Մագերե Բրյուգ (հոլ.՝ Magere Brug, բառացի - «Նիհար կամուրջ»), Ամստերդամի կենտրոնում Ամստել գետի վրա բացովի կամուրջ։ Կամուրջը միացնում է Կերկստրաատ (հոլ.՝ Kerkstraat) և Նիուվե-Կերկստրաատ (հոլ.՝ Nieuwe Kerkstraat) փողոցները։ Փայտե սպիտակ բացովի կամուրջը կառուցվել է 1671 թվականին և ընդարձակվել է 1871-ին։ Մինչև 2000 թվականի վերանորոգումը, կամրջով թույլատրվում էր ցանկացած տիպի տրանսպորտի երթևեկություն։ Այժմ դա սահմանափակված է և կամուրջը բաց է միայն հետիոտների և հեծանվորդների համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