Գրանադային պատերազմ (իսպ.՝ Guerra de Granada), Իբերական թերակղզում ռեկոնկիստայի ավարտական փուլը, որն ավարտվել է քրիստոնյաների հաղթանակով ու ռեկոնկիստայի ավարտով։ Իրադարձությունները սկսվել են 1482 թվականի փետրվարի 28-ին և ավարտվել 1492 թվականի հունվարի 2-ին։ Տասնամյա պատերազմն իրենից չէր ներկայացնում անդադար գործընթաց, այլ արշավների շարք, որոնք սովորաբար սկսվում էին գարնանն ու ավարտվում ձմռան ամիսներին։ Ներքին հակամարտության և քաղաքացիական պատերազմի պատճառով Գրանադայի բնակիչները ցրված էին, մինչդեռ քրիստոնյաները, որպես կանոն, միասնական էին։ Այս պատերազմը բնութագրվում է նաև քրիստոնյաների կողմից հրետանու արդյունավետ կիրառմամբ, ինչը նրանց հնարավորություն էր տալիս արագորեն նվաճել քաղաքներ։ Պատերազմի գագաթնակետը դարձավ 1492 թվականին Գրանադայի անկումը։ Պատերազմը Ֆերդինանդ II Արագոնացու և Իզաբելլա I Կաստիլիուհու համատեղ նախագիծն է։ Քանի որ պատերազմի վարման համար զորքերի և միջոցների մեծ մասը գալիս էր Կաստիլիայից, Գրանադան միացվեց կաստիլյական հողերին։ Չնայած այն հանգամանքին, որ Գրանադայի ամիրայությունը դադարեց գոյություն ունենալ՝ վերջինի մուսուլման բնակչության զգալի մասը (շուրջ կես միլիոն մորիսկներ)՝ մնաց Իսպանիայում, ինչը շարունակում էր կրոնական հողի վրա բախումների հանգեցնել ընդհուպ մինչև 16-րդ դարում մորիսկների հեռացումը[1][2][3]։

Գրանադայի պատերազմ
Թվական1482 թվականի փետրվարի 28 - 1492 թվականի հունվարի 2-ին
Մասն էՌեկոնկիստա
ՎայրՀարավարևմտյան Իսպանիա
ԱրդյունքԿաստիլիացիների կողմից Գրանադայի նվաճում
Հակառակորդներ
Կաթոլիկ թագավորներ Գրանադայի ամիրայություն
Հրամանատարներ
Ֆերդինանդ II
Իզաբելլա I
Աբու լը Հասան Ալի (Մուլլա Հասան)

Մուհամադ XIII ազ Զագալ

Բոաբդիլ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Գրանադայի ամիրայության տարածքը 15-րդ դարում։ Բաց կանաչ գույնով պատկերված է այն տարածքը, որը 13-րդ դարում նվաճվել էր քրիստոնյաների կողմից՝ ներառյալ պորտուգալացիների կողմից Հյուսիսային Աֆրիկայում զբաղեցրած Սեուտա քաղաքը

Իբերիան և Ալ Անդալուսը 15-րդ դարում խմբագրել

 
Իբերիայի հինգ պետությունները 1360 թվականին:1482 թվականին Գրանադայի ամիրայության տարածքը կրճատվեց, երբ տարածքներ կորսվեցին արևմուտքում ու Ջիբրալթարում

15-րդ դարի վերջերին Գրանադայի ամիրայությունը հանդիսանում էր Ալ-Անդալուսի (Իբերիայի արաբական անվանումը) միակ իսլամադավան պետությունը։ Կորդովայի խալիֆայության մնացած տայֆաներն արդեն նվաճվել էին քրիստոնյաների կողմից։ Միևնույն ժամանակ Գրանադայի ապագայի վերաբերյալ հոռետեսությունը ձևավորվել էր դեռևս անկումից շատ առաջ[4]։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ Գրանադան դեռևս հարուստ և հզոր էր, իսկ քրիստոնեական պետությունները բաժանված էին ու պատերազմում էին միմյանց դեմ։ Գրանադայի շուրջ տիրող իրավիճակը սկսեց վատթարանալ 1417 թվականին էմիր Յուսուփ III-ի մահից հետո։ Այդ ժամանակվանից սկսած գրանադան մշտապես գտնվում էր ահագնացող քաղաքացիական պատերազմի մեջ։ Տեղացի մուսուլմանների ազգակցական կապերը ավելի ուժեղ էին քան հավատարմությունը էմիրին, ինչը է ականորեն դժվարացնում էր իշխանության կենտրոնացումը։ Երբեմն էմիրի վերահսկողության ներքո գտնվող միակ տարածքը մնում էր Գրանադա քաղաքը։ Մերթ ընդ մերթ էմիրը նույնիսկ չէէր կարողանում վերահսկել ամբողջ քաղաքը և զբաղեցնում էր միայն Ալ-Համբրա ամրոցն ու Գրանադայի առավել կարևոր շրջանը՝ Ալբայսինը[5]։

