Մաթեմատիկական գիմնազիա (Բելգրադ)

Մաթեմատիկական գիմնազիա (սերբ.՝ Математичка гимназија), հատուկ մասնագիտացված դպրոց օժտված երեխաների համար Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Ունի իր առանձին ուսումնական ծրագիրը` մաթեմատիկայի, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական այլ առարկաների խորացված ուսուցմամբ։

Մաթեմատիկական գիմնազիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց և կրթօջախ
Հիմնադրված է1966[1]
ՏնօրենSrđan Ognjanović?[2]
Երկիր Սերբիա[3]
ՏեղագրությունԲելգրադ
ՀասցեKraljice Natalije 37 Belgrade Serbia, 11000[4]
Կայքmg.edu.rs

Պատմություն խմբագրել

Հարավսլավիայում հրաշամանուկների համար առանձին դպրոց հիմնելու նախագիծը մշակել է մաթեմատիկոսների մի խումբ՝ ակադեմիկոս Վոին Դայովիչի ղեկավարությամբ, որը նախկինում Բելգրադի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դասախոս էր եղել։ Որպես օրինակ ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի Կոլմոգորովի անվան դպրոցը[5]։ Դպրոցը հակասության մեջ էր մտնում ժամանակի սոցիալիստական գաղափարախոսության հետ. ծրագրի հեղինակներին մեղադրել են էլիտարիզմի մեջ։ Ամեն դեպքում, 1966 թվականին Բելգրադի քաղաքային խորհուրդը հաստատել է մաթեմատիկական հատուկ գիմնազիայի հիմնադրումը, իսկ սեպտեմբերին դպրոցը սկսել է իր աշխատանքը 1929 թվականին կառուցված զադուժբինայի շենքում։ Առաջին ուսումնական տարվա ընդունելության համար հայտարարվել է երեք քննություն, որի արդյունքում ընտրվել է 56 աշակերտ[6]։

1977-1989 թվականներին Մաթեմատիկական գիմնազիան դժվարություններ է ունեցել՝ կապված կրթության բարեփոխումների հետ, որոնց արդյունքում այն փաստորեն ինտեգրվել է միջին մասնագիտական կրթության համակարգին և դրանով էլ կորցրել իր յուրահատկությունը։ Այդ ժամանակահատվածում դպրոցի տնօրեն Միլան Ռասպոպովիչը մեծ ջանքեր է թափել դպրոցին հատուկ կարգավիճակը վերադարձնելու ու սեփական կրթական ծրագիրը հաստատելու ուղղությամբ։ Այս ջանքերի արդյունքում 1988 թվականին գիմնազիան պաշտոնապես վերադարձել է իր նախնական խնդրին. նրան տրվել է փորձարարական կրթության հաստատության կարգավիճակ, իսկ մեկ տարի անց հրապարակվել է ուսումնական նոր ծրագիրը։

Փորձարարությունն անհետացել է փաստաթղթերից միայն 1995 թվականին, երբ կրթության նախարարությունը նրան շնորհել է մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական այլ գիտությունների ոլորտում տաղանդավոր, օժտված երեխաների մասնագիտացված դպրոցի կարգավիճակ։ Այդ ժամանակ էլ այն ճանաչվել է ազգային նշանակության դպրոց՝ դառնալով նման առաջին հաստատությունը նախկին Հարավսլավիայի տարածքում։

Կրթություն խմբագրել

Մաթեմատիկական գիմնազիա կարող են ընդունվել հանրակրթական դպրոցների 11-12 տարեկան աշակերտներ, որոնք կհաղթահարեն բավական բարդ ընդունելության քննությունները։ Սովորողների մեծ մասը գիմնազիա է ընդունվում անվճար հիմունքով, սակայն կան նաև լրացուցիչ վճարովի տեղեր, որոնք կազմում են դիմորդների ընդհանուր թվի մոտ 20 %-ը։ Ամեն տարի գիմնազիա է ընդունվում մոտ 550 դիմորդ։ 2011 թվականի դրությամբ գիմնազիան ավարտել է մոտ 8.000 սովորող, որից 250-ը դարձել է գիտության դոկտոր, 400-ը՝ գիտության թեկնածու։ Առարկաները դասավանդում են մոտ 160 ուսուցիչներ, որոնցից շատերն ունեն գիտությունների դոկտորի կոչում, ընդ որում շատ դասախոսներ գիմնազիայի շրջանավարտներ են։ Բացի հիմնական դասախոսներից՝ ուսումնական գործընթացի ժամանակ հաճախ հրավիրվում են դասախոսներ այլ բուհերից, մասնավորապես Բելգրադի համալսարանից, Բելգրադի ֆիզիկայի ինստիտուտից, Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիային կից Մաթեմատիկայի ինստիտուտից[7][8][9][10]։

Գիմնազիաների սովորողները հաջողությամբ հանդես են գալիս միջազգային առարկայական օլիմպիադաներում, որոնք անցկացվում են մաթեմատիկայից, ֆիզիկայից, աստղագիտությունից, երկրաչափությունից։ Իր երկարամյա պատմության ընթացքում դպրոցականները միջազգային օլիմպիադաներում նվաճել են տարբեր կարգերի ավելի քան 400 մեդալ՝ այդ ցուցանիշով առաջիններից մեկը դառնալով ամբողջ աշխարհում[11]։

