Վրացական գրականության (վրաց.՝ ქართული ლიტერატურა) ակունքները հասնում են վաղ անցյալի խորքերը։ 13–14-րդ դարերում ժանրային առումով ճյուղավորվել են վրացական Էպոսը («Ամիրանիանի», «Էթերիանի»), կենցաղային, ծիսական, աշխատանքային երգերը, ասքերը, հեքիաթները, հանելուկները, առածները և այլն։

Վրաց գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկի՝ Ռուսթավելու «Ընձենավորի» էջերից

Պատմական ակնարկ խմբագրել

5-11-րդ դարեր խմբագրել

Վրաց դպրության հնագույն հուշարձանը Երուսաղեմի մոտ հայտնաբերված խճանկարային արձանագրությունն է (5-րդ դարի 1-ին կես)։ Վրացալեզու գրականությունը 5-րդ դարից ընդհուպ մինչև 11-րդ դարի վերջը կրոն, բովանդակություն ունի։ Այդ շրշանում ասորերենից, հունարենից և հայերենից թարգմանվել են կրոնակա-աստվածաբանական աշխատություններ, գրվել վարքաբանական մի քանի երկեր[1]։

12-16-րդ դարեր խմբագրել

 
12-րդ դարի վրացերեն պատկերազարդ ավետարանի էջ․ Վրաստանի արվեստների պետական թանգարան, Թիֆլիս

12-րդ դարի վերշին և 13-րդ դարի սկզբին ստեղծվել է «Ամիրան–Դարեշանիանի» դյուցազնական–ֆանտաստիկական վեպը։ Աշխարհիկ գրականությունը նշանավորվել է Չախրուխաձեի «Թամարիանի» և Ի․ Շավթելու «Աբդուլմեսիանի» ներբողական երկերով։ Շոթա Ռուսթավելին (12-րդ դար) գրել է «Ընձենավորը»՝ վրաց ժողովրդի հոգևոր կյանքի բարձրագույն արտահայաություններից մեկը։

13-14-րդ դարերում թաթար–մոնղոլական հորդաների, իսկ 16-րդ դարից՝ թուրքերի ու պարսիկների արշավանքների հետևանքով քայքայվել է երկրի տնտեսությունը, կասեցվել գրականության առաջընթացը։ Սակայն սկսած 16-րդ դարի կեսից Արևելյան Վրաստանի գրական կյանքում տեղաշարժ է նշմարվել։ Կախեթի արքա Թեյմուբազ I (1589–1663 թվականներ), Արչիլ II թագավորը (1647–1713 թվականներ), Ի․ Տփիլելին (մահացել է 1688 թվականին) գրել են բանաստեղծություններ, որոնցում շոշափել են հայրենասիրության թեման։ Սուլխան-Սաբա Օրբելիանին (1658–1725 թվականներ) «Հնարանքի իմաստություն» առակների ժողովածուով հիմք է դրել ազգային արձակին։ Աչքի ընկնող բանաստեղծներից է թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ Վախթանգ VI թագավորը (1675–1737 թվականներ)։ Այսպես կոչված ազգային պատմական ուղղության ներկայացուցիչներից է Դ․ Գուրամիշվիլին (1705–1792 թթ.)։

Սայաթ Նովան (18-րդ դար), որի վրացական խաղերը գրված են ժողովրդախոսակցական լեզվով, բարձրացրել է սոցիալական սուր հարցեր։ Նա նաև վրաց աշուղական պոեզիայի հիմնադիրն է։ Ռուսաստանի հետ Վրաստանի միավորումը (1801 թ.) խթանել է վրաց կյանքի զարգացումը։ Վրացական գրականության մեջ երևան է եկել ռոմանտիզմը, որ իշխել է հատկապես 1830–1840-ական թվականներին։ Գրական այս ուղղության սկզբնավորողը Ա․ Ճավճավաձեն է (1786–1846 թվականներ)։ Ռոմանտիզմի երկրորդ խոշոր ներկայացուցիչը Գ․ Օրբելիանին է (1804–1883 թվականներ)։ Վրացական ռոմանտիզմն իր բարձրակետին է հասցրել Ն․ Բարաթաշվիլին (1817-1845 թվականներ)։

