Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դախաու (այլ կիրառումներ)
Դախաու (Dachau), առաջին համակենտրոնացման ճամբարը ֆաշիստական Գերմանիայում։ Ստեղծվել է 1933 թվականին, Դախաուի մերձակայքում (Մյունխենից 17 կմ հեռու)։ Ճամբարի գոյության ընթացքում այնտեղ բանտարկվել է 50 հազար մարդ՝ 24 երկրից, այդ թվում նաև Սովետական Միությունից։ Մոտ 70 հազար գազանաբար տանջամահ են արվել կամ սպանվել, 140 հազար տեղափոխվել համակենտրոնացման այլ ճամբարներ, 30 հազար ապրել են մինչև ազատագրվելը։ Հազարավոր բանտարկյալներ ենթարկվել են հանցավոր «բժշկական փորձերի»։ Դախաում գործող բանտարկյալների գաղտնի կազմակերպությունը, ինտերնացիոնալ կոմիտեի գլխավորությամբ, ամերիկյան զորքերի՝ ճամբար մտնելու նախօրեին, 1945 թվականի ապրիլի 28-ին, ապստամբություն բարձրացրեց և ձախողեց ողջ մնացած բանտարկյալներին ոչնչացնելու ֆաշիստական պլանը։ 1960 թվականին Դախաում բացվեց զոհվածների հուշարձան։