Եգիպտացորեն

բույսերի տեսակ
(Վերահղված է Մայծից)
Եգիպտացորեն
Եգիպտացորեն
Եգիպտացորեն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Տրիբա Andropogoneae
Ենթատրիբա Tripsacinae
Ցեղ Zea
Վերնատեսակ 'Zea'
Տեսակ Եգիպտացորեն (Z. mays)
Միջազգային անվանում
Zea mays
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Եգիպտացորեն (Zea mays), մայծ, սիմինդր, խոշոր հատիկներով բույս է, որը դեռևս նախապատմական ժամանակաշրջանում մշակում էին Կենտրոնական Ամերիկայի բնիկները։

Միամյա խոտաբույս է, եգիպտացորեն դասի միակ մշակաբույսն է։
Բաժանվում է ինը բուսաբանական խմբերի։

Կառուցվածք խմբագրել

Մայծը բարձրահասակ խոտաբույս է, հասնում է 3 մ բարձրության։ Ունի լավ զարգացած արմատների թելքային համակարգ։ Արմատները խորանում են մինչև 100-150 սմ։ Ցողունի ստորին հանգույցներում կարող է առաջանան օդային հենարանային արմատներ, որոնք ցողունին պաշտպանում են ընկնելուց և բույսին մատակարարում են ջուր և սննդանյութեր։
Ցողունն ուղղաձիգ է, 7 սմ տրամագծով, առանց ներսի խոռոչի (ի տարբերություն հացաբույսերից շատերի)։
Տերևներն աճում են յուրաքանչյուր հանգույցից, խոշոր են, գծային, նշտարաձև, մինչև 10 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ։
Ցողունի գագաթը վերջանում է արական ծաղկաբույլի երկար փնջով։

Արտադրություն խմբագրել

Եգիպտացորենը լայնորեն մշակվող բույս է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում հավաքվում է ամբողջ աշխարհի բերքի 40%-ը։ Մյուս խոշոր արտադրողներն են Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։
2009 թ. ամբողջ աշխարհում եգիպտացորենի մշակության տակ է եղել 159 մլն. հա տարածություն։

2013 թ. եգիպտացորեն արտադրողների վերին տասնյակը
Երկիրը Արտադրությունը (տոննա) Note
  ԱՄՆ 353,699,441
  Չինաստան 217,730,000
  Բրազիլիա 80,516,571
  Արգենտինա 32,119,211
  Ուկրաինա 30,949,550
  Հնդկաստան 23,290,000
  Մեքսիկա 22,663,953
  Ինդոնեզիա 18,511,853
  Ֆրանսիա 15,053,100
  Հարավային Աֆրիկա 12,365,000
Աշխարհում 1,016,431,783
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն։
  Ընթերցե՛ք «եգիպտացորեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 467  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտացորեն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտացորեն» հոդվածին։