Դավիթ Գուրամիշվիլի (վրաց.՝ დავით გურამიშვილი, 1705[1][2][3], Սագուրամո, Քարթլիի թագավորություն - հուլիսի 21 (օգոստոսի 1), 1792, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի բանաստեղծ։

Դավիթ Գուրամիշվիլի
Ծնվել է1705[1][2][3]
ԾննդավայրՍագուրամո, Քարթլիի թագավորություն
Վախճանվել էհուլիսի 21 (օգոստոսի 1), 1792
Վախճանի վայրՄիրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄիրգորոդ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և ռազմական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Քարթլիի թագավորություն
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներQ16367977?
Դավիթ Գուրամիշվիլի Վիքիքաղվածքում
 Davit Guramishvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1729-1730 թվականներին Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի շքախմբի հետ եղել է Մոսկվայում։ 1738 թվականին մտել է Վրաց հուսարական գունդը։ Մասնակցել է ռուս, զորքի եվրոպական արշավանքներին։ Հեղինակն է ինքնակենսագրական «Դավիթիանի» (1787) ժողովածուի, որը պարունակում է երկու պոեմ և քնարական բանաստեղծություններ։ «Վրաստանի աղետները» պոեմում պատկերել է Վրաստանի պատմության 18-րդ դարի առաջին կեսի դեպքերը։ Պոեմը մեծ ազդեցություն է թողել վրաց պոեզիայի վրա։ «Հովիվ Քացվիան» պոեմում նկարագրել է գյուղացիական կյանքը։ Քնարական բանաստեղծությունների մեծ մասը գրված է ժողովրդական ռոմանսների մոտիվներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գուրամիշվիլի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գուրամիշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 256