Ճահճախնկենի
Ճահճախնկենի | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Ledum palustre
L. (1753)
|
||
Հոմանիշներ | ||
|
||
Հատուկ պահպանություն | ||
|
Ճահճախնկենի (լատ.՝ Lédum palústre), Հովամրգիների ընտանիքից է։ Մշտադալար թփուտ է, խիստ թմրեցուցիչ հոտով, մեկ մետր բարձրությամբ։ Ծաղկում է մայիս - հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին, հանդիպում է ճահիճներում, անտառներում։ Բժշկության մեջ կիրառվում է բույսի վերգետնյա մասը։ Այն հավաքում են ամռան վերջին և աշնանը։ Ճյուղերը կտրում են դանակով, չորացնում բաց, ստվերոտ տեղում։ Չոր հումքը ունի խեժին բնորոշ հոտ։ Չորացնելու ժամանակ հարկավոր է լինել շատ զգույշ, քանի որ ճահճախնկենին թունավոր է։
Քիմիական կազմըԽմբագրել
Պարունակում է եթերայուղ, գլիկոզիդ էրիկոլին, դաբաղող նյութեր, ֆլավոնոիդներ։
Բուժական ազդեցությունըԽմբագրել
Խորխաբեր է, ունի հակահազային և մանրէասպան հատկություններ։ Որոշ չափով հայտնի են բույսի հանգստաբեր և քրտնամուղ հատկությունները։ Կիրառվում է սուր և խրոնիկական տրախեիտների, բրոնխիտների, հատկապես բրոնխիալ ասթմայի, կծկումային էնտերոկոլիտների, ռևմատիզմի, հոդատապի, էկզեմաների ժամանակ։
Կիրառման եղանակները։ ՋրաթուրմԽմբագրել
Պատրաստել քսան գրամ հումքը մեկ ու կես բաժակ ջրում թրմելով։ Խմել երկու ժամը մեկ անգամ, մեկ ճաշի գդալ։ Այս ջրաթուրմը կիրառվում է շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ։ Եթե հոդատապի կամ հոդացավի բուժման համար է, ապա ջրաթուրմը պատրաստել հետևյալ կերպ. քսանհինգ գրամ բույսը ութից տասը ժամ թրմել մեկ լիտր եռման ջրում, տաք տեղում։ Խմել 1/2 բաժակ, օրական չորսից հինգ անգամ, ուտելուց հետո։
ԵփուկԽմբագրել
Կիրառվում է մաշկային հիվանդությունների ժամանակ, արտաքին օգտագործման նպատակով։ Բույսը եփել համապատասխան եղանակով, կարագի հետ։ Միշտ պետք է հիշել, որ ճահճախնկենին թունավոր է և այս բույսով բուժումը պետք է կատարվի բացառապես բժշկի հսկողությամբ և խորհրդով։
ԱղբյուրԽմբագրել
- Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 73