Ալեք

Հովհաննես Թումանյանի պոեմ

«Ալեք», Հովհաննես Թումանյանի պոեմներից է։

Ալեք
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեմ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԱլեք

Պատմություն խմբագրել

«Ալեք» պոեմը առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 1-ին հատորի 42-54 էջերում։ Այս հրատարակությունից հետո այն այլևս հայերեն չի արտատպվել՝ ոչ հեղինակի կենդանության օրոք, ոչ էլ մահից հետո։ Հեղինակը պոեմի միայն մի հատված ընդգրկել է 1893 թվականին տպագրված «Դաշնակներ» գրքույկի մեջ[1]։ Պոեմում պատկերված են հեղինակի վաղ տարիների տպավորությունները՝ կապված հայրենի լեռնաշխարհի հետ։ Ազգային թշնամանքի, լեռնային գյուղերի բնակիչների վրա կատարվող ավազակային հարձակումների, առևանգումների թալանի դեպքերը եզակի չէին նրա հայրենի գավառի կյանքում։

«Ալեքի» կերպարների մեջ ժամանակակիցները տեսել են իրական նախատիպեր։ 1890 թվականի դեկտեմբերի 27-ին Տ. Վերանյանի Թումանյանին հասցեագրած նամակում պոեմի մեջ նկարագրված քահանայի կերպարը կապել է Թումանյանի հոր՝ Տեր-Թադևոսի բնավորության հետ։ Տ. Փիրումյանը նշել է, որ Ալեքի նախատիպը Դսեղ գյուղի բնակիչ մի երիտասարդ է, մի հայտնի ավազակ[2]։

Ալեք պոեմը լավ ընդունելության է արժանացել ընթերցողների և քննադատների շրջանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1989). Երկեր լիակատար ժողովածու. Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 502.
  2. Թումանյան, Հովհաննես (1989). Երկեր լիակատար ժողովածու. Երևան: հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 503.