Մագնեզիումի քլորիդ

քիմիական միացություն

Մագնեզիումի քլորիդ երկատոմ անօրգանական միացություն է` կազմված մագնեզիում և քլոր տարրերի ատոմներից։ Աղաթթվի մագնեզիումական աղն է։ Քիմիական բանաձևը՝ է։ Լավ է լուծվում ջրում և էթանոլում։

Մագնեզիումի քլորիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՄագնեզիումի քլորիդ
Քիմիական բանաձևCl₂Mg
Մոլային զանգված1,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Բյուրեղային կառուցվածքՎեցանկյուն բյուրեղային համակարգ
Դասակարգում
CAS համար7786-30-3
PubChem24584
EINECS համար232-094-6
SMILES[Mg+2].[Cl-].[Cl-]
ЕС232-094-6
RTECSOM2975000
ChEBI22987
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ

խմբագրել

Անգույն բյուրեղային նյութ է, խտությունը 2,316 գ/սմ³ է, հալման ջերմաստիճանը 713 °C, եռման ջերմաստիճանը 1412 °C: Մագնեզիումի քլորիդը բավականին խոնավածուծ (հիգրոսկոպիկ) է, լուծելիությունը ջրում 20 °C-ում ըստ զանգվածի 35,3% է։ Մագնեզիումի քլորիդն առաջացնում է բյուրեղահիդրատներ 1, 2, 4, 6, 8 և 12 ջրի մոլեկուլներով։ −3,4-ից 116,7 °C ջերմաստիճանը կայուն է   բյուրեղահիդրատը, որը բնության մեջ հանդիպում է բիշոֆիտ հանքի տեսքով։ Մեծ քանակով ստացվում է ծովի ջրի շոգիացման միջոցով։ Մագնեզիումի քլորիդն առաջացնում է կրկնակի աղեր, որոնցից շատ կարևոր է կարնոլիթը՝  , որը մագնեզիումի և կալիումի քլորիդի ստացման համար հումք է հանդիսանում։

Քիմիական հատկություններ

խմբագրել

Նատրիումի կարբոնատը ջրային լուծույթում հիդրոլիզվում է ապահովելով միջավայրի հիմնային ռեակցիան։ Նատրիումի կարբոնատի հիդրոլիզի կրճատ իոնային հավասարումն է՝

 

Ածխաթթվի դիսոցման հաստատունը առաջին փուլի համար 4,5×10−7 է։ Ածխաթթուն անկայուն և թույլ թթու է։ Նատրիումի կարբոնատի և թթուների փոխազդեցությունից առաջանում է ածխաթթու, որն անմիջապես քայքայվում է վերածվելով ածխածնի երկօքսիդի և ջրի։

 

Ստացում

խմբագրել

Անջուր մագնեզիումի քլորիդի ստացման համար բիշոֆիտը ջրազրկում են մինչև  , ապա 100—200 °C-ում չորացնում են քլորաջրածնի հոսքում։

Mg(OH)2 + 2 HCl → MgCl2 + 2 H2O

Որպես կողմնակի նյութ ստացվում է տիտանի քառաքլորիդի վերականգնումից։

Կիրառություն

խմբագրել
  • Մեծ մասամբ կիրառվում է մետաղական մագնեզիումի ստացման համար։ Իսկ MgCl2·6H2O կիրառվում է մագնեզիումացված ցեմենտի ստացման մեջ։
  • Օգտագործվում է սառույցի և ձյան ծածկույթը հալեցնող խառնուրդում որպես հավելանյութ։ Արդյունքում փոխազդում է ձյան հետ հալեցնելով այն։ Ունի վտանգավորության 3-րդ աստիճան և ագրեսիվ կոռոզիոն հատկություն[2]։

Սննդի անվտանգություն

խմբագրել

Մագնեզիումի քլորիդը գրանցված է որպես սննդային հավելում՝ E511: Հանդիսանում է «նիգարիի» (ճապ.՝ 苦汁, բառացի՝ «դառը հյութ») խիտ աղային լուծույթի հիմնական բաղադրիչը, որը ստացվում է ծովի խորքային ջրերի շոգիացումից և ծովային աղի անջատումից հետո։ Նիգարի բաղադրության մեջ քիչ քանակներով մտնում են բազմաթիվ օգտակար հանքային նյութեր՝ նատրիումի քլորիդ, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ցինկ և այլն։ Նիգարին օգտագործվում է տոֆու պատրաստելու համար սոյայի կաթից կաթնաշոռ ստանալիս[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Magnogene
  2. ГОСТ 55067-2012
  3. [1] Արխիվացված 2009-07-26 Wayback Machine(ճապոներեն)(Ստուգված է 18 Հուլիսի 2009)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնեզիումի քլորիդ» հոդվածին։