Ղոթյուլ (Դաշկեսանի շրջան)

Ղոթյուլ կամ Ղույթուլ (ադրբ.՝ Gotul, Quytul, Getul, Guytul), նախկին հայաբնակ, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում։

Գյուղ
Ղոթյուլ
ադրբ.՝ Gotul, Quytul, Getul, Guytul
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
Առաջին հիշատակում19-րդ դար
ԲԾՄ1540-1570մ մ
Խոսվող լեզուներմինչև 1989թ.-ը՝ հայերեն, ներկայումս՝ ադրբեջաներեն
Բնակչություն30 մարդ (2009)
Ազգային կազմմինչև 1989թ.-ը՝ հայեր
ներկայումս՝ ադրբեջանցիներ
Կրոնական կազմմինչև 1989թ.-ը՝քրիստոնեություն, ներկայումս՝շիա իսլամ
Տեղաբնականունղոթյուլեցիներ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ216
Ավտոմոբիլային կոդ16
##Ղոթյուլ (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)
Red pog.png

ԱնվանումըԽմբագրել

Գյուղի անվանումը ծագում է թյուրքական "qiytul" (ճամբար) բառից՝ նախկինում անասնաբույծների կողմից որպես ամառային արոտավայր օգտագործված լինելու հետ կապված. [1]

ՏեղադրությունԽմբագրել

Գյուղը գտնվում է Դաշկեսանի (նախկին Դաստափորի) շրջանի շրջկենտրոն Դաշքեսան (Քարհատ) քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակերևույթից 1540-1570մ բարձրության վրա[2]։ Սահմանակից է Փիփ և Միրզիկ (Շեհրիար) գյուղերին։

ՊատմությունԽմբագրել

Գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի տարածքում՝ Հյուսիսային Արցախում։ Միջնադարում Վերին և Ներքին Ղոթյուլները պատկանել են Շահ-Աբասից մելիքության իրավունք և տիտղոս ստացած Մելիք-Առուստամյանցներին , այնուհետև գյուղը գտնվել է Մաթևոս Վիրաբյանցի, Կարապետ Թայիրյանցի, Հարություն Ավագյանցի, Պետրոս Ջիլջանյանցի իրավասության ներքո [3]: Երվանդ Լալայանը իր «Գանձակի գավառ » և Մակար Բարխուդարյանը իր «Արցախ» գրքերում անդրադարձել են միջնադարյան Վերին և Ներքին Ղոթյուլին։ Հարևան Փիփ (Զագլիկ) գյուղի գյուղացիներն եկել են Ղոթյուլ՝ Մելիք Առուստամյանի կալվածքում աշխատելու: Կոլտնտեսության ստեղծման ժամանակ ստեղծվել է առանձին տնտեսություն, որից հետո շատ փիփեցիներ տեղափոխվել են Ղոթյուլ բնակության: Եղել է նաև գաղթականների 5 ընտանիք: Գյուղը հիմնադրումից ի վեր բնակեցված է եղել հայերով։ Արցախյան շարժմանն ժամանակ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում սկսված Սումգայիթի, Գանձակի և Բաքվի ջարդերին զուգընթաց պետական մակարդակով իրականացվում էր երկրի հայ ազգաբնակչության բռնագաղթ։ Դարեր շարունակ այստեղ բնակված ղոթյուլահայությունը ևս արժանացավ այդ ճակատագրին։ 1988 թվականի դեկտեմբեր-ից հետո գյուղում այլևս հայեր չեն բնակվում․ գյուղը հետագայում բնակեցվել է ադրբեջանցիներով։

ԲնակչությունըԽմբագրել

2009թ մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 30 մարդ:[4]

ՏնտեսությունըԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ և անասնաբուծությամբ։ [5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Azərbaycan Toponimlərinin Ensiklopedik Lüğəti. Azərbaycan Milli Elmlər Akademiyası. Nəsimi adına Dilçilik İnstitutu. Şərq-qərb Bakı-2007. səh.427
  2. RAA գիտական ուսումնասիրություններ, էջ 254; Գիրք Զ: Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.), (անգլ.)
  3. 1472. ՀԱԱ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-35:
  4. Azərbaycan Respublikası Əhalisinin Siyahıyaalınması. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. Bakı-2010. Səh.629
  5. «Quytul Economy»։ Azerbaijani Wikipedia։ Վերցված է 2021-01-11 

Արտաքին հղումներԽմբագրել