Մագդալենա Անդերսոն
Եվա Մագդալենա Անդերսոն (անգլ.՝ Eva Magdalena Andersson, հունվարի 23, 1967[5], Vaksala församling, Շվեդիա[5]), շվեդ քաղաքական գործիչ և տնտեսագետ, որը 2021 թվականի նոյեմբերի 30-ից հանդիսանում է Շվեդիայի վարչապետը, իսկ 2021 թվականի նոյեմբերի 4-ից՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը։
Մագդալենա Անդերսոն շվեդերեն՝ Magdalena Andersson | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Katedralskolan? (1987)[1], Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց (1992), Հարվարդի համալսարան (1995)[2] և Institute of Advanced Studies?[3] |
Գիտական աստիճան՝ | civilekonom?[4] (1992) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և international forum participant |
Ծննդյան օր | հունվարի 23, 1967[5] (56 տարեկան) |
Ծննդավայր | Vaksala församling, Շվեդիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | Eva Magdalena Andersson |
Հայր | Göran Andersson? |
Ամուսին | Richard Friberg?[6][7] |
Պարգևներ | |
1983 թվականին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական լիգային, իսկ 1992 թվականին ավարտել է՝ տնտեսագետի որակավորմամբ։ Աշխատել է որպես խորհրդական և պլանավորման տնօրեն Յորան Պերսոնի վարչակազմում, ինչպես նաև՝ որպես Մոնա Սալինի խորհրդական։ 2014 թվականի ընտրություններից հետո Անդերսոնն ընտրվել է Ռիկսդագի պատգամավոր և դարձել Ստեֆան Լյոֆվենի վարչակազմի ֆինանսների նախարարը։ Երբ 2021 թվականի օգոստոսին Լյոֆվենը հայտարարել է հրաժարական տալու իր պլանների մասին, Անդերսոնը համարվել է նրան փոխարինելու հիմնական թեկնածուն, իսկ քիչ ժամանակ անց՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։
2021 թվականի նոյեմբերի 29-ին Ռիկսդագի կողմից ընտրվել է Շվեդիայի վարչապետ[8]։ Վարչապետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 30-ին՝ այդպիսով դառնալով Շվեդիայի կառավարության առաջին ընտրված կին ղեկավարը։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանքԽմբագրել
Անդերսոնն Ուփսալայի համալսարանի վիճակագրության դասախոս Գորան Անդերսոնի (1936–2002) և ուսուցիչ Բիրգիտա Անդերսոնի (ծնված՝ 1939 թվականին) միակ զավակն է[9]։ Երիտասարդ տարիքում եղել է էլիտար լողորդ[10][11]։
ԿրթությունԽմբագրել
Ավագ դպրոցի տարիներին Անդերսոնը հասարակական գիտություններ է սովորել Ուփսալայի տաճարի դպրոցում։ Ավարտել է 1987 թվականին գերազանց գնահատականներով՝ բացառությամբ մեկ առարկայի[12]։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Անդերսոնը տեղափոխվել է Ստոկհոլմ՝ սովորելու Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում[13], որն ավարտել է 1992 թվականին՝ տնտեսագիտության մագիստրոսի կոչումով։ 1992-1995 թվականներին աշխատել է որպես տնտեսագիտության դոկտորանտ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, բայց նախապես ավարտել է ուսումը։ 1994 թվականի աշնանը սովորել է Վիեննայի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտում։ 1995 թվականի գարնանը սովորել է Հարվարդի համալսարանում[14]։
1983 թվականին անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական լիգային (SSU)[15]։ 1987 թվականին նա ընտրվել է այդ լիգայի Ուփսալայի մասնաճյուղի նախագահ[16]։
ԳործունեությունԽմբագրել
Խորհրդական և քաղծառայողԽմբագրել
