Կալիումի քլորիդ
Կալիումի քլորիդը աղաթթվի կալիումական աղ է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 1989 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 768 °C։ 100 գ ջրում 20 °C-ում լուծվում է 34, 7 գ, 100 °C-ում՝ 56, 6 գ։ Բնության մեջ հանդիպում է սիլվին միներալի ձևով։
Կալիումի քլորիդ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կալիումի քլորիդ |
Քիմիական բանաձև | KCl |
Մոլային զանգված | 1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,984 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 776 °C °C |
Եռման ջերմաստիճան | 1407 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 28.1 գ/100 մլ |
Լուծելիությունը 20 °C ջրում-ում | 34.0 գ/100 մլ |
Լուծելիությունը 100 °C ջրում-ում | 56.7 գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 7447-40-7 |
PubChem | 4873 |
EINECS համար | 231-211-8 |
SMILES | [Cl-].[K+] |
ЕС | 231-211-8 |
RTECS | TS8050000 |
ChEBI | 4707 |
Թունավորություն | |
ՄԲ50 | 2600 |
Թունավորություն | քիչ թունավոր է |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ստացումը Խմբագրել
Լաբորատոր պայմաններում կարելի է ստանալ՝ ռեակցելով կալիումի հիդրօքսիդը քլորաթթվի հետ․
KOH + HCl → KCl + H2O
Կալիումի քլորիդի ստացման համար որպես հումք ծառայում են բնական սիլվինիտը (սիլվինի՝ KCl և հալիտի՝ NaCl խառնուրդը), ինչպես նաև կառնալիտ (KCl MgCl2-6H20) միներալը։
Կիրառություն Խմբագրել
Կիրառվում է որպես կալիումական պարարտանյութ և ելանյութ KOH ու կալիումի այլ միացություններ ստանալու համար։ Բժշկության մեջ կալիումի քլորիդի լուծույթներն օգտագործում են ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով՝ օրգանիզմում կալիումի անբավարարության և սրտի ռիթմի խանգարումների դեպքում։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |