«Ուլիկը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։ Առանձին գրքով չի հրատարակվել և ներառված է Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» ժողովածուում («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1978 թվական)։

Ուլիկը
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1907
ՀրատարակչությունԼուսաբեր
Հրատարակվել է1907
ՎիքիդարանՈւլիկը

Սյուժե

խմբագրել

Մի այծ է լինում, ունենում է մի ուլ։ Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է ու կուրծքը լիքը տուն է գալիս։Տուն է գալիս ու մեղմ ձայնով ուլիկին կանչում։ Ուլիկը արագ գնում է ու դուռը բացում, կաթը ուտում։ Այս բոլորը գաղտնի տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու կանչում։ Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, որ ինքը չի ճանաչում նրան, դուռը չի բացի, թողնի ու գնա։ Հետո գալիս է մայրը, դուռը ծեծում, ուլիկը բացում է, կաթ խմում ու մորը պատմում եղածը։ Մայր այծը ասում է ինչ լավ է, որ չես բացել, այդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա դուռը չբացես։

Կերպարներ

խմբագրել
  • Այծ
  • Ուլիկ
  • Գայլ։

Պատմություն

խմբագրել

Բանաստեղծը այս հեքիաթը գրել է 1907 թվականին (հավանաբար՝ հունիս ամսին)։ Առաջին անգամ լույս է տեսել 1907 թվականին Թիֆլիսում տպագրված «Լուսաբեր» ամսագրում (1-ին տարի, էջ 52-53)։ Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է առանձին հրատարակությունից[1]։

Ամփոփում

խմբագրել

Այս հեքիաթում Հովհաննես Թումանյանը ցանկանում է ցուց տալ, որ պետք չի վստահել անծանոթներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 766–767.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ուլիկը