Բացել գլխավոր ցանկը

Մագնեզիումի սուլֆատ

քիմիական միացություն

Մագնեզիումի սուլֆատ, մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք աղը։ MgS04, անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2660 կգ/մ3, 1100-1200 °C-ում քայքայվում է։ 100 գ ջրում լուծվում է 33, 7 գ (20 °C)։ Առաջացնում է 1—7 և 12 մոլեկուլ ջուր պարունակող բյուրեղահիդրատներ։ Ջրային լուծույթներից բյուրեղանում է MgS04 x 7H20 (20 °C)։ Բնության մեջ հանդիպում է կիզերիտ՝ MgS04 x H20, և էպսոմիտ՝ MgSO4 x 7H20 (դառը աղ) միներալների ձևով։ Մագնեզիումի սուլֆատ ստանում են ծովային աղաջրերից և աղային պինդ նստվածքներից։ Օգտագործում են S02 ստանալու համար (ծծմբական թթվի արտադրություն), ինչպես նաև ցեմենտների արտադրությունում, տեքստիլ, թղթի արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։ Բժշկության մեջ կիրառվում է որպես ցավը հանգստացնող, հակաջղաձգային, սպազմոլիտիկ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Փոքր դոզաներով մագնեզիումի սուլֆատի պարբերաբար ներընդունումը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը։

Մագնեզիումի սուլֆատ
Քիմիական բանաձևMgSO₄
Մոլային զանգված119,937 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն2,66 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան1137 °C °C
Գոյացան էնթալպիա-1288,8 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար7487-88-9
PubChem24083
EINECS համար231-298-2
SMILES[O-]S(=O)(=O)[O-].[Mg+2]
ЕС231-298-2
RTECSOM4500000
ChEBI22515
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

ՍտացումըԽմբագրել

 
 
 
 
  • Անջուր մագնեզիումի սուլֆատը ստանում են բյուրեղահիդրատի չորացումից։
 

Քիմիական հատկություններըԽմբագրել

  • Բարձր ջերմաստիճանում քայքայվում է
 
  • Կոնցենտրացված ծծմբական թթվի հետ առաջացնում է հիդրոսուլֆատներ։
 
տաքացնելիս MgSO4•H2SO4 և MgSO4•3H2SO4 քիմիական նյութերի կառուցվածքից անջատվում են սոլվատները։
  • Տաքացնելիս փոխազդում է ջրածնի սուլֆիդի և սիլիցիումի (IV) օքսիդի հետ։
 
 
 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 MAGNESIUM SULFATE
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 113