Մոնա Ինգեբորգ Սալին (Անդերսոն) (շվեդ.՝ Mona Ingeborg Sahlin (Andersson), մարտի 9, 1957(1957-03-09)[1][2], Sollefteå, Վեսթերնորլանդ, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ 2007-2011 թվականներին։

Մոնա Սալին
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սյոդրա Լատին
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 9, 1957(1957-03-09)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Sollefteå, Վեսթերնորլանդ, Շվեդիա
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Հանս Անդրեսոն
Ամուսին Բո Սալին
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մոնա Սալինը ծնվել է վարչապետ Ինգվար Կարլսոնի նախկին խորհրդական Հանս Անդերսոնի և Ստոկհոլմի մերձակա ՇՍԴԱԿ տեղական բաժանմունքի նախագահ Հանս Անդերսոնի ընտանիքում։

1964 թվականին հիմնադրել է շվեդական Բարբի ակումբ (Barbieklubben)։

1973 թվականին անդամակցել է Երիտասարդական Սոցիալ-դեմոկրատական լիգային։

Շվեդիայի խորհրդարանի անդամ է 1982-1996 թվականներին և 2002-2011 թվականներին Ստոկհոլմի շրջանից։

1990-ականներին և 2000-ականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ սոցիալ-դեմոկրատների աշխատասենյակներում՝ աշխատանքի նախարար (1990-1991 թվականներին), գենդերային հավասարության նախարար և փոխվարչապետ (1994-1996 թվականներին)։

1995 թվականին մեղադրվել է անձնական նպատակներով վարկային քարտ օգտագործելու մեջ, որը նրան կառավարության կողմից տրվել է ծառայողական կարիքների համար և պաշտոնաթող Է եղել[5]։

Քաղաքականություն է վերադարձել 1998 թվականին։ Նախարար առանց պորտֆելի Յորան Պարսսոնի կառավարությունում (1998 թվական), արդյունաբերության, աշխատանքի և հաղորդակցության նախարար (1998-2002 թվականներին), արդարադատության նախարար (2002-2004 թվականնրին), կայուն զարգացման նախարար (2004-2006 թվականներին)։

2006 թվականին իշխանությունը զիջելով Հանուն Շվեդիայի դաշինքին, հավաքելով ընտրողների ձայների 34,99 %-ը, Յորան Պերսոնը հրաժարական է տվել։ 2007 թվականի մարտի 17-ին կայացած կուսակցական կոնգրեսում Մոնա Սալինը միաձայն ընտրվել է Շվեդիայի նախկին վարչապետ Յորան Փերսոնի իրավահաջորդը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում։ Այդ պաշտոնից հեռացել է 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.kungahuset.se/monarkinhovstaterna/ordnarochmedaljer/medaljer/medaljforlaningar/arkivmedaljforlaningar/medaljforlaningar6juni2012.5.292a62ce13848168ac52bf.html
  4. http://johnnybode.com/johnny-bode-priset-2017-till-mona-sahlin/
  5. «За что снимают министров | Номад | 11.11.2008». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  6. Социал-демократическая партия Швеции(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնա Սալին» հոդվածին։