Մզեչաբուկ (Ճաբուա) Իրակլիի Ամիրեջիբի (վրաց.՝ ჭაბუა [მზეჭაბუკ] ამირეჯიბი, 18 նոյեմբերի, 1921, Թիֆլիս12 դեկտեմբերի, 2013, Թբիլիսի[2]), վրացի գրող, XX դարի վրացական գրականության դասական, «Դաթա Թութաշխիա» (1973-1975) վեպի և բազմաթիվ այլ ստեղծագործությունների հեղինակ։

Ճաբուա Ամիրեջիբի
վրաց.՝ ჭაბუა ამირეჯიბი
Ծննդյան անունվրաց.՝ ჭაბუა ამირეჯიბი
Ծնվել էնոյեմբերի 18, 1921(1921-11-18)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2013(2013-12-12)[1] (92 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Գրական անունჭაბუა
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ժանրերդյուցազներգություն և դրամա
Ուշագրավ աշխատանքներԴաթա Թութաշխիա
Պարգևներ
Վախթանգ Գորգասալի շքանշան Պատվո շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
Изображение автографа
Ճաբուա Ամիրեջիբի Վիքիդարանում
 Chabua Amirejibi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում, իրավաբանի ընտանիքում, ով սերում էր հին իշխանական տոհմից։ 1938 թվականին հայրը ենթարկվել է բռնաճնշումների և մահացել հետաքննության ժամանակ, իսկ մայրը դատապարտվել է տասը տարի անցկացնել ճամբարում[3]։

1944 թվականին «Սպիտակ Գեորգի» քաղաքական խմբակին անդամակցության համար Ճաբուա Ամիրեջիբին դատապարտվել է 25 տարվա բանտարկության։ Երեք անգամ փախել է կալանավայրից, ընդ որում, երրորդ անգամ նա կարողացել է կեղծ փաստաթղթերով հասնել Բելառուս, որտեղ դարձել է գործարանի տնօրեն, սակայն շուտով նորից ուղարկվել է կալանավայր[3]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Նարիլսկում Գորլագի ճամբարային չորրորդ բաժանմունքի կալանավորների ընդվզմանը։ Կալանավայրից ազատվել է 1959 թվականին։ 1960 թվականից զբաղվում է գրական գործունեությամբ։ Առաջին գիրքը՝ «Ճանապարհը» (պատմվածքների ժողովածու), լույս է տեսել 1962 թվականին։

«Դաթա Թութաշխիա» (1973—1975, ռուսերեն է թարգմանվել հեղինակի կողմից 1976 թվականին) վեպը չորս մասից բաղկացած էպիկական ստեղծագործություն է, որի գործողությունները տեղի են ունենում մինչհեղափոխական Վրաստանում։ Վեպի հերոսը՝ Դաթա Թութաշխիան, «ազնվաբարո ավազակ» է ու անարդարության դեմ պայքարի մարտիկ։ Դաթան, ում կոչել են վրացական հեթանոսական առասպելական հերոս Թութաշխիայի պատվին, ձգտում է աշխարհը դարձնել ավելի լավը։ Վեպի չորս մասերից յուրաքանչյուրում նա անցնում է հետևյալ փուլերից մեկը՝ խանդավառություն բռնության դեմ պայքարում, հիասթափություն, պայքար ինքնազոհողության միջոցով։ Գիրքը գրված է սյուժետային ընդհանուր գծով միմյանց հետ կապվող առանձին նովելների ձևով։ Ճաբուա Ամիրեջիբիի ոճը հիշեցնում է մոգական ռեալիզմ[4]։

Ամիրեջիբիի երկրորդ վեպը կոչվում է «Գորա Մբորգալի» (1994, ռուսերեն է թարգմանվել հեղինակի կողմից 1996 թվականին)։ Վեպի գործողությունները կատարվում են խորհրդային տարիներին։ Ստեղծագործության հերոսը Իագոր Կարգորեթելին է, ում կոչում են Գորա Մբորգալի։ Նա թափառում է երկրում՝ վեց անգամ փախչելով ճամբարից առանց որևէ նպատակի, միայն հանուն շարժման՝ որպես բացարձակ արժեքի։

Ճաբուա Ամիրեջիբիի երրորդ վեպը՝ «Գեորգի Փայլող» (XIV դարի վրացական պատմության հիման վրա), լույս է տեսել 2005 թվականին։

Ամիրեջեբին աշխատել է կինոյի ու լրագրության բնագավառում։ Իր «Դաթա Թութաշխիա» վեպի հիման վրա նա գրել է «համանուն» ֆիլմի սցենարը։ Եղել է իր հիմնադրած «Վերածնված Իբերիա» թերթի գլխավոր խմբագիրը։

1992—1995 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր[5]։ 2010 թվականին քննադատել է Միխեիլ Սաակաշվիլիի գործող վարչակարգը[6]։

Պարգևատրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Գեորգի շքանշանով (2009)[5], Պատվո շքանշանով (1995), Վախթանգ Գորգասալի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։