19-րդ դարի գրականություն խմբագրել

 
Սրբապատկեր Մարտվիլից, 10-րդ դար

19-րդ դար-ի երկրորդ կեսին վրացական գրականությունում տիրապետող է դարձել ռեալիզմը, որի ակնառու ներկայացուցիչներն են վրաց պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր Գ․ Էրիսթավին (1811–1864 թվականներ) և դրամատուրգ, ռեժիսոր Զ․ Անտոնովը (1820-1854 թվականներ)։

1860-ական թվականներին գրական–հասարակական ասպարեզ են իջել վրացական «վաթսունականները» («թերքդալեուլեբի»)՝ Ի․ Ճավճավաձեն (1837–1907 թվականներ), Ա․ Ծերեթելին (1840–1915 թվականներ), Ն․ Նիկոլաձեն (1843–1928 թվականներ), Գեորգի Ծերեթելին (1842-1900 թվականներ), Ս․ Մեսխին (1844–1883 թվականներ), որոնց շնորհիվ վրաց գրականության մեջ հաստատվել են քննադատական ռեալիզմը, գրական քննադատության ռեալիստական ուղղությունը, մատերիալիստ, փիլիսոփայության և գեղագիտության սկզբունքները, հիմք է դրվել գրական նոր լեզվին։ 1870–1880-ական թվականներին հանդես են եկել նարոդնիկ գրողներ Ս․ Մգալոբլիշվիլին (1851-1925 թվականներ), Ե․ Գաբաշվիլին (1851-1938 թվականներ), Ն․ Լոմոուրին (1852-1915 թվականներ)։ Ալ․ Ղազբեգին (1848–1893 թվականներ) խոր դրամատիզմով ներթափանցված իր արձակում պատկերել է լեռնական ժողովրդի կյանքը։

Վաժա Փշավելայի (1861–1915 թվականներ) պոեմներում բարձրացվել են ազատամիտ, ըմբոստ անհատի և հասարակության բախման փիլիսոփայական ու բարոյական պրոբլեմները։ 1880-ական թվականներին զգալի առաջընթաց է ապրել դրամատուրգիան։ Դրան նպաստել են նաև Գ․ Աունդուկյանի (1825–1912 թվականներ) պիեսները։ 1890-ական թվականներին վրաց գրականության մեշ արտացոլվել են հեղափոխականորեն արամադրված զանգվածների կյանքը, սոցիալական նոր հարաբերություններն ու դասակարգային հակամարտությունները (Է․ Նինոշվիլի (1859–1894 թվականներ), Դ․ Կլդիաշվիլի (1862-1931 թվականներ), Շ․ Արագվիսպիրելի (1867–1926 թվականներ), Վ․ Բարնովի (1857–1934 թվականներ))։

Բանաստեղծներ խմբագրել

Վրաց բանաստեղծներից առաջինը Ի․ Էվդոշվիլին է (1873–1916 թվականներ) ազգային պոեզիա ներմուծել բանվորի կերպարը։ Վրաստանում խորհրդային կարգերի առաջին իսկ տարիներին ի հայտ են եկել գրական նոր խմբակցություններ («Ակադեմիական խումբ», «Արիփիոնի», «Պրոլետգրողների ասոցիացիա», «Ձախություն»)։ Գ․ Տաբիձեն (1892–1959 թվականներ) ողջունել է խորհրդային իշխանության հաղթանակը և պայքար սկսել վրաց գրականության մեջ ֆորմալիստական ու հակառեալիստական հոսանքների դեմ։

