«Ահմադը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։

Ահմադը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1908
ՎիքիդարանԱհմադը

Պատմություն խմբագրել

Գրության ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին «Հասկեր» մանկական ամսագրի № 7-ում (էջ 249-250), «Հին բաներից»  ենթավերնագրով, այնուհետև՝ 1909 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքում (էջ 101-103)։ Դրանից հետո տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 65-67)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Պահպանվել է 1919 թվականին լույս տեսած «Լուսաբեր» դասագրքի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Թումանյանի ֆոնդ, № 1416), որից և տպագրվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 751.