Ներքին պայքարը տեսանելի կերպով թուլացրել էր պետությունը։ Տնտեսությունը փլուզվեց, երբ նախկինում աշխարհում հայտնի Գրանադայի ճենապակու հետ սկսեց մրցակցել Վալենսիայից ոչ հեռու գտնվող Մանիսեսի ճենապակին։ Չնայած տնտեսության թուլացմանը՝ հարկերը առաջվա նման բարձր էին, ինչը պայմանավորված էր մեծ բանակ պահելու հսկայական ծախսերի հետ։ Քաղաքի հասարակ բնակիչները երեք անգամ ավելի շատ հարկ էին վճարում, քան կաստիլիացիները[5]։ Աբու լը Հասան Ալիի (1464 - 1485 թթ.) սահմանած բարձր հարկերը իրեն հասարակության շրջանում հեղինակազրկեցին։ Միևնույն ժամանակ հարկերը հնարավորություն էին տալիս բարձր պահել բանակի հզորության մակարդակը, մասնավորապես, Հասանը հաջողությամբ կարողանում էր իրեն ենթակա տարածքներում քրիստոնեական ապստամբությունները ճնշել[6]։

Գրանադայի և Անդալուզիաում գտնվող կաստիլյան հողերի միջև սահմանը գտնվում էէր մշտապես շարժման մեջ[6]։ Սահմանում միմյանց դեմ կատարվող արշավները սովորական երևույթ էին դարձել այնպես, ինչպես սահմանի երկու կողմերում ազնվականների միջև խառնամուսնությունները։ Քրիստոնյաների ու մուսուլմանների միջև հարաբերությունները կարգավորվում էին պատահական զինադադարներով և յուրաքանչյուր կողմից տուրքի պահանջներով[6]։

1474 թվականի դեկտեմբերին մահացավ թագավոր Էնրիկե IV Կաստիլիացին, ինչը նրա դուստր Յոհաննա Բելտրանեխայի և խորթ քույր Իզաբելլայի միջև հանգեցրեց սկիզբ դրեց կաստիլիական ժառանգության համար պատերազմի Պատերազմը մոոլեգնում էր 1475 թ.-ից մինչև 1479 թվականները իրար դեմ դուրս բերելով Իզաբելլայի ու Արագոնի թագավորության կողմնակիցներին և Յոհաննայի կողմնակիցներին ի դեմս Պորտուգալիայի և Ֆրանսիայի թագավորությունների։ Պատերազմի ընթացքում Գրանադայի հետ սահմանը գործնականում մնացել էր անպաշտպան։ Հայտնի է, որ կաստիլիացիները նույնիսկ չզլացան և 1477 թվականի մուսուլմանների արշավանքի համար փոխհատուցում պահանջեցին։ Պատերազմի ժամանակ զինադադար կնքվեց 1475, 1476, 1478 և 1479 թվականներին։ Կաստիլիական ժառանգության համար պատերազմն ավարտվեց Իզաբելլայի հաղթանակով։ 1469 թվականին Ֆերդինանդ Արագոնացու հետ նրա ամուսնությունը նշանավորվեց երկու հզոր թագավորությունների՝ Կաստիլիայի ու Արագոնի միացմամբ, ինչն իր մեջ ուղիղ կերպով վտանգ էր պարունակում Գրանադայի ամիրայության համար[7]։