Պ․ Իաշվիլին (1895-1935 թվականներ), Տ․ Տաբիձեն (1895-1937 թվականներ), Գ․ Լեոնիձեն (1899–1966 թվականներ), Վ․ Դափրինդաշվիլին (1889–1941 թվականներ), Ա․ Չիքովանին (1903–1966 թվականներ) 20-ական թվականների վերջին կարողացել են դուրս գալ գրական մոդեռնիզմի սահմանափակ շրջանակներից և ստեղծել խորհրդային իրականությունն արտացոլող մի շարք ուշագրավ երկեր։ Շ․ Դադիանու (1874–1959 թվականներ) «Ուղիղ սրտին» (1928 թ.) պիեսով սկզբնավորվել է վրացական խորհրդային կատակերգության, իսկ «Թեթնուլդ»-ով (1929 թ.)՝ ողբերգության ժանրը։

Վրացական գրականության գաղափարա-ստեղծագործական որոշակի հաջողությունների է հասել 1930-ական թվականներին։ Տպագրվել են Դ․ Տաբիձեի՝ խորհրդային իրականության նվաճումները փառաբանող «Դարաշրջան» (1930 թ.), «Պացիֆիզմ» (1930 թ.) ժողովածուներն ու «Հեղափոխական Վրաստան» (1931 թ.) պոեմը։ Տ․ Տաբիձեն ստեղծել է «Հայաստանում» և «Հայրենիք» բանաստեղծական շարքերը, Պ․ Իաշվիլին ցույց է տվել վերածնված Կոլխիդայի ու Սամգորիի կյանքը։

Էպիկական պոեզիա խմբագրել

Էպիկական պոեզիայի զարգացումն են վկայում Ա․ Միրցխուլավայի (1903–1971 թվականներ) «էնգուրի», Կ․ Կալաձեի (1904 թ.) «Ուչարդիոնի» (1933 թ.), Դ․ Աբաշիձեի (1914 թ.) «Գարունը սև քաղաքում» (1942 թ.) և «Դեորգի 6-րդ» (1942 թ.) պոեմները։ Կոլտնտեսային կյանքին են նվիրված Կ․ Լորթքիփանիձեի (1905 թ.) «Կոլխիդայի արշալույսը» (1949 թ.), Լեո Քիաչելու «Դվադի Բիգվա» (1938 թ.) և Կ․ Գամսախուրդիայի (18911975 թթ.) «Լուսնի առևանգումը» (1935 թ.) վեպերը։

1930-ական թվականներին վրաց գեղարվեստական արձակի նվաճումներից են վերջինիս «Վարպետաց վարպետի աջը» (1939 թ., հայ հրատարակչություն 1960 թ.) և Մ․ Ջաղախիշվիլու «Արսեն Մարաբդելի» պատմավեպերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրվել են մի շարք էպիկական պոեմներ ու պատմահայրենասիրական դրամաներ։

Ետպատերազմյան շրջան խմբագրել

Ետպատերազմյան շրջանում վրաց բանաստեղծներն ու գրողները գովերգել են սովետական ժողովրդի ստեղծագործ աշխատանքը։ 1950-ական թվականներին հրատարակել են հեղափոխության ու կոլեկտիվացման թեմաներով բազմահատոր վեպեր։ Վրաստանի պատմության անցյալին են նվիրված Կ․ Գամսախուրդիայի «Դավիթ Շինարար» (1946–1958 թթ.) և Դ․ Աբաշիձեի «Լաշարելա» (1957 թ.) վեպերը։

1960-ական թվականներին երիտասարդ սերնդի առավել օժտված գրողները հնաոճ ձևերին ու սխեմաներին հակադրել են փոքրածավալ և տարողունակ ստեղծագործություններ։ Նոդար Դումբաձեի (1928–1984 թթ.), Ա․ Սուլակաուրու (1927 թ.), Է․ Ղիփիանու (1924 թ.), Օ․ Իոսելիանու (1931 թ.), Դ․ Փանջիկիձեի (1933 թ.), Ռ․ Ինանիշվիլու (1926 թ.), Դ․ Ռչեուլիշվիլու (1934–1961 թթ.) արձակ երկերը զգալի ներդրում են վրաց գրականության մեջ։

