրամանատար:

2011-2013 թվականներին ք. Բերդի N զորամասի հրամանատար:

2013-2017 թվականներին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ:

2019-2020 թվականներին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ:

2020 թվականին ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ (փոխնախարար):

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին խմբագրել

Պատերազմը սկսելուն պես շտապել է Մատաղիս: Թեժ մարտերի է մասնակցել, շրջափակման մեջ է ընկել կամավորների հետ, բայց իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ողջ և առողջ դուրս են եկել:

Մասնակցել է Մարտակերտի, Ջրական (Ջաբրայիլ), Հադրութի, Մարտունու, Շուշիի մարտերին:

Մասնակիցները պատմում են, որ փոխնախարարը, չնայելով իր պաշտոնին և դիրքին, զենքը ձեռքին, համառ պայքար է մղել թշնամու դեմ:

Զոհվել է զինվորի կողքին, նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում թշնամու արձակած «муха» զենքի կրակից:

Պատերազմի մասնակիցները լեգենդար հերոսի մասին խմբագրել

«Պատիվ եմ ունեցել Հովհաննես Ավագյանի հետ ծառայել ռազմական համալսարանում, հետո այս պատերազմի ժամանակ նշանակվել եմ գումարտակի հրամանատար ու գնացել այն ուղղությամբ, որտեղ, ի երջանկություն ինձ, գնդապետ Ավագյանն էր: Փորձություններից հետո, շրջափակումից դուրս գալուց հետո, որ շարժվել չէի կարողանում, փոխնախարարն է հոգ տարել, Որ մնայի էնտեղ էդպես հաստատ մեռնելու էի, նա է ինձ մեքենա դրել, թիկունք ուղարկել, հասցրել  հոսպիտալ, նրա շնորհիվ ողջ եմ ու ամբողջ կյանքս  նրան երախտապարտ...

4 օր ջուր չէի խմել, որ տեսավ դժվար եմ շարժվում, նույնիսկ ոտքի չեմ կարում կանգնել, իր ձեռքով ջուր է խմացրել....

ՆԱ ԻՆՁ ԻՋԱՑՐԵՑ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ, ԻՍԿ ԻՆՔԸ ՀԱՎԵՐԺ ՄՆԱՑ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ...

Խոսքեր չունեմ...

Ես` որպես հրամանատար, պատիվ եմ ինձ համարել նրա կողքին կռվել, կանգնել ու հաղթել ու իրա կողքին էլ նույնիսկ զոհվել....

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ...»

Գուժ Ցոլակյան


«Հադրութի դպրոցում էինք, ձեռքիցս քաշեց, տարավ իր մեքենայի մոտ, բեռնախցիկը բացեց ու ասաց՝

— Հաց վերցրա, սոված ես։

Աչքերս լցվեցին, հրաժարվեցի, բայց ստիպեց, ասաց` տեղ չի թողնի գնամ մինչև չվերցնեմ։ Պարոն Գնդապետը պարզ էր, անմիջական, կյանքումս տեսած ամենաիսկական մարդը։ Ես չեմ տխրում, քանզի գիտեմ, որ իմ սրտում եք, հիշողությանս մեջ, ես ուժեղ եմ լինելու Ձեզ հիշելով։ Ես երբեք չեմ հանձնվի, որովհետև Դուք չէիք հավատա, որ ունակ եմ, երբեք չեմ մոռանա, որ իմ մեծ ընկերն էիք, շնորհակալ եմ, որ մարդ-զինվորականի իմ ամենավառ օրինակն եք լինելու․․․հավերժ։

Ինչքան բան հասկացա Ձեր մի քայլից, Պարոն Գնդապետ Ջան։

Հովհաննես Սոսիկի Ավագյան․․․շնորհակալ եմ, որ Ձեզ ճանաչել եմ, ինձ կորցրել էի, բայց հետո հիշեցի, թե ինչպես էիք ժպտում, բարևելիս ձեռքս ամուր սեղմում, ասես Ձեր տղան լինեյի, հիմա ապրելու եմ Ձեզ համար, Ձեր տեղն էլ եմ ապրելու․․․

Պատիվ Ունեմ»

Էդուարդ Յանն

Մարտի ժամանակ կամավորները չեն իմացել, թե ով է իրենց կողքին կռվում, միայն ասել են, որ այս մարդը չափից դուրս խելացի է,  և պետք է հետևել նրա հրահանգներին: Երբ իմացել են, որ նա Պաշտպանության բանակի փոխհրամանատարն է, ապշել են, ոնց հնարավոր է նման պաշտոնյան լինի առաջնագծում՝ զինվորի կողքին:

Հուղարկավորություն խմբագրել

Հովհաննես Ավագյանի հողարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ին, մայրաքաղաք Երևանում` Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Պարգևներ խմբագրել

ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշան

 
Փոխնախարարի շքանշանները

«За отличное окончание Военного вуза» ՌԴ ԶՈՒ կողմից ոսկե մեդալ

«Ուսման գերազանցիկ» ՀՀ ՊՆ կողմից շքանշան

«Մարտական ծառայություն» մեդալ

«Անդրանիկ Օզանյան» մեդալ

«Դրաստամատ Կանայան» մեդալ

«Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ

«Անբասիր ծառայության համար» 1 աստիճանի մեդալ

«Անբասիր ծառայության համար» 2 աստիճանի մեդալ

«Անբասիր ծառայության համար» 3 աստիճանի մեդալ

«Անբասիր ծառայության համար» 4 աստիճանի մեդալ

«ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ

«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

«Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա մեդալ

«Հայրենիքի պաշտպանության համար ՂՊՎՍ» մեդալ

«Զինվոր հայրենյաց» մեդալ

«Հաղթանակ» մեդալ

«Ազատագրում 1988-1994» հուշամեդալ

«ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ

«Մայրական համագործակցության համար» մեդալ

 
Լեգենդար հերոսի խոսքերը

Ժառանգություն և հիշատակ խմբագրել

Հովհաննես Ավագյանը (1996-2001 թվականներին) իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի բանակաշինությանը։

2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ գնդապետ Ավագյանը նորից Արցախի կողքին էր: Սակայն նրա համար քառօրյա պատերազմը տևեց 60 օր՝ 2 ամիս :

2020 թվականի հուլիսին ՊԲ փոխհրամանատար նշանակվելուց հետո նա իր ամբողջ ներուժը դրեց Արցախի բանակաշինության մեջ և մինչև վերջ մնաց Արցախի կողքին՝ մինչև վերջին շունչը:

2021 թվականի հունվարի 27-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ի պատիվ լեգենդար հերոսի, բացվել է լսարան։

Ընտանիք խմբագրել

2000 թվականին ամուսնացել է Ինեսսա Դանգալյանի հետ: Ունեն երեք դուստր՝ Նելլի, Մանե և Էվելինա Ավագյաններ: