Սիմոնե Ձաձա

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ձաձա Սիմոնեից)

Սիմոնե Ձաձա (իտալ.՝ Simone Zaza, հունիսի 25, 1991(1991-06-25)[1], Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Սիմոնե Ձաձա

Simone Zaza

իտալ.՝ SimoneZaza
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր Պոլիկորո, Իտալիա Իտալիա
Հասակ 187 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 7
Պատանեկան կարիերա
1997 - 2002 Իտալիա Ստելլա Ացցուրա Բեռնալդա
2002 - 2006 Իտալիա Վալդերա
2006 - 2010 Իտալիա Ատալանտա
2010 - 2011 Իտալիա Սամպդորիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2010 Իտալիա Ատալանտա 3 (0)
2010 - 2013 Իտալիա Սամպդորիա 2 (0)
2011 - 2012  Իտալիա Յուվե Ստաբիա 4 (0)
2012  Իտալիա Վիարեջո 18 (11)
2012 - 2013  Իտալիա Ասկոլի 35 (18)
2013 - 2015 Իտալիա Սասսուոլո 64 (20)
2015 - այժմ Իտալիա Յուվենտուս 16 (4)
Ազգային հավաքական
2007 Իտալիա Իտալիա (մինչև 16) 3 (0)
2007 Իտալիա Իտալիա (մինչև 17) 2 (0)
2010 Իտալիա Իտալիա (մինչև 19) 1 (0)
2014 - այժմ Իտալիա Իտալիա 9 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Ատալանտա

խմբագրել

Ձաձան ֆուտբոլային կարիերան սկսել է պատանեկան հասակում՝ հանդես գալով «Ատալանտա» և «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբների կազմում։ 2009 թվականի մարտի 1-ին՝ A սերիայի առաջնությունում «Կիևոյի» դեմ խաղում նա դեբյուտել էր «Ատլանտային»[2]։ Բարձր մրցակցության պատճառով հեռացել է ակումբից և փոխադրվել «Սամպդորիա»։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 4 միլիոն։

Սամպդորիա

խմբագրել

«Սամպդորիա» ակումբում Ձաձան հանդես էր գալիս հիմնականում պատանեկան և պահեստային թիմերում։ 2011 թվականի փետրվարի 6-ին «Ջենոա» ակումբի դեմ Ձաձան դեբյուտել է «Սամպդորիա» ակումբի համար[3]։ Նույն թվականի ամռանը վարձակալման հիմունքներով Սիմոնեն տեղափոխվում է «Յուվե Ստաբիա» ակումբ։ Օգոստոսի 27-ին նա դեբյուտում է «Էմպոլի» ակումբի դեմ խաղում՝ B սերիայի առաջնությունում[4]։

Վիարեջո

խմբագրել

«Սամպդորիան» Ձաձային վերադարձնում է 2011 թվականի ձմռանը, սակայն նույն պահին հանձնում «Վիարեջոյին»։

2012 թվականի հունվարի 8-ին «Տեռնանայի» դեմ խաղում Սիմոնեն դեբյուտում է Իտալիայի Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոնում[5]։ Հունվարի 22-ին ՍՊԱԼ ակումբի դեմ խաղում Ձաձան խփում է իր առաջին գոլը «Վիարեջո» ակումբում[6]։ «Վիարեջո» ակումբում նա ստանում է ավելի շատ փորձ, քան նախորդ բոլոր ակումբներում՝ 18 խաղում խփելով 11 գոլ և դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։

Ասկոլի

խմբագրել

2012 թվականի ամռանը «Սամպդորիան» կրկին վերադարձնում է իր մարզիկին և վարձակալության հանձնում «Ասկոլի» ֆուտբոլային ակումբին։ Սեպտեմբերի 1-ին «Բարի» ակումբի դեմ խաղում Սիմոնեն դեբյուտում է նոր ակումբի համար[7]։ Սեպտեմբերի 9-ին «Վիրտուս Լանչանոյի» դեմ խաղում Ձաձան խփում է «Ասկոլի» ակումբում իր առաջին գոլը[8]։ Սիմոնեն արագորեն դառնում է ակումբի լիդերներից մեկը և գոլ խփում ամեն երկրորդ խաղում՝ դառնալով մրցաշարի կտրվածքով վեցերորդ ռմբարկուն։

