Մանուել դե Ֆայա (իսպ.՝ Manuel de Falla ,ամբողջական անուն՝ Manuel Maria de los Dolores Falla y Matheu, նոյեմբերի 23, 1876(1876-11-23)[1][2][3][…], Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4][5][6] - նոյեմբերի 14, 1946(1946-11-14)[4][1][3][…], Ալտա Գրասիա, Կորդովա, Արգենտինա[5][6]), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ։

Մանուել դե Ֆայա
Բնօրինակ անունիսպ.՝ Manuel de Falla
Ի ծնե անունիսպ.՝ Manuel María de los Dolores Clemente Ramón del Sagrado Corazón de Jesús Falla y Matheu
Ծնվել էնոյեմբերի 23, 1876(1876-11-23)[1][2][3][…]
Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4][5][6]
Երկիր Իսպանիա[5]
Մահացել էնոյեմբերի 14, 1946(1946-11-14)[4][1][3][…] (69 տարեկան)
Ալտա Գրասիա, Կորդովա, Արգենտինա[5][6]
Գերեզմանcrypt of the Cadiz Cathedral
ԺանրերՆվագախումբ և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ և դաշնակահար
Գործիքներdolceola?
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ[7]
Կայքmanueldefalla.com
 Manuel de Falla Վիքիպահեստում
Մանուել դե Ֆայա

Կենսագրություն խմբագրել

Առաջին դասերը ստացել է դաշնակահար մորից (ծնված Կատալոնիայում), հայրը Վալենսիայից էր։ Այնուհետև դաշնամուրի դասեր է ստացել Խ. Տրագոյից, որի մոտ ուսանել է Մադրիդի կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է նաև հարմոնիա և ձայնակարգության տեսություն։ 14 տարեկանում Ֆայան արդեն սկսել էր ստեղծագործություններ հորինել կամերային գործիքային անսամբլի համար, իսկ 1897 - 1904 թվականներին գրել է պիեսներ դաշնամուրի համար և 5 սարսուելա: Բեղմնավոր են եղել այն տարիները, երբ Ֆայան ուսանել է Պեդրելի մոտ (1902 թվականից մինչև 1904 թվականը), որը երիտասարդ կոմպոզիտորին ուղղորդել է դեպի իսպանական բանահյուսության ուսումնասիրությունը։ Արդյունքում ստեղծվել է առաջին նշանավոր ստեղծագործությունը՝ «Կարճ կյանք» օպերան (1905 թվական)։

Տարվել է գրականությամբ, 15 տարեկանում դարձել է 2 գրական ամսագրերի հիմնադիր։ 1893 թվականին, Կադիսում կայացած համերգին լսելով Գրիգի երաժշտությունը, որոշել է դառնալ կոմպոզիտոր։ 1889 թվականից մինչև 1895 թվականը Մադրիդում Խ. Տրագոյի մոտ դաշնամուր նվագել է սովորել։ 1896 թվականին գրել է առաջին պիեսները, այդ թվում կամերային գործիքային անսամբլի[8] համար։ 1896 թվականին ընդունվել է Մադրիդի կոնսերվատորիան։ Նրա հիմնական ուսուցիչը եղել է Ֆիլիպ Պեդրելը՝ իսպանական մշակութային վերածննդի՝ ռենասիմենտի հիմնական գործիչներից մեկը, որը Ֆայայի մեջ սեր է սերմանել երաժշտական ֆոլկլորի (ֆլամենկո) հանդեպ։

1907 թվականից մինչև 1914 թվականը Ֆայան ապրել է Փարիզում, ծանոթացել Դեբյուսիի, Ռավելի, Պոլ Դյուկայի, Ալբենիսի, Պիկասոյի հետ։ Կրել է երաժշտական իմպրեսիոնիզմի ազդեցությունը։

1919 թվականին Մադրիդից տեղափոխվել է Գրանադա, մտերմացել է Լորկայի և նրա ընկերների հետ։ 1926 թվականին իր հարազատ քաղաքի թատրոնը կոչվել է Ֆայայի անունով։ 1922 թվականին Գրանադայում Գարսիա Լորկայի հետ կազմակերպել է «կանդե խոնդո» փառատոնը, որն ունեցել է հասարակական և մշակութային մեծ հնչեղություն[8]։

Իսպանիայի երկրորդ հանրապետության պարտությունից հետո 1939 թվականից ապրել է Արգենտինայում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։ 1947 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Կադիս և թաղվել տեղի տաճարի ստորգետնյա խորանում (կրիպտե

Առավել հայտնի ստեղծագործություններ խմբագրել

Ֆայայի գրչին են պատկանում նվագախմբային, կամերային և գործիքային ստեղծագործություններ, ինչպես նաև Լորկայի, Բեկկերի, Գոթիեի, Գոնգորայի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր և ռոմանսներ։

Օպերաներ
Բալետներ
  • «Կորեխիդորը և ջրաղացպանի կինը» (երգ, 1917 թվական, 2-րդ հրատարակ.՝ «Եռեզր գլխարկ» անվամբ (1915)
  • «Եռեզր գլխարկ» (1919 թվական)
Այլ ստեղծագործություններ
  • «Չորս իպանական պիեսներ» (1906-1909 թվականներ, նվիրված Իսահակ Ալբենիսին)
  • «Գիշերները իսպանական այգիներում»,սյուիտ դաշնամուրի և նվագախմբի համար(1909-1916 թվականներ)
  • «Յոթ իսպանական ժողովրդական երգեր»(1914 թվական)
  • «Կոնցերտ կլավիսինի և գործիքային նվագախմբի համար» (1923-1926 թվականներ, նվիրված Վանդ Լանդովսկայային )
  • « Բալետ-ողբերգություն՝ երգեցողության, ֆլեյտայի, արֆայի և լարային եռյակի համար» (1924 թվական)
  • «Ատլանտիդա», օրատորիա մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար՝գրված կատալոնացի բանաստեղծ Ժաստին Բերդագերի պոեմի հիման վրա (սկսել է գրել 1927 թվականին, անավարտ, խմբագիր Էռնեստո Ալֆտեր, 1961 թվական)

Գրականություն խմբագրել

  • James B. Manuel de Falla and the Spanish Musical Renaissance. London: Gollancz, 1979
  • Hess C.A. Manuel De Falla and Modernism in Spain. Chicago: University of Chicago Press, 2001
  • Manuel de Falla: imágenes de su tiempo. Granada : Archivo Manuel de Falla, 2001.
  • Universo Manuel de Falla: Exposición permanente. Granada: Archivo Manuel De Falla, 2002
  • Harper N.L. Manuel de Falla: his life and music. Lanham: Scarecrow Press, 2005
  • Hess C.A. Sacred passions: the life and music of Manuel de Falla. Oxford ; New York: Oxford UP, 2005.
  • Письма Ф.Гарсиа Лорки Мануэлю де Фалье// Гарсиа Лорка Ф.Самая печальная радость… Художественная публицистика. М.: Прогресс, 1987 (по Указателю)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Фалья Мануэль де (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://wepa.unima.org/en/manuel-de-falla/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
  7. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1940/200/A05005-05006.pdf
  8. 8,0 8,1 Երաժշտական հանրագիտարան /գլ. խմբ.՝ Յու. Կելդիշ - «Խորհրդային հանրագիտարան», 1981. - 1056 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել դե Ֆայա» հոդվածին։