Հրաչ Բարթիկյան
Հրաչ Միքայելի Բարթիկյան (հուլիսի 7, 1927[1][2], Աթենք, Հունաստան[2] - օգոստոսի 16, 2011, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, բյուզանդագետ, հայ–բյուզանդական հարաբերությունների պատմության ուսումնասիրող։ Պատմական գիտությունների դոկտոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[4]։ Աթենքի ակադեմիայի և Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության և գիտության ակադեմիայի ակադեմիկոս։
Հրաչ Բարթիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1927[1][2] Աթենք, Հունաստան[2] |
Մահացել է | օգոստոսի 16, 2011 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Բնակության վայր(եր) | Հայաստան |
Քաղաքացիություն | Հունաստանի թագավորություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, աղբյուրագետ, հայագետ և բյուզանդագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] |
Գործունեության ոլորտ | Միջնադարյան Հայաստան[2] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ և Աթենքի ակադեմիա[3] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1953)[2] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][3] (1972) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն, հայերեն[1] և հունարեն |
Ազդվել է | Հովսեփ Օրբելի |
Պարգևներ | |
Հայր | Միքայել Բարթիկյան[2] |
Կենսագրություն
խմբագրելՀրաչ Բարթիկյանը ծնվել է Աթենքում։ Ավարտել է Աթենքի գիմնազիան։ 1946 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։
1957-1961 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր, 1961-1980 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ Եղել է Աթենքի ակադեմիայի (1980), Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի (1987), Հունական քաղաքակրթության հաստատության (1993) թղթակից անդամ, Հունաստանի բյուզանդական հետազոտությունների ընկերության պատվավոր անդամ (1981)[5]։
Շուրջ 150 գիտական հոդվածներից զատ, լույս է ընծայել 17 գիրք։ «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Բյուզանդական աղբյուրներ» մատենաշարով հրատարակել է բյուզանդական մի շարք հեղինակների աշխատությունների հայերեն թարգմանությունները՝ ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով (Պրոկոպիոս Կեսարացի, Կոնստադին Ծիրանածին, Հովհաննես Սկիլիցես, Թեոփանես Խոստովանող, Թեոփանեսի Շարունակող, Պարթենիոս Աթենացի)։ Գիտությունների ակադեմիայի «Գրական հուշարձաններ» մատենաշարով հայերեն հրատարակել է «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» աշխարհաբար թարգմանությունը, Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմությունը», «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին Հանրապետության շրջանում (1918-1920)» աշխատությունը[6]։
Մրցանակներ
խմբագրել- «Պատվո մեդալի» դափնեկիր, 1986
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1980
- Սալոնիկի համալսարանի «Արիստոտել» մեդալ, 1981
- ՀՀ նախագահի մրցանակ, 2002, 2005
Երկեր
խմբագրել- Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. 1-2, Երևան, 2002 ;
- Источники для изучения истории павликианского движения, Е., 1961[7] :
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Հրաչ Բարթիկյանի մասին pravenc.ru կայքում
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Հրաչ Բարթիկյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչ Բարթիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 316)։ |