Blood on the Dance Floor: HIStory in the Mix

Blood on the Dance Floor: HIStory in the MixՄայքլ Ջեքսոնի ռեմիքս ալբոմ է։ Այն կազմված է նախորդ՝ HIStory ալբոմի 8 երգերի ռեմիքսներից, և 5 նոր երգերից։ Մայքլը ակտիվ գործունեություն էր ծավալում նոր երգերի ստեղծման պրոցեսի մեջ, իսկ նախորդ ալբոմի երգերի միքսելու աշխատանքները ստանձնել էր այլ մարդկանց։ Նոր երգերում դիտարկվում են այնպիսի թեմաները, ինչպիսիք են թմրամոլությունը, կանայք և հիշողության կորուստը։

Blood on the Dance Floor: HIStory in the Mix (Արյունը պարահրապարակի վրա)
Ռեմիքս
Թողարկված1997.5.20
Ձայնագրված1991–1997
ԺանրIndustrial, Հիփ-Հոփ, House, Ֆանկ[1], New jack swing[2]
Տևողություն75:57
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEpic
EK-68000
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն, Թեդդի Ռայլի, Ջիմմի Ջեմ և Թերրի Լյուիս, Դալլաս Ոստին, Բիլլ Բոթրելլի, Դեյվիդ Ֆոսթեր, Ջանեթ Ջեքսոն, Առ. Քելլի
Մասնագիտական ակնարկ
-ի ալբոմների ժամանակագրություն
HIStory: Past, Present and Future, Book I
(1995)
Blood on the Dance Floor: HIStory in the Mix
(1997)
Invincible
(2001)
Սինգլներ Blood on the Dance Floor: HIStory in the Mix  ալբոմից
  1. «Blood on the Dance Floor»
    Թողարկվել է՝ Մարտի 21, 1997
  2. «HIStory/Ghosts»
    Թողարկվել է՝ Հուլիսի 30, 1997
  3. «Is It Scary (միայն գովազդային նպատակով)»
    Թողարկվել է՝ 1997 թվականի Նոյեմբեր

Ալբոմը Ջեքսոնի ստանդարտներով զիջում էր այլ ալբոմներին, չնայած դրան այն ունեցավ ֆիլմ և 2 սինգլ՝ (Blood on the Dance Floor և HIStory / Ghosts), ինչպես նաև թողարկվեց 3 տեսահոլովակ։ Այս ալբոմը արժանացել է տարբեր քննադատների բավականին տարբեր գնահատականների, սկսած այնպիսի քննադատներից, որոնց կարծիքով ալբոմի վոկալային մասը թույլ էր, մինչ այնպիսիններ, որոնք համարում են, որ ալբոմը բավականին հաջողված էր և նույնիսկ նմանացնում էին այն Մերլին Մենսոնի երգերին։

2010 թվականի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, ինչը դարձնում է այս ալբոմը աշխարհում ամենաշատ վաճառվող ռեմիքս ալբոմը։ Ամբողջ աշխարհում ավելի քան 11 միլիոն օրինակ։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Blood on the Dance Floor»  Մայքլ Ջեքսոն, Թեդդի Ռայլի 4:11
2. «Morphine»  Ջեքսոն 6:29
3. «Superfly Sister»  Ջեքսոն, Բրայան Լորեն 6:27
4. «Ghosts»  Ջեքսոն, Ռայլի 5:13
5. «Is It Scary»  Ջեքսոն, Ջեյմս Հարրիս III, Թերրի Լյուիս 5:35
6. «Scream Louder (Flyte Tyme ռեմիքս)»  Ջեքսոն, Ջանեթ Ջեքսոն, Հարրիս III, Լյուիս 5:27
7. «Money (Fire Island ռադիո տարբերակ)»  Ջեքսոն 4:22
8. «2 Bad (Refugee Camp Mix)»  Ջեքսոն, Բրյուս Սուիդիեն, Ռենե Մուռ, Դալլաս Ոստին 3:32
9. «Stranger in Moscow (Tee's In-House ակումբային ռեմիքս տարբերակ)»  Ջեքսոն 6:55
10. «This Time Around (D.M. ռադիո տարբերակ)»  Ջեքսոն, Ոստին 4:05
11. «Earth Song (Hani's Club Experience)»  Ջեքսոն 7:55
12. «You Are Not Alone (Classic Club Mix)»  Էռ. Քելլի 7:38
13. «HIStory (Tony Moran's HIStory Lesson)»  Ջեքսոն, Հարրիս III, Լյուիս 8:00

Կրկնակի LP խմբագրել

Հատոր Էյ

  1. Blood On the Dance Floor - 4:13
  2. Morphine - 6:27
  3. Superfly Sister - 6:27

Հատոր Բի

  1. Ghosts - 5:08
  2. Is It Scary - 5:35
  3. Scream Louder (Flyte Tyme ռեմիքս) - 5:30
  4. Money (Fire Island Radio Edit) - 4:23

Հատոր Սի

  1. 2 Bad (Refugee Camp Mix) - 3:32
  2. Stranger In Moscow (Tee's In-House ակումբային ռեմիքս) - 6:53
  3. This Time Around (D.M. Mad ակումբային ռեմիքս) - 10:23

