Մադրիդի թագավորական կոնսերվատորիա

Մադրիդի թագավորական կոնսերվատորիա (իսպ.՝ Real Conservatorio Superior de Música de Madrid), երաժշտական դպրոց Իսպանիայի մայրաքաղաքում՝ Մադրիդում։

Մադրիդի թագավորական կոնսերվատորիա
ՏեսակHigher Conservatory of Music? և կազմակերպություն
Հիմնադրված էհուլիսի 15, 1830
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ
Կայքrcsmm.eu
Մադրիդի թագավորական կոնսերվատորիա (Իսպանիա)##
Մադրիդի թագավորական կոնսերվատորիա (Իսպանիա)
Մադրիդի թագավորական կոնսերվատորիա, Իսպանիա
 Real Conservatorio Superior de Música de Madrid Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Երաժշտության թագավորական կոնսերվատորիան հիմնադրվել է Ֆերդինանդ VII թագավորի հրամանագրով 1830 թվականի հուլիսի 15-ին։ Ի սկզբանե գտնվել է Մարիա Քրիստինա թագուհու հովանու ներքո։ Դասերն սկսվել են 1931 թվականի հունվարի 1-ից, բացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, որին հաջորդած քաղաքացիական պատերազմի տարիներին կոնսերվատորիան ունեցել է ֆինանսական խնդիրներ։ 1852 թվականին թագավորական թատրոնի շենքի բացմամբ տեղափոխվել է այդ շենք։ 1857 թվականին ուսուցման գործընթացը կայունացել է, բարեփոխվել է կրթական համակարգը, դասընթացները բաժանվել են նախնական ուսուցման և բարձր հմտությունների դասընթացների։ Ուսուցման համակարգի հետագա կատարելագործումը կապված է Թոմաս Բրետոնի անվան հետ, ով ղեկավարել է կոնսերվատորիան 20-րդ դարի սկզբին։ 1925 թվականին թատրոնի շենքը հայտնվել է վթարային վիճակում և փակվել է։ Հետագա քառասուն տարիների ընթացքում կոնսերվատորիան հանգրվանել է տարբեր կառույցներում, իսկ 1966 թվականին կրկին տեղակայվել է թատրոնի շենքում։ 1990 թվականին կոնսերվատորիային հատկացվել է Ռեյնա Սոֆիա թանգարանի դիմաց գտնվող 18-րդ դարում կառուցված առանձին շինությունը (նախկինում՝ Սան Կառլոս թագավորական հիվանդանոց)։

Շրջանավարտներ խմբագրել

Դպրոցի հայտնի շրջանավարտներից են՝

  • Իսաակ Ալբենիս
  • Խոակին Աչուկառո
  • Խոսե Մարիա Ալվիրա
  • Պեդրո Ալբենիս
  • Ատաուլֆո Արխենտա
  • Էմիլիո Առիետա
  • Տերեսա Բերգանսա
  • Տոմաս Բրետոն
  • Պաբլո Կասալս
  • Ռուպերտո Չապի
  • Միգել Անխել Կորիա
  • Խոսե ԱՆտոնիո Ռամոս Կուբիլես
  • Մանուել դե Ֆալյա
  • Մարիա Գալվանի
  • Անտոն Գարսիա Աբրիլ
  • Լուիս Անտոնիո Գրսիա Նավառո
  • Քրիստոբալ Ալֆտեր
  • Գարեթ Կոչ
  • Ռիկարդո Լորկա
  • Ֆերնանդո Մալվար Ռուիս
  • Խայմե Մենդոնսա Նայվա
  • Մարիա Խոսե Մոնտիե
  • Մանուել Օչոա
  • Լուիս դե Պաբլո
  • Մանուել Կիրոխա
  • Միգել Ռոի-Ֆրանկոլի
  • Ամադեո Ռոլդան
  • Խոակին Տուրինա
  • Մարկոս Վիդալ

Գրականություն խմբագրել

  • Federico Sopeña. Historia crítica del Conservatorio de Madrid. — Madrid: Ministerio de Educación y Ciencia, Dirección General de Bellas Artes, 1967.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի թագավորական կոնսերվատորիա» հոդվածին։