Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Քրոմի (III) օքսիդ

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

Միացությունները, որոնք պարունակում են թթվածնի երկու ատոմ կոչվում են պերօքսիդներ, սուպերօքսիդներ։ Կոպիտ ասած նրանք չեն մտնում օքսիդների դասի մեջ։

Pb3O4

Դասակարգում Խմբագրել

Կա օքսիդների 4 հիմնական դաս՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Կախված նրանից թե ինչ քիմիական կազմ ունեն նրանք, տարբերում են.

Անվանակարգում Խմբագրել

 
Պղնձի օքսիդ
 
Քվարց

IUPAC-ի անվանումներ ցանկի համաձայն օքսիդները անվանվում են «օքսիդ» բառով և քիմիական տարրի սեռական հոլովով. օրինակ՝ Na2O նատրիումի օքսիդ, Al2O3 ալյումինի օքսիդ։ Եթե տարրը ունի փոփոխական օքսիդացման աստիճան, ապա օքսիդի անվանման կողքին առանց բացատանիշի, փակագծերի մեջ նշվում է նրա օքսիդացման աստիճանը։ Օրինակ՝ Cu2О պղնձի օքսիդ(I), CuO պղնձի օքսիդ(II), FeO երկաթի օքսիդ(II), Fe2О3 երկաթի օքսիդ(III), Cl2O7 քլորի օքսիդ(VII)։

Կախված օքսիդում թթվածնի ատոմների թվից, դրանք կարող են ունենալ տարբեր անվանումներ։ Օրինակ, եթե պարունակում է մեկ ատոմ թթվածին, ապա անվանում են մոնօքսիդ, եթե երկու, ապա երկօքսիդ, իսկ եթե երեք, ապա՝ եռօքսիդ։ Օրինակ՝ ածխածնի մոնօքսիդ CO, ածխածնի երկօքսիդ СО2, ծծմբի եռօքսիդ SO3։

XIX դարից հրակայուն օքսիդները, որոնք գործնականորեն չեն լուծվում ջրում անվանեցին «հողեր»։

[1]

Կա օքսիդների 4 հիմնական դաս՝հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Հիմնային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Հիմքեր. դրանք մետաղների օքսիդներ են, օրինակ՝ Na2O, K2O, CaO, Fe2O3։

Թթվային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Թթուներ. դրանք էլ ոչ մետաղների օքսիդներն են, օրինակ՝ N2O3, P2O5, Cl2O7, Mn2O7։

Երկդիմի են այն օքսիդները, որոնք կարող են փոխազդել թե թթուների, թե հիմքերի հետ.դրանք բոլորը համեմատաբար պասիվ մետաղների օքսիդներ են, ինչպես ZnO, FeO, Al2O3 օքսիդները։

Աղ չեն առաջացնում այն օքսիդները, որոնք չեն փոխազդում ոչ թթուների, ոչ հիմքերի հետ.դրանք ոչ մետաղների օքսիդներ են, ինչպես՝ NO, N2O, CO և այլն։

Քիմիական հատկություններ Խմբագրել

 
SiO2 բյուրեղացանցի կառուցվածքը
  • Փոխազդեցության արդյունքում թթվային օքսիդները առաջացնում են աղեր։
  • Օքսիդները փոխազդելով ջրի հետ, առաջացնում են թթուներ։
  • Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ, իսկ թթուները հիմնային օքսիդների։

Նախևառաջ՝ թթվային և հիմնային (խոսքը ալկալիներին համապատասխանող օքսիդների մասին է) օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ համապատասխանաբար թթուներ և հիմքեր առաջացնելով՝

 
 

Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ և առաջացնում աղ և ջուր, օրինակ՝

 
 
 

իսկ թթվային օքսիդները՝հիմքերի հետ՝դարձյալ աղ և ջուր առաջացնելով՝

 
 

Թթվային և հիմնային օքսիդները իրենց հերթին կարող են փոխազդել իրար հետ՝նույն արգասիքները առաջացնելով, օրինակ՝

 
 

Ինչ վերաբերվում է երկդիմի օքսիդներին՝նրանք փոխազդում են թե թթուների, թե հիմքերի հետ՝

 
 

Աղ չառաջացնող օքսիդները չեզոք են, սակայն դրանք կարելի է այրել և ստանալ նոր օքսիդ.

 
 

Հիմնային օքսիդներ Խմբագրել

  • Հիմնային օքսիդ + ուժեղ թթու → աղ + ջուր
 
 
  • Ուժեղ հիմնային օքսիդ + թթվային օքսիդ → աղ
 
  • Հիմնային օքսիդ + ջրածին → մետաղ + ջուր
 

Թթվային օքսիդներ Խմբագրել

  • Թթվային օքսիդ + ջուր → թթու
 
  • Թթվային օքսիդ + հիմնային օքսիդ → աղ
 
  • Թթվային օքսիդ + հիմք → աղ + ջուր
 

Եթե թթվային օքսիդը հանդիսանում է անհիդրիդ, ապա.

 
 
 
  • Թթվի անհիդրիդ1 + անջուր թթու2 → թթվի անհիդրիդ2 + անջուր թթու1
 

Ամֆոտեր օքսիդներ Խմբագրել

  • Ուժեղ թթուներ կամ թթվային օքսիդների փոխազդեցության ժամանակ ցուցաբերում է հիմային հատկություններ.
 
  • ։։  (ջրային լուծույթում)
 

Ստացում Խմբագրել

Ամենապարզ եղանակը պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությունն է՝

 
 

Օքսիդներ են ստացվում նաև՝

  • Անլուծելի հիմքը տաքացնելով քայքայելիս՝
 
 
  • Անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս՝
 
 
  • Որոշ աղեր քայքայելիս՝
 
 
  • Նաև որոշ օքսիդներ այրելիս՝
 
 

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Если какой-нибудь металл дает один основной окисел, то последний называют окисью, например окись кальция, окись магния и пр.; если их существует два, то окисел с меньшим содержанием кислорода называется закисью, например закись железа FeO и окись Fe2O3. Окись с меньшим содержанием кислорода, чем в закиси, называется недокисью». — Вуколов С. П., Менделеев Д. И. Окислы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907