Տնտեսագիտության ոլորտում ուսումն ավարտելուց հետո Անդերսոնն աշխատանքի է անցել վարչապետի աշխատակազմում՝ որպես Յորան Պերսոնի քաղաքական խորհրդական 1996-1998 թվականներին, իսկ հետագայում՝ 1998-ից 2004 թվականներին, աշխատել է որպես պլանավորման տնօրեն։ Այնուհետև նա ժամանակ է անցկացրել քաղաքացիական ծառայության մեջ՝ 2004-2006 թվականներին աշխատելով որպես պետքարտուղար Ֆինանսների նախարարությունում, որից հետո կրկին դարձել քաղաքական խորհրդական, այս անգամ՝ 2007-2009 թվականին որպես ընդդիմության առաջնորդ Մոնա Սալինի խորհրդականը։ Նա հեռացել է այդ պաշտոնից, երբ կառավարությունը նրան առաջադրել է Շվեդիայի հարկային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում․ պաշտոն, որը նա զբաղեցրել է մինչև 2012 թվականը։ Նա հրաժարական է տվել 2014 թվականի համընդհանուր ընտրություններից առաջ՝ որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելուց հետո[17]։
Ֆինանսների նախարարԽմբագրել
2014 թվականին Շվեդիայի համընդհանուր ընտրություններում Սոցիալ-դեմոկրատների հաղթանակից հետո, երբ Անդերսոնն ընտրվել է Ռիկսդագի անդամ, նոր վարչապետ Ստեֆան Լյոֆվենը նրան նշանակել է ֆինանսների նախարար իր կառավարությունում[18]։ Կոալիցիոն բանակցությունների արդյունքում մինչ Անդերսոնն ընդհանուր պատասխանատվություն էր կրում ֆինանսների նախարարության համար, Պեր Բոլունդը պատասխանատվություն է ստանձնել ֆինանսական շուկաների վերահսկողության և սպառողների պաշտպանության համար՝ որպես ֆինանսական շուկաների նախարար[19]։ Անդերսոնը Ֆինանսների նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լյովենի կողմից 2018 թվականի ընտրություններից հետո[20]։
2020 թվականին Միջազգային արժութային և ֆինանսական կոմիտեի անդամները (IMFC) և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհրդի առաջնային քաղաքականության խորհրդատվական կոմիտեն (IMF) ընտրել են Անդերսոնին՝ որպես կոմիտեի նախագահ երեք տարի ժամկետով[21]։ Նա դարձել է առաջին եվրոպացին այդ պաշտոնում ավելի քան մեկ տասնամյակ անց, ինչպես նաև այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը[22]։
2021 թվականի օգոստոսին վարչապետ Ստեֆան Լյոֆվենը հայտարարել է, որ 2021 թվականի նոյեմբերին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում հրաժարական է տալու կուսակցության ղեկավարի պաշտոնից[23]։ Շատերն Անդերսոնին շատ արագ համարել են նրան հաջորդելու ամենահավանական թեկնածու, և սեպտեմբերի 29-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրման հանձնաժողովը հայտարարել է, որ Անդերսոնը համագումարից առաջ ընտրվել է որպես առաջնորդի թեկնածու․ եթե այդ նշանակումն ընդունվի Ռիկսդագի կողմից, Անդերսոնը կդառնա առաջնորդը և Շվեդիայի առաջին կին վարչապետը[24][25]։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդԽմբագրել
Անդերսոնն ընտրվել է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ 2021 թվականի նոյեմբերի 4-ին[26][27] ու դարձել կուսակցության երկրորդ կին առաջնորդը Մոնա Սալինից հետո[11]։
2021 թվականի նոյեմբերի 10-ին գործող վարչապետ Ստեֆան Լյովենը պաշտոնապես հրաժարական է տվել[28]։ Որպես 2021 թվականի Շվեդիայի կառավարության ձևավորման մաս, Ռիկսդագի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 11-ին բանակցություններ է վարել բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ և կարճ ժամանակ անց Անդերսոնին հանձնարարել է կառավարություն ձևավորել՝ նրան մեկ շաբաթ ժամանակ տալով[29]։ 2021 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարվել է, որ Անդերսոնը պայմանավորվածություն է ձեռք բերել Ձախ կուսակցության հետ՝ առաջիկա վարչապետի քվեարկությանն իր օգտին քվեարկելու համար։ Քանի որ Կենտրոնական կուսակցությունը նախապես համաձայնվել էր աջակցել նրան, Անդերսոնն ունեցել է անհրաժեշտ թվով պատգամավորների աջակցությունը Շվեդիայի հաջորդ վարչապետը դառնալու համար[30]։