Սասսոուլո

խմբագրել

2013 թվականի ամռանը Թուրինի «Յուվենտուս» ակումբը «Սամպդորիայից» գնում է Սիմոնեի ֆուտբոլային իրավունքների կեսը՝ € 1 միլիոնով։ Երկրորդ կեսը ձեռք է բերում A սերիայի նոր ակումբներից «Սասսուոլոն»[9]։ Օգոստոսի 25-ին «Տորինոյի» դեմ խաղում Ձաձան դեբյուտում է նոր ակումբի՝ Սասսուոլոյի կազմում[10]։ Սեպտեմբերի 1-ին «Լիվոռնոյի» դեմ խաղում Սիմոնեն խփում է А սերիայի իր առաջին գոլը[11]։

2014 թվականին «Սասսուոլոն» ամբողջությամբ գնում է Ձաձայի ֆուտբոլային իրավունքները՝ € 7,5 միլիոնով[12]։

Յուվենտուս

խմբագրել

2015 թվականի հուլիսի 7-ին Ձաձան տեղափոխվում է «Յուվենտուս»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր € 18 միլիոն[13]։ Դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսի 4-ին ակումբը € 32 միլիոնով ձեռք է բերում Իտալիացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալային[14]։

Սեպտեմբերի 20-ին «Ջենոայի» դեմ խաղում նա դեբյուտում է նոր ակումբում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարիո Մանջուկիչին[15]։ Սեպտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում իսպանական «Սևիլյայի» դեմ դեբյուտային խաղի ընթացքում Սիմոնեն դառնում է գոլի հեղինակ[16]։

2016 թվականի հունվարի 4-ին՝ «Յուվենտուս»-«Վերոնա» խաղից երկու օր առաջ, Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն էր ներկայացրել՝ Ձաձային ձեռք բերելու նպատակով[17]։ Սակայն դեռ դրանից առաջ «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադրություն չունի վաճառելու իր մարզիկին[18]։

Փետրվարի 13-ին «Յուվենտուս»-«Նապոլի» հանդիպման ժամանակ Ձաձան խփում է խաղի միակ գոլը[19]։ Արդյունքում Յուվենտուսը կարողանում է առաջ անցնել Նապոլիին և 2015-16 թվականների Իտալիայի A սերիայի առաջնությունում գրավել առաջին հորիզոնականը։

Միջազգային կարիերա

խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 4-ին Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ Ձաձան դեբյուտում է Իտալիայի հավաքականին[20]։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլում Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղալիս Սիմոնեն խփում է Իտալիայի հավաքականի իր առաջին գոլը[21]։

Ընդհանուր առմամբ՝ Ձաձան մասնակցել է 7 միջազգային մրցաշարի՝ Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնելով Նիդերլանդների (4 սեպտեմբերի 2014), Նորվեգիայի (9 սեպտեմբերի 2014), Ադրբեջանի (10 հոկտեմբերի 2014), Խորվաթիայի (16 նոյեմբերի 2014), Բուլղարիայի (28 մարտի 2015 և 06 սեպտեմբերի 2015) և Բելգիայի (13 նոյեմբերի 2014) ազգային հավաքանների դեմ խաղում։

Խաղաոճ

խմբագրել

Ձաձան արագաշարժ և ուժեղ ձախհարվածող ֆուտբոլիստ է, ով ունի լավ տեխնիկա և ուշադրությամբ հետևում է դարպասի հարվածներին։ Որպես աշխատասեր մարզիկ՝ նա հնարավորություն ունի խաղալ որպես կենտրոնական և երկրորդական հարձակվող։ Իր ֆիզիկական հնարավորությունների շնորհիվ նա կարողանում է գնդակը ղեկավարել օդում։ Սիմոնեին համեմատել են Քրիստիան Վիերիի, Դավիդ Տրեզեգեի, Ադրիանոյի և Զլատան Իբրահիմովիչի հետ[22][23]։