Սադրանքներ և պատասխան գործողություններ խմբագրել

 
Իզաբելլա Կաստիլիացու և Ֆերդինանդ Արագոնացու ամուսնությունն ապահովեց Գրանադայի դեմ պատերազմում միասնական քրիստոնեական ճակատի ձևավորում

1478 թվականի զինադադարը դեռևս տեսականորեն գործում էր, երբ 1481 թվականի դեկտեմբերին, ի պատասխան քրիստոնեական արշավանքների, Գրանադան ձեռնարկեց անսպասելի հարձակում Զահարի ուղղությամբ[7]։ Քաղաքը ավերվեց, իսկ բնակչությունը ստրկության տարվեց։ Այդ հարձակումը առիթ դարձավ պատերազմի սկսման համար. Կաստիլիայի մերզզինվորական ուժերը այդ միջադեպն օգտագործեցին, որպես պատասխան վճռական գործողությունների քարոզչամիջոց։ Քրիստոնեական ջոկատների կողմից Ալհամայի գրավումը ու դրան հաջորդած Կաստիլիայի թագավորական վերնախավի համաձայնությունը սովորաբար ներկայացվում է որպես պատերազմի սկիզբ[7]։ Աբու լը Հասանը մարտին փորձեց վերադարձնել Ալհաման, սակայն անհաջողության մատնվեց։ Կաստիլիայից ու Արագոնայից եկած համալրումը կանխեց Ալհամայի հնարավոր հանձնումը նաև 1482 թվականի ապրիլին։ 1482 թվականի մայիսի 14-ին Ֆերդինանդ թագավորը անձամբ ստանձնեց Ալհամայում տեղակայված բանակի հրամանատարությունը։

Քրիստոնյաները փորձեցին պաշարել Լոխան, սակայն չկարողացան այն նվաճել:Պաշարումը հանելու օրը Աբու լը Հասանի որդին՝ Աբու Աբդուլահը (Բոաբդիլ) ապստամբեց հոր դեմ և իրեն հռչակեց էմիր Մուհամադ XII[8]: 1483 թվականին պատերազմը շարունակվում էր, երբ Աբու լը Հասանի եղբայր ազ Զագալը Մալագայից արևելք գտնվող Ահարկիա բլրին ջախջախեց քրիստոնեական մեծ բանակը։ Այնուամենայնիվ, քրիստոնեյաները կարողացան հաղթել Լեսունայում և գերևարել Բոաբդիլին։ Ֆերդինանդ II-ն ու Իզաբելլա I-ը նախկինում մտադրված չէին նվաճել Գրանադայի ամիրայության ամբողջ տարածքը։ Բոաբդիլի գերևարումը Ֆերդինանդը որոշեց օգտագործել որպես Գրանադան նվաճելու միջոց։ 1483 թվականի օգոստոսին նամակում նա գրում է. - «որպեսզի նվաճվի Գրանադան և ոչնչացվի, Մենք որոշեցինք ազատել նրան... Նա [Բոաբդիլ] պատերազմ է վարում հոր դեմ»[8]։ Բոաբդիլի ազատումով, սակայն արդեն քրիստոնյաների հետ գաղտնի միությամբ Գրանադայում քաղաքացիական պատերազմը շարունակվեց։ Գրանադյան վավերագիրը նշել է, որ Բոաբդիլի գերևարումը դարձավ «հայրենիքի քանդման պատճառ»[8]։

1485 թվականին Աբու լը Հասան ազ Զգլիլի կողմից Բոաբդիլը արտաքսվում է Ալբայսինից, որը հանդիսանում էր Գրանադայում նրա իշանության կենտրոնը։ Ազ Զագիլը իրեն հռչակեց էմիր և արտաքսեց եղբորը, ով որոշ ժամանակ անց մահացավ[9]։ Բոաբդիլը ստիպված էր փախչել և հովանավորություն խնդրել Ֆերդինանդից ու Իզաբելլայից։ Մուսուլմանների շրջանում շարունակվող բաժանումները թեթևացրեց քրիստոնյաների կողմից ամիրայության արևմտյան տարածքների գրավումը։ 1485 թվականին ընդամենը 15 օրվա ընթացքում ընկավ Ռոնդան, ինչն էլ կանխորոշեց Գրանադայի գրանադյան նավատորմի ռազմաբազա հանդիսացող Մարբելյայի ճակատագիրը, որը կարճ ժամանակ անց անցավ քրիստոնյաների ձեռքը[9]։