Շվեդիայի վարչապետԽմբագրել
2021 թվականի նոյեմբերի 24-ին Անդերսոնը Ռիկսդագի կողմից ընտրվել է Շվեդիայի նոր վարչապետ[31][32]։ Ընտրվելու պահին նա պաշտոնապես պետք է ստանձներ պաշտոնը 2021 թվականի նոյեմբերի 26-ին[33][34]։ Թեև նա չի ստացել «կողմ» ձայների մեծամասնությունը, մեծամասնությունը դեմ չի քվեարկել՝ ձեռնպահ քվեարկության պատճառով, և դա բավարար էր նրան վարչապետ ընտրելու համար[31]։
Անդերսոնի ընտրվելուց մի քանի ժամ անց Ռիկսդագում նրա բյուջեն տապալվել է[35], դրա փոխարեն ընդունվել է ընդդիմադիրների բյուջեն։ Քանի որ ընդդիմադիր բյուջեն մշակվել է աջ պոպուլիստ Շվեդիայի դեմոկրատների աջակցությամբ, Կանաչների կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից, չպարտավորվելով կառավարել դրա ներքո[36], որով ստիպել է Անդերսոնին հրաժարական տալ՝ նախքան պաշտոնն ստանձնելը[37][38]։ Սա հիմնված էր կոնվենցիայի վրա, ըստ որի՝ վարչապետը պետք է հրաժարական տա, եթե կուսակցությունը դուրս գա կառավարական կոալիցիայից[39]։ Նա տեղեկացրել է խոսնակ Անդրեաս Նորլենին, որ ինքը շահագրգռված է ղեկավարել սոցիալ-դեմոկրատական միակուսակցական կառավարություն[31][36][40]։
2021 թվականի նոյեմբերի 29-ին Անդերսոնը վերընտրվել է վարչապետի պաշտոնում[41][42]։ Ակնկալվում էր, որ նա կվերընտրվի վարչապետի պաշտոնում, քանի որ բոլոր կուսակցությունները, որոնք նրան սատարել են առաջին քվեարկության ժամանակ (Կենտրոնական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Ձախ կուսակցությունը), ցույց են տվել իրենց պատրաստակամությունը աջակցելու նրան, երբ Ռիկսդագը ևս մեկ քվեարկություն անցկացնի[43][44][45]։ Նոյեմբերի 30-ին Անդերսոնը և նրա կառավարությունը նշանակվել են թագավոր Կառլ XVI Գուստաֆի կողմից[46][47]։ Անդերսոնը Շվեդիայի կառավարության առաջին ընտրված կին ղեկավարն է՝ 1720 թվականին թագուհի Ուլրիկա Էլեոնորայի գահից հրաժարվելուց և 1921 թվականին համընդհանուր ընտրական իրավունքի ներդրումից հետո[31][48][49]։
Այլ պաշտոններԽմբագրել
- Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկ (AIIB), Կառավարիչների խորհրդի նախկին անդամ[50]
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Կառավարիչների խորհրդի նախկին անդամ[51]
- Եվրոպական ներդրումային բանկ (EIB), Կառավարիչների խորհրդի նախկին անդամ (2014 թվականից)[52]
- Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալություն (MIGA), Համաշխարհային բանկի խումբ, Կառավարիչների խորհրդի նախկին անդամ[53]
- Հյուսիսային ներդրումային բան (NIB), ԿԿառավարիչների խորհրդի նախկին նախագաs[54]
- Համաշխարհային բանկ, Կառավարիչների խորհրդի նախկին անդամ[55]
- ՔՔաղաքականության ցանk,խորհրդի անդամd (2005–2009)[56]
Անձնական կյանքԽմբագրել
1997 թվականից Անդերսոնն ամուսնացած է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Ռիչարդ Ֆրիբերգի հետ․ նրանք ունեն երկու զավակ[57]։ Նա և իր ամուսինը դրսամոլ մարդիկ են. նրանք հաճախ են գնում արշավի, բայակավարության և լեռնագնացության[58]։ Բնակվում է Ստոկհոլմի Նակա թաղամասում[59]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Nuvarande ledamöter — Swedish Election Authority.
