Քմքաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Քմքաձորը Մաղավուզ գյուղի հետ կազմում է Մաղավուզի համայնքը։

Գյուղ
Քմքաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն75[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքմքաձորցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ59
Քմքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քմքաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

  Հիմնուած է Մաղավուզի արևելեան սարի ստորոտի հարթում։ Բնակիչներն մօտ քսան տարի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակություն հաստատած են այստեղ․ միևնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն ու կլիման․ քահանան և եկեղեցին Մաղավուզինն է, և ծուխն հաշուած նորա վերայ
- ըստ Մակուր Բարխուդարյանցի
 

Աշխարհագրություն խմբագրել

Քմքաձոր գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռնաճյուղի հարավ-արևելյան լեռնալանջին, Թարթառ գետի աջ ափին։ Մարտակերտից գտնվում է 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը Ստեփանակերտից 71 կմ է, իսկ Մաղավուզ գյուղից 2 կմ դեպի հարավ-արևելք։ Դիրքը նախալեռնային է, բարձրությունը ծովի մակերևույթից` 500 մ է։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

1970 թվականին այստեղ կար 45 տուն, 184 բնակիչ, 1987 թվականին՝ 60 տուն, 247 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Էլեկտրիֆիկացվել է 1948 թվականին[2]։ Մշտական բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով կազմում է 75 հոգի[3]։ Նախկինում գյուղը կոչվել է Մինգրելսկ[4]։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցու, գյուղատեղի մնացորդները, գերեզմանոցը[5]։

Հայտնի քմքաձորցիներ խմբագրել

Այս գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Գուրգեն Հայրապետյանը։

Մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության կողմից գյուղից մասնակցել է 78 մարդ, զոհվել է 34-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Մելքումյան Ս. Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 172
  3. «ԼՂՀ ԱՎԾ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
  5. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 285–286.