«Արջաորս», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։

Արջաորս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Աղբյուրի․ մատենադարան»
Հրատարակվել է1899
ՇարքԼոռվա խոզարածների կյանքից
ՎիքիդարանԱրջաորս

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանի այս պատմվածքի գրման ստույգ ժամանակը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է 1899 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Աղբյուրի․ մատենադարան» շարքի «Հովհաննես Թումանյան» ժողովածում՝ չորս այլ գրվածքների հետ («Տխուր զրույց» «Կտակ», «Արծիվն ու կաղնին»)՝ «Լոռվա խոզարածների կյանքից» ենթավերնագրով[1]։ Առաջին այս փոփոխակը գրված է Լոռու բարբառով, որի բնագիրը տրվում է իբրև տարբերակ։ Հետագայում պատմվածքը վերամշակվել է, վերածվել գրական լեզվի և տպագրվել 1909 թվականին «Լուսաբեր» դասագրքում (3-րդ տարի, (էջ 153-158)։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ[1]։ 1913 թվականին հեղինակը վերստին անդրադարձել է պատմվածքին, կատարել նոր շտկումներ և վերջնական տեսքի բերելով հրատարակվել 1913 թվականին Լուսաբեր դասագրքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 749.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Արջաորս