Մինի Իսրայել (եբրայերեն՝ מיני ישראל‎), մանրակերտ այգի Իսրայելի Լատրուն քաղաքում՝ Այալոն գետի հովտում։ 2002 թվականի նոյեմբերին բացված այգում գտնվում են Իսրայելի շենքերի և հուշարձանների մանրանկերտ կրկնօրինակներ։ Ցուցադրությունը բաղկացած է մանրանկերտ մոդելներից, որոնց մեծ մասն արված է 1:25 մասշտաբով[1][2]։

Մինի Իսրայել
Տեսակմանրակերտների զբոսայգի և թանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԻսրայել
ՎայրԼատրուն
Հիմնադրվել է2002
Կայքminisrael.co.il(եբրայերեն)
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր խմբագրել

 
Իսրայելի Գերագույն դատարանի շենք

Այգու մշտական ցուցադրությունում ներկայացված են Իսրայելում հուդայական, քրիստոնեական և իսլամի կարևոր կառույցներ, նաև պատմական, հնագիտական, մշակութային, կրոնական և էթնիկական հուշարձաններ։ Մանրակերտների հետ մեկտեղ ներկայացված են Իսրայելի էթնիկ խմբերը, ինչպիսիք են մուսուլմանները, հրեաները և քրիստոնյաները, ինչպես նաև դրուզներ, բեդվիններ և այլք[3]։ Ցուցանակներն ու բացատրագրերը եբրայերեն, արաբերեն և անգլերեն են։ Այցելուների 95%-ը իսրայելցի են[4]։

Համալիրի տարածքը 60,000 քառակուսի մետր է[4], մանրակերտները զբաղեցնում են ավելի քան 35,000 քառակուսի մետր տարածք։ Այգում տեղակայված են նաև հուշանվերների խանութ, մի քանի ռեստորան և հանգստի գոտիներ, դասախոսությունների և հանդիպումների սրահ, որում ցուցադրվում է այգու ստեղծման մասին ֆիլմ[3]։ Առկա են աուդիո ուղեցույց և էլեկտրամոբիլների վարձույթ[4]։

Պատմություն խմբագրել

 
Գրքի սրբավայր

Հիմնադրման օրվանից կարգախոսը եղել է «Տեսե՛ք, բոլորը փոքր են»[3]։ Դիզայներների, ճարտարապետների և մանրակերտներ ստեղծող թիմը բաղկացած էր ավելի քան 100 հոգուց՝ իսրայելի հասարակության և դավանանքների բոլոր խմբերից, ներառյալ նախկին ԽՍՀՄ-ից եկած շատ ներգաղթյալներ։ Այգին իսրայելցի ձեռնարկատեր Էիրան Գազիտի գաղափարն էր, որը հղացել է 1986 թվականին Նիդեռլանդների հայտնի մանրակերտների Մադյուրոդամ քաղաք այցելելուց հետո[5]։ Այգու կառուցումը հետաձգվել է առաջին ինտիֆադայի պատճառով և սկսվել է կառուցվել միայն 1994 թվականին[5]։ Այգու կառուցումը ֆինանսավորվում էր հիմնականում երկու խոշոր ներդրումային խմբերի՝ «Գրանիտ Կարմելի» և «Սեկոմի» կողմից։ Արժեքը կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար, իսկ ֆինանսավորման 15%-ը հատկացրել է Իսրայելի զբոսաշրջության գրասենյակը։ Այգին կառուցվել է Նախշոն կիբուցին պատկանող հողամասում[4]։ Բացման առաջին ինը ամիսներին այգին ունեցել է 350,000 այցելու[5]։ Մինի Իսրայելի Google Street View-ի ստեղծումն ավարտվել է 2011 թվականի նոյեմբերին և ակտիվացել է 2012 թվականի ապրիլի 19-ին[6]։

Ցուցադրություն խմբագրել

Այգում կան շուրջ 350 շենքերի և հուշարձանների, 30,000 արձանների, 500 կենդանիների, 4,700 մեքենաների, 100 մոտոցիկլների, 14 գնացքների, 3 ուղղաթիռների, 32 ինքնաթիռների, 175 նավերի և 230 բեռնատարների մանրակերտներ։ Բոլոր 15000 ծառերն իսկական բոնսայ են, որոնք աճեցվել են «Agronomy» տնկարանում[3]։ Այգին հատակագծում Դավթի աստղի տեսք ունի[2], վեց եռանկյուններից յուրաքանչյուրը ներկայացնում է որոշակի տարածք կամ քաղաք՝ Երուսաղեմը, Թել Ավիվը, Հայֆաը, Գալիը, Նեգևը նաև Իսրայելի կենտրոնական հատվածը։ Մանրակերտները պատրաստել են Իսրայելի տարածքում գտնվող տարբեր արհեստանոցների աշխատակիցները՝ օգտագործելով Մինի Իսրայելի աշխատակիցների հետազոտություններին հիմնված բարդ համակարգչային գնահատականներ։

Մանրակերտների մեծ մասը կառուցվել է 1:25 մասշտաբով՝ բացառություններ են Նահալալը՝ 1:250, Օրոտ Ռաբինի էլեկտրակայանը՝ 1:50, Երուսաղեմի և Աքքայի պատերը՝ 1:50, Կնեսեթ Մենորան՝ 1:15։

Մանրակերտները պատրաստված են պոլիուրեթանային կամ համանման պոլիմերային նյութերից և փոքր քարերից, եղանակային պայմաններին դիմակայելու համար ներկված են ջրակայուն ներկով։ Մանրակերտներից շատերը՝ գնացքները, ինքնաթիռները, ֆուտբոլային խաղը, ծանր տեխնիկան, նավակները և այլն, ներառում են կինետիկ շարժվող մասեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Walz, Steve (2010 թ․ մայիսի 28). «Israel: A Summer Like You've Never Experienced Before». The Jewish Journal of Greater Los Angeles. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  2. 2,0 2,1 «Mini Israel». Haaretz. 2008 թ․ մարտի 25. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Mini Israel». Jerusalem Post. 2010 թ․ հունվարի 25. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Oestermann, Richard (2006). Every second counts: true stories from Israel. Gefen Publishing House Ltd. էջ 123. ISBN 965-229-359-8.
  5. 5,0 5,1 5,2 Veeder, Nechama (2003 թ․ օգոստոսի 22). «Homage to the holy land». Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  6. Mini Israel on Google Street View

Արտաքին հղումներ խմբագրել