Կիկոսի մահը
«Կիկոսի մահը», Հովհաննես Թումանյանի հեքիաթը, որը գրվել է 1913 թվականին։ Հեքիաթը պատմում է մի ընտանիքի հիվանդ երևակայության մասին։
Կիկոսի մահը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1913 |
Վիքիդարան | Կիկոսի մահը |
Սյուժե
խմբագրելՄի աղքատ մարդ ու կին են լինում, ովքեր ունենում են երեք աղջիկ։ Մի օր հայրը աղջկան ուղարկում է ջրհորից ջուր բերելու, որի կողքին մի բարձր ծառ է լինում։ Աղջիկը, տեսնելով ծառը, միտք է անում.
Հայրը, տեսնելով, որ աղջիկը ուշանում է, իր միջնեկ աղջկան է ուղարկում։ Միջնեկ քույրը գալիս է տեսնում, որ իր փոքր քույրը լացում է, հարց ու փորձ է անում և իմանում եղելությունը, ինքը նույնպես սկսում ողբալ մանուկ Կիկոսի համար։ Հայրը, տեսնելով, որ իր միջնեկ աղջիկն էլ չի գալիս, մեծ աղջկան է ուղարկում։ Մեծ քույրը տեսնում է, որ իր փոքր քույրերը լացում են, հարց ու փորձ է անում և իմանում եղելությունը, ապա ինքն էլ սկսում ողբալ մանուկ Կիկոսի համար։ Նույն կերպ գալիս է նաև մայրը ու իմանալով ամեն ինչ՝ սկսում սգալ իր թոռան համար։ Վերջիվերջո ծարաված հայրը վճռում է ինքը գնալ և տեսենել թե ինչ է կատարվում...[1]
Հեքիաթի հիման վրա նկարահանվել է «Կիկոսի մահը» մուտֆիլմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հովհաննես Թումանյան | Կիկոսի մահը». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.