Բոաբդիլը շուտով կրկին հայտարարեց Գրանադայի նկատմամբ իր իրավունքների մասին։ Հաջորդ երեք տարիների ընթացքում նա դե ֆակտո հանդես եկավ որպես Ֆերդինանդի և Իզաբելայի վասալ[9]։ Նա խոստացավ ճանաչել Գրանադայի կախվածությունը Կաստիլիայից կոմսի տիտղոսի դիմաց[10]։

Մալագայի նվաճում խմբագրել

 
Մալագայի միջնաբերդ

Գրանադայի ամիրայության գլխավոր նավահանգիստ հանդիսացող Մալագան 1487 թվականին դարձավ քրիստոնեական զորքերի հիմնական թիրախը։ Էմիր ազ Զագալը շարժվում էր բավականին դանդաղ, որպեսզի կարողանա կանխի քաղաքի պաշարումը և և քաղաքացիական պատերազմի պատճառով ի վիճակի չէր հետապնդել քրիստոնեական բանակներին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքեց Գրանադան, նա ստիպված էր զորքեր թողնել Ալհամբրայում, որպեսզի պաշտպանվի Բոաբդիլից ու նրա կողմնակիցներից[10]։

1487 թվականի ապրիլի 27-ին ընկավ Վելես Մալագան՝ Բոաբդիլի տեղացի կողմնակիցների ազդեցությամբ կապիտուլացիայի ենթարկվելով[10]։ Մալագայի պաշարումը սկսվեց 1487 թվականի մայիսսի 7-ին և շարունակվեց մինչև 1487 թվականի օգոստոսի 18-ը։ Տեղական կայազորի հրամանատար Համադ ալ Տագրին կապիտուլացիայի փոխարեն նախընտրեց մահը, իսկ աֆրիկյան կայազորն ու քրիստոնեական դավանափոխները կատախի կերպով կռվում էին՝ վախենալով պարտության հետևանքներից։ Պաշարման ավարտին մոտ Մալագայի բնակիչները առաջարկեցին հանձնվել, բայց Ֆերդինանդը հրաժարվեց՝ ակընկալելով առավել շռայլ զիջումներ[11]։ Երբ քղաքը վերջնականապես ընկավ, Ֆերդինանդը քաղաքի գրեթե բոլոր բնակիչներին իրենց անկոտրում դիմադրության համար պատժեց՝ մատնելով ստրկության, իսկ դավանափոխները կենդանի այրվեցին:Սակայն, Մալագայի հրեաները ազատվեցին պատժից, քանի որ կաստիլյան հրեաները նրանց որպես ստրուկների գնեցին[10]։

Պատմաբան Ուիլյամ Պրեսկոոտը կարծում է, որ Մալագայի համար մղված ճակատամարտը Գրանադայի պատերազմի առավել նշանակալի դրվագն էր։ Մալագան հանդիսանում էր Գրանադայի գլխավոր նավահանգիստը, և ամիրայությունը չէր կարող շարունակել իր անկախ գոյությունն առանց դրա[12]։

Բասայի նվաճում խմբագրել

 
Բենզալեմի ամրոց, Բասա

Մալագայի անկումից պատճառով ազ Զագալի հեղինակությունը նկատելիորեն նվազեց, և 1487 թվականին Բոաբդիլը վերցրեց Գրանադայի բոլոր քաղաքները։ Նա նաև վերահսկում էր ամիրայության հյուսիս-արևելքը (Վելես Ռուբիո, Վելես Բլանկո, Վերա)։ Ազ Զագլիը նախկինի պես վերահսկում էր Բասա, Գուադիս և Ալմերիա քաղաքները։ Բոաբդիլը ոչ մի գործողություններ չձեռնարկեց, երբ քրիստոնեական զորքերը զբաղեցրեցին իր որոշ տարածքներ։ Հնարավոր է նա ենթադրում էր, որ դրանք մոտ ժամանակներում կվերադարձվեն իրեն[10]։