- ↑ 2,0 2,1 CV Magdalena Andersson
- ↑ 3,0 3,1 https://www.regeringen.se/49f7f3/contentassets/9eb0cc2f29ec402487ffb7eeb739d0a3/cv-magdalena-andersson.pdf
- ↑ 4,0 4,1 https://www.regeringen.se/sveriges-regering/statsradsberedningen/magdalena-andersson/cv-magdalena-andersson/ (швед.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Sveriges befolkning 1990 — Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
- ↑ https://www.aftonbladet.se/nyheter/samhalle/a/qLMXmO/magdalena-andersson-om-pappans-sjukdom-och-risken-for-att-sjalv-drabba
- ↑ Sveriges befolkning 2000 (швед.) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ «Sweden elects Andersson as first female PM for second time in a week»։ France 24։ Վերցված է 1 December 2021
- ↑ Lagercrantz Hemmets Journal | Victoria։ «Magdalena Andersson om sorgen efter pappa Göran»։ Hemmets Journal։ Վերցված է 1 November 2021
- ↑ «Jag tycker om att prestera!» [I like to perform] (շվեդերեն)։ Civilekonomen։ 1 March 2013։ Վերցված է 1 March 2013
- ↑ 11,0 11,1 «The "most stingy finance minister in the EU" may become Sweden's first female prime minister» (շվեդերեն)։ Yle։ 24 August 2021։ Վերցված է 24 August 2021
- ↑ «Hon vill vara bäst i klassen – och älskar doften av strid» [She wants to be at the top of the class – and loves the smell of battle]։ Dagens Nyheter (շվեդերեն)։ 13 August 2016։ Վերցված է 17 October 2021
- ↑ «Låt inte kön avgöra valet» [Do not let gender determine the choice of Prime Minister] (շվեդերեն)։ Smålandsposten։ 23 August 2021։ Վերցված է 24 August 2021
- ↑ «Ett komplement till en god välfärdsstad» [A complement to a good welfare state] (շվեդերեն)։ Expressen։ 15 December 2013։ Վերցված է 30 August 2014
- ↑ «Magdalena Andersson tackar ja: Väldigt hedrad» [Magdalena Andersson says yes: Deeply honored]։ Västerbottens-Kuriren։ 29 September 2021։ Վերցված է 1 November 2021
- ↑ Nyheter S.V.T., Carlbaum Julia (10 September 2021)։ «Länets socialdemokrater vill ha Magdalena Andersson som ny ledare»։ SVT Nyheter։ Վերցված է 1 November 2021
- ↑ Falkirk John (30 September 2021)։ «Magdalena Andersson: Jag har rökt marijuana»։ Expressen (շվեդերեն)։ Վերցված է 1 November 2021
- ↑ Orange Richard (28 August 2021)։ «Sweden lines up Magdalena Andersson to be its first woman prime minister»։ The Telegraph։ Վերցված է 1 November 2021
- ↑ Kroet, Cynthia (6 October 2014), "Löfven unveils Swedish government", European Voice. Retrieved 1 November 2021.
- ↑ «SSE alum and Minister for Finance Magdalena Andersson visited SSE»։ hhs.se։ Վերցված է 1 November 2021
- ↑ «IMFC Selects Sweden’s Minister for Finance Magdalena Andersson as New Chair»։ IMF (անգլերեն)։ Վերցված է 2021-11-29
- ↑ «IMF steering committee names Swedish finance minister as next chair»։ Reuters (անգլերեն)։ 2020-12-17։ Վերցված է 2021-11-29
- ↑ Lindeberg Rafaela (29 September 2021)։ «Sweden’s Finance Chief Nominated to Become First Female PM»։ www.bloomberg.com։ Վերցված է 2021-11-29
- ↑ Nyheter S. V. T., Schau Oscar, Knutson Mats (29 September 2021)։ «Valberedningen föreslår Magdalena Andersson»։ SVT Nyheter (շվեդերեն) (SVT)։ Վերցված է 29 September 2021
- ↑ Milne, Richard (29 September 2021), "Finance minister on course to become Sweden’s first female PM", Financial Times. Retrieved 1 November 2021.
