Ժամ
Ժամ, (նշանակումը՝ ժ, անգլերեն h) ժամանակը չափելու միավոր։ 1 ժամը հավասար է 3 600 վայրկյան կամ 60 րոպե և կազմում է երկրային օրվա 1/24 մասը։
Ժամերի հաշվարկը
խմբագրելՕրվա ժամերի հաշվարկն սկսվում է կեսգիշերին և տասներկու ժամ հետո՝ վերսկսում կեսօրին։ Այդպիսի հաշվարկի ժամանակ ժամերը թվարկվում են՝ 12, 1, 2 ..., 11։ Գիշերահավասարին արևը ծագում է ժամը 6-ին և մայր է մտնում երեկոյան 6-ին։
Գործածությունը
խմբագրելԱրագությունը չափելու համար գործածվում է կմ/ժամ չափի միավորը, որը ցույց է տալիս, թե մարմինը մի ժամում քանի կիլոմետր տարածություն է անցնում։ Կիլովատ-ժամը ցույց է տալիս, թե քանի հազար Վատտ էնեգիա է ծախսվում մի ժամում։ Ներսի օդի որակը՝ օդափոխությունը չափվում է այն ժամերի քանակով, որոնց ընթացքում փոխվում է փակ տարածության, օրինակ՝ տան սենյակի ամբողջ օդը։
Օրվա ժամերի անունները՝
խմբագրելՀայկյան տոմարում օրվա յուրաքանչյուր ժամը ունի իր ժամանունը։
Ժամանունների օրվա ժամերի հաշվարկը սկսվում է գիշերվա ժամը 12-ից և երկու 12-ժամյա ցիկլերից հետո ավարտվում է գիշերվա 11-ին։
Մինչև կեսօր ժամերը նշանակվում են a.m. (լատիներեն ante meridiem բառացի՝ «կեսօրից առաջ») և p.m. (լատիներեն post meridiem բառացի՝ «կեսօրից հետո»)։
24 ժամյա ձևաչափ | 12 ժամյա ձևաչափ | Բանավոր խոսքում | |
---|---|---|---|
00։00 (կեսգիշեր) | 12։00 (կեսգիշեր) | Գիշերվա ժամեր | Գիշերվա (ժամը) տասներկուսը կեսգիշեր |
01։00 | 1։00 a.m. | Գիշերվա (ժամը) մեկը | |
02։00 | 2։00 a.m. | Գիշերվա (ժամը) երկուսը | |
03։00 | 3։00 a.m. | Գիշերվա (ժամը) երեքը | |
04։00 | 4։00 a.m. | Առավոտյան ժամեր | Առավոտյան (ժամը) չորսը |
05։00 | 5։00 a.m. | Առավոտյան (ժամը) հինգը | |
06։00 | 6։00 a.m. | Առավոտյան (ժամը) վեցը | |
07։00 | 7։00 a.m. | Առավոտյան (ժամը) յոթը | |
08։00 | 8։00 a.m. | Առավոտյան (ժամը) ութը | |
09։00 | 9։00 a.m. | Առավոտյան (ժամը) ինը | |
10։00 | 10։00 a.m. | Առավոտյան (ժամը) տասը | |
11։00 | 11։00 a.m. | Առավոտյան (ժամը) տասնմեկը | |
12։00 (կեսօր) | 12։00 (կեսօր) | Ցերեկվա ժամեր | Ցերեկվա (ժամը) տասներկուսը |
13։00 | 1։00 p.m. | Ցերեկվա (ժամը) մեկը | |
14։00 | 2։00 p.m. | Ցերեկվա (ժամը) երկուսը | |
15։00 | 3։00 p.m. | Ցերեկվա (ժամը) երեքը | |
16։00 | 4։00 p.m. | Ցերեկվա (ժամը) չորսը | |
17։00 | 5։00 p.m. | Ցերեկվա (ժամը) հինգը | |
18։00 | 6։00 p.m. | Ցերեկվա (ժամը) վեցը | |
19։00 | 7։00 p.m. | Ցերեկվա (ժամը) յոթը | |
20։00 | 8։00 p.m. | Երեկոյան ժամեր | Երեկոյան (ժամը) ութը |
21։00 | 9։00 p.m. | Երեկոյան (ժամը) ինը | |
22։00 | 10։00 p.m. | Երեկոյան (ժամը) տասը | |
23։00 | 11։00 p.m. | Երեկոյան (ժամը) տասնմեկը | |
00։00 (հաջորդ օրվա կեսգիշերը) |
12։00 (կեսգիշեր) | Գիշերվա (ժամը) տասներկուսը կեսգիշեր |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 272)։ |