1489 թվականին քրիստոնեական զորքերը սկսեցին ազ Զագիլի ամենակարևոր հենակետը հանդիսացող Բասայի տանջալի և երկարատև պաշարումը։ Պաշարումը երկարեց, քանի որ հրետանին արրդյունավետ չէր գործում, իսկ բանակի մատակարարումը հանգեցրեց կաստիլիացիների բյուջեյի հսկայական դեֆիցիտի։ Իզաբելլան անձամբ ժամանեց պաշարողների ճամբար, ոորպեսզի օգնի պահպանել ազնվականների ու զինվորների ռազմական ոգին։ Վեցամսյա պաշարումից հետո ազ Զագիլը հանձնվեց՝ չնայած որ իր կայազորի մեծ մասը ամբողջական էր։ Նա համոզվեց, որ քրիստոնյաները իրապես ցանկանում են ավարտին հասցնել պաշարումը, և հաշվարկեց, որ փրկության ոչ մի հնարավորույթյուն չկա[10][13]։ Ի տարբերություն Մալագայի՝ Բասային առաջարկվեցին կապիտուլացիայի ընդարձակ պայմանններ։

Գրանադայի անկում խմբագրել

 
Ալ-Համբրա դղյակ

1490 թվականին Բասայի անկումից և ազ Զագիլի գերևարումից հետո թվում էր, թե պատերազմը պետք է ավարտվի։ Ֆերդինանդն ու Իզաբելլան այդպես էին նախատեսել։ Այնուամենայնիվ, Բոաբդիլը Ֆերդինանդի ու Իզաբելլայի հետ միությունից ստացված իր օգուտներից դժգոհ էր, հավանաբար նաև այն պատճառով, որ իրեն խոստացված հողերը դեռևս գտնվում էին Կաստիլիայի իշխանության ներքո։ Նա հետ վերցրեց իր վասալական երդումը և ապստամբեց կաթոլիկ միապետների դեմ՝՝ չնայած այն հանգամանքից, որ վերահսկում Ալպուհարի լեռը[14]։ Ակնհայտ էր, որ այդպիսի դիրքը երկարատև պայքարի համար անհեռանկարային էր, այդ իսկ պատճառով Բոաբդիլը արտաքին օգնություն ստանալու համար ճարահատյալ խնդրագրեր էր ուղարկում։ Եգիպտոսի սուլթան ան Նասիր Մուհամադը Գրանադայի պատերազմի համար թեթևորեն նախատեց Ֆերդինանդին, բայց Եգիպտոսը կառավարող մամլուքները թուրքերի հետ պատերազմի սպասողական վիճակում էին գտնվում։ Կաստիլիան և Արագոնը թուրքերի թշնամիներն էին, այդ իսկ պատճառով սուլթանը չէր ցանկանում հրահրել նրանց անցումը Ստամբուլի կողմը։ Բոաբդիլը օգնություն էր խնդրել նաև Ֆազի թագավորությունից չստանալով պատասխան[15]։ Հյուսիսային Աֆրիկան դեռևս ցորեն էր վաճառում Կաստիլիային և այդ իսկ պատճառով գնահատում էր այդ պետության հետ լավ առևտրային հարաբերությունները։ Ամեն դեպքում Գրանադան այլևս չէէր վերահսկում առափնյա գիծը՝ այդպիսով հնարավորություն րունենալով ընդունել արտաքին որևէ օգնություն[15]։

1491 թվականի ապրիլին սկսվեց Գրանադայի վեցամսյա պաշարումը։ Քաղաքի պաշտպանների համար իրադրությունը գնալով ավելի էր բարդանում. նրանց շարքերը նոսրանում էին, իսկ տեղական պաշտոնյաները միմյանց դեմ էին սադրում։ Պաշտոնյաների կաշառակերությունը բացասաբար ազդեց պաշտպանության կազմակերպման վրա. Բոաբդիլի ամենաքիչը մեկ խորհրդական աշխատում էր Կաստիլիայի համար[15]։ 1491 թվականի նոյեմբերի 25-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, որի իրագործումը սկսվեց միայն երկու ամիս անց։ Այդքան ժամանակով հետաձգումը կապված էր ոչ այնքան քաղաքի պաշտպանների անհաշտ պայքարի, որքան քաղաքում սկսված անկարգությունների ու հուզումների ժամանակ Գրանադայի կառավարության կողմից իր գործողությունները կառավարել չկարողանալու հանգամանքի հետ։ Կապիտուլաիցայի պայմանների ընդունումից հետո՝ 1492 թվականի հունվարի 2-ին քաղաքը հանձնվեց, և քրիստոնեական զորքերը մտան Ալ-Համբրա դղյակ[16]։ Այդպիսով Պիրենեյան թերակղզում մուսուլմանների վերջին հենարանը՝ Գրանադայի ամիրայությունը, դադարեցրեց իր գոյությունը։