Գիմնազիան ավարտելուց հետո սովորողները դառնում են աշխարհի առաջատար այն բուհերի ուսանողները, որոնց հետ գիմնազիան համագործակցության պայմանագրեր ունի։ Այսպես, դպրոցի հետ համագործակցում են Լոնդոնի համալսարանական քոլեջը, Կոլումբիայի համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Կալիֆոռնիայի համալսարանը, Մոսկվայի պետական համալսարանը, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը։ Շատ շրջանավարտներ կրթաթոշակ են ստանում Բելգրադի համալսարան համար[12]։

Նշանակալի իրադարձություններ գիմնազիայի կյանքից խմբագրել

1999 թվականի մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի ռմբակոծման հետևանքով Վարվարինի կամրջին սպանվել է գիմնազիայի լավագույն սովորողներից մեկը՝ 15-ամյա հրաշամանուկ Սանյա Միլենկովիչը, որը մաթեմատիկայի, ֆիզիկայի ու քիմիայի բազմաթիվ օլիմպիադաների հաղթող էր։ Նրա մահը ցնցել է գիմնազիայի սովորողներին ու հասարակության մեջ լայն արձագանք ստացել։ Երկրի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը Հաագայի դատարանում ռմբակոծությունների զոհերի մասին պատմելիս աղջկան մաթեմատիկական հանճար է անվանել[13][14]։

Մաթեմատիկայի գիմնազիա են այցելել այնպիսի ազդեցիկ մարդիկ, ինչպիսիք են երկրի նախագահ Բորիս Տադիչը, վարչապետ Զորան Ջինջիչը, Հարավսլավիայի արքայազն Ալեքսանդր Կրագեորգիևիչը, Սերբիայի կաթողիկոս Պավելը։ Գիմնազիայի 30-ամյակին ու 40-ամյակի տոնական համերգները կազմակերպվել են Բելգրադի ազգային թատրոնի բեմին վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցայի ֆինանսական աջակցությամբ[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://mg.edu.rs/en/school-overview/mathematical-grammar-school-history.html
  2. https://mg.edu.rs/en/organization/staff/headteacher.html
  3. https://mg.edu.rs/en/school-overview/mathematical-grammar-school-identity.html
  4. https://mg.edu.rs/en/
  5. Kolmogorov Special School – Moscow State University Lomonosov – Специализированный учебно-научный центр Московского государственного университета им.М.В.Ломоносова – Школа им.А.Н.Колмогорова
  6. «History of Mathematical Gymnasium Belgrade». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  7. [?url=http://www.mg.edu.rs/sr/skolovanje/nastavni-plan-i-program Արխիվացված 2011-02-01 Wayback Machine Mathematical Gymnasium Belgrade – Academic Curriculum webpage][?url=http://www.mg.edu.rs/sr/skolovanje/nastavni-plan-i-program Արխիվացված 2011-02-01 Wayback Machine Mathematical Gymnasium Belgrade – Academic Curriculum webpage] URL:http://www.mg.edu.rs/sr/skolovanje/nastavni-plan-i-program Accessed: 1 March 2011. (Archived by WebCite® at https://www.webcitation.org/5wrPpj9JM?url=http://www.mg.edu.rs/sr/skolovanje/nastavni-plan-i-program) Permalink.
  8. [?url=http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program.pdf Արխիվացված 2011-10-05 Wayback Machine Mathematical Gymnasium Belgrade – Upper grades curriculum][?url=http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program.pdf Արխիվացված 2011-10-05 Wayback Machine Mathematical Gymnasium Belgrade – Upper grades curriculum] URL:http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program.pdf Accessed: 28 February 2011. (Archived by WebCite® at https://www.webcitation.org/5wqL7WqM4?url=http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program.pdf) Permalink.
  9. [?url=http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program-osnovna.pdf Արխիվացված 2011-10-05 Wayback Machine Mathematical Gymnasium Belgrade – Lower grades curriculum][?url=http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program-osnovna.pdf Արխիվացված 2011-10-05 Wayback Machine Mathematical Gymnasium Belgrade – Lower grades curriculum] URL:http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program-osnovna.pdf Accessed: 28 February 2011. (Archived by WebCite® at https://www.webcitation.org/5wqLJrHeI?url=http://www.mg.edu.rs/attachments/121_skolski-program-osnovna.pdf) Permalink.
  10. Mathematical Gymnasium Belgrade, Annual Plan, 2010/2011(չաշխատող հղում), page 8 of 69. PDF document
  11. [?url=http://www.mg.edu.rs/takmicenja/medjunarodna-takmicenja/medjunarodna2009 Արխիվացված 2011-10-05 Wayback Machine Mathematical Gymnasium – International competitions 2009][?url=http://www.mg.edu.rs/takmicenja/medjunarodna-takmicenja/medjunarodna2009 Արխիվացված 2011-10-05 Wayback Machine Mathematical Gymnasium – International competitions 2009] URL:http://www.mg.edu.rs/takmicenja/medjunarodna-takmicenja/medjunarodna2009 . Accessed: 23 February 2011. (Archived by WebCite® at https://www.webcitation.org/5wiQdEty8?url=http://www.mg.edu.rs/takmicenja/medjunarodna-takmicenja/medjunarodna2009) Permalink.
  12. Posle Kembridža Dušanu i MIT ponudio stipendiju(չաշխատող հղում)
  13. С. В. Гаврилов. «Математическая звезда Югославии и её немеркнущий свет». Сайт памяти Сани Миленкович. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  14. Сањина последња шетња („Вечерње новости“, 10. децембар 2003)
  15. «Serbian Patriarch hosted MGB students». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  16. Speech of Patriarch Irinej of Serbia(չաշխատող հղում) to students of Mathematical Gymnasium Belgrade. MP3 (audio) file.