Արմաղան

լեռ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում (Գեղամա լեռներ)
(Վերահղված է Արմաղան լեռից)

Արմաղան, Արմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է[1]։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում[2][3]։

Արմաղան
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ
ԼեռնաշղթաԳեղամա լեռնաշղթա
Արմաղան (Հայաստան)##
Արմաղան (Հայաստան)

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[4][5]։

Լեռան վրա է գտնվում 2009 թվականին բազալտից կառուցված եկեղեցին, որի մուտքը սխալ տեղից է կառուցված։ Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ։

Արմաղանը հանդիսանում է սկսնակ լեռնագնացների սիրված վայրերից մեկը։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 19 — 150 էջ։
  2. Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 465 — 992 էջ։
  4. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմաղան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 89