Պատերազմի մարտավարություն ու տեխնոլոգիա խմբագրել

Գրանադայի պատերազմի ամենանշանակալի հանգամանքը հզոր պայթյունանետիչների ու հրետանու ակտիվ կիրառումն էր, ինչը էականորեն նվազեցնում էր քաղաքների պաշարման ժամանակահատվածը[17]։ Կաստիլիցիներն ու արագոնացիները պատերազմը սկսեցին միայն մի քանի հրետանային հրանոթներով, բայց Ֆերդինանդը կապեր ուներ ֆրանսիական ու բուրգունդյան հրետանային մասնագետների հետ, և քրիստոնյաներն արագորեն ավելացնում էին իրենց հրետանին[18]։ Մուսուլմանները, ընդհակառակը, բավականին հետ էին մնացել հրետանու կիրառման հարցում և, որպես կանոն, օգտագործում էին միայն գրավված հրանոթները[19]։ Պատմաբան Ուեստոն Կուկ կրտսերը գրել է. - «Բարութն ու հրետանին հաղթեցին Գրանադայի պատերազմը, իրականում այլ հանգամանքները երկրորդական էին»[20]։ 1495 թվականի Կաստիլիան ու Արագոնը ընդհանուր հաշվով ունեին 179 հրետանային զենքեր[21]։

Պարզունակ պատրույգավոր հրացանները նույնպես կատարեցին իրենց դերը, սակայն ավելի քիչ նշանակալիությամբ։ Ասպետների ծանր հեծելազորը նույնպես որևէ էական դեր չունեցավ պատերազմի ելքի որոշման հարցում[21]։ Քիչ թե շատ նշանակալի էր թեթև հեծելազորը[22]։

արդյունք խմբագրել

Գրանադայի անկումն ընդունվեց որպես իսլամին հասցված լրջագույն հարված և քրիստոնյաների տոնախմբություն։ Քրիստոնեական այլ երկրներ իրենց ջերմ բարեմաղթանքներն ուղարկեցին Ֆերդինանդին ու Իզաբելլային։ Կաստիլիայում ու Արագոնում կազմակերպվեցին տոնախմբություններ ու ցլամարտեր[23]։

Գրանադայի կապիտուլացիայի ենթարկվելու պայմանները մուսուլմանների համար բավականին մեղմ էին[24]։ Հետագա երեք տարիների ընթացքում նրանք իրավունք ունեին ազատորեն տեղափոխվել և կրկին վերադառնալ քաղաք։ Նրանց թույլատրված էր ունենալ զենք, բայց ոչ հրազեն։ Այդ պայմանը չեղյալ հայտարարվեց կապիտուլացիայից մեկ ամիս անց։ Ոչ ոք պարտադրված չէր փոխել կրոնը։ Դա վերաբերվում էր նույնիսկ այն քրիստոնյաներին, ովքեր բռնի ձևով ընդունել էին իսլամ։ Բոաբդիլին առաջարկեցին գումար և Ալպուհարայի լեռներում փոքր իշխանության ղեկավարում[24]։

Կարճ ժամանակ անց Բոաբդիլն իր կարգավիճակը համարեց անընդունելի և 1493 թվականի հոկտեմբերին մեկնեց Մարոկկո, որտեղ մոտավորապես 40 տարի անց մահացավ[25]։ Վերջիվերջո, Կաստիլիան սկսեց աստիճանաբար հետ վերցնել կապիտուլացիայի պայմանագրով սահմանված առավել հանդուրժողական պայմանները։ Այդ գործընթացը նախաձեռնվել էր արքեպիսկոպոս Ցիսներոսի կողմից, ով հրամայեց այրել արժեքավոր արաբական ձեռագրերն ու իրականացրեց մի շարք այլ միջոցառումներ, որոնք վնաս էին հասցնում մուսուլմաններին ու հրեաներին[25]։