Լայն ճանաչման են արժանացել Ճաբուա Ամիրեջիբիի (1921 թ.) «Դաթա Թութաշխիա» (1971 թ.), Օ․ Ճիլաձեի (1933 թ.) «Ճանապարհով գնում էր մի մարդ» (1972–1973 թթ.), Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը» (1978 թ., Լենինյան մրցանակ, 1980 թ., հայ հրատարակչություն 1983 թ.), Դ․ Փանջիկիձեի «Ակտիվ արևի տարի» (1980 թ.) վեպերը և Ռ․ Միշվելաձեի (1940 թ.) նովելների ու պատմվածքների ժողովածուները։

Նույն ժամանակաշրջանի վրացական պոեզիան, ազատագրվելով 1940-1950-ական թվականներին բնորոշ վերամբարձությունից ու ներբողական միտումից, բազմակողմանիորեն է արտացոլել մարդու ներաշխարհը։

Ակտիվորեն ստեղծագործում են՝

  • Ա․ Կալանդաձեն (1924 թ.),
  • Մ․ Քվլիվիձեն (1925 թ.),
  • Մ․ Մաճավարիանին (1929 թ.),
  • Շոթա Նիշնիանիձեն (1929 թ.),
  • Մ․ Փոցխիշվիլին (1930 թ.),
  • Զ․ Չարկվիանին (1931 թ.),
  • Տ․ Ճանտուրիան (1933 թ.) և ուրիշներ։

Դրամատուրգիա խմբագրել

Հաղթահարելով անկոնֆլիկտայնության տեսության բացասական ազդեցությունը, վրաց դրամատուրգներ.

  • Մ․ Մրելիշվիլին (1904-1980 թթ.),
  • Մ․ Զափարիձեն (19061964 թթ.),
  • Դ․ Նախուցրիշվիլին (1902 թ.),
  • Վ․ Կանդելակին (1918 թ.) ստեղծել են մի շարք հետաքրքիր պիեսներ։

Վրացական թատրոնների խաղացանկերում տեղ են գրավել՝

  • Դ․ Ւտւխաշվիլու (1926 թ.),
  • Ա․ Դեծաձեի (1929 թ.),
  • Ն․ Դումբաձեի,
  • Օ․ Իոսելիանու,
  • Մ․ էլիոզիշվիլու (1934 թ.) դրամաներն ու պիեսները։

Գրականագիտություն խմբագրել

Վրացական գրականության պատմությանը նվիրված կապիտալ աշխատություններ են գրել.

  • Կ․ Կեկելիձեն (1879-1962 թթ.),
  • Վ․ Կոտետիշվիլին (1893-1937 թթ.),
  • Դ․ Քիքոձեն (1886–1960 թթ.),
  • Մ․ Զանդուկելին (1889–1968 թթ.),
  • Լ․ Ասաթիանին (1900–1955 թթ.),
  • Ա․ Բարամիձեն (1902 թ.) և ուրիշներ։

Վրացական խորհրդային գրականության խնդիրներով են զբաղվել.

  • Ս․ Ճիլայան (1911 թ.),
  • Դ․ Զիբլաձեն (1913 թ.),
  • Դ․ Մարգվելաշվիլին (1923 թ.),
  • Դ․ Ասաթիանին (1928–1982 թթ.),
  • Դ․ Դվերդծիթելին (1930 թ.) և այլք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А.Барамидзе. Грузинская литератураСобственно историографическая литература Древней Грузии представлена рядом важных памятников XI—XII вв. (Леонтия Мровели, Джуаншера, Сумбата сына Давидова, Арсения, историков Давида Строителя и царицы Тамар, имена которых остались неизвестными). Все без исключения грузинские летописцы и историки развивают идею объединения страны и единовластия, осуждая княжеское своеволие, феодальные распри и внутренние раздоры.»

Գրականություն խմբագրել

  • Najor Mjaor: Geschichte der Architektur. Geschichte Kultur und Architektur vom Ende des 5. Jhd. bis zum Ende des 18. Jahrhunderts. Bd. 2, Berlin 1979, S. 37–43.
  • Donald Rayfiel. The Literature of Georgia. A History. Third, revised and expanded edition. London: Garnett 2010. 366 S. ISBN 978-0-9535878-8-9.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։