Քաջ Նազարը (հեքիաթ)
Քաջ Նազար, Հովհաննես Թումանյանի հեքիաթը, գրված 1912 թվականին։
Քաջ Նազարը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1912 |
Թվային տարբերակ | abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=937#.V7fhEPkrLIV |
Վիքիքաղվածք | Քաջ Նազարը |
Հեքիաթում մշակված է հավերժական թեման վախկոտ մարդու մասին, որն բախտի բերմամբ իշխանության է հասնում։ Հեքիաթը գրելիս Թումանյանը ձեռքի տակ ունեցել է այս պատմության բազմաթիվ տարբերակներ՝ գերմանական, ռուսական, վրացական, թուրքական և հայկական[1]։
Սյուժե
խմբագրելՆազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ։ Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում։ Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը։ Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ։ Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի մոտ, պատմում իր քաջագործությունը և խնդրում գրել այդ մասին, որ բոլորն իմանան։ Տերտերը կատակով մի փալասի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։ |
Նազարն այդ փալասն անցկացնում է մի փայտի, նստում հարևանի էշին ու ճանապարհ ընկնում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ դրամատուրգիա, Երևան, 1985, էջ 10։