Մասնակից:Անահիտ08/Ավազարկղ
«Անցավ հին տարին, կանցնի եվ նորը…» | |
---|---|
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Գրվել է | 1905 թվականի հունվարի 1 |
Վիքիդարան | Անահիտ08/Ավազարկղ |
«Անցավ հին տարին, կանցնի եվ նորը…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1905 թվականի հունվարի 1-ին:
Պատմություն խմբագրել
Բանաստեղծությունը գրելու օրը Թումանյանն իր 1903 թվականի «Բանաստեղծություններ» ժողովածուն նվիրել է Ղազարոս Աղայանին՝ «Իր անգին Ասլան ապորը—Ղազարոս Աղայան» ընծայականով, գրված անվանաթերթի վրա, իսկ հաջորդ էջում գրել է այս երկու տողը։
Գիրքը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվի բանաստեղծի անձնական գրքերի ֆոնդի 449-րդ համարում։
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորի 512-րդ էջում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 666.