- ↑ Dutt Sujay (4 November 2021)։ «Magdalena Andersson elected as new Social Democrat leader»։ Sveriges Radio։ Վերցված է 23 November 2021
- ↑ «Magdalena Andersson set to become Sweden's first female Prime Minister»։ Euronews։ 4 November 2021։ Վերցված է 11 November 2021
- ↑ «Swedish PM resigns, finance minister likely successor»։ Reuters։ 10 November 2021։ Վերցված է 10 November 2021
- ↑ «Swedish Fin Min Andersson handed task of forming new government»։ Reuters։ 9 November 2021։ Վերցված է 11 November 2021
- ↑ Nyheter S. V. T., Fors Ebba (23 November 2021)։ «Regeringen och Vänsterpartiet överens – V släpper fram Andersson som statsminister» [Government and Left Party agree – Left Party will allow Andersson as Prime Minister]։ SVT Nyheter (շվեդերեն) (Sveriges Television)։ Վերցված է 24 November 2021
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 «Sweden's first female PM resigns hours after appointment»։ BBC News։ 24 November 2021։ Վերցված է 24 November 2021
- ↑ «Sweden's Andersson elected as nation's first woman PM»։ France 24 (անգլերեն)։ 2021-11-24։ Վերցված է 2021-11-29
- ↑ «Magdalena Andersson becomes Sweden’s first female prime minister»։ The Local Sweden (en-US)։ 2021-11-24։ Վերցված է 2021-11-29
- ↑ Tanaka Sofia (22 November 2021)։ «S-ledaren hos talmannen – har hon stöd för en regering?» [S-leader with the Speaker of the Riksdag – does she have enough support to form a government?]։ Dagens Nyheter։ Վերցված է 24 November 2021
- ↑ «Omröstning om ny statsminister»։ SVT Nyheter (շվեդերեն)։ 11 November 2021։ Վերցված է 24 November 2021
- ↑ 36,0 36,1 Fors Ebba (24 November 2021)։ «Miljöpartiet lämnar regeringen – ny statsministeromröstning kan vänta» (շվեդերեն)։ Sveriges Television։ Արխիվացված է օրիգինալից 24 November 2021-ին։ Վերցված է 24 November 2021
- ↑ «Sweden's first female prime minister resigns after less than 12 hours»։ The Guardian։ 24 November 2021։ Վերցված է 25 November 2021
- ↑ «So… who is the prime minister of Sweden right now?»։ The Local Sweden (en-US)։ 2021-11-26։ Վերցված է 2021-11-27
- ↑ «How Magdalena Andersson became Sweden's first female PM twice»։ 1 December 2021։ Վերցված է 1 December 2021 – via BBC News
- ↑ «Magdalena Andersson (S) väljer att avgå» (շվեդերեն)։ Sveriges Television։ 24 November 2021։ Արխիվացված է օրիգինալից 24 November 2021-ին։ Վերցված է 24 November 2021
- ↑ «Magdalena Andersson chosen as Sweden’s first female PM... again»։ euronews (անգլերեն)։ 2021-11-29։ Վերցված է 2021-11-29
- ↑ «Magdalena Andersson Elected As Sweden's First Woman Prime Minister Again»։ NDTV.com։ Վերցված է 2021-11-29
- ↑ Nyheter S. V. T. (25 November 2021)։ «Talmannen: Ny omröstning om Andersson (S) på måndag»։ SVT Nyheter (շվեդերեն) (Sveriges Television)։ Վերցված է 25 November 2021
- ↑ «'Var Andersson någonsin statsminister?' – frågor och svar om regeringsbildningen» (շվեդերեն)։ Sveriges Television։ 24 November 2021։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Talmannen: Ny omröstning om Andersson (S) på måndag»։ Sveriges Television (շվեդերեն) (Sveriges Television)։ 25 November 2021։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Här är alla ministrar i Anderssons regering»։ SVT Nyheter (շվեդերեն)։ 30 November 2021։ Վերցված է 30 November 2021
- ↑ «KEY POINTS: Everything you need to know about Sweden’s new government»։ The Local։ 30 November 2021։ Վերցված է 30 November 2021
- ↑ Associated Press (4 November 2021)։ «Finance chief Andersson tapped to be Sweden's 1st female PM»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 4 November 2021-ին։ Վերցված է 8 November 2021
- ↑ «Magdalena Andersson: Sweden's first female PM returns after resignation»։ 29 November 2021։ Վերցված է 29 November 2021 – via BBC News
- ↑ Board of Governors Asian Infrastructure Investment Bank (AIIB). Retrieved 1 November 2021
- ↑ Board of Governors European Bank for Reconstruction and Development (EBRD). 1 November 2021
- ↑ Board of Governors: Magdalena Andersson European Investment Bank (EIB). 1 November 2021
- ↑ Board of Governors Multilateral Investment Guarantee Agency (MIGA), World Bank Group. 1 November 2021
- ↑ Board of Governors Archived 29 October 2017 at the Wayback Machine. Nordic Investment Bank (NIB). 1 November 2021
- ↑ Board of Governors World Bank. 1 November 2021
- ↑ «Curriculum Vitae Minister for Finance Magdalena Andersson»։ government.se։ Government of Sweden։ Վերցված է 11 November 2021
- ↑ «Magdalena Andersson about the grief after father Göran Andersson» (շվեդերեն)։ Hemmets Journal։ 15 July 2015։ Վերցված է 17 October 2021
- ↑ «Magdalena Andersson: Hidden privacy with her husband and children»։ california18.com։ 18 September 2021։ Վերցված է 23 November 2021
- ↑ Regeringskansliet Regeringen och (2021-07-09)։ «CV Magdalena Andersson»։ Regeringskansliet (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին։ Վերցված է 2021-11-29
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մագդալենա Անդերսոն կատեգորիայում։ |