Արգիճի (գետ)
Արգիճի, Ադիաման, Ադյաման, Աղրի, Աղրիչայ, Այրի, Այրիչայ, Այրիջա, Ատիյամանչայ, Արգիճա, Արգիջի, Իշխանագետ, Կոթիգետ Մաղարախանե[1], գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում[2][3]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է[4], ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով[5]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[6]։ Գտնվում է Լիճք-Արգիջի արգելոցի, հատուկ պահպանվող տարածքում[7], թափվում է լիճ հարավարևմտյան ափի կողմից։ Գետի վրա աշխատում է «Արգիջի» ՀԷԿ[8]։ Գետով անցնում է Լիճք, Ներքին Գետաշեն գյուղական համայնքների և Սևանա լճի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը[9]։
Արգիճի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 51 կմ |
Ավազանի մակերես | 384 կմ² |
Ջրի ծախս | 5,18 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գնդասար |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Այրիջա Արևմտյան, Գայլաձոր, Կեռջուր, Քարաձի, Այրիջա Արևելյան և Այրիջա Միջին |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 405 — 992 էջ։
- ↑ «Ճանապարհը, որով անցնում էինք՝ ուղեկցվում էր գարնան ամիսներով»։ https://aratesmskh.wordpress.com։ «Արատես» ուսումնական նախագիծ։ 11.05.2019։ Վերցված է 2020 թ․ հունիսի 27
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 408 — 992 էջ։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 17 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 144 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ «<<Լիճք-Արգիչի>> արգելոց / 07.12.2018»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին։ Վերցված է 2020 թ․ հունիսի 23
- ↑ ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարություն։ «ՀՀ Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման տեսլական և ռազմավարական ուղղություններ»։ Վերցված է 2020ß06ß67
- ↑ «Վաղվա հոսանքազրկումների մասին»։ .panorama.am։ .panorama.am։ 13/10/2015։ Վերցված է 2020 թ․ հունիսի 27
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ arlis.am։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ։ 25-06-2010։ Վերցված է 2020 թ․ հունիսի 27
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 715)։ |