«Իմ ընկեր Նեսոն», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։

Իմ ընկեր Նեսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1914
ՎիքիդարանԻմ ընկեր Նեսոն

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի կողմից այս պատմվածքի գրման ստույգ տարեթիվն անհայտ է[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1914 թվականին «Հասկեր» մանկական ամսագրի № 7-8 -ում (էջ 207-210)՝ «Իմ հիշողություններից-Հովհ․ Թումանյանի» ենթավերնագրով։ Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 117-120)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Պահպանվել է «Հասկերի» բնագիրը հեղինակի ուղղումներով։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր»  ամսագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 757.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Իմ ընկեր Նեսոն