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել

2016 թվականի ապրիլի 20-ի դրությամբ

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ատալանտա Ատլանտայի մրցաշրջան 2008/09 3 0 0 0 0 0 0 0 3 0
ընդամենը 3 0 0 0 0 0 0 0 3 0
  Սամպդորիա Սամպդորիայի մրցաշրջան 2010/11 2 0 0 0 0 0 0 0 2 0
ընդամենը 2 0 0 0 0 0 0 0 2 0
  Յուվե Ստաբիա Սերիա B (Իտալիա) 2011/12 4 0 0 0 0 0 0 0 4 0
ընդամենը 4 0 0 0 0 0 0 0 4 0
  Վիարեջիո Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոն 2011/12 18 11 0 0 0 0 0 0 18 11
ընդամենը 18 11 0 0 0 0 0 0 18 11
  Ասկոլի Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոն 2011/12 35 18 1 0 0 0 0 0 36 18
ընդամենը 35 18 1 0 0 0 0 0 36 18
  Սասսուոլո Սասսուոլոյի մրցաշրջան 2013/14 33 9 2 0 0 0 0 0 35 9
2014/15 31 11 3 1 0 0 0 0 34 12
ընդամենը 64 20 5 1 0 0 0 0 69 21
  Յուվենտուս А սերիա 2015/16 16 4 3 2 2 1 0 0 21 7
ընդամենը 16 4 3 2 2 1 0 0 21 7
Ամբողջ կարիերա 142 53 9 3 2 1 0 0 153 57

Միջազգային

խմբագրել

2016 թվականի մարտի 29-ի դրությամբ[24]

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2014 4 1
2015 3 0
2016 2 0
Ընդհանուր 9 1

Միջազգային գոլեր

խմբագրել
# ամսաթիվ մարզադաշտ հյուրընկալող երկիր արդյունք հաշիվ մրցաշար
1. 9 սեպտեմբերի 2014 Ուլլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա   2-0 2-0 ՈՒԵՖԱ Եվրո 2016 (Ընտրական փուլ)

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Երիտասարդական

խմբագրել

  Ատալանտա։ 2007

Միջազգային

խմբագրել

  «Յուվենտուս»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Аталанта VS. Кьево 0:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2009 թ․ մարտի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Сампдория VS. Дженоа 0:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 16.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Эмполи VS. Юве Стабия 2:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 27.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Виареджо VS. Тернана 0:3» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ հունվարի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Виареджо VS. СПАЛ 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ հունվարի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Асколи VS. Бари 1:3» ((ռուսերեն)). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Виртус Ланчано VS. Асколи 1:1» ((ռուսերեն)). soccerway.com. 2012-09—09.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Agreements about the player Simone Zaza» (PDF) ((իտալերեն)). Juventus FC. 2013 թ․ հուլիսի 9. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  10. «Торино VS. Сассуоло 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 25.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Сассуоло VS. Ливорно 1:4» ((ռուսերեն)). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Agreements with Sassuolo Calcio» (PDF) ((իտալերեն)). Juventus FC. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Zaza è bianconero» ((իտալերեն)). Juventus FC. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. ««Յուվենտուսը» հայտարարոմ է Դիբալայի` 32 միլիոնով տրանսֆերի մասին». sports.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  15. «Дженоа VS. Ювентус 0:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 20.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Ювентус VS. Севилья 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Arsenal interested in transfer of Juventus striker Simone Zaza – report» ((անգլերեն)). metro.co.uk. 2016 թ․ հունվարի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Why Juventus Shouldn't Be Looking to Sell Simone Zaza in January» ((անգլերեն)). metro.co.uk. 2016 թ․ հունվարի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Zaza strike downs Napoli as Juve go top» ((անգլերեն)). themalaymailonline.com. 2016 թ․ փետրվարի 14.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Италия VS. Нидерланды 2:0» ((ռուսերեն)). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 4.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Норвегия VS. Италия 0:2» ((ռուսերեն)). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Scheda tecnica di Simone Zaza» ((անգլերեն)). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «La scheda tecnica di Simone Zaza» ((անգլերեն)). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Zaza, Simone» ((անգլերեն)). national-football-teams.com. 2016 թ․ հունվարի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնե Ձաձա» հոդվածին։