Հատոր Դի

  1. Earth Song (Hani's Club Experience) - 7:55
  2. You Are Not Alone (դասական ակումբային տարբերակ) - 4:23
  3. HIStory (Tony Moran's HIStory Lesson) - 8:00

Թողարկումը և երաժշտությունը խմբագրել

Ալբոմը պատրաստվել է այն ժամանակ, երբ Մայքլը ճանապարհորդում էր ամբողջ աշխարհում HIStory World Tour շրջագայության շրջանակներում։ Այսպիսով, երգերը թողարկվել են տարբեր երկրներում, այդ թվում Շվեդիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում։ Այն կազմված է նախորդ՝ HIStory ալբոմի 8 երգերի ռեմիքսներից՝ «Scream Louder», «Money», «2 Bad», «Stranger in Moscow», «This Time Around», «Earth Song», «You Are Not Alone», «History» և 5 նոր երգերից՝ «Blood On The Dance Floor», «Morphine», «Superfly Sister», «Ghosts» և «Is It Scary»։

Ջեքսոնը ակտիվորեն մասնակցում էր 5 նոր երգերի տեքստերի գրման, ձայնագրման և այլ աշխատանքների մեջ։ «Stranger in Moscow» երգի ռեմիքսը արել է Թոդդ Թերրին, Ջիմմի Ջեմը և Թերրի Լյուիսը արել են «Scream» երգի ռեմիքսը, The Fugees խումբը աշխատել է նոր՝ «Blood On The Dance Floor» երգի, և «2 Bad»-ի ռեմիքսի վրա։

«Morphine» երգի հիմնական թեման է թմրամոլությունը, կամ թմրանյութերին մոտ դեղանյութերի օգտագործումը։ Մայքլը շատ էր մտահոգված այդ թեմայով, քանզի նա ինքը կախում ուներ դեղահաբերից, որը առաջացել էր դատական քաշքշուկների պատճառով։ «Scream Louder» երգի ռեմիքսը պարունակում էր «Sly & The Family Stone» խմբի «Thank You» երգի տարրեր։ Իսկ «2 Bad»-ը պարունակում էր «Beat It» երգի տարրեր, ինչպես նաև John Forte ռեփից և Wyclef Jean կիթառից։

Վաճառքը խմբագրել

Ի սկզբանե ԱՄՆ-ում ալբոմի վաճառքը շատ վատ էր ընթանում, թերևս հաշվի առնելով Մայքլի նախկին ալբոմների վաճառքի տեմպերը։ Այն հասավ Billboard 200 հիթ շքերթի ընդամենը 24-րդ հորիզոնական և 4 շաբաթների ընոացքում վաճավել էր ընդամենը 92,000 օրինակով։ Չնայած դրան, ալբոմը բավականի երկարակյաց վաճառք ունեցավ, ինչի շնորիհիվ այն 2000 թվականին դարձել էր Պլատինե մինիմում մեկ միլիոն օրինակով վաճառվելու պատճառով[4]։ Ինչպես նաև Կանադայում այն դարձավ Ոսկե մինիմում 50,000 օրինակով վաճառվելու շնորհիվ[5]։

Եվրոպայում ալբոմը արժանեցել էր սերտեֆիկացիայի ամենաքիչը 2 միլիոն օրինակով վաճառվելու պատճառով[6]։ Blood on the Dance Floor: HIStory in the Mix դեբյուտացվել էր Մեծ Բրիտանիայի հիթ շքերթների առաջին հորիզոնականներից, 1997 թվականի հուլիսի դրությամբ ՄԵծ Բրիտանիայում ալբոմը վաճառվել էր 250,000 օրինակով և 445,000 օրինակով Գերմանիայում[7][8]։ Ինչպես նաև ալբոմը հասավ առաջին հորիզոնականի Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում և Նոր Զելանդիայում[8][9]։ 2009 թվականի դրությամբ այն աշխարհում վաճառվել էր 11 միլիոն օրինակով, ինչը թույլ է տալիս այն համարել աշխարհի աշենաշատ քանակով վաճառված ռեմիքս ալբոմ[10]։

Փաթեթավորումը, թողարկումը և առաջխաղացումը խմբագրել

Ալբոմը պարունակում է 23 էջանոց նկարներով բուկլետ, որը պարունակում է "Blood on the Dance Floor", "Stranger In Moscow" և "HIStory" երգերի բառերը։ HIStory ալբոմի 8 երգերի միքսված տարբերակներին տրվեցին նոր անվանումներ։ Բուկլետը պարունակում է HIStory համաշխարհային շրջագայության և Ghosts ֆիլմից բազմաթիվ նկարներ։ Բուկլետի վերջում Ջեքսոնը հայտնում է իր հարգանքները Էլիզաբեթ Թեյլորին, Էլտոն Ջոնին, իր ընտանիքին, աշխատակիցներին և երկրպագուներին[11]։

