Դայանա Կիրիլովա

ռուս երգչուհի

Դայանա Կիրիլովա (ռուս.՝ Даяна Юрьевна Кириллова), ռուս երգչուհի, ռուսական և միջազգային երաժշտական մրցույթների բազմակի դափնեկիր[1]։ Դայանան հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2013» մրցույթի ռուսական ազգային ընտրական փուլում և ներկայացրել Ռուսաստանը միջազգային եզրափակչում, որը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 30-ին Կիևում։ Դայանան «Եվրատեսիլին» մասնակցել է հատուկ այդ մրցույթի համար գրված «Мечтай» երգով և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը[2][3][4]։

Դայանա Կիրիլովա
Ծնվել էապրիլի 16, 2002(2002-04-16) (22 տարեկան)
Կազան, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքweb.archive.org/web/20130416035926/http://dayanakirillova.ru/
 Dayana Kirillova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2002 թվականի ապրիլի 16-ին Կազանում[2]։ Մայրը՝ Վերոնիկա, հայրը՝ Յուրի[3]։ Դայանան ստացել է այդպիսի անսովոր անուն, քանի որ ծնողները կարծում էին, որ տղա է ծնվելու, և նրա համար ընտրել էին «Դանիլ» անունը[5]։

Երբ Դայանան 4 տարեկան էր, տատիկը նրան լսումների է տարել մոտակայքում գտնվող մշակույթի տուն։ Ուսուցիչներն ասել են, որ Դայանան ոչ լսողություն ունի, ոչ ձայն, սակայն թույլ են տվել հաճախել դասերին, եթե աղջիկը ցանկանում է։ Այդ ժամանակից Դայանան այնտեղ վոկալով է զբաղվել Էլեոնորա Կալաշնիկովայի ստեղծագործական արվեստանոցում։ Դայանայի բեմական դեբյուտը տեղի է ունեցել չորս տարեկան հասակում[3][6][7]։

Դայանան հանդես է գալիս ինչպես առանձին, այնպես էլ «Բարբի կոկտեյլ» եռյակի կազմում։ 2012 թվականից զբաղվում է պարերով «Տոդես» պարային ստուդիայի Կազանի մասնաճյուղում[8][9]։

2012 թվականին «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի ազգային ընտրական փուլի եզրափակչում «5 минут до урока» երգով Դայանան գրավել է երկրորդ տեղը։ Նրան չի բավականացրել երկու միավոր հաղթելու համար[10][7][11]։ Դայանան չի կարողացել անցնել նաև այդ տարվա «Սլավյանսկի բազար» մրցույթի եզրափակիչ՝ լսումների հաղթողներից հետ մնալով ընդամենը մեկ միավորով[7]։

2013 թվականին Դայանան «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակներում հանդես է եկել միջազգային մանկական երաժշտական մրցույթում, որտեղ երրորդ տեղը կիսել է Ուկրաինան ներկայացնող Գալինա Դուբոկի հետ[12][13][14]։

«Սլավյանսկի բազարի» ընտրությունն ավարտվել է գարնանը, իսկ հունիսի սկզբին Դայանան հաղթել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի Ռուսաստանի ազգային ընտրական փուլում։ «Мечтай» երգով նա ներկայացրել է Ռուսաստանը այս մրցույթի եզրափակչում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նոյեմբերի 30-ին[4][5][15]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

«Բարբի կոկտեյլ» եռյակի կազմում խմբագրել

  • 2011
    • «Մորոզկո 2011» մանկապատանեկան արվեստի IV բաց համառուսաստանյան փառատոն-մրցույթի I աստիճանի դափնեկիր[9][16] (25 փետրվարի - 1 մարտի 2011, ք. Կազան)
    • «Վիկտորիա» մանկապատանեկան արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի դափնեկիր «Անսամբլներ» կատեգորիայում, կրտսեր խումբ, (ապրիլի 22-26, 2011, ք. Կազան)[17]
    • «Տաղանդների համագործակցություն» միջազգային մրցույթի դափնեկիր (ք. Կազան)[16]
    • «Ծովային սիմֆոնիա» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր (Բուլղարիա, Ալբենա առողջարան)[9][16]
    • «Համաստեղություն Յոլդիզլիկ 2011» էստրադային արվեստի բաց հանրապետական հեռուստատեսային երիտասարդական փառատոնի կրթաթոշակառու «Վոկալ համույթներ» անվանակարգում, կրտսեր խումբ (ք. Կազան)[18][19]
    • «Մանկական Նոր ալիք 2011» միջազգային մրցույթի կիսաեզրափակչի մասնակից (ք. Մոսկվա)[9][16]
    • «Радость моя» մանկական հեռուստաալիքի «Песенка в подарок» ծրագրի հաղթող (ք. Մոսկվա)[9][16]
    • «Մանկական ռադիոյի դիսկոտեկ» համառուսաստանյան փառատոնի մասնակից[9][16]