Ճաբուա Ամիրեջիբիի անունով է կոչվել 2004 թվականին Հարավային Կորեայում պատրաստված վրացական հեղուկանավը, որ Վրաստանի անկախության հռչակումից հետո պատրաստված երկրորդ նավն է։ Գրողն ինքը չի կարողացել մասնակցել նավը ջուրն իջեցնելու արարողությանը։ Նրա փոխարեն ներկա է գտնվել որդին՝ Լաշա Ամիրեջիբին[7]։

2010 թվականի հոկտեմբերին Ճաբուա Ամիրեջիբին քահանա է ձեռնադրվել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդի կողմից։ Նա նա Պատրիարքից օրհնություն է ստացել գրական գործունեությունը շարունակելու համար։ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը որպես բացառություն ութսունիննամյա գրողին թույլ է տվել չգնալ եկեղեցի (գրողն արդեն երկար ժամանակ չէր կարողանում խոսել և ծանր հիվանդ էր), այլ ձեռնադրության կարգն անցնել սեփական տանը։ Նա ստանում է Դավիթ անունը[8]։ Գրողի՝ քահանա ձեռնադրման ծիսակարգն անցկացրել է Նորին բարձր սրբազնություն Սերաֆիմը (Ջոջուա)՝ Բորժոմի ու Բակուրիանի միտրոպոլիտը։ Վերջինս լրագրողների հետ իր զրույցում նշել է, որ Ճաբուա Ամիրեջիբին Վրաստանի կաթողիկոս Իլյա II կողմից ձեռնադրվել է քահանա՝ Դավիթ անունով, ի պատիվ սուրբ թագավոր Դավիթ Շինարարի[9][10][11]։

Ընտանիք խմբագրել

  • Քույրը՝ Ռոդամ (1918-1994), եղել է բանաստեղծ Միխայիլ Սվետլովի կինը, հետո ամուսնացել է Բրունո Պոնտեկերվոյի հետ[12].
  • Քույրը՝ Նաթիա (1934-2014), փիլիսոփա Կակաբաձեի կինը

Ճաբուա Ամիրեջիբին վեց երեխա ունի տարբեր կանանցից։ Իր կյանքի վերջին տարիներին նա ամուսնացել է բանաստեղծ-թարգմանչուհի Թամարա Ջավախիշվիլիի հետ։

  • Դուստր՝ Մանանա, գրող[12],
  • Դուստր՝ Լայլա, Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանության աշխատակից[12],
  • Որդի՝ Իրակլի, զոհվել է Աբխազիայի պատերազմում[12],
  • Որդի՝ Լաշա, քանդակագործ, Աբխազիայի պատերազմի վետերան,
  • Որդի՝ Կուցնա, վավերագրական ֆիլմերի օպերատոր,
  • Որդի՝ Շալվա, կենսաբան, պատերազմի մասնակից։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ճանապարհը» (պատմվածքների ժողովածու, 1962)
  • «Իմ քեռին կոշկակար է» (վրաց.՝ მოთხრობები «ჩემი მეჯღანე ბიძა» (მოთხრობების კრებული), 1963)
  • «Ցուլի խոստովանությունը» (վրաց.՝ ხარის აღსარება (მოთხრობების კრებული), 1964)
  • «Գեորգի Բուրդուլի» (վրաց.՝ გიორგი ბურდული, նովել, 1965)
  • «Դաթա Թութաշխիա», (վրաց.՝ დათა თუთაშხია, վեպ, 1973—1975, Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1982))
  • «Գորա Մբորգալի», (վրաց.՝ გორა მბორგალი, վեպ, 1995)
  • «Գեորգի Փայլող», (վրաց.՝ გიორგი ბრწყინვალე, վեպ, 2005)
  • «Դաթա Թութաշխիա» ֆիլմի սցենարը (1977), ԽՍՀՄ պետական մրցանակ (1981)
  • Պատմվածքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://rustavi2.com/news/includes/get_news_print.php?id_news
  2. Скончался классик грузинской литературы XX века Чабуа Амирэджиби
  3. 3,0 3,1 Кораллов М. Дата Чабуа. Тост-воспоминание. К 85-летию Чабуа Амирэджиби Արխիվացված 2008-09-28 Wayback Machine // Новая газета. 2006. 25 декабря.
  4. Долин А. Предисловие к роману Чабуа Амирэджиби «Гора Мборгали».
  5. 5,0 5,1 Чабуа Амирэджиби награждён Орденом Грузинской Православной Церкви.
  6. Известные общественные деятели Грузии выступили против режима Саакашвили.
  7. «Чабуа Амирэджиби» поплыл вслед за «Жиули Шартава»(չաշխատող հղում).
  8. Автор «Дата Туташхиа» постригся в монахи // . GeorgiaTimes.
  9. «Чабуа Амиреджиби посвящён в монахи // Информационно-аналитический портал Грузия Online». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «Известный грузинский писатель Чабуа Амирэджиби постригся в монахи // Радио Свобода». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «АВТОР РОМАНА «ДАТА ТУТАШХИЯ» ПОСТРИГСЯ В МОНАХИ // REGIONS.RU». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Скончался клаcсик грузинской литературы Чабуа Амирэджиби». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճաբուա Ամիրեջիբի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճաբուա Ամիրեջիբի» հոդվածին։