Ալբոմը թողարկվել էր Epic Records-ի կողմից 1997 թվականի մայիսի 20-ին։ HIStory on Film, Volume II-ն թողարկվել էր նույն օրը։ Այն Մայքլի տեսահոլովակների և HIStory -ի ժամանակահատվածից (1995-1997) մի քանի ելույթներից կազմված տեսա-ալբոմ էր[12] By Jackson's prior standards, it was not widely promoted upon release.[7][13][14]։ The New York Times-ը հաստատեց, որ միջազգային ասպարեզում ալբոմի փիառը ավելի ուժեղ էր, քան ԱՄՆ-ում։ Փաստորեն Մայքլը այլևս կարիք չուներ ԱՄՆ-ում թողարկել հիթեր։ 1997 թվականի հունիսի դրությամբ Մայքլի նախկին ալբոմի վաճառքի միայն 10 տոկոսն էր գալիս ԱՄՆ-ին[8]։

Մայքլը նաև թողարկեց Ghosts անվանումով ֆիլմ, որը նա ներկայացրեց Կաննի կինոփարատոնին, դա ալբոմի փիառի մի մասն էր կազմում։ ԱՄՆ-ում այն թողարկվել էր 1996 թվականի հոկտեմբերին, ինչպես Մեծ Բրիտանիայում, այն նույնպես դեբյուտացվել էր Odeon Leicester Square-ում, 1997 թվականի մայիսին։ ՄԲ-ում այդ միջոցառումը գրավեց բազմաթիվ երկպագուների, ԶԼՄ-ների և գործարար կազմակերպությունների ուշադրությունը։ Աշխարհի շատ մասերում այն թողարկվել էր կասսետի վրա[7][13][15]։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ջեքսոնը, Ստեֆեն Կինգը և Սթեն Վինսթոնը։ Այն հիմնված էր Մայքլի մենության զգացումի ձեռքբերումի վրա, որը առաջացել էր նրան մանկապղծության կեղծ մեղադրանքներից հետո։

Հիթ շքերթներ խմբագրել

Հորիզոնական Բարձրագույն
հորիզոնական
Ավստրիա 2[9]
Ավստրալիա 2[9]
Բելգիա (Վալլոնիա) 1[9]
Բելգիա (Ֆլանդրիա) 2[9]
Կանադա 16[16]
Ֆինլանդիա 3[9]
Ֆրանսիա 1[9]
Նոր Զելանդիա 1[9]
Նոլվեգիա 2[9]
Շվեդիա 4[9]
Շվեյցարիա 2[9]
Մեծ Բրիտանիա 1[7]
ԱՄՆ 24[4]

Սերտեֆիկացիա խմբագրել

Երկիր Սերտեֆիկատ Վաճառք
Ավստրալիա Պլատինե 70,000[17]
Կանադա Ոսկե 50,000[5]
Գերմանիա Ոսկե 250,000[18]
Լեհաստան Պլատինե 50,000[19]
Իսպանիա Պլատինե 80,000[20]
Շվեյցարիա Պլատինե 50,000[21]
Մեծ Բրիտանիա Պլատինե 300,000[22]
ԱՄՆ Պլատինե 1,000,000[23]

Աղբյուրներ խմբագրել

  1. Thor Christensen (May 20, 1997). "Jackson's new 'Blood' generally thin Singer's work best when fresh on remix release". The Dallas Morning News.
  2. Anthony Violanti (May 23, 1997). "Lost Soul...". The Buffalo News.
  3. Sonia Murray (May 29, 1997). "Jackson's New Album Warrant's No Hype". The Atlanta Journal and The Atlanta Constitution.
  4. 4,0 4,1 George, p. 51
  5. 5,0 5,1 «Search Certified Database». CRIA.ca. Canadian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  6. «IFPI Platinum Europe Awards». IFPI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Pinkerton, Lee (1997). The Many Faces of Michael Jackson. Music Sales Distribution. էջ 36. ISBN 0711967830.
  8. 8,0 8,1 8,2 Sorkin, Andrew (1997 թ․ հունիսի 23). «King of Pop Faces U.S. Market With Subdued Promotion Effort». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 «Michael Jackson - Blood on the Dance Floor - History in the Mix (album)». www.ultratop.be. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. Rojek, Chris (2007). Cultural Studies. Polity. էջ 74. ISBN 0-7456-3683-7.
  11. Jackson, Michael. Blood on the Dance Floor: HIStory in the Mix booklet. Sony BMG. p 18–21.
  12. «Michael Jackson Has A New Album... And A New Lawsuit». MTV. (May 20, 1997). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. 13,0 13,1 Lewis, p. 58
  14. «The Fugees Talk About ռեմիքսing Michael Jackson». MTV. (April 18, 1998). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. George, p. 48–50
  16. Billboard. «Blood on the Dance Floor». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  17. «ARIA Charts - Accreditations». ARIA.com. Australian Recording Industry Association. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  18. Bundesverband Musikindustrie
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  20. [1]
  21. [2]
  22. «Certified Awards Search». BPI.com. British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  23. «Gold & Platinum». RIAA.com. Recording Industry Association of America. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)

Հղումներ խմբագրել