Այդ գործողությունները հանգեցրեցին մորիսկների կողմից կազմակերպված Ալպուհարյան ապստամբության, որոնց առջև դրված էր դավանափոխության, արտաքսման կամ մահապատժի ենթարկվելու պայման։ Այդ պահից սկսած Կաստիլիան սկսեց հսկայական ռազմական ուժեր պահել Գրանադայում, որպեսզի կանխարգելի ապագա ապստամբությունները։ Իզաբելլան նաև ամրապնդեց իսպանական ինկվիզիցիան, իսկ Ֆերդինանդը ինկվիզիցիա կազմակերպեց Արագոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ladero Quesada, Amounts calculated by García de Gabiola.
  2. Hillgarth, J. N. (1978). The Spanish Kingdoms: 1250—1516. Volume II: 1410—1516, Castilian Hegemony. Oxford: Clarendon Press, Oxford University Press. pp. 367—393. ISBN 0-1982-2531-8.
  3. Irving, Washington (1829). Conquest of Granada From the Manuscript of Fray Antonio Agapida. New York: A.L. Burt. (Republished in 2002 by Simon Publications, ISBN 1-9315-4180-9)
  4. Hillgarth, p. 367.
  5. 5,0 5,1 Hillgarth, p. 368.
  6. 6,0 6,1 6,2 Hillgarth, p. 369.
  7. 7,0 7,1 7,2 Hillgarth, p. 370.
  8. 8,0 8,1 8,2 Hillgarth, p. 381.
  9. 9,0 9,1 9,2 Hillgarth, p. 382.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Hillgarth, p. 383—384.
  11. Prescott, p. 207.
  12. Prescott, p. 211.
  13. Prescott, p. 224.
  14. Hillgarth, p. 385.
  15. 15,0 15,1 15,2 Hillgarth, p. 386.
  16. Hillgarth, p. 373.
  17. Hillgarth, p. 376.
  18. Prescott, p. 30.
  19. Prescott, p. 29.
  20. Prescott, p. 27.
  21. 21,0 21,1 Hillgarth, p. 377.
  22. Hillgarth, p. 378.
  23. Hillgarth, p. 388.
  24. 24,0 24,1 Hillgarth, p. 387.
  25. 25,0 25,1 Hillgarth, p. 390.

Գրականություն խմբագրել

  • Benito Ruano, Eloy. "Un cruzado inglés en la Guerra de Granada", Anuario de estudios medievales, 9 (1974/1979), 585–593.
  • Cristobal Torrez Delgado. El Reino Nazari de Granada, 1482–92 (1982).
  • De Miguel Mora, Carlos. La Toma de Baza (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  • García de Gabiola, Javier. La Guerra que puso fin al Medievo: Granada (1482–92). Revista Medieval nº 55. 2015. Ed. Gram Nexo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  • García de Gabiola, Javier. La Genesis del estado moderno: Granada (1482-92). Medievalia nº 45. 2015. Universidad Nacional Autónoma de México.
  • García de Gabiola, Javier. Todo empezó en Granada. Historia de Iberia Vieja. nº 116.
  • Hillgarth, J. N. (1978). The Spanish Kingdoms: 1250–1516. Volume II: 1410–1516, Castilian Hegemony. Oxford: Clarendon Press, Oxford University Press. էջեր 367–393. ISBN 0-1982-2531-8.
  • Irving, Washington (1829). Conquest of Granada From the Manuscript of Fray Antonio Agapida. New York: A.L. Burt. (Republished in 2002 by Simon Publications, 1-9315-4180-9)
  • Ladero Quesada, Miguel Ángel. La Guerra de Granada. Granada Dip. 2001.
  • Ladero Quesada, Miguel Ángel. La Hermandad de Castilla. Real Academia de la Historia. 2005.
  • Prescott, William H. (1995). Albert D. McJoynt (ed.). The Art of War in Spain: The Conquest of Granada, 1481–1492. London: Greenhill Books. ISBN 1-8536-7193-2. (An extract from Prescott's 1838 book History of the Reign of Ferdinand and Isabella the Catholic, updated with modern scholarship and commentary.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանադայի պատերազմ» հոդվածին։