Սոլո խմբագրել

 
Դայանան «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի բեմում
  • 2010
    • «Համաստեղություն Յոլդիզլիկ 2011» X փառատոնի առաջին տեղ «Վոկալ-սոլո» անվանակարգում, 1-ին կրտսեր խումբ (ք. Կազան)[20]
  • 2012
    • «Համաստեղություն Յոլդիզլիկ 2011» X փառատոնի երկրորդ տեղ «Վոկալ-սոլո» անվանակարգում, 2-րդ կրտսեր խումբ (8-11 տարեկաններ, ք. Կազան, 13-17 փետրվարի, 2012)[21]
    • «Հաջողության ճանապարհ» էստրադային երգի II միջազգային մրցույթի «Համաշխարհային հիթ» անվանակարգում I կարգի դիպլոմակիր, կրտսեր խումբ (մինչև 10 տարեկան), (2012 թ. փետրվարի 10-12, Կազան)[22]
    • «Հաջողության ճանապարհ» էստրադային երգի II միջազգային մրցույթի «Ռուսական էստրադային երգ» անվանակարգում I կարգի դափնեկիր, 1-ին կրտսեր խումբ (8-9 տարեկան) (փետրվարի 10-12, 2012, Կազան)[22]
    • «ՄՄանկական Նոր ալիք» միջազգային մրցույթի կիսաեզրափակչի մասնակից (ք. Մոսկվա)[9][16]
    • «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ռուսական հեռուստամրցույթի երկրորդ տեղ[7][11]
  • 2013
    • «Համաստեղություն Յոլդիզլիկ» հեռուստափառատոնի «Սոլո վոկալ» անվանակարգում I աստիճանի դափնեկիր (ք. Կազան)[23]
    • III աստիճանի դափնեկիր Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» մրցույթում[13][14]
    • 1-ին տեղ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ռուսական հեռուստամրցույթում
    • 4-րդ տեղ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Даяна Кириллова готовится к участию в Славянском базаре в Витебске — Светлана Брайловская — Российская газета». Российская газета. 2013 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 «Казанская школьница на "Евровидении-2013" Музыкальные новости». BelRadio. 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «У девочки, которая представит Россию на детском «Евровидении», не было слуха». Metro. 2013 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 «Dayana Kirillova - Dream On (Russia) 2013 Junior Eurovision Song Contest | Videos | Junior Eurovision Song Contest - Kyiv 2013». European Broadcasting Union. 2013 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «Даяна Кириллова, представляющая Россию на детском «Евровидении», мечтает о поездке в Диснейленд». Tatar-inform. 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Никогда не сдавайся! - Славянский базар - 2013 - Народная газета». Народная газета. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Даяна Кириллова Второе место - это очень приятно». Казань-пресс. 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «На «Детское Евровидение» от России поедет землячка Дины Гариповой». Intermedia. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Даяна Кириллова из Казани выступила на XI Международном детском музыкальном конкурсе "Витебск-2013"». Татар-информ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite news}}: Unknown parameter |"date= ignored (օգնություն)
  10. «Казанской участнице детского «Евровидения» Даяне Кирилловой уже приходится раздавать автографы». Татар-информ. 2012 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
    Татар-информ (2012 թ․ հունիսի 6). «Казанской участнице детского «Евровидения» Даяне Кирилловой уже приходится раздавать автографы». news@mail.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 «Даяна Кириллова стала второй в российском туре "Детского Евровидения" - новости - Официальный портал мэрии Казани». Kazan.ru. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «Даяна Кириллова из Казани представит Россию на международном конкурсе «Славянский базар»». Татар-информ. 2013 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. 13,0 13,1 «На "Славянском базаре" завершился первый концерт молодых исполнителей». Гудок. 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. 14,0 14,1 «Гран-при музыкального конкурса среди детей уезжает из Витебска в Болгарию». Белновости. 2013 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «Даяна Кириллова из Казани представит Россию на детском «Евровидении-2013»». Татар-информ. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 «XXII Международный фестиваль искусств «Славянский базар в Витебске» Участники - Даяна КИРИЛЛОВА, 11 лет (Россия)». Славянский базар. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. «Отчет по II Международному фестивалю-конкурсу «Виктория 2011» г. Казань». «Виктория». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. «Состоялся концерт лауреатов открытого конкурса "Созвездие-Йолдызлык" в деревне Ципья Балтасинского района». Созвездие-Йолдызлык. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. «"Созвездие-Йолдызлык-2011"». "Созвездие-Йолдызлык". 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. «Протокол жюри X фестиваля «Созвездие-Йолдызлык» г.Казань-2010г». "Созвездие-Йолдызлык". 2010 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  21. «Протокол жюри Казанский молодёжный фестиваль эстрадного искусства «Созвездие – 2012»». Созвездие-Йолдызлык. 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  22. 22,0 22,1 «vocal - Отчет II Международного конкурса эстрадной песни «Путь к успеху»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  23. «Протокол заседания жюри Казанского молодёжного фестиваля эстрадного искусства «Созвездие-Йолдызлык-2013»». «Созвездие-Йолдызлык» открытый республиканский телевизионный молодёжный фестиваль эстрадного искусства. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել